Աբրամ Արխիպով
Աբրամ Արխիպով Абрам Архипов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15 (27), 1862[1] |
Ծննդավայր | Yegorovo, Kasimovsky Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1930[2][3][4][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1886) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q17491128? |
Աշակերտներ | Q65154575?, Ֆեոդոր Բոգորոդսկի և Q85995140? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Abram Arkhipov Վիքիպահեստում |
Աբրամ Եֆրիմովիչ Արխիպով (ռուս.՝ Абрам Ефимович Архипов, իսկական ազգանունը՝ Պիրիկով (ռուս.՝ Пыриков), օգոստոսի 15 (27), 1862[1], Yegorovo, Kasimovsky Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1930[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գեղանկարիչ, պերեդվիժնիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրամ Արխիպովը ծնվել է 1862 թվականի օգոստոսի 15-ին (օգոստոսի 27-ին) Ռյազանի նահանգի Եգորովո գյուղում։ 1877-1883 և 1886-1888 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վասիլի Պերովին, Վասիլի Պոլենովին, Իլարիոն Պրյանիշնիկովին, Ալեքսեյ Սավրասովին և Վլադիմիր Մակովսկուն։ 1884-1886 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Բոգդան Վիլեվալդեի արվեստանոց)։
1887 թվականին «Այցելություն հիվանդին» (ռուս.՝ «Посещение больной») նկարի համար Աբրամ Արխիպովն արժանացել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի մեծ արծաթե մեդալի և դասային նկարչի կոչման։
Աբրամ Արխիպովը 1891 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։ Այդ շրջանի շատ կտավներ, ինչպիսիք են՝ «Այցելություն հիվանդին», «Օկա գետով» (ռուս.՝ «По реке Оке»), «Փոքրավորը» (ռուս.՝ «Келейник»), Պավել Տրետյակովը գնել է սեփական հավաքածուի համար։
1896 և 1912 թվականներին Աբրամ Արխիպովն այցելել է Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա։
Աբրամ Արխիպովը 1894 թվականից գլխավորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի բնօրինակային դասարանը (մինչև 1918 թվականը)։
1898 թվականին ստացել է ակադեմիկոսի կոչում, իսկ 1916 թվականից դարձել է Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։ 1904 թվականին մասնակցել է «Ռուս նկարիչների միության» հիմնադրմանը։
1912 թվականից հաճախ է եղել Ռուսաստանի հյուսիսում։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի վերակազմավորմանը, 1918-1920 թվականներին դասավանդել է Պետական նկարչական ազատ արվեստանոցում (ռուս.՝ Государственная свободная художественная мастерская), իսկ 1922-1924 թվականներին՝ Վխուտեմասում (ռուս.՝ ВХУТЕМАС, Высшие художественно-технические мастерские)։
1924 թվականին Աբրամ Արխիպովը դարձել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ, իսկ 1927 թվականին ստացել է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։
Աբրամ Արխիպովը մահացել է 1930 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։ Նա ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 դեկտեմբերից մինչև 2012 թվականի մարտը Ռյազանի Ի․ Պոժալոստինի անվան կերպարվեստի մարզային թանգարանում Տրետյակովյան պատկերասրահի հետ համատեղ անցկացվել է Աբրամ Արխիպովի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարբեցողը (ռուս.՝ Пьяница), 1883, Տրետյակովյան պատկերասրահ,
- Գյուղական սրբանկարիչը (ռուս.՝ Деревенский иконописец), 1889, Տրետյակովյան պատկերասրահ),
- Լվացարարուհիները (ռուս.՝ Прачки), 1890-ականների և 1901 թվականի տարբերակները, Ռուսական պետական թագարան և Տրետյակովյան պատկերասրահ,
- Օկա գետով (ռուս.՝ По реке Оке), 1890, Տրետյակովյան պատկերասրահ,
- Обратный, 1896, Բելառուսի կերպարվեստի թանգարան, Մինսկ,
- Հյուսիսային գյուղ (ռուս.՝ Северная деревня), 1902, Տրետյակովյան պատկերասրահ,
- Հյուրեր (ռուս.՝ Гости), 1914, Տրետյակովյան պատկերասրահ,
- Աղջիկը կժով (ռուս.՝ Девушка с кувшином), 1927, Տրետյակովյան պատկերասրահ։
«Վոլգայի վրա» | «Հյուսիսային ծով» | «Գարնան տոն» | «Լվացարարուհիներ» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Архипов Абрам Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Abram Efimovich Arkhipov (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Реабилитация — МедиаРязань
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баршева И. Е. А. Е. Архипов. — Л., 1974.
- Ненарокомова И. С. Солнечные полотна Абрама Архипова. — М.: Советский художник, 1982.
- Живова О.А. Абрам Ефимович Архипов. М., 1959.
- Выропаев А. Из Рязани — в Третьяковку // Утро : Литературно-художественный журнал для молодежи. — 2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Архипов Абрам Ефимович. Биография и творчество художника Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
- Архипов, Абрам Ефимович в библиотеке «Старатель» (ռուս.)
- Русский живописец Архипов А. Е.
- 35 картин Абрама Ефимовича Архипова Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրամ Արխիպով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 1930 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս նկարիչներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ