Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելգիայի Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 11 անուն (2014 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության 1.0%-ը (2015 թվականի տվյալներով՝ 1079 օբյեկտ)։ Բոլոր օբյեկտները ցանկի մեջ ներառված են մշակութային չափանիշներով, ընդ որում, դրանցից 3-ը ճանաչվել են մարդկային հանճարի գլուխգործոց (չափանիշ i)։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Բելգիայի տարածքում գտնվող 16 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների ցանկում[1]։

Բելգիան 1996 թվականի հուլիսի 24-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին հռչակագիրը[2]։ Բելգիայի տարածքում գտնվող երկու օբյեկտները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ավելացվել 1998 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 22-րդ նստաշրջանում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աղյուսակում օբյեկտները դասավորված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու ժամանակաշրջանի։

# Պատկեր Անվանում Տեղագրություն Կառուցման թվական Ցանկում ներառման թվական Չափանիշներ
1 Ֆլամանդական վանական համայնքներ՝ Բեգինաժներ
(ֆր.՝ Béguinages flamands)
(հոլ.՝ Begijnhoven in Vlaanderen)
Նահանգներ՝ Անտվերպեն, Լիմբուրգ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլամանդական Բրաբանտ, Արևմտյան Ֆլանդրիա 12-րդ դարից 1998 № 855 ii, iii, iv
2 Բելգիայի վերելակային ջրանցքներ
(ֆր.՝ Les quatre ascenseurs du canal du Centre et leur site, La Louvière et Le Rœulx (Hainaut))
(հոլ.՝ Scheepsliften in het Canal du Centre en de omgeving, La Louvière en Le Roeulx (Henegouwen))
Մոտակա քաղաք՝ Լա Լուվյեր
Նահանգ՝ Էնո
19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ 1998 № 856 iii, iv
3 Գրան Պլաս հրապարակը Բրյուսելում
(ֆր.՝ Grand-Place de Bruxelles)
(հոլ.՝ Grote Markt van Brussel)
Տարածաշրջան՝

Բրյուսելի մայրաքաղաքային

15-րդ դարից 1998 № 857 ii, iv
4 Բելգիայի և Ֆրանսիայի քաղաքների զանգակատուն-բեֆրուաներ
(ֆր.՝ Beffrois de Belgique et de France)
(հոլ.՝ Belforten in België en Frankrijk)
Նահանգներ՝ Անտվերպեն, Լիմբուրգ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլամանդական Բրաբանտ, Արևմտյան Ֆլանդրիա, Նամյուր, Էնո
(Ֆրանսիայի հետ )
11-17-րդ դարեր 1999
2005
№ 943 iii, iv
5 Բրյուգգե քաղաքի պատմական կենտրոն
(ֆր.՝ Le centre historique de Bruges)
(հոլ.՝ Historisch centrum van Brugge)
Նահանգ՝

Արևմտյան Ֆլանդրիա

12-րդ դարից 2000 № 996 ii, iv, vi
6

Ճարտարապետ Վիկտոր Օրտայի քաղաքային առանձնատներ՝ Հյուրանոց Տասել, Հյուրանոց Սելվիվե, Հյուրանոց վան Էտվելդե, ինչպես նաև Օրտայի սեփական տուն-արվեստանոցը (Օրտայի թանգարան)
(ֆր.՝ Habitations majeures de l'architecte Victor Horta (Bruxelles))
(հոլ.՝ Herenhuizen van de architect Victor Horta (Brussel))
Տարածաշրջան՝

Բրյուսելի մայրաքաղաքային

19-րդ դարի վերջ 2000 № 1005 i, ii, iv
7 Նորքարեդարյան շրջանի քարհանքներ Սպիեն շրջանում
(ֆր.՝ Minières néolithiques de silex de Spiennes)
(հոլ.՝ Neolithische vuursteenmijnen in Spiennes)
Մատակա քաղաք՝

Մոնս
Նահանգ՝

Էնո

մ․թ․ա․ 5 - մ․թ․ա․ 4-րդ հազարամյակներ 2000 № 1006 i, iii, iv
8 Տուրնեի Աստվածամոր տաճար
(ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Tournai)
(հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekathedraal in Doornik)
Նահանգ՝

Էնո

12-րդ դարից 2000 № 1009 ii, iv
9 Պլանտեն-Մորետյուսի տպագրական և հրատարակչական թանգարանային համալիր
(ֆր.՝ Complexe Maison-Ateliers-Musée Plantin-Moretus)
(հոլ.՝ Plantin-Moretus Huis-Werkplaats-Museum Complex)
Նահանգ՝

Անտվերպեն

16-րդ դար 2005 № 1185 ii, iii, iv, vi
10 Ստոկլե պալատ
(ֆր.՝ Palais Stoclet)
(հոլ.՝ Stocletpaleis)
Տարածաշրջան՝

Բրյուսելի մայրաքաղաքային

1905—1911 2009 № 1298 i, ii
11 Խոշորագույն ածխահանքեր, ներառյալ Գրան Օրնյու Բուա դյուկ Լյուկ, Բուա դյուա Կազյե և Բլենիի Մին
(ֆր.՝ Sites miniers majeurs de Wallonie)
Նահանգներ՝

Լիեժ, Էնո

19-րդ դարից 2012 № 1344 ii, iv

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Բելգիա)##
Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Բելգիա)
Ճարտարապետ Վիկտոր Օրտայի առանձնատներ
Քարհանքներ
Վալոնիայում
Համաշխարհային ժառանգության օբյեկտները Բելգիայի քարտեզում։
Բելգիայի և Ֆրանսիայի տարածքում զանգակատուն-բեֆրուաների դասավորվածությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tentative» (անգլերեն). UNESCO World Heritage Centre — Список кандидатов в объекты всемирного наследия ЮНЕСКО в Бельгии. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 12 ноября 2010-ին.
  2. «The States Parties - Belgium». unesco.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 12 ноября-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]