Մավրիկիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մավրիտուսից)
Մավրիկիոսի Հանրապետություն
(ֆր.՝ République de Maurice, անգլ.՝ Republic of Mauritius)
Մավրիկիոսի դրոշ
Դրոշ
Մավրիկիոսի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Stella Clavisque Maris Indici
Ազգային օրհներգ՝ Motherland
Մավրիկիոսի դիրքը
Մավրիկիոսի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Պորտ Լուի
20°2′N, 57°13′E
Պետական լեզուներ Չկա(Անգլերեն Ֆրանսերեն Մավրիկիոսյան կրեոլերեն Բհոճպուրի)
Կառավարում նախագահախորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ամենահ Գուրիբ
 -  Վարչապետ Աներուդ Ջուգնահուդ
Հաստատություն
 -  Անկախություն Մեծ Բրիտանիայից Մարտի 12 1968 
 -  Հանրապետության հայտարարումը Մարտի 12 1992 
Տարածք
 -  Ընդհանուր 2,040 կմ²  (179-րդ)
 -  Ջրային (%) 0,07
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 1,261,208 
 -  2011 մարդահամարը 1,236,817 
 -  Խտություն 618 /կմ² (156-րդ)
238,611 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $23.322 միլլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $17,716 
ՄՆԶԻ (2013) 0.771 ( բարձր) (63-րդ)
Արժույթ Մավրիկիական ռուփի ռուփի (MUR)
Ազգային դոմեն .mu
Հեռախոսային կոդ ++230

Մավրիկիոս (ֆր.՝ Maurice, անգլ.՝ Mauritius) կամ Մավրիկիոսի Հանրապետություն (ֆր.՝ République de Maurice, անգլ.՝ Republic of Mauritius), կղզի-պետություն Հարավարևելյան Աֆրիկայում։ Այս երկիրը ներառում է Մավրիկիոս կղզիները, Ռոդրիգես կղզին, Ագալեգա կղզին, և Սենթ Բրանդոն (Կարգադոս Կարախոս) կղզեխումբը։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, շրջապատված են բուստային խութերով։ Առավելագույն բարձրությունը 826 մ է (Պիթոն լեռ` Մավրիկիոս կղզում)։ Կլիման արևադարձային ծովային է։ Լեռնալանջերին կան մշտադալար անտառներ։ Նախկինում եղել է հոլանդական, ֆրանսիական և բրիտանական գաղութ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին երկրի բնակչությունը կազմել է 1,236,817 մարդ։ 2014 թվականի տվյալներով Մավրիկիոսի բնակչությունը կազմում է 1,261,208 մարդ։ Բնակչությունը դանդաղ բայց հաստատուն տեմպերով ավելանում է։ Բնակչության 32.7%-ը քրիստոնյաներ են, հիմնականում` Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, ծխախոտ, հալվե, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն։ Տնտեսության առաջատար ճյուղը շաքարի արտադրությունն է։ Աճեցնում և մշակում են արհեստական սուտակ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մավրիկիոս» հոդվածին։