Երասխահուն (նախկինում՝ Արազիկ, Ղուռի Արազ), գյուղ Հայաստանի ՀանրապետությանԱրմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիրից 14 կմ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 840 մ բարձրության վրա գտնվող հարթավայրում։ Գյուղը հիմնադրվել է 1920 թ., վերանվանվել Երասխահուն` 1950 թ. ապրիլի 19-ին[6]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Երասխահունի մշտական բնակչությունը կազմել է 1834, առկա բնակչությունը՝ 1802 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[7].