Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան (Բելգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
Musée royal d'art ancien à Bruxelles.JPG
Տեսակդաշնային գիտական ինստիտուտ և պատկերասրահ
ԵրկիրFlag of Belgium (civil).svg Բելգիա
ՏեղագրությունԿոուտենբերգ
Կազմված էOldmasters Museum?[1], Magritte Museum?[1], Wiertz Museum?[1], Constantin Meunier Museum?[1], Fin-de-Siècle Museum?[1] և Royal Museum of Modern Art?[1]
Ղեկավարության նստավայրԲրյուսել, Բելգիա
ՀասցեRegentschapsstraat 3 և Rue de la Régence 3
Հիմնադրված է1803
ՊատվիրողԼեոպոլդ I
Կոորդինատներ: 50°50′31″ հս․ լ. 4°21′28″ ավ. ե. / 50.84194° հս․. լ. 4.35778° ավ. ե. / 50.84194; 4.35778
Կայքfine-arts-museum.be

Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան (ֆր.՝ Musées royaux des Beaux-Arts de Belgique, հոլ.՝ Koninklijke Musea voor Schone Kunsten van België) թանգարան Բրյուսելում և նրա Էկսելե արվարձանում։ Հավաքածուն պարունակում է կարևոր գեղանկարներ և քանդակներ, որոնք պատկանում են Բելգիային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկուպացիայի ընթացքում 1794 թվականին Ավստրիայի, Նիդեռլանդների և ֆրանսիական հեղափոխական զորքերը սկսեցին բռնագրավել Բրյուսելի արվեստի գործերը։ Առգրավված պաշարը հաճախ տեղափոխվում էր Փարիզ։ Իսկ մնացած գեղարվեստական արժեքները այդ ժամանակ կազմում էին հիմք, որը նպաստեց նրան, որ թանգարանը հիմնադրվի Նապոլեոն Բոնապարտի կողմից, 1801 թվականին Բրյուսելում թանգարանը իր դռները բացեց հասարակության առաջ։ Հետագա տարիների ընթացքում արվեստի գործերի հավաքագրման համար բազմաթիվ գործեր բերվեցին Փարիզից։ 1811 թվականին թանգարանը դարձավ Բրյուսել քաղաքի սեփականությունը։ Վիլյամ թագավորի օրոք թանգարանը բավականին ընդլայվեց։ 1835 թվականին Լեոպոլդ թագավորը որոշեց ստեղծել այժմյան Բելգիայի մայրաքաղաքում, ազգային թանգարան բելգիացի արվեստագետների համար։ Յոթ տարի անց՝ 1846 թվականին քաղաքի և թագավորական հավաքածուները համակցված ստացան գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան անունը։ Իսկ մեկ տարի անց թանգարանում Ժամանակակից արվեստի բաժանմունքի ստեղծվեց։

1887 թվականին բացվել է նոր թանգարանային շենքի, որը նախատեսված է Ալֆոնս Բալատայի կողմից և այն կապված է հնագույն արվեստի բաժանմունքին։ Հավաքածուն մինչև 19–րդ դարը մնացել է Հաբսբուրգների պալատում։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը ներառում է՝

  • Հին դարերի արվեստի թանգարան,
  • Ժամանակակից արվեստի թանգարան,
  • Մագրիտտեյի թանգարան,
  • Վերջին դարերի թանգարան,
  • Վիրցա թանգարան,
  • Մոնյեն թանգարան։

Հին արվեստի թանգարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆլամանդական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հնագույն արվեստի հավաքածուն կազմում է մոտ 1,200 գործեր եվրոպական արվեստից, որոնք վերաբերում են XIV-XVII–րդ դարերին–ֆիլանդական գեղանկարներ, ֆլեմինգները ներկայացրել են մի շարք կարևոր գործեր։ Այդ թվում Ռոբերտ Կամպինի «Ավետում»–ը, Ռոժեր վամ դեր Վեյդենի «Pieta» և երկու դիմանկարներ գործերը, կրոնական թեմաներով մի քանի գեղանկարներ ըստ Դիրկա Բոուտսայի, «Մադոննան և երեխան», «Վեներան և Կուպիդոնը» և երկու նվիրատված դիմանկարներ։

Թանգարանում կան Փիտեր Բրյուեգելի (ավագ) յոթ նկարները, այդ թվում հայտնի «Ընկճված ըմբոստ հրեշտակներ» և «Մոգեի երկրպագում», «Ձմեռային բնապատկերով գեղասահորդները» , «Թակարդ թռչունների համար», «Բեթղեհեմը մարդահամարի ժամանակ» և այլն։

Բացի ֆլամանդական արվեստի հավաքածուից թանգարանում պահվել է Պիետտեր Բրուեգել Կրտսերի «Հարսանիք»–ը, Ֆրանս Սնայդերսի «Պահպանման»–ը և «Եղջերույի որս»–ը և այլն։

Հոլանդական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդական արքայական թանգարանների հավաքածուն համեստ է, բայց ունի տարբեր տեսակի ցուցանմուշներ։ Դրանք ներառում են երեխաների պատկերներ և Ֆրանս Հալսի մի քանի դիմանկարներ, դրանց թվում՝ Ռեմբրանդի «Նիկոլաս վան Բամբեկայի դիմանկարը», Փետեր դե Հուչի «Միասնական բաժակ»–ը, Գաբրել Մետսյուի «Սնունդ»–ը։

Ֆրանսիական և իտալական գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական նկարչությունը ներկայացնում են Կլոդ Լորենը՝ «Աենեասը որսի եղնիկների որսի ժամանակ Լիբիայի ափին», Հյուբերտ Ռոբերտը՝ «Ցայտաղբյուրների ու շատրվանների սյունաշարք այգում», և Ժան Բատիստ Գրյոզի հետ «Ժորժ դե Գուգենո Կրոիսսի դիմանկարը» ստեղծագրոծությունները։ Թանգարանի իտալական բաժինը ներկացնում են Վենետիկյան դպրոցի Կառլո Քրիվելիդի «Սուրբ Աստվածածինը մանուկ» և «Սուրբ Ֆրանցիսկոսը», Յակոպո Տրինտորետտոյի «Մարկ փողոցի նահատակությունը» և այլ ցուցանմուշներ։

Լուկաս Քրանաշ Ավագ Թանգարանում ունի «Ադամ և Եվա», «Վեներան և Ամուրան» և հայտնի «Բժիշկ Շեյրինգայի դիմանկարը»։

Ժամանակակից արվեստի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ներառում է XI դարից սկսած արվեստագետնորի աշխատանքները։ Զուգահեռ որպես ավանդական գործեր Անտուան ​​Ջոզեֆը հատկացվել է Կոնստանտին Մոնյենի քանդակը։ Թանգարանի պարունակության մեջ է Ալֆրենդ Ստեվենսի «Սալոմեն», առավել հայտնի են Բելգիացի իմպրեսիոնիզմները։ Թանգարանը ներկայացնում է նաև այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են Ջեյմս Էնսորի «Ռուսական երաժշտությունը» և Ֆեռնան Կնոպֆի «Սվինքսի քնքշությունը» ստեղծագործությունները։ XIX դարի նկարների գլուխգործոցը պահվում է թանգարանում և դրանցից կարևորներն են Ժակ Լուի Դավիթի «Մարատի մահը» և այլն։ 19–րդ դարում ֆրանսիական գեղանկարչությունը ներկայացնում էին ՝Պաուլ Գոգենի «Սյուզաննա Բմբրիջի դիմանկարը», Ժորժա Սյորայի «Աշունը», Պողոս Սինյակայի «Սիրելիս» ստեղծագործությունը, Էդուարդ Վուիլարդիյի «Երկու աշակերտները», Մորիս Վլամինկի քանդակ և բնապատկեր և այլն։

Թանգարանը պարունակում է ընդարձակ հավաքածու Բելգիացի սյուրռեալիստ ստեղծագործողների ստեղծագործություններից։ Մագրիտից թանգարանում ներկայացված են՝ «L’homme du large», «Le joueur secret», «Le démon de la perversité», «Le galet» և «La réponse imprévue» ստեղծագործությունները։ Պոլ Դելվոյից՝ «Le couple» և «Train du soir», Մաքս Էրնստայի ամենահանրաճանաչ ստեղծագործություների ցուցահանդեսները ցուցադրվում են այս թանգարանում։

Թանգարանային հիմնադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի արվարձանների Իքսելե թանգարանի երկու հիմնադրողները մի մասն են թագավորական թանգարանի։ Անտուան Վիրտզը հիմնադրել է թանգարանը 1868 թվականին։ Իսկ 1978 թվականին Կոնստանտին Մոնյեն ընդարձակել է թանգարանի տարածքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայական կերպարվեստի թանգարան (Անտվերպեն)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական էջ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.fine-arts-museum.be/en/museums