Գրիբոյեդով (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գրիբոյեդով
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎահե Գրիգորյան
Մակերես6.4 կմ²
ԲԾՄ840 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2041 մարդ (2008)
Խտություն319 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգրիբոյեդովցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1126[2]
Գրիբոյեդով (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Գրիբոյեդով (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Գրիբոյեդով , գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա։

Անվանումներ

Նախկինում ունեցել է Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, վերին Քյոլանլու անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ.-ին ի պատիվ անվանի գրող և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի։

Աշխարհագրություն

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից, իսկ 1950-ական թթ այստեղ են հաստատվել Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1904 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 59%, հետաշխատունակներ՝ 15%։

Գրիբոյեդովի ազգաբնակչության փոփոխությունը[3]։

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 284 676 886 647 742 1085 1502 1693 2003 2104

Տնտեսություն

Գյուղն ունի 397 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (237 հա), պտղատու (7 հա) և խաղողի այգիները (50 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 172 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Հասարակական կառույցներ

Գրիբոյեդովն ունի միջնակարգ դպրոց, մանակապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Հետաքրքիր փաստեր

Գյուղից հյուսիս-արևելք կա մի հնավայր, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ իրեր։

Արտաքին հղումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ՀՀ մարզերի կոդեր
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 63» (PDF).