Կարմելո Էնթընի
| Կարմելո Էնթընի | |
| Դիրքը | Թեթև հարձակվող |
|---|---|
| Ի ծնե տրված անունը | Կարմելո Էնթընի |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1984 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 203 սմ |
| Քաշ | 104 կգ |
| Դրաֆթի տարի | 2003 / ռաունդ` 1-ին / ընտր.` 3-րդ |
Կարմելո Քիյան Էնթընի (անգլ.՝ Carmelo Kiyan Anthony, ծնվ.՝ մայիսի 29, 1984թ.՝ Բրուկլին, Նյու Յորք), հայտնի նաև Մելո մականունով՝ ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբլի ազգային ասոցացիայի (NBA) Նյու Յորք Նիքս ակումբում՝ 7 համարի ներքո։ Թոուսոնի ավագ կաթոլիկ դպրոցում հաջող հանդես գալուց հետո Էնթընին ընդունվում է Սիրաքյուզի Համալսարան, և տեղի Օրինջմեն բասկետբոլային ակումբի հետ 2003թ.-ին հասնում մինչև NCAA-ի ազգային առաջնություն։ Նրան շնորհվում է լավագույն խաղացողի տիտղոսը, ինչպես նաև ճանաչվում է «NCAA-ի արևելյան տարածաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստ»։ 1 տարի Սիրաքյուզում անցկացնելուց հետո Կառմելո Էնթընին լքում է այն՝ որպեսզի մուտք գործի 2003թ.-ի NBA դրաֆթ, ուր ընտրվում է Դենվեր Նագեթսի կողմից՝ #3 ընտրության իրավունքով։ 8 տարի անց նա տեղափոխվում է Նյու Յորք։
Որպես ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականի անդամ՝ 2004թ.-ի օլիմպիական խաղերին հաղթել է բրոնզե, իսկ 2008 և 2012 թթ.-ի խաղերին՝ ոսկե մեդալներ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
||||||||