Դիտավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դիտավան
անգլ.՝ Revazlu
ռուս.՝ Ревазлы
ադրբ.՝ Revazlı
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Հիմնադրված է19-րդ դար թ.
Այլ անվանումներՌևազլու (մինչև 1967)
ԲԾՄ770 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն327[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդիտավանցի
Ժամային գոտիUTC+4
Դիտավան (Հայաստան)##
Դիտավան (Հայաստան)

Դիտավան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ կողմում։

Պատմություն

Դիտավանը հիմնվել է 19-րդ դարի սկզբին։ Մինչև 1967 թվականը կոչվել է Ռևազլու՝ Ռևազ քյոխվայի անունով։ Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում[2]։ Սկզբում բնակավայրը ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ[2]։

1950 թվականին գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ[2]։

Հայաստան համահայկական հիմնադրամն Արգենտինայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թվականին գազաֆիկացրել է Դիտավան համայնքը և վերակառուցել գյուղապետարանը[3], 2010 թվականին կառուցել է խմելու ջրի համակարգ[4], իսկ 2013 թվականին կառուցել է դպրոց[5]։

Բնակչություն

Դիտավանի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 51 242 271 365 486 480 331 440 429 392

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Դիտավանից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Ճգնավորի քար» ամրոցը, «Հացուտի» եկեղեցին և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ
  2. 2,0 2,1 2,2 Համայնքի մասին. Դիտավան
  3. Դիտավանը գազիֆիկացվել է, ունի նոր գյուղապետարան
  4. «Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում բացել է խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգ
  5. Դիտավան գյուղն արդեն նորակառույց դպրոց ունի
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 20-ին.