Ջեյսոն Քիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Քիդ
Jason Kidd.jpg
Ի ծնե տրված անունը Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1973 (1973-03-23) (40 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հասակ 191 սմ
Քաշ 95 կգ
Դրաֆթի տարի 1994 / Ռաունդ` 1 / Ընտր.` 2-րդ
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (1994–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (1996–2001)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2001–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2008–այժմ)

Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ (անգլ.` Jason Frederick Kidd, ծնվ.` մարտի 23, 1973թ., Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ-վետերան: Այժմ հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2011թ.-ի չեմպիոն «Դալաս Մավերիքս» ակումբում որպես պաշտպան:

Քիդը մեծացել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում և հանդես եկել Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համասարանի թիմում, որից հետո մուտք է գործում 1994թ. NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 2-րդը` «Դալաս Մավերիքսի» կողմից: 1996-ից 2001 թվականները Քիդը խաղում է «Ֆինիքս Սանսի» կազմում, իսկ 2001-ից 2008-ը` «Նյու Ջերսի Նեթսի»: 2007–08 խաղաշրջանի միջնամասում Քիդը փոխանակման շրջանակում հետ է տեղափոխվում «Դալաս»: Վերջինիս կազմում Քիդը 2011թ.-ին հաղթում է NBA-ի չեմպիոնատը: Բացի այդ` հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում` Սիդնեյի (2000) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում: Համարվում է լիգայի ոչ ագահ բասկետբոլիստներից մեկը, ով միշտ կարողանում է գրագետ արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ:

Քիդը 10 անգամ ճանաչվել է աստղ` մասնակցելով բոլոր աստղերի խաղերին:


Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg