Լեբռոն Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեբռոն Ջեյմս
LeBronJamesMiamiHeat2010.jpg
Ակումբ Մայամի Հիթ
Դիրքը Պաշտպան, հարձակվող
Համար 6
Ի ծնե տրված անունը Լեբռոն Ռայմոն Ջեյմս
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1984 (1984-12-30) (27 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ակրոն, Օհայո ԱՄՆ
Հասակ 203 սմ
Քաշ 113 կգ
Դպրոց Սենթ Վինսենթ - Սենթ Մերի
Դրաֆթի տարի 2003թ. NBA-ի դրաֆթ
Դրաֆթ ակումբ Կլիվլենդ Կավալիերս

Լեբռոն Ռայմոն Ջեյմսը (անգլ.`LeBron Raymone James, ծնվ.` դեկտեմբերի 30, 1984թ.` Ակրոն, Օհայո, ԱՄՆ) ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբլի ազգային ասոցացիայի (NBA) Մայամի Հիթ ակումբում` 6 համարի ներքո: Կրելով «Ջեյմս արքա» ("King James") մականունը` Ջեյմսը Օհայոյի քոլեջյան տարիներին հաղթել է «Միստր բասկետբոլ» տիտղոսը, իսկ Սենթ Վինսենթ-Սենթ Մերի համալսարանի տարիներին նրան մամուլում արդեն ներկայացնում էին որպես «NBA-ի ապագա գերաստղ»: Իսկ առաջնություն Լեբռոն Ջեյմը մուտք է գործում 2003թ.-ի NBA դրաֆթով: Նրան ընտրում է Կլիվլենդ Կավալիերսը` #1 ընտրության իրավունքով: Ջեյմսն հանդես է գալիս որպես թեթև հարձակվող: NBA-ի բասկետբոլիստ դառնալուց ի վեր Ջեյմսն իր հաշվին ունի մի շարք ռեկորդներ, ինչպիսիք են`

  • 2003–04 խաղաշրջանի տարվա նորեկ
  • 2008–09 և 2009–10 խաղաշրջանի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ
  • All-NBA-յան թիմի և բոլոր աստղերի խաղի մասնակից` 2005թ.-ից

2010թ-ին Ջեյմսը հեռանում է Կավալիերսից և պայմանագիր կնքում Մայամի հիթի հետ` միանալով թիմի առաջատարներ և նույն թվականին դրաֆթացված Դուեյն Ուեյդին և Քրիս Բոշին և ձևավորելով Մայամի Հիթի մեծ եռյակը:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով