Տիմոֆեյ Մոզգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմոֆեյ Մոզգով
Timofey Mozgov in Russian team 2.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս
Դիրքը Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Տիմոֆեյ Մոզգով
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1986 (1986-07-16) (26 տարեկան)
Ծննդավայր Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 216 սմ
Քաշ 113 կգ
Դրաֆթի տարի 2008 / չդրաֆտացված
Կարիերայի պատմություն ՌուսաստանԼենվո Սանկտ Պետերբուրգ (2004–06)
ՌուսաստանՑՍԿ ՎՎՍ-2 Սամարա (2006)
ՌուսաստանԽիմկի ԲԱ (2006-10; 2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2010-11)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2011-այժմ)
Դանիլո Գալինարին և Տիմոֆեյ Մոզգովը «Նիքս»-ի մարզումների ժամանակ

Տիմոֆեյ Պավլովիչ Մոզգով (ռուս.` Тимофей Павлович Мозгов, ծնվ.` հուլիսի 16, 1986թ., Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում: Հասակն է 216 սմ: Հանդես է գալիս նաև Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականում:

Բովանդակություն

Պրոֆեսիոնալ կարիերան [խմբագրել]

Պրոֆեսիոնալ կարիերան Տիմոֆեյ Մոզգովն սկսում է ծննդավայրում 2004թ.-ին` պայմանագիր կնքելով տեղի «Լենվո Սանկտ Պետերբուրգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս ռուսական լիգայի երկրորդ դիվիզիայում: 2006թ.-ին Մոզգովը տեղափոխվում է «ՑՍԿ ՎՎՍ-2 Սամարա» կոչվող ակումբ, որը նույնպես կրտսեր լիգայի ներկայացուցիչ էր: Մինչև 2006-07 խաղաշրջանի մեկնարկը, Մոզգովը վերջապես պայմանագիր է կնքում «Խիմկիի» հետ, որտեղ մնում է մինչև 2009-10 խաղաշրջանը:

NBA-յան կարիերան [խմբագրել]

2010թ.-ին Մոզգովին հաջողվում է 9.7 միլիոն դոլարանոց պայմանագրի առաջարկ ստանալ NBA«Նյու Յորք Նիքս» ակումբից, որը նա իսկույն ընդունում է:[1]

2011թ.-ի փետրվարի 22-ին Մոզգովը ներառվում է «Նիքս»-«Նագեթս»-«Թիմբերվուլվզ» եռակողմանի փոխանակման մեջ և տեղափոխվում «Դենվեր Նագեթս» (փոխանակման արդյունքում «Նիքս»-ում է հայտնվում նաև Կարմելո Էնթընին):[2]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg

Ծանոթագրություններ [խմբագրել]