Հիփ Հոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հիփ-հոփը ծնունդ է առել 1969 թ. Նյու Յորքի «սև» թաղամասերից մեկում՝ Հարավաին Բրոնքսում: Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ «Dj», «MC» (Master of ceremonies՝ տոնախմբության վարպետ), բրեյք դանս, գրաֆիտի։

Ի ուրախություն այժմյան երիտասարդության՝ այս սուբմշակույթի ճյուղերը օրեցօր զարգանում են, և ժամանակ առ ժամանակ նոր ուղղություններ են ծնվում: Այդ ուղղություններից է՝ “bit boxsing”-ը։

Մինչև այս ամենին հասնելը անհրաժեշտ է վերադառնալ անցյալ, որպեսզի հնարավոր լինի ավելի ամբողջական պատկերացում կազմել այս փողոցային մշակույթի մասին:

Hip-Hop-ը անցել է բավականին դժվար և քարքարոտ ճանապարհ ու միայն դրանից հետո է նա դարձել այն՝ ինչ հիմա կա: Ի սկզբանե “Hip-Hop” անունը գոյություն չի էլ ունեցել: Այս անունը ծնվեց միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի անց: Այն հորինեց Դիջեյ Աֆրիկան` նույն ինքը Աֆրիկ Բամբաստան (Dj. Afrika): Իսկ մինչ այդ, մեկ այլ Dj` Քուլ հերքը 1969թ. այս նորաստեղծ ոճը անվանեց “B-boys”, որն էլ վերցված էր “Break boys” տերմինից: Hip-Hop մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972թ.: Նրա միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև: Եվ այդ բարդ գործի առյուծի բաժինը, առավելապես իր ուսերին վերցրեց Hip-Hop-ի գլխավոր ճյուղերից մեկը` ռեպ երաժշտությունը:
Hip-Hop-ը ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների ու փորձությունների է ենթարկվել, ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական, և դա լիովին տրամաբանկան է, քանի որ մարդկությունը զարգանում է, իսկ այս մշակույթը զարգանում է մարդկությանը զուգահեռ: Ըստ երևույթին, մութ և վտանգավոր առանձնաթաղերում ծնված այս փողոցային մշակույթը դեռ չի սպառել ինքն իրեն և դեռ ասելիք ունի:

Ստուգաբանություն [խմբագրել]

«Hip» բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում (AAVE) դեռ 1898թ. և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ «Hop» բառը` սեփական շարժումը (ցատկ) «hip hop!» ի դեպքում։ Բացի այդ, «hip hop!» նշանակում էր նաև խելացի շարժում:

Լավագույն ռեպերների ցուցակը [խմբագրել]

  • RZA
  • Soulja Boy
  • T.I.
  • Taboo
  • The Game
  • Timbaland
  • will.i.am
  • Xzibit
  • Akon
  • Black Eyed Peas
  • Busta Rhymes
  • D12
  • Coolio
  • Mobb Deep
  • Obie Trice
  • Stat Quo
  • Ca$his
  • Kardinal Offishal
  • Glasses Malone
  • Ace Hood
  • DB The General
  • TY Dollasign
  • Eazy-E
  • Ice-T
  • D.J. Khalid
  • Rick Ross
  • Nicky Minaj
  • Big-L
  • Yaki Kadaffi
  • Napoleon
  • Kastro
  • The Notorious B.I.G.
  • lil kim
  • J-Dowg
  • The Jacka&AJ
  • Billy Blue
  • Outlawz
  • Public Enemy
  • Lloyd Banks
  • Tony Yayo
  • Young Buck
  • GZA
  • Shock G
  • Gudda Gudda
  • Sencho RL

Հղումներ [խմբագրել]