Մարի Դրեսլեր
Մարի Դրեսլեր անգլ.՝ Marie Dressler | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1868[1][2][3] |
Ծննդավայր | Քոբերգ, Northumberland County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հուլիսի 28, 1934[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Keystone Studios[4] և Մետրո Գոլդվին Մայեր[5] |
Ծնողներ | հայր՝ Alexander Rudolph Koerber? |
Երեխա(ներ) | Marie Dressler? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | American Woman's Association? |
Մարի Դրեսլեր (անգլ.՝ Marie Dressler, իրական անունը Լեյլա Մարի Քյորբեր անգլ.՝ Leila Marie Kerber, նոյեմբերի 9, 1868[1][2][3], Քոբերգ, Northumberland County, Օնտարիո, Կանադա - հուլիսի 28, 1934[1][2][3][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի-ամերիկացի օսկարակիր դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյլա Մարի Քյորբերը ծնվել է կանադական Կոբուրգ քաղաքում 1868 թվականի նոյեմբերի 9-ին ավստրիացի Ալեքսանդր Ռուդոլֆ Քյորբերի և նրա կնոջ՝ Աննա Հենդերսոնի ընտանիքում։ Նրա դերասանական տաղանդը դրսևորվել է մանկության տարիներին, իսկ բեմական կարիերան սկսվել է տասնչորս տարեկան հասակում։ 1892 թվականին իր առաջին դեբյուտով հանդես է եկել Բրոդվեյում։ Մարին ի սկզբանե ցանկացել է դառնալ օպերային երգչուհի, բայց ուղղվել է վոդևիլների (կարճ կոմիքսային խաղ, որն ուղեկցվում է երգով) կողմը։ 1900-ականների սկզբին արդեն վոդևիլի ամենավառ աստղերից մեկն էր։ Իր թատերական կարիերայից բացի, Մարին 1909 և 1910 թվականներին «Edison Records»-ի համար գրանցել է երկու ձայնասկավառակ։
1902 թվականին նա հանդիպել է կանադացի երիտասարդ դերասան Մակ Սանեթին և օգնել նրան աշխատանքի անցնել թատրոնում։ Այն բանից հետո, երբ Սանեթը հիմնեց սեփական կինոստուդիան, նա հրավիրեց Մարիին խաղալ իր «Թիլլիի ընդհատված վեպը» (1914) ֆիլմում Թիլլի Բենքսի դերը։ Հաջորդ չորս տարիների ընթացքում նա նկարահանվեց ևս մի քանի կինոնկարներում, նախքան կրկին վոդևիլներին վերադառնալը։
1919 թվականին, Նյու Յորքում գործադուլից հետո, Դերասանների ասոցիացիան Դրեսլերին նշանակել է իր առաջին նախագահ։ 1927 թվականին Մարին հայտնվել է թատրոնների արտադրողների սև ցուցակում՝ դերասանական շատ ներկայացումներում իր կոպիտ դիրքորոշման պատճառով։ Բայց Մարին նույնպես շատ երկրպագուներ է ունեցել, և նրանց մեջ էր «MGM»-ի կանադացի սեփականատեր Լուի Մայերը։ Հենց նա է օգնել Դրեսլերին 1927 թվականին վերսկսելու կինոյում իր կարիերան։ Մարին, որպես կինոդերասան, արագ հաջողության հասավ կատակերգություններում, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն 60 տարեկան էր։
Բացի կատակերգական դերերից, նա ունեցել է նաև լուրջ դերեր, ինչպիսին է Մի Դիվոտը «Մին և Բիլլ» ֆիլմում (1930)։ Այս դերը դարձել է նրա կարիերայի ամենահաջողվածներից մեկը և 1931 թվականին նրան բերեց Օսկարի մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի։ Մեկ տարի անց նա կրկին դարձել է «Օսկարի» հավակնորդ` «Էմմա» ֆիլմում (1932) իր դերի համար։ 1933 թվականի օգոստոսի 7-ին Մարին դարձել է առաջին կինը, ով նկարահանվեց «Time» ամսագրի շապիկին։ Չնայած այս հաջողությանը 1933 թվականին, նրա կարիերան կտրուկ ավարտվել է քաղցկեղի ախտորոշումից հետո։ Իր կյանքի ավարտին Մարին, ով իրեն բավականին անհրապույր էր համարում, գրել է ինքնակենսագրություն, որը կոչվում է «Տգեղ բադի ձագ»։
Կյանքի վերջին տարիները դերասանուհին անցկացրել է իր ընկերոջ՝ Քլեր Դյու Բրեյի հետ, որի հետ, բացի ընկերությունից, նա ունեցել է լեսբիական հարաբերություններ[7][8]։ Մարի Դրեսլերը մահացել է 1934 թվականի հուլիսի 28-ին՝ 65 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում և թաղվել է Գլենդելի Ֆորեսթ Լոուն գերեզմանատանը։
Կինոյում ունեցած ներդրման համար Մարին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» աստղ է ստացել։ Ամեն տարի նրա հայրենի Կոբուրգ քաղաքում անցկացվել է նրան նվիրված կինոփառատոն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1914 | ֆ | Թիլլիի տապալված սիրավեպը | Tillie’s Punctured Romance | Թիլլի Բենկս |
1915 | ֆ | — | Tillie’s Tomato Surprise | Թիլլի Թոդ |
1917 | ֆ | Թիլլին արթնացավ | Tillie Wakes Up | Թիլլի Թինկելպո |
1917 | ֆ | — | Fired | Չկա տվյալ |
1917 | ֆ | — | The Scrub Lady | Թիլլի |
1918 | ֆ | — | The Agonies of Agnes | Ագնես |
1918 | ֆ | — | The Red Cross Nurse | Չկա տվյալ |
1927 | ֆ | — | The Callahans and the Murphys | տիկին Կալլախան |
1927 | ֆ | — | The Joy Girl | տիկին Հիթ |
1927 | ֆ | Նախաճաշ արևածագին | Breakfast at Sunrise | թագուհի |
1928 | ֆ | Փաթսի (Ֆիլմ) | The Patsy | Մա Հարինգթոն |
1928 | ֆ | — | Bringing Up Father | Էննի Մուռ |
1928 | ֆ | Աստվածային լեդի | The Divine Lady | տիկին Հարթ |
1929 | ֆ | Հոլիվուդի ռեվյու 1929 թվականին | The Hollywood Revue of 1929 | ինքն իր դերում |
1929 | ֆ | — | Dangerous Females | Սառա Բասկոմ |
1929 | ֆ | — | The Vagabond Lover | Էտել Բերտա Ուայթհոլ |
1930 | ֆ | Ծիածանի հետապնդում | Chasing Rainbows | Բոննի |
1930 | ֆ | Աննա Քրիստի | Anna Christie | Մարթի Օուենս |
1930 | ֆ | — | The Girl Said No | Հեթթի Բրաուն |
1930 | ֆ | Մեկ ռոմանտիկ գիշեր | One Romantic Night | արքայադուստր Բեատրիս |
1930 | ֆ | — | Caught Short | Մարի Ջոնս |
1930 | ֆ | Եկեք ուրախ լինենք | Let Us Be Gay | տիկին Բյուսիկոլտ |
1930 | ֆ | Մին և Բիլլ | Min and Bill | Մին |
1931 | ֆ | — | Reducing | Մարի Թրաֆլ |
1931 | ֆ | — | Politics | Հեթթի Բերնս |
1931 | ֆ | Սուրբ Ծննդյան երեկույթ | The Christmas Party | ինքն իր դերում |
1932 | ֆ | Էմմա | Emma | Էմմա Թետչեր |
1932 | ֆ | — | Prosperity | Մեգգի Ուորեն |
1933 | ֆ | Էննի նավ | Tugboat Annie | Էննի Բրենան |
1933 | ֆ | Ընթրիքը ութին | Dinner at Eight | Կառլոտա Բենս |
1933 | ֆ | Քրիստոֆեր Բին | Christopher Bean | Էբբի |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ https://wfpp.cdrs.columbia.edu/pioneer/ccp-marie-dressler/
- ↑ https://www.mariedressler.ca/more-about-marie/marie-bio/childhood-leila-koerber
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Lee, Betty Marie Dressler: The Unlikeliest Star. — Lexington, 1997. — С. 186—187.
- ↑ Kennedy, Matthew Marie Dressler: A Biography; with a Listing of Major Stage Performances, a Filmography and a Discography. — Jefferson NC, 2006. — С. 143—144.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Դրեսլեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1934 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի սցենարիստներ
- Կանադացի կինոռեժիսորներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Բեմական կեղծանուններ