Միզող տղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզող տղայի արձանը Բրյուսելում

Միզող տղան (հոլ.՝ Manneken Pis; ֆր.՝ Petit Julien) Բրյուսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է անմիջապես Գրան-պլասի մոտակայքում՝ Rue de l'Étuve / Stoofstraat և Rue du Chêne / Eikstraat փողոցների հատման վայրում։ Դա մերկ մանչուկի տեսքով փոքր արձան-շատրվան է, որը միզում է լողավազանի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի ստեղծման ճշգրիտ տարեթիվը և հանգամանքները հայտնի չեն։ Որոշ տեղեկությունների համաձայն արձանն արդեն իսկ գոյություն ուներ XV դարում, հավանաբար 1388 թվականից։ Որոշ բրյուսելցիներ պատմում են, որ այն կանգնեցվել էր ի հիշատակ Գրիմբերգենի ճակատամարտի իրադարձությունների, երբ Գոտֆրիդ 3-րդ թագավորի որդու օրորորցը կախվել էր գյուղի վրա, որպեսզի ապագա թագավորի տեսքը ոգեշնչեր քաղաքացիներին, իսկ երեխան այնտեղից միզում էր ծառի տակ կռվող զինվորների վրա։ Մեկ այլ ավանդույթի համաձայն արձանը ի սկզբանե կոչված էր քաղաքացիներին հիշեցնել այն տղայի մասին, որը միզելով հանգեցրել է քաղաքային պատերի տակ, թշնամու կողմից դրված սպառազինությունները։

Իր այժմյան տեսքը արձանը ստացել է 1619 թվականին ի շնորհիվ Ժերոմ Դյուկենուա արքունական քանդակագործի, ավելի հայտնի քանդակագործ՝ Ֆրանսուա Դյուկենուայի հոր վարպետության։ Սկսած 1695 թվականից արձանը բազմից գողացել են։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում արձանի շուրջ ձևավորվել են մի քանի հետաքրքիր ավանդույթներ, օրինակ տոնական օրերին ջրի շիթը փոխարինել գինով կամ գարեջրով։

Ժամանակ առ ժամանակ արձանին կոստյում են հագցնում։ Պատմության համաձայն Միզող տղային առաջին կոստյումն ուղարկեց բավարացի Մաքսիմիլիան-Էմմանուիլ կուրֆյուրստը 1698 թվականին և այդ օրվանից դա պարզապես ավանդույթ չէր։ Դա նաև մեծ պատիվ է, որին արժանանում են քաղաքի պատվավոր հյուրերը։ Յուրաքանչյուր ամիս շատրվանի ցանցի վրա կախվում է կոստյումների ցանկ, որի համաձայն «Ժուլյենը» կփոխի իր զգեստները ողջ ամսվա ընթացքում։ «Զգեստապահարանը» կազմված է մի քանի հարյուր տարբեր հագուստներից։ Կոստյումները փոխվում են ըստ ցուցակի, որը կազմվում է ոչ առևտրային կազմակերպության «Միզող տղայի բարեկամներ » (անգլ. The Friends of Manneken-Pis) կողմից; կոստյումի փոխման արարողությունների ժամանակ սովորաբար նվագում է փողային նվագախումբը։ Շատրվանից ոչ հեռու՝ քաղաքի կենտրոնական հրապարակի վրա Grote Maarkt՝ Թագավորական թանգարանում գտնվում է կոստյումների ցուցադրություն, որը հաշվարկում է ավելի քան 800 զգեստ։

Նման արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրենց «միզող տղաները» կան Գենտում, Հասելտում և Գերարդսբերգենում։
  • Փորձելով պահել «հրաշք-շատրվանի» փառքը բրյուսելցիները քաղաքում տեղադրեցին նաև «Միզող աղջկա», ինչպես նաև «Միզող շան» արձանները։
  • Հետևելով Բրյուսելի օրինակին Ալեքսանդրով քաղաքի հյուրանոցներից մեկի սեփականատերերն իրենց տարածքում տեղադրեցին իրենց «միզող տղային»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]