Իգոր Տալկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Տալկով
Բնօրինակ անունИгорь Тальков
Ծնվել էնոյեմբերի 4, 1956(1956-11-04)[1]
Gretsovka, Շչյոկինսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 1991(1991-10-06)[1] (34 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Ժանրերռոք, հեղինակային երգ և նոր ալիք
Մասնագիտությունդերասան, երգիչ, բանաստեղծ, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կիթառահար, կոմպոզիտոր, ակորդեոնահար, ստուդիական երաժիշտ և բասկիթառահար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, բաս կիթառ, ակորդեոն, ռոյալ, հարվածային համակարգ, ակորդեոն և վոկալ
Գործունեություն1973–1991
ԿապվածԼյուդմիլա Սենչինա,
Դավիթ Թուխմանով,
Յակով Դուբրավին,
Մարգարիտա Տերեխովա,
Վալերի Լեոնտև[2]
Ստորագրություն
Ստորագրություն
 Igor Talkov Վիքիպահեստում

Իգոր Վլադիմիրովիչ Տալկով (ռուս.՝ Игорь Владимирович Тальков, նոյեմբերի 4, 1956(1956-11-04)[1], Gretsovka, Շչյոկինսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 1991(1991-10-06)[1], Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռոք-երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, բանաստեղծ, կինոդերասան։

Ստեղծագործական ճանապարհի սկզբում համագործակցել է «Ապրիլ», «Կալեյդոսկոպ» և «Էլեկտրոկլուբ» խմբերի հետ։ Այդ ժամանակ Իգորը գրել էր բազմաթիվ երգեր, սակայն հնարավորություն չուներ կատարելու դրանք[3]։

Առաջին անգամ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1987 թվականի «Տարվա երգ» փառատոնում «Մաքուր լճակներ» («Чистые пруды») ստեղծագործության կատարումից հետո[3]։ Դրանից հետո, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվի սեփական երգերով, որոնցից շատերը երաժշտական ոճով և տեքստով տարբերվում էին այն ստեղծագործություններից, որոնք կատարում էր նախկինում, Տալկովը ստեղծում է «Փրկարար օղակ» («Спасательный круг») խումբը և շուտով նրա հետ մեկնում է հյուրախաղերի ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմաներով և լիրիկա։ Մինչև 1989 թվականը Տալկովի կողմից գրվել էին ավելի քան երկու հարյուր երգեր։ Տալկովի ստեղծագործությունները դժվար է վերագրել որևէ որոշակի ոճի, այն գտնվում է մոտավորապես փոփ-երաժշտության, ռոքի և հեղինակային երգի խաչմերուկում[4]։

Սպանվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, «Յուբիլեյնի» Սպորտի պալատում, անհայտ հանգամանքներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալկովների տոհմը պատկանում էր ազնվական դասին. Իգորի հորական պապը՝ Մաքսիմ Մաքսիմի Տալկովը, ժառանգական կազակ էր և ռազմական ինժեներ, հորեղբայրները՝ ռարական բանակի սպաներ[5]։ Իգորի ծնողները (հայրը՝ Վլադիմիր Մաքսիմի Տալկով (1907-1978 թվականներ), մայրը՝ Օլգա Յուլիի Տալկովա (ծնված Շվագերուս), Ստավրոպոլյան նահանգի ծնունդ, էթնիկ գերմանացու և տեղացի կազակուհու դուստր) ռեպրեսիայի էին ենթարկվել և ծանոթացել են բանտարկության վայրերում (Օռլովո Զուևո ավան, Չեբուլինսկի շրջան, Կեմերովոյի մարզ), որտեղ 1953 թվականի ապրիլի 14-ին ծնվել է նրանց որդին՝ Վլադիմիր Տալկովը, Իգորի ավագ եղբայրը։ Ռեաբիլիտացիայից հետո ընտանիքը բնակության համար ուղարկվում է Շյոկինո քաղաք, առանց հետագա բնակության վայրը փոխելու իրավունքի։

1956 թվականի նոյեմբերի 4-ին Իգոր Տալկովը ծնվում է Գրեցովկա գյուղում, Շյոկինոյից ոչ հեռու։ Մինչ 1974 թվականը նա սովորել է Շյոկինոյի № 11 միջնակարգ դպրոցում, միաժամանակ, 1966-1971 թվականներին զբաղվել է երաժշտական դպրոցում, բայանի դասարանում։ Դպրոցական առարկաներից նրան դուր էին գալիս գրականությունը, պատմությունը և աշխարհագրությունը, իսկ մաթեմատիկան և ֆիզիկան, ընդհակառակը, եղել են ոչ սիրելի առարկաները[6]։ Սովորելու ժամանակ Իգորը երազում էր դառնալ հոկեյիստ և այդ նպատակին հասնելու համար լրջորեն մարզվում էր[7]։ 1972 թվականին նա մեկնում է Մոսկվա, որպեսզի ընդունվի ԲԿՄԱ-ի կամ «Դինամո»-ի դպրոցը, սակայն չի անցնում ընտրությունը։

Երաժշտությունը Իգոր Տալկովը սիրում էր դեռ վաղ մանկությունից[6]։ Նա դնում էր աթոռը, նրա վրա, մեկը մյուսի վրա, դնում էր երկու կաթսաների կափարիչներ, ոտքին ամրացնում էր պահածոյի կափարիչ և ևս մեկը տեղադրում էր հատակին։ Այսպիսով, աթոռը օգտագործվում էր որպես թմբուկ, իսկ կափարիչները որպես ափսեներ և ոտնակ բաս-թմբուկի համար։ Նաև, եղբոր հետ միասին, Իգորը կազմակերպում էր համերգներ, որտեղ հանդիսատես էին խաղալիքները, իսկ երաժշտական գործիքներ՝ լվացքի տախտակը (բայան) և պղնձե ափսեները (թմբուկ)։ Իգոր Տալկովի առաջին իսկական երաժշտական գործիքը ծնողների կողմից գնված «Կիրով» տեսակի բայանն էր[6]։

Դպրոցում Իգորը եղել է «Կիթառահարներ» համույթի մասնակից և ղեկավարել է երգչախումբը[8]։ Ավագ դասարաններում Իգոր Տալկովը նվագում էր դաշնամուրի և կիթառի վրա, իսկ հետագայում, ինքնուրույն, տիրապետում է բաս-կիթառին, ջութակին և հարվածային գործիքներին։ Հայտնի է, որ երաժշտի սիրելի գործիքն է եղել սաքսոֆոնը, սակայն նրա վրա նվագել նա չի կարողացել[5]։

Նոտային գիտելիքներ Իգորը չի սովորել, որի համար զղջում էր[3], սակայն արագ ընկալում էր երաժշտությունը լսողությամբ և մի քանի րապե անց կարող էր այն վերարտադրել[3]։

Իր հիշողություններում Օլգա Տալկովան՝ Իգորի մայրը, պատմում էր, թե ինչպես մի անգամ մանկությունում նա խզում է իր ձայնը, որից հետո այն դառնում է խռպոտ[6]։ Այցելելով կոկորդաբանին՝ նա իմանում է, որ հիվանդ է խրոնիկական կոկորդաբորբով։ Այդ կապակցությամբ Իգորը ստիպված էր կատարել հատուկ շնչառական մարմնամարզություն, որը նրան օգնեց որոշ ժամանակ անց նորից վերականգնելու ձայնը, բայց այնուամենայնիվ, հետագայում, համերգներից հետո, նա երբեմն, ամենևին, չէր կարողանում խոսել։

Երգեր Իգոր Տալկովը սկսել է գրել 1973 թվականից։ Առաջին ստեղծագործությունը եղել է «Ես մի քիչ ափսոսում եմ» («Мне немного жаль»)[7]: Դրանից հետո ստեղծվում են բազմաթիվ տարբեր ուրվագծեր, իսկ 1975 թվականին լույս աշխարհ է գալիս աշխարհում մարդու ճակատագրի մասին բալլադը, «Ճակատագիր» («Доля») անվանումով, որը հեղինակը համարում է իր առաջին մասնագիտական աշխատանք[7]։ Տասնվեց տարեկանում Իգոր Տալկովը ընկերների հետ ստեղծում է «Նախկինը և հիշողություններ» («Былое и думы») վոկալ-գործիքային համույթը[8], իսկ դպրոցն ավատելուց հետո դառնում է Տուլայի «Ֆանտի» («Фанты») պրոֆեսիոնալ երաժշտական խմբի մասնակից, որի ղեկավարն է դառնում Գ. Վասիլևը[8]։ Փորձերի ժամանակ երաժիշտները նվագում էին նոտաներով և այդ պատճառով Իգորը ստիպված էր սովորելու նոտային գիտելիքներ, որը նա բաց էր թողել երաժշտական դպրոցում[6]։ Այդ նրան հաջողվում է մեկ ամառվա ընթացքում։

Երաժշտությունից բացի Տալկովին հրապուրում էր թատրոնը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է Մոսկվա, որպեսզի ընդունվի թատերական ուսումնարան, սակայն դժվարությունների է բախվում գրականության քննություն հանձնելու ժամանակ, քանի որ ծանոթ չէր Մաքսիմ Գորկու «Մայրը» վեպի տեքստին[9]։ Այդ ժամանակ, 1975 թվականին, Իգորը դառնում է Տուլայի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, որտեղ սովորում է մեկ տարվա ընթացքում, սակայն այնուհետև հասկանում է, որ իր մոտ չկա ձգտում դեպի ճշգրիտ գիտությունները[3]։ Տուլայի մանկավարժական ինստիտուտից հեռանալուց հետո, մեկ տարվա ընթացքում, նա սովորում է Լենինգրադի մշակույթի ինստիտուտում, սակայն կրթական համակարգը նրան չէր գոհացնում[10]։ Բարձրագույն երաժշտական կրթություն Իգորը նույնպես չուներ։

Մանկությունում Իգորը հավատում էր կոմունիզմին և ծնողները չէին ցանկանում նրան տարհամոզել[9]։ Մի անգամ, երբ Իգորի մայրը իր անբավարարությունն է հայտնում Լեոնիդ Բրեժնևի կառավարմամբ, նրա որդին ասում է, որ կհեռանա տնից, եթե նմանատիպ բաներ կկրկնվի ևս մեկ անգամ[5]։ Այն գիտակցումը, որ այդ իդեալները չարդարացան, Իգորի համար դառնում են հիվանդագին[9]։

1975 թվականին Իգոր Տալկովը Տուլայի հրապարակում հանդես է գալիս Լեոնիդ Բրեժնևի քաղաքականության քննադատությամբ[11]։ Խորհրդային համակարգի հետ անախորժություններ հաջողվում է խուսափել հայտնի հեծանվորդ Ա. Կոնդրատևի օգնությամբ, ում հետ Իգորը նվագում էր միևնույն երաժշտական խմբում։ Տալկովի գործը չի հասցվում մինչև դատարան, սակայն նրան, որպես «անհուսալի մտավորական», ուղարկում են ծառայելու շինարարական բատալիոն, մերձմոսկովյան Նախաբինո[12]։ Ծառայությունից ազատ ժամանակ Իգոր Տալկովը գրում է երգեր և փորձեր է անում իր կողմից ստեղծված «Աստղիկ» (ռուս.՝ «Звёздочка») համույթի հետ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայելով բանակում՝ Իգորը վերադառնում է Շյոկինո, իսկ այնտեղից վաստակի է մեկնում Սոչի։ Այստեղ, «Ժեմչուժինա» հյուրանոցում, նա ընդունվում է վարիետեում բաս-կիթառահար և վոկալիստ մի խմբում, որի առաջատար վոկալիստն էր հանդիսանում Ալեքսանդր Բարիկինը։ 1979 թվականին Սոչիում հյուրախաղերի էր իսպանացի երգիչ Միչելը, ում շատ է դուր գալիս բաս-կիթառահարը վարիետեից և թարգմանչուհին Իգորին առաջարկում է աշխատել Միչելի հետ։ Իգորը համաձայնվում է և Ուլյանովսկում նա ներկայացվում է Միչելի երաժշտախմբին, որից հետո սկսում է աշխատել բաս-կիթառահար նրա մոտ երաժշտախմբում, հիվանդացած Եֆիմ Գելմանի փոխարեն։ Հյուրախաղերը անց էին կացվում ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքով, լավագույն հրապարակներում և ավարտվում են 1980 թվականի մայիսին Սուխումիում։ Մոսկվա վերադառնալուց հետո ձայնագրվում է սկավառակ։ Երաժիշտը աշխատում է Սոչիի և Մոսկվայի ռեստորաններում, այնտեղ հանդիպելով բազմաթիվ հայտնի կատարողների հետ («Պեսնյարի», «Ուրախ տղաներ» (ռուս.՝ «Весёлые Ребята»))։ Սակայն Իգորը որոշում է, որ նվագել ըստ պատվերի ստորացուցիչ է և 1982 թվականից նա դադարում է ելույթներ ունենալ նմանատիպ վայրերում[10]։

1976 թվականից Տալկովը սկսում է ելույթներ ունենալ պրոֆեսիոնալ բեմում։ Երկրի փոքրիկ քաղաքներով հյուրախաղերի է մեկնում «Ապրիլ» և «Կալեյդոսկոպ» խմբերի հետ։ Բազմաթիվ երգեր գրվում են այդ ժամանակ, սակայն կատարել նրանք հնարավորություն չկար[3]։

«Ապրիլ» խմբի փորձերից մեկի ժամանակ, Տաջիկստանում հյուրախաղերի ընթացքում, բարձրախոսները ուժեղ աղմկում էին։ Խումբը հետևում է խորհրդին՝ հողանցել սարքավորումները ուժային արկղիկի վրա, որի պտուտակը տեղի էլեկտրիկը որոշել էր որպես հողանցման կետ։ Չկռահելով այն մասին, որ դա արդյունաբերական հոսանք էր 380 վոլտ լարումով, «Ապրիլ»-ը ելույթ է ունենում։ Համերգից հետո Իգորը խոնարհվում է հանդիսատեսին և հեռանում վարագույրից այն կողմ։ Հանկարծ հոսանքի հարվածից նա ձեռքը քաշում է բարձրախոսից, ուշագնաց է լինում և ընկնում։ Ընկերները շատ արագ կարողանում են ուշքի բերել նրան, սակայն դրանից հետո մի որոշ ժամանակ նա խուսափում էր վերցնել բարձրախոսը և խնդրում էր այն փաթաթել մեկուսացուցիչով[6]։

1980 թվականին Մոսկվայի «Նաուկա» ակումբի տնօրենը Իգորին հրավիրում է ելույթ ունենալ դիսկոտեկի ժամանակ։ Այստեղ Իգորը կարդում է իր «Եգոր Պապ» (ռուս.՝ «Дед Егор») եռագրությունը, որի ֆաբուլան սահմանում է այսպես. «Հին բոլշևիկը ընկնում է շնորհազրկման մեջ, խմում է և «աչքերը բացվում են»։ Նա պատուհանից նայում է փողոց, մարդկանց և խորհում է սահմանների, մերձավորների և օտարների, այն մասին, որ բոլորը զգում են ցավը միանման, միանման են ուրախանում։ Բոլորն ունեն մեկ գլուխ և ձեռքերին հինգ մատ, իսկ մենք անընդհատ ցանկանում ենք բաժանվել, սահմանազատվել»[13]։ Այդ ելույթից հետո ակումբի տնօրենին հեռացնում են պաշտոնից, իսկ երաժիշտին չէին հրավիրում ելույթներ ունենալ դիսկոտեկներում[14]։

1984 թվականին նա ելույթ է ունենում խմբում, որը ձայնակցում էր երգչուհի Լյուդմիլա Սենչինային և զուգահեռաբար հնչյունավորող էր աշխատում Ստաս Նամինի մոտ։ Այդ ժամանակ գրվում են երգեր Յակով Դուբրավինի երաժշտության հիման վրա՝ «Փակ շրջան» («Замкнутый круг»), «Աերոֆլոտ», «Բնությունում գեղեցկություն եմ փնտրում» («Ищу в природе красоту»), «Տոն» («Праздник»), «Իրավունք բոլորին է տրված» («Право всем дано»), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» («Час до рассвета»), «Նվիրված ընկերուհի» («Преданная подруга») և այլն։ 1986 թվականին, Իրինա Ալեգրովայի հետ միասին, դառնում է Դավիթ Թուխմանովի կողմից ստեղծված «Էլեկտրոկլուբ» խմբի մենակատար և հնչյունավորող։ 1987 թվականի աշնանը «Էլեկտրոկլուբ» խումբը երկրորդ տեղն է գրավում հանրամատչելի երաժշտության «Ոսկե Կամերտոն» (ռուս.՝ «Золотой камертон») փառատոնում։

1987 թվականին Դավիդ Թուխմանովի «Մաքուր լճակներ» երգը՝ Իգոր Տալկովի կատարմամբ, ներգրավվում է «Տարվա երգ» հաղորդաշարում, որից հետո Իգորը հայտնի է դառնում որպես լիրիկական երաժիշտ[3]։ Սակայն երգերի մեծ մասը, որոնք գրում էր Իգոր Տալկովը, բացարձակ նման չէին «Մաքուր լճակներ» երգին[9] և որպեսզի դրանք կատարի, նա հեռանում է «Էլեկտրոկլուբ»-ից և ստեղծում է սեփական «Փրկարար օղակ» (ռուս.՝ «Спасательный круг») խումբը։ Խումբը Ռուսաստանով հյուրախաղերի է մեկնում ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմատիկայով և լիրիկա։

Ազատ ժամանակ Իգորը հետազոտում էր Ռուսաստանի պատմությունը նյութերով, որոնք նա ինքնուրույն փնտրում էր արխիվներում և գրադարաններում։ Դրա համար նա օրվա մեջ պարտադիր հատկացնում էր գոնե երկու ժամ[9]։ Իգոր Տալկովի տանը հավաքվել էր ռուսական և արտասահմանյան պատմական բազմաթիվ հուշագրություններ, հիշողություններ, հետազոտություններ, վիճակագրական տվյալներ[15]։ Այսպիսով, նա մշտապես կուտակոււմ էր տեղեկություն, իսկ այնուհետև, ակնթարթորեն, տեղի էր ունենում երգ գրելու գործընթաց[9]։ Այսպես, մեկ անքուն գիշերից հետո, Իգորը բառացիորեն երկու րոպեի ընթացքում գրում է «Ռուսիա» («Россия») երգը, ոչ մի անգամ չփոխելով ոչ մի տող[3]։

1988 թվականին «Հայացք» («Взгляд») ծրագիրը կազմակերպում է հավաքական համերգ «Լուժնիկի» Սպորտի պալատում։ Հրավիրված արտստների թվում էր նաև Իգոր Տալկովը։ Համաձայն պայմանավորվածության, նրա ելույթը պետք է բաղկացած լիներ միայն մեկ երգից՝ «Օրինակելի տղա» («Примерный мальчик»)[16], սակայն դրա փոխարեն նա կատարում է ստեղծագործություններ, որոնք անհրաժեշտ էր գտնում տվյալ ժամանակատվածին։ Արդյունքում «Հայացք»-ի հաղորդավարները ընդհատում են համերգը, իսկ Իգորը ստիպված է լինում լքել բեմը[17]։ «Վերակառուցման բիթլները» գրքում առասպել են անվանվոմւ երգչի այն պնդումները, թե նա արգելված էր այդ հաղորդումում[18]։

1989 թվականի դեկտեմբերին «Կեսգիշերից առաջ և հետո» հեռուստահաղորդման հաղորդավար Վլադիմիր Մոլչանովը իր ծրագրի մեջ է ընդգրկում «Ռոսիա» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր ծրագրի նկարահանման խմբի կողմից։ Դրանից հետո ունկնդիրները իրականից ճանաչում են Իգոր Տալկովին, նա հայտնի է դառնում որպես բազմապլանային երգերի հեղինակ և կատարող[19]։

1990-1991 թվականներին Տալկովը գտնվում էր հանրաճանաչության գագաթնակետին։ Նրան սկսում են հրավիրել կինոնախագծեր, ինչը նշանակում էր նոր մակարդակ նրա կարիերայում։

Այսպես, «Ռոսիա» երգի տեսահոլովակի դիտումից հետո գնահատելով Իգորի դերասանական տվյալները, կինոռեժիսոր Ալեքսեյ Սալտիկովը նրան հրավիրում է «Արծաթավում Իշխան» (հետագայում վերանվանված «Արքա Իվան Ահեղ») ֆիլմի գլխավոր դերին։ Սակայն, ռեժիսորի փոխարինումից հետո, սցենարը փոփոխության է ենթարկվում և սկսում է միայն հեռվից հիշեցնել Ալեքսեյ Տոլստոյի վեպը, մասնակիորեն ձեռք բերելով ծաղրերգական բնույթ[20]։ Իգորը չի ավարտում իր դերը, հրաժարվում է ձայնավորել այն և ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, 1991 թվականի օգոստոսին, ներողություն է խնդրում Ալեքսեյ Տոլստոյից և հանդիսատեսից նրա համար, որ նրանում մասնակցություն է ունեցել։

«Արծաթավում Իշխան»-ի նկարահանումներին զուգահեռ Իգոր Տալկովը աշխատում էր «Վերջին սահմանից այն կողմ» («За последней чертой») կինոնկարում, խաղալով դրամաշորթների ավազակախմբի պարագլխի դերը։ Դրամաշորթներից մեկի դերը կատարում է Վլադիմիր Տալկովը։ Ինքը՝ Իգորը, այդ ֆիլմում ցանկանում էր խաղալ դրական հերոսի, սակայն նրան պայման են դնում, որ դրա համար նա պետք է հարդարվի, սափրի բեղերա ու մորուքը և նա հրաժարվում է։

1990 թվականին «Տարվա երգ»-ում հնչում է «Նախկին փոխ-եսաուլ» («Бывший подъесаул») երգը։ Այդ երգի կատարումից առաջ, համերգներից մեկի ժամանակ, Իգորը պատմում է այն մասին, թե ում է այն նվիրված. «Նախկին ցարական սպա Ֆիլիպ Միրոնով, Գեորգիևյան ասպետ, Ռուս-ճապոնական պատերազմի հերոս, 1917 թվականին դավաճանում է երդումին, իր վրայից պոկում է շքանշանները, ոսկե ուսադիրները և խաչերը և գնում է պայքարելու, այսպես կոչված, «ժողովրդական» իշխանության համար»[21]։

Մի անգամ Իգորը իր խմբի հետ թռչում էր Տյումեն համերգի։ Երբ ինքնաթիռը ընկնում է կայծակային ամպի մեջ, բոլորն սկսում են անհանգստանալ։ Այդ ժամանակ Իգոր Տալկովը ասում է. «Մի վախեցեք։ Քանի դառ դուք ինձ հետ եք, դուք չեք զոհվի։ Ինձ կսպանեն մեծ ամբոխի կուտակման ժամանակ և մարդասպանին չեն գտնի»[22]։ Այդ պատահարից հետո գրվում է «Ես կվերադառնամ» («Я вернусь») երգը[17]։

1991 թվականի գարնանը և ամռանը, Տալկովը իր «Փրկարար օղակ» երաժշտական խմբի հետ, ԽՍՀՄ բազմաթիվ համերգային հրապարակներում ցուցադրում է «Դատ» («Суд») հեղինակային համերգային ծրագիրը, որի մեջ մտնում են երաժշտի առավել սուր սոցիալական երգերը և նրա առավել հայտնի լիրիկական երգերը։ Ըստ մտահղացման, ծրագիրը իրենից ներկայացնում էր դատ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչների և Խորհրդային պետության հետագա բոլոր ղեկավարների նկատմամբ, ովքեր, ըստ հեղինակի կարծիքի, Ռուսաստանը վեր են ածել մոլորակի ամենահետամնաց երկրներից մեկը և զարգացած կապիտալիստական երկրների հումքային բազա[23]։

1991 թվականի օգոստոսի 22-ին, օգոստոսյան պուտչի ժամանակ, Իգոր Տալկովը իր խմբի հետ ելույթ էր ունենում Լենինգրադի Դվորցովի հրապարակում։ Կատարվում են «Պատերազմ» («Война»), «Ես կվերադառնամ», «ԽՄԿԿ» («КПСС»), «Պարոնայք դեմոկրատներ» («Господа демократы»), «Ստոպ։ Մտածում եմ» («Стоп! Думаю себе!»), «Գլոբուս» («Глобус»), «Ռոսիա» երգերը։ Այդ ժամանակ, նրա անձնական բժշկի միջոցով, նա Բորիս Ելցինին է փոխանցում «Պարոն նախագահ» («Господин президент») երգի ձայնագրությունը։ Այդ երգում հիասթափություն է հնչում Ռուսաստանի առաջին նախագահի, ում վրա Իգորը սկզբնական շրջանում մեծ հույսեր էր դնում, քաղաքականության վերաբերյալ։

«Մոնոլոգ» գիրքը կազմող Օլգա Դուբովիցկայան, «Երեկոն Դմիտրի Դիբրովի հետ» հաղորդման եթերում, պատմում է 1991 թվականի հոկտեմբերի 2-ին Իգորի հետ իր զրույցի մասին. «Իգորը համոզված էր, որ գոյություն ունի ինչ-որ բան, որը տիրապատում է իշխանությամբ իշխանության վրա, դա օրենքն է օրենքի վրա, դա մարդկանց դասակարգ է, ում ձեռքերում է ողջ կապիտալը, ում հարկավոր է իրենց ենթարկել Երկրագնդի ցանկացած մասնիկը։ Եվ այդ մարդիկ Երկրագնդի յուրաքանչյուր մասում որոշում են այն դատավորին, ով այդ մասին տիրապատում է, որպեսզի անեն այն, ինչ իրենց համար հարմար է։ Իգորը համոզված էր, որ ժամանակին Լենինին հրաման էր տրված փլուզել Ռուսական կայսրությունը։ Ինչու՞: Որովհետև նրանք վտանգավոր ազգ են, ում շատ դժվար է ենթարկել, ըստ էության, բնության արմատներով, ռուսական ոգու բնությամբ, որ դա այն ազգն է, ով ավելի քիչ է հավատում քաղաքագետներին և ավելի շատ՝ բանաստեղծներին։ Հենց այդ պատճառով նա համարում էր, որ բանաստեղծները հեռանում են հենց առաջինը։ Որովհետև, իրականում, ժողովրդի մոտ դուրս գա բանաստեղծը կամ քաղաքագետը… մարդիկ, այնուամենայնիվ, ավելի շուտ կհավատան բանաստեղծին։ Նա համարում էր, որ Գորբաչովն այդ նույն վերնախավից, որին նա ծառայում էր, առաջադրանք ուներ փլուզել Միությունը, ինչը Գորբայովը հաջողութամբ իրականացրեց։ Եվ նրան բարձրացնում են հիերարխիական աստիճանով այն իշխանությանը, որը իշխանության վրա է։ Վերջին օրերին նա հիասթափված էր Ելցինով, նա չէր պնդում, չէր ասում այն, որ Ելցինը առաջադրանք ունի փլուզելու Ռուսաստանը, սակայն ենթադրում էր, որ դա հենց այդպես էր։ Արդյունքում նա գալիս է այն եզրակացության, որ այդ ամենը ամսի 2-ին էր, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։

Զոհվելու նախօրեին, հոկտեմբերի 5–ին, Իգորը ելույթ էր ունենում ակուստիկ համերգով, Գժելի ուսումնարանում, որի ժամանակ նրա կիթառի վրա կտրվում է լարը[24]։

Դա Իգորի վերջին բեմ դուրս գալն էր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Տատյանա Տալկովայի խոսքերի՝ հոկտեմբերի 3-ին կամ 4-ին Իգորին զանգահարում են հեռախոսով, և զրույցն ավարտվում է Իգորի պատասխանով. «Դուք ինձ սպառնու՞մ եք։ Լավ։ Պատերա՞զմ եք հայտարարում։ Ես ընդունում եմ այն։ Կտեսնենք, թե ով հաղթող դուրս կգա»[25]։

1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում՝ «Յուբիլեյնի» Սպորտի պալատում, անցկացվող համերգին ելույթ էին ունենում բազմաթիվ կատարողներ։ Երգչուհի Ազիզայի ընկերուհին, վերջինիս խնդրանքով, խնդրում է Իգոր Տալկովին ելույթ ունենալ նրանից առաջ, քանի որ Ազիզան չէր հասցնում նախապատրաստվել ելույթին[26]։ Իգորն իր մոտ հանդերձարան է կանչում երգչուհու տնօրեն Իգոր Մալախովին, և նրանց միջև տեղի է ունենում բանավեճ։ Դրանից հետո Իգորի երկու թիկնապահները հանդերձարանից դուրս են հանում Մալախովին։ Իգորն սկսում է պատրաստվել ելույթին, սակայն, մի քանի րոպե անց, նրա մոտ է վազում նրա խմբի ադմինիստրատոր Վալերի Շլյաֆմանը՝ բղավելով այն մասին, որ Մալախովը դուրս է հանել ատրճանակը։ Տալկովը պայուսակից հանում է օդամղիչ-ազդանշանային ատրճանակը, որը ձեռք էր բերել ինքնապաշտպանության համար, դուրս է վազում միջանցք և տեսնելով, որ նրա թիկնապահները գտնվում են Իգոր Մալախովի նշանառության տակ, նրա ուղղությամբ կատարում է երեք կրակոց։ Մալախովը կռանում է, և թիկնապահները, օգտվելով այդ հապաղումից, սկսում են նրան զինաթափել։ Այդ ժամանակ Մալախովը կատարում է երկու կրակոց, սակայն նրանք դիպչում են հատակին։ Թիկնապահները սկսում են հարվածել կրակողին և, ծածկելով գլուխը, նա վայր է գցում ատրճանակը։ Մի քանի ակնթարթ անց արձակվում է ևս մեկ կրակոց, որը դիպչում է Իգորի սրտին։ Երբ ժամանում է շտապ օգնության բրիգադը, բժիշկն անմիջապես արձանագրում է կենսաբանական մահ։

Քաղաքային դատախազությունը քրեական գործ է հարուցում։ Իգոր Մալախովը, ում հանդեպ համամիութենական հետախուզում էին հայտարարել, 10 օր անց մեղայականով կամավոր ներկայանում է։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նրա վրայից հանվում է միտումնավոր սպանության մեղադրանքը։ Փորձաքննություն անցկացնելուց հետո, 1992 թվականի ապրիլին, հետաքննությունը պարզում է, որ վերջին կրակոցը կատարել է Շլյաֆմանը։ Սակայն 1992 թվականի փետրվարին մեղադրյալը արդեն մեկնել էր Իսրայել, որի հետ այդ ժամանակ Ռուսաստանը չուներ հանցագործի հետհանձնման պայմանագիր, և սպանության գործը դադարեցվում է։

Իգոր Տալկովի թաղման արարողությունը տեղի է ունենում 1991 թվականի հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում՝ Վագանկովյան գերեզմանատանը։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Տալկովը փոստային նամականիշի վրա, 1999 թվական

Իր «Մենախոսություն» գրքում Տալկովը գրում է, որ մինչ 1989 թվականը իրեն անվանում էին հակախորհրդային, իսկ «Ռոսիա» երգի կատարումից հետո սկսում են համարել հակասեմիտ[27]։ «Մաքուր լճակներ» երգի հաջողությունից հետո Իգորը հանդիսատեսին ներկայանում էր բացառապես լիրիկական երաժշտի կերպարով, և երբ նա սկսում էր կատարել քաղաքական թեմաներով իր «կտրուկ» երգերը, հանդիսատեսներից շատերը տարակուսում էին[28]։

Անդրեյ Մակարևիչը այն հարցին, թե «ինչպե՞ս է նա վերաբերվում Տալկովին», պատասխանում է. «Ես նրա ստեղծագործության երկրպագուն չեմ»[29][30] և իր դիրքորոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Երբ բակում դրված էր գոգաթիակը և նորմալ խմբերն ունեին խնդիրներ, նա երգում էր բացառապես Մաքուր լճակների մասին։ Իսկ վերակառուցումից հետո, երբ ամեն ինչ թույլատրելի էր, հանկարծ պարզվում է այդքան խիզախն է…»[31]:

Լրագրող Մաքսիմ Կոնոնենկոն իր «Ո՞վ է սպանել Իգոր Տալկովին» հոդվածում Իգորի ստեղծագործությունը անվանում է «վիմագրական և ուղղագիծ սոցիալականություն», «դրված նրբաթերթ էլեկտրական երաժշտության վրա»[32]։ Ըստ նրա կարծիքի, Իգոր Տալկովը «միջին երգիչ է, միջակ երգահան և շատ վատ բանաստեղծ», իսկ նրա տեքստերը «հիշեցնում են «Կրոկոդիլ» ամսագրի ֆելիետոններ… որի համար և ժողովուրդը նրան սիրում էր»։ Նաև Տալկովը հոդվածում անվանվում է «…անկիրթ խուժանի սովորական երգիչ։ Այն նույն խուժանի, որը իր բոլոր անլուծելի խնդիրները բարդում է կառավարության վրա, իսկ լուծելի խնդիրները լուծում է բռունցքի օգնությամբ»[32]։ Հոդվածի հեղինակը ստանում է ավելի քան վեց հարյուր նամակ-արձագանք։ Այդ նամակների պատասխան է հանդիսանում նոր հոդված՝ «Ես սպանել եմ Իգոր Տալկովին» վերնագրով[33]։

2011 թվականի սեպտեմբերի 27-ին Կոնոնենկոն հրապարակում է իր խորհրդածումների շարունակությունը՝ «Բաբելոնի կրակը» հոդվածը, որտեղ Տալկովին անվանում է «բացահայտ գրագող» երաժշտության բնագավառում, նշում է, որ նրա հանրաճանաչության ժամանակ մեր էստրադան իջել էր «որևէ Սլովենիայի կամ Մակեդոնիայի փոփ-մշակույթի մակարդակին», և որ Տալկովի ավանդույթների «արժանավոր» շարունակող դառնում է Ստաս Միխայլովը[34]։

Դրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանողական ուղղափառ շարժման ներկայացուցիչները հարգանքով են վերաբերվում Տալկովին՝ որպես երաժշտի, ով առաջիններից մեկը սկսեց բեմից երգել Աստծո մասին[35]։ Պնդվում է, որ Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ նույնիսկ սկսում են խորհել նրա սրբացման մասին, իսկ ուրիշները այդ մտորումները համարում են անօրինաչափ[36][37]։

Կոնստանտին Կինչևը գրել է, որ իրենք ծանոթ չէին, սակայն ինքը Տալկովին վերաբերվում է «որպես տաղանդավոր երաժիշտ», «իսկ նրա քաղաքական դիրքորոշմանը՝ ըմբռնումով», չնայած «Տալկովի պոեզիան նրան դուր չի գալիս» և Իգորի ստեղծագործությունները ազդեցություն չեն թողել նրա երգերի վրա[38]։ 2008 թվականի նոյեմբերի 17-ի «Ռադիո 7» հաղորդումում «Ալիսա» խմբի առաջատարը ասում է, որ Իգորի աշխարհայացքային դիրքորոշմանը վերաբերվում է որպես համախոհ, իսկ երաժշտի ստեղծագործությունները նրան առանձնահատուկ չեն տպավորել։ Սակայն նա պարզաբանում է, որ այդպես է համարում, որովհետև դա իր ոճը չէ և նա դրանում այնքան էլ չի կողմնորոշվում և դա չի նշանակում, որ ինքը նախատում է Իգորին։ Յուրի Շևչուկը նույնպես խոստովանում է, որ նրա հետ ծանոթ չի եղել[39] և ավելացնում է. «Տալկովին բոլորը հասկանում էին, որովհետև նա մի քիչ «լացկան» է եղել, խոսում էր պարզ և կոպիտ, չնայած հոգուց, իհարկե, սրտից»[40]։ Երբ «Ալիսա» և «ԴԴՏ» խմբերի առաջատարներին առաջարկում են մասնակցություն ունենալ Իգորի հիշատակին նվիրված համերգին, նրանք պատասխանում են համաձայնությամբ[39]։ Արտուր Բերկուտը պատմում էր այն մասին, որ անձնապես ճանաչում էր Իգորին. «նա հիանալի ընկեր էր, հիասքանչ երաժիշտ և, ուղղակի, նորմալ տղա, որպիսիք այժմ, գործնականում, չեն մնացել», որ «միշտ սիրել է և սիրում է նրա մշակույթը»[41]։

Ալեքսանդր Ռոզենբաումը ասում է, որ հարգանքով է վերաբերվում Տալկովի մշակույթին, ինչպես նաև ավելացնում է, որ Իգորի մոտ կա հիանալի, շատ տաղանդավոր գործեր[42]։ Վալերի Կիպելովը ասում է, որ հարգանքով է վերաբերվում Իգորին և նրա ստեղծագործություններին[43]։ Վալերի Լեոնտևը խոստովանում էր, որ, երբ երգում էր Իգոր Տալկովի երգերը, զգում էր, որ իր վրա «ինչ-որ մեկը համերգային դահլիճում նշան է բռնում զենքից»։ Տալկովի մահվան լուրը նրան է հասնում Հնդկաստանում համերգի ժամանակ։ Երգիչը «զգում է, թե ինչպես մթնեց Երկիրը…»: Ալեքսեյ Ռոմանովը պատմում է. «Առաջին անգամ Իգորին տեսա Պիտերում, 1983 թվականին, նա երաժշտական ղեկավար էր Լյուդմիլա Սենչինայի համույթում, ելույթ էին ունենում միևնույն ծրագրում։ Այնուհետև նա աշխատում էր մենակ, մենք հանդիպել ենք տարբեր հավաքական համերգներում, այնուհետև, նրա կարիերայի վերելքի ժամանակաշրջանում, ես նրան տեսել եմ միայն հեռուստատեսությունով։ Ներվային, տաղանդավոր, կարեկից մարդ, հիանալի արտիստ»[44]։

Գրող և գրականագետ Վլադիմիր Բոնդարենկոն Իգոր Տալկովին գնահատում է ոչ որպես բանաստեղծ, չնայած, ըստ նրա խոսքերի, Իգորի տեքստերի մեջ «կան ոչ քիչ բանաստեղծական մարգարիտներ», այլ որպես «XX դարի վերջին ազգային Ռուսաստանի վերածնման փորձի խորհրդանիշ»[45]։ Լրագրողը գրում է, որ համոզված է նրանում, որ «Իգոր Տալկովի երգերի յուրաքանչյուր նոստալգիական «սպիտակգվարդիական» տեքստերում առաջնային է ոչ թե դրագունական համազգեստով և բարձրաշխարհիկ կանանցով հիացմունքը, այլ ռուսական ազգային բողոքը ժողովրդի ճնշման դեմ», որ Իգորը «հարվածում էր ամեն ինչին, ինչը խանգարում էր ռուսական ժողովրդին ապրել»[45]։ Բանասեր Տ. Վ. Մենշիկովը Տալկովին բնութագրում էր որպես բարդ, ով հետագայում դառնում է ռոք-բանաստեղծ, ում բանաստեղծություններում արտացոլվում է ռուսական հավաքականությունը, վերցված ռուսական դասական գրականությունից։ Մենշիկովը գրում է, որ Տալկովը ձգտում էր ավելի հանրամատչելի ձևով իր ունկնդրին մատուցել ռուսական ոգու հավաքականությունը, ինտուիտիվ կերպով զգալով ժողովրդի մշակութային ավանդույթների պահպանման անհրաժեշտություն նրա պատմական զարգացման դժվար պահերից մեկի ժամանակ[46]։

Ընտանիք և ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պապը՝ հայրական կողմից, Մաքսիմ Մաքսիմի Տալկո (1876 թվական - 1957 թվական սեպտեմբերի 25) - ժառանգական կազակ
  • Տատը՝ Ելենա Անդրեյի Տալկո (1878 թվական - 1955 թվական փետրվարի 8)[47] - լեհուհի
    • Հայրը՝ Վլադիմիր Մաքսիմի Տալկով (1907-1978 թվականներ)[48]։ Տալկով ազգանունը վերցվում է նրա համար, որպեսզի ընտանիքի մյուս անդամները խուսափեն ռեպրեսիայից։ Իգորի պապը՝ Մաքսիմ Մաքսիմիչը, ինչպես նաև, նրա հոր երեք եղբայրները և նրանց ժառանգորդները պահպանել են Տալկո ազգանունը։
  • Պապը՝ մայրական կողմից, Յուլի Ռուդոլֆի Շվագերուս (1901-1986 թվականներ) - մերձվոլգյան գերմանացի[48]
  • Տատը՝ Տատյանա Իվանովնա (Մոկրոուսովա, 1902-1949 թվականներ) - ստավրոպոլյան կազակուհի[48]
    • Մայրը՝ Օլգա Յուլիի Տալկովա (Շվագերուս)[48] (1924 թվական մարտի 3 - 2007 թվական ապրիլի 24)[47], մահացել է կերակրափողի քաղցկեղից[49]
      • Ավագ եղբայրը՝ Վլադիմիր Վլադիմիրի Տալկով (ծնվել է 1953 թվականի ապրիլի 14-ին) - քանդակագործ, ստեղծել է Պ. Ա. Ստոլիպինի արձանը Սարատովում, քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովի հետ համատեղ, նա ունի երկու որդի. Վլադիմիր Տալկով (1983 թվական սեպտեմբերի 29 - 2013 թվական մայիսի 30)[50] և Գեորգի Տալկով (ծնված 2000 թվականի ապրիլի 20-ին)[49]։ Վլադիմիր Տալկովը դառնում է բարդ Նիկոլայ Եմելինի համերգային տնօրենը, նա ուղեկցում էր Իգորին համերգներում և երգերի ձայնագրման ժամանակ։ Երբ սպանեցին Իգորին, Վլադիմիրը գտնվում էր Համբուրգում։ Ըստ Վլադիմիրի խոսքերի, Իգոր Տալկովը և Իրինա Ալեգրովան ընկերություն էին անում ընտանիքներով[51]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի հուլիսի 22-ին Իգոր Տալկովը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Տատյանայի հետ՝ նրան պարի հրավիրելով «Մետելիցա» սրճարանում։ Իգորը մասնակցում էր «Դե, աղջիկներ» («А ну-ка, девушки») հաղորդմանը որպես երաժիշտ և Տատյանային հրավիրում է նկարահանվելու մասսայական տեսարանում։ 1980 թվականին տեղի է ունենում նրանց հարսանիքը։ Ամուսնությունը տևել է ավելի քան 11 տարի։

1981 թվականի հոկտեմբերի 14-ին ծնվում է նրանց որդին՝ Իգոր Տալկով-կրտսերը, ում Իգորը պաշտում էր[52]։ Ամուսնու մահից հետո Տատյանա Իվանի Տալկովան փորձում էր սովորել հոգեբանի մասնագիտություն, սակայն, այնուհետև, թողնում է այդ գաղափարը։ Ստանիսլավ Գովորուխինը առաջարկում է նրան աշխատել իր ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակից Տատյանա Տալկովան[53] աշխատում է «Մոսֆիլմ» կինոընկերությունում որպես ռեժիսորի օգնական, մասնակցություն է ունեցել «Տիսկի», «Ստիլյագներ», «Բնակելի կղզի. Գոտեմարտ» ֆիլմերի նկարահանումներին[54][55][56]։

Երբ Իգորը սպանվում է, նրա որդի Իգոր Տալկով-կրտսերն ընդամենը ինը տարեկան էր։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանում է, որ այդ ժամանակ նա չէր ցանկանում զբաղվել երաժշտությամբ[57]։ Տալկով-կրտսերի խոսքերով, նրա հրապուրումը երաժշտությամբ սկսվում է տասնհինգ տարեկանից[58]։ Սկզբում նա գտնում է հոր սինթեզատորը և հետաքրքրությունից սկսում է ուսումնասիրել գործիքի հնչյունության սկզբունքը։ Ժամանակի ընթացքում նա սկսում է տիրապետել այդ գործիքը և սկսում է երգեր գրել։ 2005 թվականին թողարկվում է նրա առաջին ալբոմը՝ «Պետք է ապրել»։ Ալբոմը կազմված է տասնութ երգերից, որոնցից տասնհինգն անձամբ Իգոր Տալկով-կրտսերի ստեղծագործությունն են, իսկ երեքը՝ նրա հոր երգերն են նոր հնչյունավորմամբ։ 2007 թվականին նա երգչուհի Ազիզայի հետ առաջին անգամ երգում է միասին (դա տեղի է ունենում «Գլխավոր հերոս» հաղորդման ժամանակ[59]

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մարտի 5-ին, Տալկովի տաղանդի երկրպագուների նախաձեռնությամբ և նրա ընտանիքի և մերձավորների աջակցությամբ, Մոսկվայի Միջազգային Սլավոնական կենտրոնում ստեղծվում է Իգոր Տալկովի թանգարանը։ Հասցեն՝ քաղաք Մոսկվա, Չառնիգովյան պողոտա 9/13 (Նովոկուզնեցկի կամ Տրետյակովսկի մետրո)։ Թանգարանը տեղակայված է Սլավոնական գրագրության և մշակույթի միջազգային ֆոնդի տարածքում, XVII դարի դղյակում։

Ցուցադրության հիմքն են կազմում լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր և երաժշտի անձնական իրեր[60]։ Թանգարանի բացման օրը Տատյանա Տալկովան թանգարանին է փոխանցում Իգորի իրերը. Գեորգիևյան խաչերով ռուսական բանակի սպայի համազգեստը, որով նա ելույթ էր ունենում իր «Դատ» երաժշտական ներկայացման առաջին, սոցիալ-քաղաքական մասում (որտեղ նա դատում էր Խորհրդային Միության բոլոր առաջնորդներին), ինչպես նաև համերգային բաճկոնը, ճտքակոշիկները և անդրավարտիքը, որոնցում նա գտնվում էր սպանության պահին։ Պատերից մեկին կախված է փայտյա խաչ, որը տեղադրված էր Իգորի գերեզմանին մինչ մահարձանի տեղադրումը։ Թանգարանում է գտնվում բայանը, որի վրա Իգորը սովորում էր նվագել մանկական երաժշտական դպրոցում և ակորդեոնը, որի վրա կատարվել է «Մաքուր լճակներ» երգը «Տարվա երգ-87»-ում ելույթ ունենալու ժամանակ։ Եվս մեկ ցուցանմուշ՝ կիթառ, որով նա մասնակցություն է ունեցել «Աստիճան դեպի Պառնաս» մրցույթում 1989 թվականին, «Իմ Հայրենիք» («Родина моя») երգով։ Այլ ցուցանմուշների շարքում են բանաստեղծությունների ձեռագրեր, օրագրային բնույթի գրառումներ, բանակից և համերգային ուղևորություններից նամակներ մորը, «Աստիճան դեպի Պառնաս» Միջազգային երաժշտական մրցույթի դափնեկրի (1989 թվական) և «Տարվա երգ» մրցույթների (1989-1991 թվականներ) պատվոգրեր, աշխատանքային գրքույկ, պաստառներ և ծրագրեր, տոմս ճակատագրական համերգին, մերձավորներին և հարազատներին հեղինակային նվիրատվական գրություններով տարբեր տարիների սկավառակներ, գրքեր, բանաստեղծությունների հավաքածուներ և մամուլում հրապարակումներ[61]։ Թանգարանում կարելի է տեսնել հազվադեպ համերգային ձայնագրություններ, կադրեր «Արքա Իվան Ահեղ» ֆիլմից, «Մենախոսություն» գրքից դրվագներ և տարբեր տարիների հարցազրույցներ։

Իգոր Տալկովի հիշատակը կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» Սպորտի պալատում 1992 թվականին տեղադրվում է հուշատախտակ՝ «Հավերժ հիշատակ Ռուսաստանի համար զոհված բանաստեղծ, երգիչ և երգահան Իգոր Տալկովին ռուս ժողովրդից և ռուսական կուսակցությունից» մակագրությամբ։ Ամեն տարի, հոկտեմբերի 6-ին, ժամը 18-ին, Ալեքսանդր-Նևսկի մայրավանքի ճգնավորները հիշատակման պատարագ են մատուցում[62]։

Քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովի կողմից պատրաստվում է Տալկովի հուշարձանը, որը 1993 թվականի նոյեմբերին տեղադրվում է Տալկովի գերեզմանին, Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը[63]։

Քանդակագործ Ա. Կուզնեցովը 2003 թվականին ստեղծում է «Ռուսաստանի թմբուկը» (ռուս.՝ «Набат России») անվանումով քանդակագործական կոմպոզիցիա։ Այն իրենից ներկայացնում է կիսաքանդ եկեղեցի, որի ֆոնի վրա կանգնած է Իգոր Տալկովը, մեկ ձեռքում պահած կիթառը, իսկ մյուսում՝ թմբուկ։ Սկզբնապես հուշարձանը ենթադրվում էր տեղադրել Սամարայում, սակայն Տոլյատիի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Վ. Կոլոսովի միջամտությունից հետո, որոշվում է այն տեղադրել Տոլյատիում[64]։ Այդպիսի հնարավորության մասին գրում էին 2006 թվականին[65], սակայն նախագիծը կյանքի չի կոչվում։

Մոսկովյան նկարիչ Վալերի Բալաբանովը ստեղծում է «Տալկովի դաշտ» (ռուս.՝ «Тальково поле») նկարը, որում Իգոր Տալկովը պատկերված է վեր բարձրացրած ձեռքով։ Նրանից վերև սպիտակ բազեն գոտեմարտում հաղթում է սև ագռավին, հնչում են զանգերը, իսկ հետին պլանում շարժվում է զինվորական զորամասը։

1999 թվականին Ռուսաստանի փոստը թողարկում է Տալկովի պատկերով նամականիշ։

2012 թվականի նոյեմբերի 11-ին Իգոր Տալկովի երգերը հնչում են «Հանրապետության սեփականությունը» (ռուս.՝ «ДОстояние РЕспублики») ծրագրում[66]։

2013 թվականի հոկտեմբերի 4-ին Շյոկինո քաղաքի № 6 մասնագիտական լիցեյի պատին, որը Տալկովը ավարտել էր 1976 թվականին, բացվում է հուշատախտակ[67]։

Վայրեր, անվանված երաժշտի պատվին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Տալկովի անունով կոչվել է № 11 դպրոցը, որում նա սովորել էր[68]։
  • Շելպյակի գյուղում, Կիրով քաղաքի Նովովյատսկի շրջանում, փողոցներից մեկը անվանվել է երաժշտի պատվին[69]։
  • Կալինինգրադի ռեստորաններից մեկը կրում է Իգոր Տալկովի անունը[70]։
  • Տալկովի փողոց գույություն ունի նաև Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքի Կիրիլովսկի միկրոշրջանը, ընդ որում այդ միկրոշրջանի համար հատուկ է փողոցների անվանումների մի շարք «անսովոր» ընտրությունը, այնպիսի, ինչպիսին են Վիսոցկու, Ցվետաևայի, Ախմատովայի, Վիկտոր Ցոյի փողոցներ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին թողարկվում է Իգոր Տալկովի «Մենախոսություն» գրիքը, որում նա կիսվում է իր մտքերով, հետազոտություններով և դեպքերի նկարագրություններով, որոնք ազդեցություն են թողել նրա կյանքում։ 2001 թվականին հայտնվում է գրքի երկրորդ հրատարակությունը՝ միևնույն բովանդակությամբ, սակայն լրացված լուսանկարներով, օրագրից գրառումներով և չհրատարակված երգերի տեքստերով։ Նաև նրանում ընդգրկված է Տատյանա Տալկովայի «Ողբերգական օրվա ժամանակագրություն։ Ինչու Տալկովին սպանողը այդպես էլ դատի չտրվեց» հոդվածը։
  • 1993 թվականին հրատարակվում է «Կտրված լարը» գիրքը։ Գրքի առաջին մասը Վիկտոր Ցոյի կենսագրությունն է և նրա երգերի տեքստերը, երկրորդը՝ Իգոր Տալկովի կենսագրությունը և երգերի տեքստերը։ Երկու մասերի միջև, գրքի կեսին, տեղադրված են երգիչների լուսանկարները։
  • 1998 թվականին «Фирма Алеся» հրատարակչությունը թողարկում է Իգոր Տալկովի մոր և եղբոր հիշողությունները՝ «Ես հարություն կառնեմ և կերգեմ…» (ռուս.՝ «Я воскресну и спою…»2001 թվականին առաջին հրատարակությանը ավելացվում են երգի նոտաները և ակնարկ թանգարանի մասին և գիրքը վերահրատարակվում է «Եվ կծաղկես… Մեծ Ռուսաստան» (ռուս.՝ «И расцветёшь… Великая Россия!») («Սայգոնիա» հրատարակչություն)։ 2006 թվականին «Էկսմո» հրատարակչությունը թողարկում է գրքի երրորդ տարբերակը՝ նախկինը լրացնելով ընտանեկան արխիվից վերցված լուսանկարներով և հարցազրույցներից հատվածներով։ Գիրքը ստանում է «Իգոր Տալկովի խաչակրաց ուղին» (ռուս.՝ «Крестный путь Игоря Талькова») անվանումը։ 2009 թվականին «Էկսմո»-ն թողարկում է գրքի չորրորդ տարբերակը։ Գիրքը ստանում է «Իգոր Տալկով։ Խաչակրաց ուղի» (ռուս.՝ «Игорь Тальков. Крестный путь») անվանումը և թողարկվում է «Լավագույն կենսագրություններ» շարքում։ 2011 թվականին «Էկսմո»-ն թողարկում է գրքի հինգերորդ տարբերակը։ Գիրքը անվանվում է «Իգոր Տալկովի խաչակրաց ուղին» և թողարկվում է «Հեղինակային երգի լեգենդները» շարքում։
  • 2006 թվականին «Դպրոցում պատմության դասավանդումը» ՍՊԸ հրատարակչությունում թողարկվում է Լյուդմիլա Դանիլովցևայի «Ստորացված Ռուսաստանի մեծ որդին» գիրքը։ Գիրքը պարունակում է հիշողություններ համերգների մասին, որոնք անց են կացվել Իգոր Տալկովի հիշատակին, հարցազրույցներ մարդկանց հետ, որոնք մասնակցել են այդ համերգներին։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Տալկովի որոշ երգեր մտել են այլ երգիչների երգացանկերի մեջ։ «Հիշողություն» («Память»), «Մարդիկ վիրակապված ճակատներով» («Люди с забинтованными лбами»), «Կհեռանամ» («Уеду»), «Ընկերներ-պարոններ» («Друзья-товарищи»), «Օրինակելի տղա» («Примерный мальчик»), «Փրկարար շրջան» («Спасательный круг») և «Ես կվերադառնամ» («Я вернусь») երգերը կատարել է նաև Վալերի Լեոնտևը։ Երգեր, որոնք գրվել են Յակով Դուբրավինի հետ համագործակցությամբ, օրինակ, «Մանկության երկիր» («Страна детства»), կատարել է նաև Էդուարդ Հիլը, «Արևածագից մեկ ժամ առաջ» («Час до рассвета») երգը կատարել է Միխաիլ Բոյարսկին, «Փակ շրջան» («Замкнутый круг») երգը կատարել է Յուրի Օխոչինսկին, «Աերոֆլոտ» («Аэрофлот») և «Իրավունք բոլորին է տրված» («Право всем дано») երգերը կատարել է «Օգոստոս» («Август») խումբը՝ այսպես կոչված, «մինչմետալիկ» շրջանում։
  • Իգոր Տալկովը գրել և կատարել է «Երիտասարդական ալիք» ծրագրի նախաբանը՝ նրա վարող Օլեգ Գրոբովնիկովի խնդրանքով, որը թողարկվում էր 1987 թվականից, «Յունոստ» ռադիոկայանի առավոտյան եթերում։ Նախաբանը դառնում է այն ժամանակների համար հանրահայտ ծրագրի յուրօրինակ այցեքարտ և մշտապես հնչում էր եթերում, ընդհուպ մինչև 2008 թվականը։

Որոշ երգերի գրման փաստաթղթավորված ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թվական - «Հիշողություն» («Память»)[71]
  • 1980 թվական - «Փոքրիկ մոլորակ» («Маленькая планета»)[71]
  • 1985 թվական - «Փակ շրջան», «Իմ եղբայրը» («Мой брат»), «Քո պատուհանի մոտ» («У твоего окна»)
  • 1987 թվական - «Կանգ առ, մտածում եմ…» («Стоп, думаю себе…»)[71]

1988 թվական - «Քեռի» («Дядя»), «Մամայի դարը» («Век Мамай»), «Բվիկներ» («Совки»), «Ընկերներ-պարոններ», «Իմ Հայրենիք»[71]

  • 1989 թվական - «ԽՄԿԿ», «Ռոսիա», «Ես կվերադառնեմ», «Նախկին փոխ-եսաուլ», «Սատանայի պարահանդես» («Бал сатаны»), «Պարոնայք դեմոկրատներ»[71]
  • 1990 թվական - «Պատերազմ» («Война»), «Գլոբուս», «Կհեռանամ», «Վիկտոր Ցոյի հիշատակին»[71]
  • 1991 թվական - «Մետամորֆոզ-2», «Բալլադ աֆղանցու մասին» («Баллада об афганце»), «Տանյա», «Պարոն նախագահ» (1991 թվականի սեպտեմբեր, օգոստոսյան պուտչից հետո)[72]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 - Երբ քաղաքը քնում է
  • 1983 - Եկեք խոնահվենք բարությանը
  • 1984 - Սեր և բաժանում - Լյուդմիլա Սենչինա և Իգոր Տալկովի խումբը
  • 1985 - Ամեն ինչին իր ժամանակը
  • 1986 - Մագնիտալբոմ
  • 1986 - Իգոր Տալկով
  • 1987 - Մաքուր լճակներ
  • 1989 - Մաքուր լճակներ (մինիոն)
  • 1991 - Ռոսիա
  • 1992 - Իմ սերը…
  • 1992 - Նոստալգիա
  • 1993 - 1991 թվականի փետրվարի 23-ի Լուժնիկիի համերգ
  • 1993 - Իմ սերը
  • 1993 - Այս աշխարհը
  • 1993 - Ես կվերադառնամ
  • 1995 - Կոչում
  • 1996 - Վերջին «Դատ» համերգը-1991 թվականի մայիսի 25
  • 1996 - Իմ Հայրենիք
  • 1996 - Փրկարար շրջան
  • 1996 - Հիշողություն

Չհրատարակված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 - Երբ քաղաքը քնած է

Վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - Լավագույն երգեր
  • 2001 - Իմ սերը (2CD)
  • 2001 - Կոչում
  • 2001 - Իմ Հայրենիք
  • 2001 - Դատ (2CD)
  • 2001 - Բեմ
  • 2001 - Այս աշխարհը
  • 2001 - Ես կվերադառնամ… (2CD)
  • 2003 - Լիրիկա (2CD)
  • 2011 - Լավագույնները
  • 2012 - Լավագույն երգեր

Տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - Ես կվերադառնամ (Tribute)
  • 2006 - Մաքուր լճակներ (Tribute)

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Պլատինե հավաքածու (2CD)
  • 2007 - GRAND COLLECTION
  • 2008 - Լավագույնները (2CD)
  • 2011 - Իգոր Տալկով - Լեգենդար երգերի հավաքածու
  • 2012 - Լավագույնները (2CD)

Որոշ հանրահայտ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալլադ աֆղանցու մասին
  • Նախկին փոխ-եսաուլ
  • Չհասկացման օվկիանոսում
  • Հարմոնիա
  • Գլոբուս
  • Պարոնայք դեմոկրատներ
  • Ընկերներ-պարոններ
  • Վիրակապված ճակատներ
  • Աստղ
  • Կյանքի անվակառք
  • ԽՄԿԿ
  • Կրեմլյան պատ
  • Աշնանային անձրև
  • Փոքրիկ քաղաք
  • Մետամորֆոզա
  • Իմ սերը
  • Նոստալգիա
  • Հիշողություն
  • Կոչում
  • Օրինակելի տղա
  • Հրաժեշտի օր (զուգերգ Իրինա Ալլեգրովայի հետ)
  • Իմ Հայրենիք
  • Ռոսիա
  • Ամենալավ օրը
  • Փրկարար շրջան
  • Մանկության երկիրը
  • Բեմ
  • Տանյա, պարիր ինձ հետ
  • Մութ ձիուկ
  • Քո պատուհանի մոտ
  • Մաքուր լճակներ
  • Տարրօրինակ մարդ
  • Այդ ուղին
  • Ես կվերադառնամ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1990 Կավատի որսը Охота на сутенёра երգահան, խոսքերի հեղինակ, վոկալ
1991 Վերջին սահմանագծից այն կողմ За последней чертой Գարիկ (ավազակախմբի ղեկավար), վոկալ, երգերի խոսքեր
1991 Արքա Իվան Ահեղ Царь Иван Грозный իշխան Նիկիտա Ռոմանովիչ Սերեբրյաննի (գլխավոր դեր)
1993 «Լյուցիֆեր» գործողությունը Операция «Люцифер» երգահան
1995 Լուսնային շներ Лунные псы երգահան
2007 Լրագրողներ Репортёры երգահան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 465—467. — ISBN 5-94848-307-X
  2. «Памяти Игоря Талькова посвящается… Статьи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Памяти Игоря Талькова». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  4. «Игорь Тальков (младший) - Биография исполнителя». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 О. Дубовицкая. Игорь Тальков // Оборванная струна. —М., 1993. — С. 160.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Талькова О., Тальков В. И расцветёшь… Великая Россия! — 2001.
  7. 7,0 7,1 7,2 «Игорь Тальков - Виртуальная книга памяти». Интервью «Не спас Спасательный круг». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Sage "Наш Тальков"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 ««Памяти Игоря Талькова посвящается…»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  10. 10,0 10,1 «Игорь Тальков. Виртуальная книга памяти». Интервью «Смерти я не боюсь. Я боюсь мучительной смерти…». альманах «Молодёжная эстрада». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  11. ««Памяти Игоря Талькова посвящается…»». интервью «Выбор Талькова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 11 июня 2008-ին.
  12. «Игорь Тальков - гений XX века». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  13. Талькова О. Ю., Тальков В. В. Эта поэма в 1986 году была записана на студии группы «Аттракцион» его директором Сергеем Кузьминком, который написал к ней музыку и спел, а играл на всех инструментах и подпевал сам Игорь. Запись нигде не публиковалась, но находится в полной сохранности. Крестный путь Игоря Талькова. — http://talkov-music.narod.ru/txt/way.html. — М.: Эксмо, 2006.
  14. Талькова О. Ю., Тальков В. В. Крестный путь Игоря Талькова. — http://talkov-music.narod.ru/txt/way.html. — М.: Эксмо, 2006.
  15. «Игорь Тальков - Виртуальная книга памяти». Интервью "Лица". Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  16. «газета «Факты и комментарии»». Վերցված է 13 июля 2008-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  17. 17,0 17,1 Котов А. Россия - боль моей души // Наш современник.
  18. «Влада Листьева убили случайно! Его хотели только припугнуть» // KP.RU
  19. «Игорь Тальков». Полозов В. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  20. ««Памяти Игоря Талькова посвящается…»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  21. «Игорь Тальков и группа «Спасательный круг»». статья «Я завтра снова в бой сорвусь, Но точно знаю, что вернусь…». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
  22. ««"Памяти Игоря Талькова посвящается..."»». статья "Крест Игоря Талькова". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  23. Тальков Игорь. Монолог. Песни, стихи, проза. / Сост. О. Дубовицкая. — М.: Художественная литература, 1992. — 158 с. — 200 000 экз. — ISBN 5-280-02532-1
  24. «Игорь Тальков – КПСС. Выступление на концерте в Гжели 5 октября 1991 года». В начале видео Тальков говорит о том, что теперь придётся играть на пяти струнах - то есть перед этим у него явно оборвалась одна из струн. Վերցված է 25 сентября 2011-ին.
  25. Талькова Т. Хроника трагического дня.
  26. Раззаков Ф. Трагедии на музыкальном Олимпе // Звёздные трагедии. — М.: Эксмо, 2006.
  27. Тальков И. В. Монолог. — М.: ЭКСМО-Пресс, 2002. — 416 с. — ISBN 5-04-008522-2
  28. «Князь Игорь, песни русской князь…». Биография. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июля 2008-ին.
  29. Ко мне. Сайт Андрея Макаревича(չաշխատող հղում)
  30. «Ко мне. Сайт Андрея Макаревича». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին.
  31. А. Макаревич (2006-04-21 01:07:01). «Вопрос от Сергея (vitamin S)». Сайт Андрея Макаревича. Ко мне. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Из кэша Яндекса: Ко мне. Сайт Андрея Макаревича(չաշխատող հղում)
  32. 32,0 32,1 Максим Кононенко. «Кто убил Игоря Талькова?» // Дни.Ру : г.
  33. Кононенко М. «Я убил Игоря Талькова» // Дни.Ру : г.
  34. Кононенко М. «Огонь Вавилона» : г.
  35. Ступников Д. Старая тетрадь расстрелянного музыканта.
  36. «Татьянин день». Как Церковь относится к личности и к творчеству Игоря Талькова. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 7 июля 2008-ին.
  37. «Православие и мир». на вопросы отвечает священник. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 7 июля 2008-ին.
  38. «Официальный сайт группы Алиса». вопросы. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 10 июля 2008-ին.
  39. 39,0 39,1 «Русская линия». Сделал дело - и пой смело!. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 10 июля 2008-ին.
  40. Шевчук, Юрий: Единочество Лешего.
  41. «Официальный сайт группы «Ария»». вопросы. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 11 июля 2008-ին.
  42. А. Тишина. Игорь Тальков: «Я завтра снова в бой сорвусь, Но точно знаю, что вернусь...» // Вагант-Москва : журнал. — 2006.
  43. Передача «Новогодние рекордные новости» на MTV
  44. Алексей Романов
  45. 45,0 45,1 Бондаренко В. Воскрешение поверженного в бою // завтра : г.. — 2004. — № 22.
  46. Меньшиков Т. В. Отечественная бардовская и рок-поэзия с точки зрения её национальных особенностей(ռուս.) // Вестник Московского государственного областного университета. Серия «Русская филология» : научный журнал. — Москва: Издательство МГОУ, 2009. — В. № 1. — С. С. 155.
  47. 47,0 47,1 Где дремлют мёртвые
  48. 48,0 48,1 48,2 48,3 Статья - Певец Многострадальной России(չաշխատող հղում)
  49. 49,0 49,1 «Игорь Тальков». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  50. Владимир Тальков. Брат…
  51. Владимир Тальков: Я работаю с исполнителем, похожим на Игоря
  52. «Игорь Тальков: Рыцарь печального образа». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  53. "Моего убийцу никогда не найдут, " - сказал незадолго до гибели Игорь Тальков. И оказался прав
  54. Татьяна Талькова(չաշխատող հղում)
  55. «Татьяна Талькова (Tatiana Tal'kova): фильмы, фото, биография - iLovecinema.ru». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  56. «Создатель фильма «Стиляги» Талькова Татьяна - Bugifilm». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  57. Павлова А. Игорь Тальков-младший: «Папа учил меня быть мужиком» // Смена.
  58. Сухова Е. Игорь Тальков-младший: «Известность нужно заслужить…» // Пресса царского села. — № 53.
  59. Азиза и Тальков: Невозможный дуэт(չաշխատող հղում)
  60. «Игорь Тальков и группа Спасательный круг». статья «Крест Игоря Талькова». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
  61. «Музей Игоря Талькова». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 11 июня 2008-ին.
  62. «Русская линия». Кто убил Игоря Талькова?. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 8 июля 2008-ին.
  63. «Открыт памятник на могиле Игоря Талькова». Коммерсант. 1993 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  64. «Информационный портал United Volga». Тольятти. Талькову поставят памятник?. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 8 июля 2008-ին.
  65. «Regions.ru - новости Федерации». В Тольятти может появиться памятник Игорю Талькову. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 8 июля 2008-ին.
  66. Игорь Тальков
  67. «В память о Талькове». Щекинский вестник. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  68. «Комсомольская правда». Игорю Талькову грозила тюрьма за шутку про Брежнева. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 16 мая 2011-ին.
  69. «Комсомольское племя». Вопросы недели: есть в городе улица Талькова. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 16 мая 2011-ին.
  70. «Меню Калининграда». Кафе, бары, рестораны Калининграда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 16 мая 2011-ին.
  71. 71,0 71,1 71,2 71,3 71,4 71,5 «Игорь Тальков и группа Спасательный круг». статья Игорь Тальков: "Я точно знаю, что вернусь". Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 8 июня 2008-ին.
  72. «Памяти Игоря Талькова посвящается». статья Игорь Тальков: «Я завтра снова в бой сорвусь, Но точно знаю, что вернусь…». «Вагант-Москва». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 23 апреля 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Տալկով» հոդվածին։