Սթիվ Նեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Նեշ
ETalk2008-Steve Nash.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Լեյքերս
Դիրքը Խաղարկող
Համար № 2
Ի ծնե տրված անունը Stephen John Nash
Ծննդյան ամսաթիվ 7 փետրվարի 1974 (1974-02-07) (40 տարեկան)
Ծննդավայր Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհանեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ազգություն Կանադա
Հասակ 191 սմ
Քաշ 81 կգ
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 15-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (1996-1998)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (1998-2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2004-2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Լեյքերս (2012-)
Մրցանակներ
  • 2× NBA ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակ (2005, 2006)
  • 8× NBA All-Star ((2002–2003, 2005–2008, 2010, 2012))
  • 3× All-NBA առաջին թիմ (2005–2007)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2008, 2010)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2002–2003)
  • 2× Հմտությունների ցուցադրման խաղի հաղթող (2005, 2010)
  • Ջ. Վոլտեր Քենեդիի քաղաքացիության մրցանակ (2007)
  • Լու Մարշի գավաթ (2004)
  • 3× Լայնել Քոչերի մրցանակ (2002, 2005–2006)
  • 2× Արևմտյան ափի կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1995–1996)

Սթիվեն Ջոն «Սթիվ» Նեշ (անգլ.` Stephen John Nash, ծնվ.` փետրվարի 7, 1974թ., Յոհանեսբուրգ, ՀԱՀ), Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, ազգությամբ կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ-խաղարկող, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։

Ունենալով տպավորիչ բասկետբոլային կարիերա ավագ դպրոցում` Նեշին հաջողվում է կրթաթոշակային ծրագիր ձեռք բերել Սանտա Կլարայի համալսարանում։ Համալսարանի բասկետբոլային թիմում անցկացնելով 4 տարի` Նեշը թիմակիցներին ամեն տարի դուրս է բերել NCAA-ի առաջին դիվիզիայի առաջնություն։

Համալսարանը ավարտելիս Նեշը գլխավորում էր դրա պատմության մեջ բոլոր ժամանակների ամենաշատ արդյունավետ նետումներ կատարած բասկետբոլիստների ցուցակը։ Այնուհետև Նեշը մուտք է գործում 1996թ. NBA դրաֆթ, որտեղ ընտրվում է 15-րդը` «Ֆինիքս Սանսի» կողմից։ Խաղի վրա նվազագույն ուզդեցություն ունենալու համար 1998թ.-ին Նեշը փոխանակվում և տեղափոխվում է «Դալաս Մավերիքս», որտեղ անցկացնելու երրորդ տարում ճանաչվում է աստղ (NBA All Star) և մասնակցում բոլոր աստղերի ամենամյա խաղին, իսկ խաղաշրջանի վերջում արժանանում իր առաջին All-NBA ճանաչողական տիտղոսին։ Հաջորդ 2002-03 խաղաշրջանում Նեշը` Դըրք Նովիցկու և Մայք Ֆինլիի հետ «Դալասին» հասցնում է մինչև արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։ Ինչևէ խաղաշրջանից հետո Նեշի պայմանագիրը լրանում է, և նա նոր պայմանագիր է կնքում նախկին ակումբի` «Ֆինիքս Սանսի» հետ։

2004-05 խաղաշրջանում Նեշը «արևներին» հասցնում է արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, ինչպես նաև նույն տարի արժանանում կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին։ Հաջորդ տարի Նեշը կրկին MVP է ճանաչվում։ 2006-ին ESPN-ը Նեշին որակավորում է որպես «բոլոր ժամանակների 9-րդ մեծագույն խաղարկող»: NBA-յան իր կարիերայի տարբեր ժամանակաշրջանում Նեշը գլխավորել է արդյունավետ փոխանցումներ կատարողների աղյուսակը, ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականներ` տուգանային նետումների արդյունավետության տոկոսայնության ցուցանիշով։ Համարվում է նաև լիգայի լավագույն սնայպերներից մեկը (3-միավորանոց նետումներ կատարող)։

Նեշն իր ներդրումների համար ստացել է մի շարք պարգևներ և շքանշաններ։ 2006 թ.-ին «Թայմ» ամսագիրը որակավորում է նրան որպես աշխարհի 100 ամենազդեցիկ դեմքերից մեկը։ 2007 թ.-ին Նեշին շնորհվում է «Կանադայի օրդեն» պետական բարձրագույն շքանշանը։ 2008 թ.-ին Վիկտորիայի համալսարանի կողմից Նեշին շնորհվում է իրավագիտության դոկտորի կոչում։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg