Ղաջարիների դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղաջարիների դրոշներ
Նասր ալ-Դին շահի դրոշը
Ղաջարիների հիմնական դրոշը

Ղաջարական դինաստիա, արքայատոհմ Իրանում 1796-1925 թվականներին։ Հիմնել է թյուրքմենական ղաջար ցեղի առաջնորդ Աղա-Մահմեդ խան Ղաջարը, որը միջֆեոդալական պայքարում հաղթել է Զանդերի դինաստիային։ Ղաջարական Պարսկաստանի մայրաքաղաքը Թեհրանն էր։ Ղաջարական դինաստիա արտահայտել է Իրանի ավատական ազնվականության շահերը և ձգտել է ստեղծել կենտրոնացված պետություն։ Արևելյան Հայաստանը և Վրաստանը Ղաջարական դինաստիաի տիրապետության ներքո պահելու, ինչպես նաև հայ ու վրաց ժողովուրդների՝ Ռուսաստանին միանալու շարժումը խափանելու նպատակով Աղա-Մահմեդ խանը 1795 թվականին ու 1797 թվականին արշավել է Հարավային Կովկաս, կողոպտել ու ավերել այն, հազարավոր հայերի ու վրացիների տեղահանել ու բռնի քշել Իրանի խորքերը։ Անդրկովկասի ժողովուրդները համառ դիմադրություն են ցույց տվել զավթիչներին (հայերի դիմադրությունը Շուշիի 1797 թվականի պաշարման ժամանակ)։ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի հետ անհաջող պատերազմների (1804-1813, 1826-1828) հետևանքով Ղաջարական դինաստիան կորցրել է իր տիրույթներն Անդրկովկասում։ 19-րդ դարում Ղաջարական դինաստիայի շահերի օրոք ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան, և երկիրը վերածվել է կիսագաղութի։ Ղաջարական կառավարող վերնախավի շահագործումն ու կամայականությունները առաջ են բերել ժողովրդավարական շարժումներ, որոնք թուլացրել են Ղաջարական դինաստիայի իշխանությունը և պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի 5-րդ մեջլիսը որոշում կայացրեց Ղաջարական դինաստիայի տապալման մասին, իսկ դեկտեմբերի 12-ին իշխանության գլուխ անցավ Փահլավիների դինաստիան։

Իրանի շահեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1911 թվականներին Իրանում տեղի ունեցավ սահմանադրական հեղափոխություն, որը միտում ուներ Իրանում ժողովրդավարություն հաստատելու։ Այդ տարիներին Իրանի դրոշը փոփոխվել է մի քանի անգամ։ Դրոշները ներկայացված են ստորև՝

Պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 25