Ծիածան (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծիածան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՎաչիկ Գրիգորյան[1]
Մակերես3.2 կմ²
ԲԾՄ890 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1141 մարդ (2008)
Խտություն357 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծիածանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1134[3]
Ծիածան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Ծիածան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Ծիածան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Աշխարհագրություն

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 3 կմ, մարզկենտրոնից 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Գրամբա, Գրամփա, Կրամփա անվանումները։ Ծիածան է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 880մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակները։

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից և Պարսկահայաստանից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1190 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 7%։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2005 2008
Բնակիչ 115 530 440 512 587 872 1190 1141

Տնտեսություն

Գյուղն ունի 225 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Զանգվի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (161 հա), պտղատու (12 հա) և խաղողի այգիները (3 հա)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Ծիածան. համայնքի ղեկավար և ավագանի». Վերցված է 2017 Հունիս 6-ին.
  2. ՀՀ մարզերի կոդեր
  3. Code database of Armenia, Արմավիր

Արտաքին հղումներ