«Թալիշ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Թալիշ''', գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 28 կմ հյուսիս` 600 մետր բարձրության վրա։ Ար...
(Տարբերություն չկա)

16:26, 11 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ

Թալիշ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 28 կմ հյուսիս` 600 մետր բարձրության վրա։ Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը։ Տարածքը` 6400 հեկտար։ Բնակչությունը` 560 (2003 թ.)։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժմանկաբարձական կետ և այլն։

Գյուղում Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում են Շիրախան գյուղատեղին, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, Հոռեկա վանքի (5-րդ դար) և Հոռեկ գյուղի ավերակաները։

Թալիշը Արցախյան ազատամարտում

1988-93-ին Թալիշում կազմավորվել են աշխարհազորային (հրամանատար` Ա. Խալափյան), 2 պարտիազանական (հրամանատարներ` Ս. Իսկանդարյան, Ա. Սարգսյան), «Արծիվ-1» մահապարտների կազմում «Թալիշ» կամավորական (հրամանատար` Վ. Օհանյան)։ Ջոկատները առանձին կամ ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրման մարտերին։ Թալիշից զոհվել է 21 ազատամարտիկ։[1]

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 206-207։