«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: mrj:Марокко
չ r2.5.2) (Ռոբոտը փոփոխում է․: nah:Marruecos
Տող 132. Տող 132.
[[mwl:Marrocos]]
[[mwl:Marrocos]]
[[mzn:مراکش]]
[[mzn:مراکش]]
[[nah:Marruecos (nci)]]
[[nah:Marruecos]]
[[nap:Marocco]]
[[nap:Marocco]]
[[nds:Marokko]]
[[nds:Marokko]]

14:37, 3 Հունիսի 2011-ի տարբերակ

Մարոկկոն (արաբերեն՝ المغرب) երկիր է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում, Մաղրիբի շրջանում:

Ժամանակակից փուլում տեղի են ունենում նշանակալի փոփոխություններ միջազգային հարաբերությունների ոլորտում: Նախորդ հարյուրամյակի 90-ականների սկզբին փլուզվեց ԽՍՀՄ-ը, որը հանգեցրեց աշխարհի երկբևեռացված կառուցվածքի տապալմանը: Անցումը համաշխարհային արտաքին քաղաքականության նոր համակարգի ուղեկցվում է բազմաթիվ ճգնաժամերով և տեղային կոնֆլիկտների սրմամբ, որոնցում մի շարք գերտերություններ ջանում են հաստատել իրենց գերիշխանությունը արտաքին քաղաքականության արենայում:Ստեղծված իրավիճակում մեծ նշանակություն ունի գերտերությունների արտաքին քաղաքականության և 20-րդ դարի սկզբում միջազգային հարաբերությունների պատմության ուսումնասիրումը : 19-րդ դարի կեսերի եվրոպական պատերազմները , ինչպես նաև նույն հարյուրամյակի 70-ականների սկզբին Գերմանիայի և Իտալիայի ազգային պետությունների ստեղծումը հանգեցրեցին միջազգային հարաբերությունների Վիեննական համակարգի փլուզմանը: Դա բերեց արտաքին հարաբերությունների կառուցվածքային ճգնաժամի, որի հետևանք էր Առաջին համաշխարհային պատերազմը 1914-1918թթ: Արտաքին քաղաքականության ճգնաժամը ուղեկցվում էր մեծ միջազգային կոնֆլիկտներով, որոնցից ամենասուր արտահայտվածները առաջացել են հենց 20-րդ դարի սկզբին: Նախորդ դարի առաջին տասնամյակի միջազգային պայքարի բարդ պատմության մեջ նշանակալի տեղ էին զբաղեցնում ֆրանս-ռուսական հարաբերությունները:Ֆրանսիայի և Ռուսաստանի միասնությունը , որպես Եվրոպայի գերտերություններ, խաղում էր որոշիչ դեր արտաքին հարաբերություններում խոշոր կոնֆլիկտների կարգավորման մեջ:Այդ կոնֆլիկտներից իր խորությամբ հատկապես առանձնացան մարոկկոյան ճգնաժամերը`1905-1906,1908-1911թթ: Վերջիններս մերկացրեցին այդ ժամանակվա միջպետական հակասությունների խորությունը խթանեցին աշխարհի երկբևեռ համակարգի ստեղծմանը ,որի բևեռներում էին Անտանտը և Եռյակ միությունը ու ճանապարհ հարթեցին Առաջին համաշխարհային պատերազմի համար: Ռուսական դիվանագիտությունը մեծ ծառայություն է մատուցել մարոկկոյական կոնֆլիկտի կարգավորմանը և Մարոկկոյի հարցի լուծմանը հօգուտ Ֆրանսիայի: Մարոկկոյական ճգնաժամերը մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ֆրանս-ռուսական հարաբերությունների վրա: 20-րդ դարի առաջին տարիներին ֆրանս-ռուսական հարաբերություններում զգալի առաջընթաց/էվոլուցիա/ է տեղի ունենում: Այդ ժամանակահատվածում Ֆրանսիան ակտիվ դիվանագիտություն էր վարում Մարոկկոն զավթելու համար և ջանում էր Ռուսաստանին ներգրավել` մարոկկոյան հարցի լուծման մեջ: Ռուսական դիվանագիտությունը 1905թ-ին խառնվեց մարոկկոյան կոնֆլիկտին և 1905-1911թթ-ին բազմիցս նպաստեց Մարոկկոյի շուրջ ստեղծված միջազգային սուր ճգնաժամերի կարգավորմանը, հատկապես 1905-1906թթ առաջին մարոկկոյան և1911թ-ի ագադիրյան ճգնաժամերի ժամանակ: Արդյունքում ընդարձակվեց Ֆրանսիայի և Ռուսաստանի համագործակցության գոտին երկու պետությունների դաշինքի շրջանակներում: Մարոկոյան ճգնաժամի բաց փուլը սկսվեց 1905թ-ին,երբ Գերմանիան ձեռնարկեց ակտիվ միջամտություն մարոկկոյան հարցում,որի վերջնական կարգավորումը տեղի ունեցավ միայն 1911թ-ին:Սակայն մարոկկոյան ճգնաժամի և նրանից բխող կոնֆլիկտի էությունը հասկանալ անհնարին է առանց անդրադառնալու 19-րդ դարի վերջին անցած հարցերին, ինչպես նաև առանց այդ ճգնաժամին նախորդած միջազգային իրադրության վերլուծության: Միջազգային քաղաքականության և ֆրանս-ռուսական հարաբերությունների խնդիրներով զբաղվել են շատ պատմաբաններ: Ոմանք ճգնաժամերի պատճառը տեսնում են Գերմանիայի` Անտանտը երկպառակտելու և համաշխարհային պատերազմի նախաշեմին միջազգային արենայում ուժերի իր համար նպաստավոր տեղաբաշխման ձգտման մեջ:Ոմանք էլ առաջ քաշեցին որպես ինքնուրույն պրոբլեմ Ռուսաստանի մասնակցւոթյունը մարոկկոյան ճգնաժամերում: Ռուսաստանը, չնայած Երրորդ հանրապետությունից նշանակալից ֆինանսական կախվածություն ուներ,1-ին մարոկկոյան ճգնաժամի ժամանակ ուներ ինքնուրույն վարքագիծ: 1911թ-ի մարոկկոյան ճգնաժամի ընթացքում ռուսական դիվանագիտությունը վարում էր բավականին կողքի քաշված քաղաքականություն, ջանալով կոնֆլիկտի մեջ ունենալ որքան հնարավոր է քիչ մասնակցություն: Նրան այդպես էլ չհաջողվեց կոնֆլիկտից մի կողմ քաշվել , ինչպես Ավստրո-Հունգարիային կամ Իտալիային: Պետերբուրգյան կաբինետը Բեռլինում բազմիցս ելույթ է ունեցել ի պաշտպանություն Ֆրանսիայի շահերի,հասնելով նրա համար մարոկկոյան հարցում ընդունելի լուծման, որը հանգեցրեց ռուս-գերմանական հարաբերությունների որոշակի վատացման: Մարոկկոյան ճգնաժամի վրա իր որոշակի ազդեցությունն է ունեցել նաև ԱՄՆ-ը: Ռուս-գերմանական պայմանագիրը Բերկեում Գերմանիայի մարոկկոյան քաղաքականության արդյունքն էր: Պարզվում է, որ ռուս-ֆրանսիական միության քանդման միտքը գերմանական դիվանագիտությունը ունեցել է արդեն ճգնաժամի ընթացքում, ավելի ճշգրիտ 1905թ-ի հունւսի վերջին, երբ Ռուսաստանը անցավ Ֆրանսիայի ակտիվ պաշտպանությանը, որի արդյունքում կողմերը կնքեցին պայմանագիր մարոկկոյան հարցի վերաբերյալ ֆրանսիական պայմաններով կոնֆերանսի գումարման: . այդ ժամանակ ռուսական կառավարության ներքաղաքական փուլի վրա մեծ ազդեցություն են թողել երկրում ծագած հողափոխական դեպքերը: 1905-1907թթ. հեղափոխության թուլացման և Ճապոնիայի հոտ պատերազմի պարագայում Ռուսաստանը փնտրում էր դաշնակից և 1-ին մարոկկոյան ճգնաժամի ժամանակ գնաց ֆրանսիական քաղաքական գծի ուղղությանբ :1990-ականների սկզբին` Առաջին աշխարհամարտի նախօրեին, երկրում բարդ իրավիճակի հետ կապված նկատվեց որոշակի անկում միջազգային հարաբերությունների ուսումնասիրության մեջ  : Սակայն նախորդ հարյուրամյակի սկզբից նորից հետաքրքրություն առաջացավ տվյալ խնդրի նկատմամբ: Ճգնաժամի ժամանակ 1911թ նորից հարց բարձրացվեց ֆրանս-ռուսական դաշնակցային պարտականությունների մասին:

Մարոկկոյական ճգնաժամները միջերկրային կոնֆլիկտներ էին , որոնք ծագել էին 1905 և 1911 թթ․՝ միջկայսերական պայքարի սկզբին։1905թ-ին Մարոկկոյական ճգնաժամը սկսվեց Ֆրանսիայի , որը 1830թ-ին գրավել եր Ալժիրը և 1881թ-ին Թունիսը , Մարոկկոյին տիրելու ձգտումով։Ֆրանսիական դիվանագիտությունը գաղտնի համաձայնության գալով Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի հետ , ապահովեց այդ տիրությունների աջակցությունը, փոխարենը ճանաչելով նրանց իրավունքները համապատասխանաբար Լիբիայում, Եգիպտոսում և Մարոկկոյի հյուսիսային մասում։ 1905-ի սկզբին Ֆրանսիան փորձեց ստիպել Մարոկկոյի սուլթանին անցկացնել ռեֆորմներ, որոնք կբավարարեին իր հետաքրքրությունները՝ հրավիրել ֆրանսիական խորհրդականների և տրամադրել ֆրանսիական ընկերությունների մեծ կոնցեսիաներ։ Գերմանական դիվանագիտությունը, սրելով Մ.Ճ. ռուս –ճապոնական պատերազմի ընթացքում, երբ Ռուսաստանը չէր կարող արդյունավետ օգնել իր դաշնակից Ֆրանսիային, հույս ուներ հասնել իր դիրքերի ամրապնդմանը և Ֆրանսիայի դիրքերի թուլացմանը Մարոկկոյում. 1905թ․ հունիսին ֆրանսիական արտգործնախարարը՝Դելկասսեն,որն կողմ էր Մարոկկոյի գրավմանը Ֆրանսիայի կողմից, ստիպված էր հեռանալ աշխատանքից , իսկ ֆրանսիական կառավարությունը Գերմանիայից պահանջեցմիջազգային կոնֆերենցիայի հրավիրում Մարոկկոյի հարցով։. Այդուամենայնիվ երկրի օկուպացիան Ֆրանսիայի կողմից հետաձգվեց . ՄԱՐՈԿԿՈՅԻ ՃԳՆԱԺԱՄԸ 1911.Օգտվելով Մարոկկոյի մայրաքաղաք Ֆեսի շրջակայքի ցեղերի ապստամբությունից ` ֆրանսիական զորքերը 1911թ-ի ապրիլին գրավեցին քաղաքը : Սակայն Անտանտի համախմբման խորհրդաժողովում Գերմանիան հայտնվեց մեկուսացման մեջ ․ նրան էապես չհաջողվեց թուլացնել Ֆրանսիայի դիրքերը Մարոկկոյում։ Այնուամենայնիվ ֆրանսիական օկուպացիան հետաձգվեց։ 1911թ-ի հունիսին ֆրանսիական դիվանագիտությունը Կոնգոյի իր գաղութային տիրույթներից մաս առաջարկեց Գերմանիային , որը փոխարենը հետ պիտի կանգներ Մարոկկոյին տիրելու իր ձգտումներից։Ձգտելով ստանալ մեծ փոխհատուցում , գերմանական կառավարությունը ատլանտյան նավահանգիստ Մարոկկո ուղարկեց «Հովազ» հրետանավակը։Ծագեց սուր միջազգային կոնֆլիկտ՝ այսպես կոչված Ագադիրյան ճգնաժամ , որը կրկին հանգեցրեց ֆրանս-գերմանական պատերազմական հարաբերությունների սահմանին։ Մեծ Բրիտանիան Անտանտի ամրապնդման համար աջակցեց Ֆրանսիային , ինչպես որ Մ․Ճ-ժամանակ 1905թ-ին։ Գերմանիան ստիպված էր համաձայնել ֆրանս-գերմանական համաձայնագրի հետ , համաձայնելով ֆրանսիական իրավունքների առավելությունը Մարոկկոյում , փոխարենը ստանալով Կոնգոյի ֆրանսիական գաղութների կեսը ։Ի․Վ․Լենինը նկատել է․«Գերմանիայի պատերազմը Ֆրանսիայի և Անգլիայի հետ մազից է կախված ։Թալանում են Մարոկկոն։ Մարոկկոն փոխանակում են Կոնգոյի հետ»։ 1912թ-ի մարտի 30-ին անցավ ֆրանսիական հովանավորության տակ :Մ.ճ.-երը նպաստեցին Անտանտի համախմբման և Անտանտի ու Գերմանիայի միջև իմպերիալիստական հակամարտությունների սրմանը:

1905-ի մարտից1906-ի մայիսը շարունակվող սուր միջազգային կոնֆլիկտը ծագել է Մարոկկոյի սուլթանին ղեկավարմանը վերաբերող Ֆրանսիայի և Գերմանիայի վեճի հողի վրա: Աֆրիկայի համար իմպերիալիստական պայքարի ընթացքում ֆրանսիացիներին հաջողվեց տիրապետել Ալժիրը1830 թ. և Թունիսը 1881-ին:Ֆրանսիայի հաջորդ հս.- աֆրիկյան գաղութը պետք է դառնար Մարոկկոն 1904թ. վերջին Իտալիան Մեծ Բրիտանիան և Իսպանիան ճանաչեցին Ֆրանսիայի<< հատուկ իրավունքները>> Մարոկկոյում, որը իրականում նշանակում էր սուլթանության վերածումը Ֆրանսիայի <<պրոտեկտորատի>>: Այդ զիջումների փոխարեն Ֆրանսիան ճանաչեցին անգլիացիների իրավունքները Եգիպտոսում իտալացիներինը Լիբիայում ,իսկ իսպանացիներինը Մարոկկոյի հս. ափերի Սեուտու և Մելիլյու քաղաքների վրա: 1905-ի սկզբին, երբ Ֆրանսիան փորձում էր հարկադրել Մարոկկոյի սուլթանի /ստիպել/մուտքը Ֆրանսիայի կողմնակից երկրներ և ներկայացնել ֆրանսիական խոշոր ընկերությունների կոնցեսիային, անսպասելի Տանժիր եկավ գերմանական կանցլեր Վիլհելմ 2-րդը: Նա կրակոտ ճառով ելույթ ունեցավ, որում սուլթանին խոստացավ իր աջակցությունը և առաջարկեց կնքել պաշտպանողական միություն: Այդ քայլը ամբողջովին համապատասխանում էր իսլամական պետություններում`ինչպես Օսմանյան կայսրությունում, կոմերցիոն և զինվորական ներխուժման գերմանական ծրագրին: Սրելով դրությունը Մարոկկոյում, գերմանական դիվանագիտությունը հույս ուներ ստուգել Ֆրանս- ռուսական միության ամրությունը, առավել ևս,որ այդ ժամանակ ռուսական բոլոր ուժերը ուղղված էին ռուս –ճապոնական պատերազմի հանգուցալուծմանը:Դրա վրա էլ խաղում էր գերմանական դիվանագիտությունը: Եվրոպայում ռուսական բանակ գոյություն չուներ:Ռուսական բոլոր ուժերը փոխադրվել էին արևելք ընդդեմ ճապոնացիների: Գերմանացիները պահը հարմար գտան Ֆրանսիայի վրա հարձակվելու: Շլիֆենայի պլանը իրականություն կդառնար, չէ որ Ռուսաստանը ֆիզիկապես չէր կարող հասցնել վերադասավորել իր զորքերը ԵգիպտոսուՓարիզում լավ էին հասկանում Գերմանիայի մտադրությունըևայդ պատճառով էլ ֆրանսիական կառավարությունը խուճապի մատնվեցՖրանսիացիները, որպես փոխհատուցում Մարոկկոյի համար, գերմանական կողմին գումար և հասարակածային Աֆրիկայի մի քանի ոչ մեծ գաղութներում զիջումներ առաջարկեցին:Գերմանացիները մերժեցին ֆրանսիացիների բոլոր առաջարկները: Սկզբում Գերմանիայի գործողությունները Փարիզում ընդարմացում առաջացրին,հունիսի կեսին հրաժարական տվեց մարտականորեն տրամադրված արտաքին գործերի նախարար Տեոֆիլ Դելկասսեն:Գերմանիայի պահանջով Իսպանիայում հրավիրվեց Ալխեսիրասի կոնֆերանսը: Կոնֆերանսում, որը տևեց 1906թ-ի հունվարի 15-ից միչև ապրիլի 7-ը,Գերմանիան հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ/նրան աջակցեց միայն Ավստրո- Հունգարիան/ և ստիպված էր զիջել:Մարոկկոյի վրա ֆրանսիական պրոկտերորատի /հովանավորչություն, խնամակալություն/ սահմանումը հետաձգվեց: Հիինգ տարի անց Ֆրանսիան և Գերմանիան նորից վիճեցին այդ ռազմավարական տերիտորիայի վրա վերահսկողություն սահմանելու համար:

Ագադիրյան ճգնաժամ-1911թ-ապրիլին ֆրանսիացիների կողմից մարոկկոյան քաղաք Ֆեսի գրավումը հարուցեց միջազգային հարաբերությունների սրմանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին: Օգտվելով դրանից, կարգուկանոնի վերականգման ևֆրանսիական հպատակների պաշտպանության պատրվակով 1911թ-ի մայիսին ֆրանսիացինրը զավթեցին Ֆես քաղաքը:Պարզ դարձավ, որ Մարոկկոն անցնում է Ֆրանսիայի իշխանության տակ:

1905-06թթ Տանժերյան ճգնաժամի ժամանակ պարտություն կրած Գերմանիան մարոկկոյան Ագադիր ուղարկեց <<Պանտերա>> հրետանավակը,իսկ 1911թ-ի ապրիլին հայտարարեց այնտեղ ռազմա-ծովային բազա կառուցելու իր մտադրության մասին: <<Պանտերայի>>հայտնվելը շփոթեցրեց Ֆրանսիային,հասցնելով նրան Գերմանիայի հետ պատերազմի եզրինԲրիտանական վարչապետ Լլոյդ Ջորջը բավականին ճոռոմաբար արտահայտեց իր աջակցությունը Ֆրանսիային`Անտանտայի դաշնակցին:

Այդ պայմաններում Գերմանիան հարկադրված էր հետ նահանջել իր <<թնդանոթային քաղաքականությունից>> և 1912թ-ի մարտի 30-ին կնքել Ֆեսի պայմանագիրը, որով Ֆրանսիան սրացավ պրոկտեկտորատ Մարոկկոյի վրա,իսկ Գերմանիան,որպես փոխհատուցում, ստացավ ֆրանսիական Կոնգոն/այժմյան Կամերունը/: