Խրավենստեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խրավենստեն հոլ.՝ Gravensteen | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | water castle? |
Հասցե | Sint-Veerleplein 11[1][2] |
Վարչական միավոր | Գենտ[1][2] |
Գտնվում է ափին | Lieve? |
Երկիր | Բելգիա[1][2] |
Կառուցված | 1180 |
Ընթացիկ սեփականատեր | Philip I?[3] և Գենտ |
Իրադարձություններ | Battle of the Gravensteen? |
Կայք | visit.gent.be/nl/zien-doen/gravensteen-een-burcht-gent(նիդեր.), visit.gent.be/fr/voir-et-faire/le-chateau-des-comtes(ֆր.), visit.gent.be/de/staunen-erleben/die-grafenburg-die-burg-gent(գերմ.), visit.gent.be/es/ver-y-hacer/el-imponente-castillo-de-los-condes(իսպ.) և visit.gent.be/en/see-do/castle-counts(անգլ.) |
Gravensteen (Ghent) Վիքիպահեստում |
Խրավենստեն (հոլ.՝ Gravensteen, բառացի` կոմսերի ամրոց), ամրոց Բելգիայի Գենտ քաղաքում։ Կառուցվել է 1180 թվականին, միջնադարյան միակ ամրոցն է Ֆլանդրիայում, որի պաշտպանական համակարգը մինչև օրս պահպանվել է գրեթե անխաթար։ Մի քանի դարերի ընթացքում ամրոցը եղել է Ֆլանդրիայի կոմսերի նստավայրը։ Ավելի ուշ այն օգտագործվել է որպես դրամահատարան, դատական գործընթացների անցկացման վայր, բանտ և տեքստիլ ֆաբրիկա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի տեղում պաշտպանական առաջին շինությունը կառուցվել է կոմս Բալդուինեն I Երկաթաձեռի օրոք` 9-րդ դարում։ Այն նախատեսված էր վիկինգների հարձակումներից պաշտպանվելու համար։
10-րդ դարի սկզբին Առնուլֆ I-ը հրամայել է ամբողջությամբ վերակառուցել ամրոցը։ Բոլոր շինությունները փայտից էին և գտնվում էին ամրացված բարձունքին կառուցած մեծ շինության շուրջ։
12-րդ դարի կեսերին` կոմս Ռոբերտ I Ֆրիեսկի օրոք, ամրոցը մեկ անգամ ևս հիմնանորոգվում է։ Փայտե շինության տեղում կենտրոնում հայտնվում է քարե եռահարկ աշտարակ (33×18.8 մ)` հանդիսությունների երեք սրահներով, մոնումենտալ քարե սանդուղքով, վառարաններով, արտաքնոցներով, որ ճոխության նշան էին համարվում։ Հետագայում ամրոցը կրկին վերակառուցվել է, սակայն տուժել է 1176 թվականի հրդեհից։
Խրավենստենը այն տեսքով, ինչ ունի ներկայումս, վերակառուցվել է Ֆիլիպ Էլզասցու օրոք` 1180 թվականին։ Այդ ժամանակ ընդարձակվել է գլխավոր սրահը, ամրոցին կից կառուցվել են 24 աշտարակներ, իսկ ամրոցի շուրջը փորվել է խրամ։ Գենտի համար ոչ բարենպաստ այդ ժամանակներում Խրավենստենը խորհրդանշում էր Ֆլանդրիայի կոմսերի հզորությունը։
14-րդ դարում Խրավենստենը դադարում է նստավայր լինել, քանի որ իշխող Լյուդովիկ II Մալսցու կարծիքով դրա համար այն այնքան էլ հարմարավետ չէր։ Ամեն դեպքում, Ֆլանդրիայի կոմսությունում ամրոցը պահպանում էր իր վարչական գործառույթը։
1353 թվականից սկսած` ամրոցը օգտագործվել է որպես դրամահատարան։ 1407 թվականից ամրոցում հաստատվում են կոմսության գլխավոր դատարանը, Ֆլանդրիայի խորհուրդը, ինչպես նաև բանտը։ Ֆլանդրիայի խորհուրդը այնտեղ գործում է մինչև 1778 թվականը, երբ Խրավենստենը վաճառվում է բոլոր ցանկացողներին։ Արդյունքում 1807 թվականին ամրոցի գլխավոր աշտարակը օգտագործում են որպես տեքստիլ ֆաբրիկա։ Մնացած շինություններում ապրում էին ֆաբրիկայի բանվորները իրենց ընտանիքների հետ։
19-րդ դարի վերջերին Խրավենստենի նշանակությունը վերանայվում է. տեղի ազնվականությունն ու քաղաքային խորհուրդը աստիճանաբար վերագնում են այն մասնավոր սեփականատերերից։ Վերականգնողական աշխատանքները Յոզեֆ դե Վալեի գլխավորությամբ սկսվում են 1894 թվականին։ Դե Վալեն վերակառուցում է ամրոցը` նրան տալով նախնական տեսքը, չնայած տափակ կտուրներն ու արևելյան թևի լուսամուտները բնորոշ չէին միջնադարյան շինություններին։
Չնայած 20-րդ դարում Խրավենստենը դարձել է Գենտի` ամենամեծ թվով այցելություններ ունեցող տեսարժան վայրերից մեկը, ամրոցի պահպանմանը քիչ ուշադրություն է դարձվել։ Հյուսիսային Եվրոպայի ամրոցների համեմատությամբ նրա պատմությունն ավելի քիչ է ուսումնասիրվել։ Այդ ամենը հանգեցրել է այն բանին, որ ամրոցը կրկին անկում է ապրել։
Միայն 1980 թվականին, երբ Խրավենստենը նշում էր իր 800-ամյակը, ամրոցը կրկին վերագնահատվում է։ Ուսումնասիրելով ամրոցի վիճակը` մասնագետները մշակում են այն վերականգնելու բազմափուլ ծրագիր և շինությունների ամրացում, որն իրականցվում է բարեհաջող։
Արդարադատության և զենքերի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին շրջանում Գենտի իշխանությունները ջանք չեն խնայում, որ ամրոցը դառնա զբոսաշրջային կենտրոն։ Ամրոցի տարածքում բացում են արդարադատության և զենքի թանգարան։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չորս հարյուրամյակների ընթացքում (14-18-րդ դարեր) Խրավենստենում գործել է Ֆլանդրիայի գերագույն դատարանը։
Ամրոցում ներկայացված են զենքեր, կտտանքի պարագաներ, որոնք օգտագործել են արդարադատություն իրականացնելիս, ինչպես նաև զենքի պատմական հավաքածու, որի նմուշների մեծ մասը հավաքել է 19-րդ դարի արդյունաբերող Ադոլֆ Նեյթը։
Աշխատակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խրավենստենը այցելությունների համար բաց է ամբողջ տարին` բացառությամբ տոնական մի քանի օրերի` հունվարի 1, դեկտեմբերի 24, 25 և 31։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենտի տեսարժան վայրեր Արխիվացված 2013-09-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրավենստեն» հոդվածին։ |