Ռուբենսի տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբենսի տուն
Rubenshuis
Rubenshaus.JPG
Տեսակ Բնակարան, թանգարան և Q1797122?
Երկիր Բելգիա
Տեղագրություն Անտվերպեն
Վայր Wapper, 9-11, 2000 Antwerpen
Հասցե 2000Q2548899?
Հիմնադրված է բացվել է 1946 թվականին
Հիմնադիր Պիտեր Պաուլ Ռուբենս
Կոորդինատներ: 51°13′2″ հս․ լ. 4°24′33″ ավ. ե. / 51.21722° հս․. լ. 4.40917° ավ. ե. / 51.21722; 4.40917
Կայք rubenshuis.be
Ռուբենսի տունըը գտնվում է Բելգիաում
Ռուբենսի տունը
Rubenshuis Վիքիպահեստում

Ռուբենսի տուն (Rubenshuis, անգլ.՝ Rubens House), Անտվերպեն քաղաքում գտնվող մունիցիպալ թանգարան է՝ նվիրված է 17-րդ դարի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի կյանքին և ստեղծագործություններին նրա ինտերիերի և նկարչական հավաքածուի մասնակի ցուցադրմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենսը ութ տարի ապրել է Իտալիայում։ Գործունեությունն սկսել է որպես այլազգի նկարիչ Վենեցիայում։ Սակայն որոշ ժամանակ անց ստացավ պալատական նկարչի պաշտոն Մանտուի հերցոգի պալատում։ Ազնվատոհմ մեկենասի հետ հարաբերությունները բավականաչափ լավ էին, ինչը նրան հնարավորություն տվեց ճանապարհորդել Իտալիայի քաղաքներում և ուսումնասիրել իր նախորդների ստեղծագործությունները։ 1603 թվականին հերցոգը Ռուբենսին վստահեց դիվանագիտական այց դեպի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 3-րդի պալատ, ում բարեհաճությունից էր այդ ժամանակ կախված Ֆլանդրիան՝ նկարչի հայրենիքը։

Դեռևս Իտալիայում գտնվելու ժամանակ Ռուբենսը հետաքրքրություն էր ցուցաբերում ճարտարապետության նկատմամբ։ Դրա վկայությունը դարձավ «Գենուի պալատներ» ալբոմ֊ստեղծագործությունը, որը լույս տեսավ 1622 թվականին։

Սեփական տան շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենսի տան հանդիսավոր բակը

1609 թվականին Անտվերպենում գտնվելու ժամանակ Ռուբենսն ամուսնացավ Իզաբել Բրանտի հետ։ Այստեղ հաջող դասավորվեց նաև նրա կարիերան․ նա ծառայության անցավ Ֆլանդրիայում իսպանական թագավորի մոտ իր մեկենասների պալատում ապրելու իրավունքով։ Նյութական կայուն հաջողությունների պայմաններում 1610 թվականին նա սկսեց իր սեփական տան շինարարությունը, ինչը ճարտարապետության հանդեպ նրա տեսական հետաքրքրվածությունը վերափոխեց ռեալ հարթություն։

Նա ձեռք բերեց հողատարածքով տուն (այժմ Wapper փողոց, 9-11), որը վերակառուցեց իր ճաշակով իտալական փորձի և բարոկկո պալատների ճարտարապետության (հատկապես Գենուի) հաշվառմամբ։ Փողոցին նայող ճակատը թողնվել է բյուրգերյան հարուստ տանը բնորոշ ձևաչափով։ Վերակառուցումները կատարվել են հանդիսավոր բակի և արհեստանոցի ճակատներում։ Հողատարածքը նախատեսվել էր որպես փոքր այգի ֆլամանդյան բարոկկո ոճի դեկորատիվ կամարով։

Տունը համալրվել է նկարչի հավաքածուներով, որտեղ կային․

  • անտիկ քանդակներ,
  • գոբելեններ և կիրառական արվեստի ստեղծագործություններ,
  • սեփական նկարներ, որոնք վաճառքի ենթակա չէին,
  • նախորդ նկարիչների նկարներ,
  • ժամանակակից վարպետների նկարների հավաքածուներ,
  • 17-րդ դարի կահույք և այլն։

Ռուբենսն այստեղ ապրել է մինչև իր մահը։ Պահպանվել է նաև Անտվերպենում Սբ․ Յակովի եկեղեցու՝ Ռուբենսների ընտանիքի մատուռը։

Կտակ և աճուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենսը կտակ էր կազմել իր մահվանից որոշ ժամանակ առաջ, ըստ որի՝ նկարչական հավաքածուն ենթակա էր վաճառքի, իսկ ստացված գումարը պետք է բաժանվեր նկարչի երկրորդ կնոջ և երեխաների միջև։ Հավաքածուն ներառում էր․

Անտիկ մարմարե քանդակների իր հավաքածուն նա վաճառել է անգլիացի հերցոգ Բուկինհեմին։

Ռուբենսի մահվանից հետո նրա երկրորդ կինը փորձեց այրել մերկ նկարները, սակայն նրան համոզեցին վաճառել դրանք։ Նկարչի մահվանից հետո հավաքածուն վաճառվեց և գտավ իր տերերին աշխարհի տարբեր երկրներում։

Նկարներ Ռուբենսի նախկին հավաքածուից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենսի մահվանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը վաճառվել է և տարիների ընթացքում մի քանի անգամ փոխել իր նշանակությունը՝ կորցնելով ինտերիերի զարդարանքները, կահույքը, քանդակները, բույսերը և այգու նախագիծը։

Թանգարանային հիմնարկի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում մունիցիպալիտետը ձեռք բերեց տունը Ռուբենսի թանգարան ստեղծելու նպատակով։ 17-րդ դարից պահպանվել են միայն դռները և այգու դեկորատիվ կամարի բնօրինակները։ Հին նախագծի և փորագրության հիման վրա վերարտադրվել են ճակատների դետալները և զարդերը։ Ինտերիերը կահավորել են 17-րդ դարի բնօրինակ կահույքով և Ռուբենսի ժամանակակիցների կամ նրանց աշակերտների նկարներով։ Թանգարանը բացվել է 1946 թվականին։

Ռուբենսի նախնական հավաքածուն վերարտադրել չհաջողվեց, քանի որ դրանք գտնվում էին Բելգիայի սահմաններից դուրս։ Բացի այդ, դրանք բազմիցս փոխել են իրենց տերերին, իսկ մի մասը համարվում է աշխարհի այնպիսի թանգարանների սեփականություն, ինչպիսիք են․

Թանգարանի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում քիչ են ցուցանմուշներն ու իրերը Ռուբենսի հավաքածուից, ուստի ճիշտ չի լինի այն անվանել Ռուբենսի հուշային թանգարան։ Հաստատությունը ստացել է Բարդուղիմեոս Ռուբենսի և Բարբարա Արենտսի երկու դիմանկար (Ռուբենսի պապի և տատի, նկարիչ՝ Յակոբ Կլասս վան Ուտրեխտ)։ Ցուցադրությունում ներկայացված են վարպետի ուրվագծեր, դիմանկարներ, նրա նկարների կրկնօրինակներ։

Ռուբենսի տունը ներկայացվում է որպես Ֆլանդրիայի՝ միջնադարից մինչև բարոկկո ժամանակահատվածն ընկած շրջանի արվեստի ուսումնասիրության կենտրոն։

2010 թվականին թանգարանը ձեռք բերեց չորս նոր նկար երկարաժամկետ վարկի պայմաններով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сборник «Питер Пауль Рубенс. Письма, документы, суждения современников», автор-составитель Егорова К.С. М, «Искусство», 1977 (ռուս.)
  • Журнал «Художник», сентябрь, 1990 (ռուս.)