Անդրեյ Կիրիլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կիրիլենկո
Andrei Kirilenko in 2011.jpg
Դիրքը Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Անդրեյ Կիրիլենկո
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1981 (1981-02-18) (32 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իժեվսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 206 սմ
Քաշ 102 կգ
Կարիերայի պատմություն ՌուսաստանՍպարտակ (1997-1998)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (1998-2001)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2001-2011)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2011-2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2012-)
Կիրիլենկոն և Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը (2008թ.)

Անդրեյ Գենադյեվիչ Կիրիլենկո (ռուս.` Андрей Геннадьевич Кириленко, ծնվ.` փետրվարի 18, 1981թ.), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում` որպես թեթև հարձակվող: Կիրիլենկոն խաղում է նաև Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում: Հասակն է 206 սմ, իսկ քաշը` 103 կգ:

Արդեն 15 տարեկանում Կիրիլենկոն պրոֆեսիոնալ մակարդակով խաղում էր ակումբային բասկետբոլ հայրենի Ռուսաստանում: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Յութա Ջազ ակումբը դրանից հետո ընտրում է նրան 1999թ.-ի դրաֆթի 1-ին ռաունդի 24-րդ ընտրությամբ: Կիրիլենկոն այդ կերպ դառնում էր NBA-ի պատմության առաջին ռուս բասկետբոլիստը, ում ընտրում են դրաֆթի առաջին ռաունդում: Ջազի կազմում Կիրիլենկոն մասնակցում է 2004թ.-ի Բոլոր աստղերի խաղին, ինչպես նաև արժանանում մի շարք այլ մրցանակների ու ճանաչումների: 2011թ.-ին Կիրիլենկոն ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն:

Կիրիլենոկոյին հաճախ անվանում են «AK47», ոչ միայն այն փաստի համար, որ նրա անվան և ազգանվան սկզբնատառերն են Ա և Կ, իսկ մարզաշապիկի համարը` 47, այլ նաև այն փաստի համար, որ նա ծնվել է Իժեվսկ քաղաքում, որտեղ էլ առաջին անգամ արտադրվել էին AK47 ավտոմատները:

Արտաքին հղումներ [խմբագրել]