Jump to content

Չափար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չափար
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտակերտի
ՀամայնքՄարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան
ԲԾՄ1183 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն355[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչափարցի
Ժամային գոտիUTC+4
Չափար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Չափար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Չափար, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 59 կմ արևմուտք` Թարթառ գետի ձախ ափին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 2262,22 հեկտար։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար համայնքը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրալեռնային է, ունի 2262,22 հա տարածք, որից 987,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1128,89 հա անտառային հողեր։ Չափար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Քյոհնա շենի», «Եթվանանց», «Շորշոր», «Օսեփին», «Ճինջինոցեն», «Դյուդիջլիրով» և «Թթու ջուր»։

Արցախյան ազատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ին Չափարում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Գրիգորյան), որը մասնակցել է Իմերեթ-Քերավենդ, Աղդաբան, Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Չափարից զոհվել է 17 ազատամարտիկ[2]։

Պատմամշակույթային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Չափար» (XVII-XIX դդ․), Կարմիր քարի վանք եկեղեցի (XII-XIII դդ․), մատուռ «Սոփեն դուզ» (127 3թ․), գերեզմանոց (XII-XIII դդ․), խաչքար (XIII դ․), ամրոց Հակառակաբերդ(IX-XIII դդ․), սրբատեղի «Օջախ» (միջնադար), հաշվառված է 65 հուշարձան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Մինաս և Ս. Պողոս եկեղեցիները, Կարմիր քարի վանքը, Օջախ սրբավայրը և այլն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Չափար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 335 մարդ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 309 303 308

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում կա 89 տնտեսություն։ Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Չափար-Ստեփանակերտ-Չափար միջշրջանային թիվ 207 կանոնավոր ավտոբուսային երթուղով։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 46 աշակերտներ, համայնքն ուներ 1 մասնավոր բարեգործական մանկապարտեզ, հաճախում էին 20 երեխաներ[4]։ 2007-ի ապրիլի 30-ին գյուղում բացվել է նորակառույց մասնավոր բարեգործական մանկապարտեզ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԼՂՀ 2015 թվականի Մարդահամարի արդյունքները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 546։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկատու․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան: Ճարտարագետ. էջ 195.
  5. Մարտակերտի շրջանի Չափար գյուղում բացվել է նորակառույց մանկապարտեզ