Ոսկեպար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկեպար (այլ կիրառումներ)
Գյուղ
Ոսկեպար
Ս. Աստվածածին եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԵրվանդ Եգանյան
Հիմնադրված է5-րդ դար թ.
Մակերես11,5683 կմ²
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն880[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՈսկեպարցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ4114
Պաշտոնական կայքtavush.gov.am/about-communities/743/
Ոսկեպար (Հայաստան)##
Ոսկեպար (Հայաստան)

Ոսկեպար (Ոսկեբար), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում` մարզկենտրոնից 31 կմ հյուսիս-արևմուտք` Ոսկեպար գետի հովտում։

Նախկինում Ախիսբարա Հայկական անվանմամբ ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի կազմում:[2]

Պատմություն

Ոսկեպարը հիմնադրվել է մ.թ. IV դարում գ. Ոսկեպարի Ալավերդյանների նախնիների կողմից։ Ներկայումս գյուղը տարածվում է համանուն գետի միջին հոսանքում՝ Կատարքա սարի ստորոտում։ Սակայն դարերի ընթացքում ունեցել է մի շարք գյուղատեղիներ՝ Ոսկեպար գետի հովտի տարբեր հատվածներում գետի աջ ու ձախ ափերին։ Գետի հովտում նախկինում տարածվում էր Գուգարք աշխարհի Կանգարք գավառը, որը պատկանում էր փոքր նախարարական տոհմի։ Ամենահին գյուղատեղիներից մեկը գտնվել է Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջը, որտեղից առայսօր գտնվում են հին խեցեղենի մնացորդներ, երբեմն նաև ամբողջական կարասներ։ Կատարքա սարի աջ ստորոտում է գտնվում գյուղի 10- 12դդ Ղազանչի գյուղատեղին՝ նույն դարաշրջանի եկեղեցիով։

1991 թ. մայիսի 6-ին Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակն ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ ցանկանում էր ոչնչացնել Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղը։ Սակայն նրանց չհաջողվեց իրականացնել իրենց անմարդկային ոճրագործությունը՝ շնորհիվ գյուղի ինքնապաշտպանության մարտիկների և 1991 թ. գյուղ Ոսկեպար ժամանած ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր Անատոլի Շաբադի։ Ա.Շաբադը և Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհրդի պաշտոնական պատվիրակությունը գյուղ Ոսկեպար այցելեցին 1991 թ. մայիսի սկզբին, երբ իրավիճակը բավականին լարված էր։

Բնակչություն

Ոսկեպարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1907[2] 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 179 393 200 617 842 832 1097 1189 1309 956 869

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Իջևան տանող ճանապարհի եզրին է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Շաքարաբերդ” ամրոցը։ Գյուղից 1 կմ հյուսիս-արևելքում գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցին (VI-VII դարերի), իսկ 3 կմ հարավ-արևմուտքում՝ “Զորակամուրջ” ամրոցը (X-XIV դարեր)։

Տեսարժան վայրեր

  • Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը հիմնադրվել է VII դարում։
  • Ոսկեպարի Սուրբ Սարգիս եկեղեցի, որը հիմնադրվել է 2000 թ. Սարգիս Ավագի Պապյանի աջակցությամբ, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ եկեղեցու տարածքում տեղադրվել է նաև խաչքար։
  • Խաչքար-հուշաղբյուր նվիրված Ժիրայր Պապյանին, որը կառուցվել է 2009 թ.։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 121
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 162» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 24-ին.