ՄաքԴոնալդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է McDonald’sից)
«ՄաքԴոնալդս»
McDonald's Golden Arches.svg
Տեսակը Արագ սննդի ռեստորանների ցանց
Հիմնադրվել է Մայիսի 15,1940թ.` Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա
Մաքդոնալդս ընկերություն` Մայիսի 15, 1955թ.` Դես պլենես, Իլինոյս
Գլխամասերը ԱՄՆ
Գլխավոր անձինք Ջեյմս Սկիներ
Վեբ-կայքը www.mcdonalds.com

«Մաքդոնալդս ընկերություն» (անգլ.՝ McDonald's Corporation), արագ սննդի կետերի համաշխարհային ամենամեծ ցանցն է։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է ԱՄՆ-ում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ` Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։

Աշխարհագրություն[խմբագրել]

«Մագդոնալդսը» մասնաճյուղեր ունի հետևյալ պետություններում`

Ստեղծման պատմությունը[խմբագրել]

1953 թվականին բացված հին ՄաքԴոնալդս Կալիֆորնիա նահանգում:

ՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։Կարելի է ասել, որ այն հիմնադրվել է 1940 թվականին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների կողմից՝ Ռիչաչդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ` 1948 թվականին նրանց է մինաում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան սալաթներն ու ձկնեղենը և այլ մթերքներ։

Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։Բացվում են ֆրանչայզներ։ Առաջինը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոիսում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է կազմում քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհամ պալատի մոտ։
  • Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ավարտած։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը իր կյանքի ընթացքում աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։
  • Շատ մարդիկ ատում են ՄաքԴոնալդսը միայն նրա համար, որ այն ամենուր է։

Արտաքին հղումներ[խմբագրել]