Jump to content

Սիցիլիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլունտի տաճարի ավերակները

Պատմության ընթացքում Սիցիլիան մշտապես նվաճել են տարբեր ժողովուրդներ և տիրակալներ, Սիցիլիան գրավել են հին հույները, կարթագենցիները, հռոմեացիները, վանդալները, օստրոգոթները, բյուզանդացիները, մուսուլմանները, նորմանները, հոհենշտաուֆենները, կատալոնացիները և իսպանացիները: Այնուամենայնիվ, եղել են նաև անկախության կարճ ժամանակաշրջաններ՝ Հին Հունաստանի, այնուհետև էմիրության և Սիցիլիայի թագավորության ժամանակներում: Այսօր Սիցիլիան Իտալիայի մի մասն է՝ իր յուրահատուկ մշակույթով:

Սիցիլիան ժամանակակից Իտալիայի ամենամեծ շրջանն է և Միջերկրական ծովի ամենամեծ կղզին: Իր բարենպաստ աշխարհագրական դիրքի և բնական ռեսուրսների շնորհիվ Սիցիլիան համարվում է խոշոր ռազմավարական տարածք, որը հնագույն ժամանակներից առանցքային դեր է խաղացել միջերկրածովյան առևտրում[1]: Օրինակ, շրջանը բարձր է գնահատվել հին հույների կողմից և Կիկերոնը Սիրաքյուսը նկարագրել է որպես «հունական քաղաքներից ամենամեծ և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը»[2][3]:

Սիցիլիայի տնտեսությունը հիմնված է եղել 14-րդ դարից ի վեր զարգացած լատիֆունդիայի վրա, որոնք հսկայական չափսերի են եղել, որոնց վրա սիցիլիացիները հացահատիկ են աճեցրել և անասուններ պահել, պահպանվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Երբեմն կղզին դարձել է մեծ քաղաքակրթությունների սիրտը, երբեմն էլ՝ ինչ-որ մեկի գաղութատիրական հետնախորշը:

Հին պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժայռապատկերներ Ադաուրայի քարանձավում

Սիցիլիայի բնիկ բնակչությունը բաղկացած է եղել մի քանի ցեղերից, որոնք երկար ժամանակ եղել են մեկ ժողովրդի մեջ: Հին հույները նրանց անվանել են էլիմացիներ, սիկացիներ և սիկուլյաններ կամ սիցիլիացիներ (որոնց անունով էլ կղզին ստացել է իր անունը): Սիցիլիացիները գաղթել են հարավային Իտալիայից, ինչպես և մյուս իտալիկները (Italoi) Կալաբրիայից: Չնայած հավանական է, որ սիկաններն ի սկզբանե եղել են իբերական ցեղ։ Հավանական է որ, էլիմները եղել են նաև եկվոր ցեղ, որոնք եկել են Էգեյան ծովի շրջանից։ Մ.թ.ա. երրորդ հազարամյակի երկրորդ կեսի վերջին հայտնաբերված դոլմենները նոր հորիզոններ են բացել պարզունակ Սիցիլիայի մշակույթների ուսումնասիրության մեջ:

Դոլեմներ

Այս տարածաշրջանի հնագույն պատմությունը շատ դժվար է ուսումնասիրել, քանի որ այնտեղ բնակվող ժողովուրդների մշտական վերաբնակեցումն ու գաղթը մեծ խառնաշփոթ է ստեղծել։ Կա ազդեցության երկու վեկտորներ՝ եվրոպականը, որը եկել է հյուսիս-արևմուտքից (դոլմենի մշակույթը, կղզում հայտնաբերված հուշարձանները թվագրվում են բրոնզի դարի սկզբին), և միջերկրածովյան, որը ներմուծել է տարրեր արևելյան մշակույթից[4]: Քաղաքները հայտնվել են մոտ մ.թ.ա 1300 թվականին:

Մ.թ.ա 11-րդ դարում Փյունիկիան սկսել է բնակեցնել արևմտյան Սիցիլիան հյուսիսային Աֆրիկայի իր գաղութներից: Հիմնական փյունիկյան բնակավայրը եղել է Սոլունտը, որի տարածքում այսօր գտնվում են Պալերմոն և Մոտիան (կղզի Մարսալայի մոտ): Կարթագեն գաղութը մեծ ուժ է տվել Փյունիկյային՝ իր վերահսկողության տակ վերցնելով այս տարածքները։

Անտիկ աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունական տաճար Սելինունտեում ( Հերա աստվածուհու տաճարը, որը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում)

Սիցիլիան գաղութացվել է հույների կողմից մ.թ.ա 8-րդ դարում։ Սկզբում նրանք տեղակայվել են միայն կղզու արևելյան և հարավային մասերում։ Սիրաքյուսը (մ.թ.ա. 734 թվական) համարվում է ամենանշանակալի գաղութը։ Մյուս կարևոր գաղութներն են եղել Ջելան, Ագրիջենտոն, Սելինունտեն, Հիմերան, Կամարինան և Զանկլան: Այս քաղաք-պետությունները մեծ դեր են խաղացել դասական հունական քաղաքակրթության մեջ՝ հանդիսանալով Մեծ Հունաստանի սիցիլիական մասը, որտեղ ծնվել են երկու մեծ գիտնականներ՝ Էմպեդոկլեսը և Արքիմեդը:

Հունական քաղաք-պետություններում երկար ժամանակ ծաղկում է ապրել դեմոկրատիան, սակայն սոցիալական լարվածության, մասնավորապես, Կարթագենի դեմ մշտական պատերազմների ժամանակ ի հայտ են եկել բռնակալներ, որոնք պարբերաբար յուրացրել են իշխանությունը։ Ամենահայտնիներից են՝ Գելոնը, Հիերո I-ը, Դիոնիսիոս Ավագը և Դիոնիսիոս Կրտսերը:

Մինչ հունական և փյունիկյան համայնքները աճել և հզորացել են, սիկուլիներն ու սիկանացիները մղվել են կղզու ներքին տարածք: Մ.թ.ա երրորդ դարում Սիրաքյուսը դարձել է աշխարհի ամենաբնակեցված հունական քաղաքը։ Սիցիլիայի քաղաքականությունն ուղղակիորեն կապված է եղել ամբողջ Հունաստանի քաղաքականության հետ:

Ըստ հունական դիցաբանության՝ աստվածների և հսկաների պատերազմի ժամանակ Աթենա աստվածուհին Էտնա լեռը նետել է Սիցիլիա կղզու վրա՝ թիրախավորելով Էնցելադուս և Տիփոն հսկաներին[5]։

Հույների և պունացիների միջև կոնֆլիկտները ամենից հաճախ ծագել են առևտրային վեճերի պատճառով, քանի որ Կարթագենի ունեցվածքը զբաղեցրել է կղզու արևմտյան և հարավարևմտյան մասերը։ Պալերմոն կարթագենյան քաղաք է եղել, որը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում և կոչվել է Զիս կամ Սիս (հունարեն «Պանորմոս»): Նրա տարածքում հայտնաբերվել են նեկրոպոլիսներ հարյուրավոր փյունիկյան և կարթագենյան թաղումներով, որոնք կառուցվել են ապագա նորմանդական պալատից հարավ, որտեղ նորմանդական թագավորներն ունեցել են ընդարձակ այգի։

Գտնվելով արևմուտքից հեռու՝ Լիլիբեան (Մարսալա) ամբողջովին հելլենիզացված չի եղել։ Սիցիլիական առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ գրեթե ողջ Սիցիլիան գտնվել է Կարթագենի տիրապետության տակ, բացառությամբ նրա արևելյան մասի, որը վերահսկվել է Սիրաքյուսի կողմից։ Այնուամենայնիվ, Կարթագենյան արևմուտքի և հունական արևելքի միջև սահմանազատման գիծը հաջորդ դարերում հաճախ առաջ ու հետ է շարժվել:

Պունիկյան պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարթագենի և հունական քաղաքականության միջև մշտական պատերազմները, ի վերջո, ճանապարհ են բացել երրորդ ուժի առաջացման համար: Մ.թ.ա երրորդ դարում մեսանական ճգնաժամը ստիպել է Հռոմեական հանրապետությանը միջամտել Սիցիլիայի գործերին, ինչը հանգեցրել է առաջին պունիկյան պատերազմին։ Պատերազմի ավարտին (մ.թ. ա. 242 թվական), Հիերոն II-ի մահով, ամբողջ Սիցիլիան, բացառությամբ Սիրակուզայի, գտնվել է Հռոմի ձեռքում։ Այն դարձել է առաջին հռոմեական նահանգը Ապենինյան թերակղզուց դուրս։

Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ կարթագենցիների հաջողությունը շատ սիցիլիացիների ստիպել է ապստամբել հռոմեական տիրապետության դեմ։ Հռոմը զորքեր է ուղարկել ապստամբությունը ճնշելու համար (Սիրաքյուսի պաշարման ժամանակ սպանվել է Արքիմեդը): Կարթագենը կարճ ժամանակով գրավել է Սիցիլիայի մի մասը: Կարթագենի համակիրների մեծ մասը սպանվել է մ.թ.ա. 210 թվականին։ Հռոմի հյուպատոս Մարկուս Վալերիուս Լևինը սենատում ասել է,՝ «Ոչ մի կարթագենցի չի մնա Սիցիլիայում»:

Հռոմեական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական ամֆիթատրոն Սիրաքյուսյում:

Հաջորդ 600 տարիների ընթացքում Սիցիլիան եղել է Հռոմեական Հանրապետության, հետագայում կայսրության նահանգ: Այն համարվել է գյուղական ջրանցք, որը հիմնականում աճեցրել է հացահատիկային մշակաբույսեր, ինչը կերակրել է ամբողջ Հռոմը, մինչև որ այն փոխարինվել է Եգիպտոսով, որը հանրապետությանը միացել է Ակցիումի ճակատամարտից հետո: Կայսրությունը գրեթե ջանք չի գործադրել հռոմեականացնելու տարածաշրջանը, որը մնացել է հունական: Սեքստոս Պոմպեոսի գլխավորած սիցիլիական ապստամբության արդյունքում, Սիցիլիան կարճ ժամանակով ազատագրել է հռոմեական տիրապետությունից:

Տնտեսական և գյուղատնտեսական ոլորտներում հռոմեական օկուպացիայի մնայուն ժառանգությունը եղել են խոշոր կալվածքների ստեղծումը, որոնք հաճախ պատկանել են հռոմեական ազնվականներին, որոնք կոչվում են լատիֆունդիա:

Չնայած իր անտեսված վիճակին՝ Սիցիլիան իր հետքն է թողել հռոմեական մշակույթի վրա՝ շնորհիվ պատմաբան Դիոդորոս Սիկիլիացիի և բանաստեղծ Կալպուրնիուսի: Այս ժամանակաշրջանի ամենահայտնի հնագիտական գտածոները ժամանակակից Պիացա Արմերինայի տարածքում գտնվող ազնվականների տների խճանկարներն են: Հադրիանոսի թագավորության մի արձանագրություն ոգևորությամբ կոչում է կայսրին «Սիցիլիայի վերականգնող», թեև հայտնի չէ, թե ինչպես է նա արժանացել նման հռչակի։

Այդ ժամանակաշրջանում Սիցիլիայի տարածքում հայտնվել են առաջին քրիստոնեական համայնքները։ Առաջին վաղ քրիստոնեական նահատակների թվում են՝ Կատանիայի սուրբ Ագաթան և Սիրաքյուսի Լյուսիա (համապատասխանաբար Սիրաքյուսից):

Վաղ միջնադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հռոմեական կայսրությունը 440 թվականին ընկել է գերմանական ցեղերի ձեռքը, որոնք հայտնի են որպես վանդալներ: Սիցիլիան գրավվել է նրանց թագավոր Գեյզերիխի կողմից: Այդ ժամանակ վանդալներն արդեն ներխուժել են Հռոմեական Գալիայի և Իսպանիայի տարածք՝ հաստատվելով որպես նշանակալի ուժ Արևմտյան Եվրոպայու[6]։ Սակայն շուտով նրանք ստիպված են եղել զիջել իրենց նոր ձեռք բերած դիրքերը մեկ այլ արևելյան գերմանական ցեղի, որոնք կոչվել են գոթեր[6]։ Օստգոթերի կողմից Սիցիլիան (և գրեթե ողջ Իտալիայի) նվաճումը Թեոդորիկ Մեծի գլխավորությամբ սկսվել է 488 թվականից, թեև գոթերը գերմանացի են եղել, Թեոդորիկը ձգտել է վերակենդանացնել ռոմանական մշակույթը՝ թույլատրելով կրոնի ազատությունը[7]:

Գոթական պատերազմի պատկերում:

Գոթական պատերազմը եղել է Օստգոթների և Արևելյան Հռոմեական կայսրության միջև, որը նաև հայտնի է որպես Բյուզանդական կայսրություն։ Սիցիլիան առաջին իտալական շրջանն է եղել, որը գրավել է բյուզանդական զորավար Բելիսարիոսը, որին առաջադրել է Հուստինիանոս I կայսրը[8]։ Կղզին դարձել է հենակետ, որն օգտագործվում է բյուզանդացիների կողմից Իտալիայի հետագա նվաճման համար, հաջորդ հինգ տարիներին ընկել են Նեապոլը, Հռոմը, Միլանը և օստգոթերի մայրաքաղաք Ռավեննան[9]: Այնուամենայնիվ, Օստգոթների նոր թագավոր Տոտիլան, անձամբ ճանապարհորդելով իտալական թերակղզի, 550 թվականին կողոպտել և գրավել է Սիցիլիան: 552 թվականին Տոտիլան պարտություն է կրել և սպանվել բյուզանդական զորավար Ներսեսի դեմ Տագինայի ճակատամարտի ժամանակ[9]։

Երբ 6-րդ դարի կեսերին Ռավենան ընկել է լանգբորդների ձեռքը, Սիրաքյուսը դարձել է Բյուզանդիայի գլխավոր արևմտյան ֆորպոստը: Լատինական լեզուն աստիճանաբար սկսել է փոխարինվել հունարենով, քանի որ դրանով են եղել արևելյան եկեղեցու բոլոր ծեսերը[10]։

663 թվականին Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ը որոշել է տեղափոխվել Կոստանդնուպոլսից դեպի Սիրաքյուս՝ հաջորդ տարի Սիցիլիայից հարձակվելու լանգոբարդական Բենևենտոյի իշխանությունների վրա, որը զբաղեցրել է հարավային Իտալիայի մեծ մասը[11]: Կայսրության մայրաքաղաքը Սիրաքյուս տեղափոխելու մասին խոսակցությունները, անհաջող արշավների հետ մեկտեղ, արժեցել են Կոնստանդի կյանքը։ Սպանվել է դավադիրների կողմից 668 թվականին[11]։ Սիցիլիացիները կայսր են հռչակել Մժեժ, սակայն նրա գահակալությունը երկար չի տևել։ Կոնստանդի որդին՝ Կոնստանդին IV-ին, որը դարձել է Բյուզանդիայի նոր կայսրը, կարճ ժամանակում կարողացել է հաղթել բռնազավթողին։

Կարմիր գմբեթներով Սան Ջnիովանի Դելի Էրեմիտի վանք, Արաբական ճարտարապետության ազդեցության նշան

Յոթերորդ դարի վերջից Սիցիլիան և Կալաբրիան ձևավորվել են որպես բյուզանդական թեմ[12]։

Իսլամական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

826 թվականին Սիցիլիայում բյուզանդական նավատորմի հրամանատար Եվտիմիոսը ստիպել է միանձնուհուն ամուսնանալ նրա հետ: Այս մասին իմացել է կայսր Միքայել II Թրվատը, որը հրամայել է գեներալ Կոնստանտինին լուծարել ամուսնությունը և կտրել Եվտիմիոսի քիթը։ Եվտիմիոսը ապստամբել է, սպանել Կոնստանտինին և գրավել Սիրաքյուսը, սակայն պարտվել է և ստիպված փախել Հյուսիսային Աֆրիկա[13]։

Այնտեղ Եվտիմիոսը օգնություն է խնդրել Թունիսի՝ Աղլաբիդների դինաստիայի Զիյադեթ-Ալլահ I-ից՝ որպեսզի վերադառնալա կղզի: Նրա հետ ուղարկվել է իսլամական բանակ՝ ինչը ներառել է արաբներ բերբերներ, մավրեր, կրետացի սարացիներ և պարսիկներ[14]։ Նվաճումը նման է եղել տրնգոզիի, տեղի բնակիչները հուսահատ դիմադրել են, իսկ արաբական ճամբարում մշտական վեճեր ու քաղաքացիական կռիվներ են եղել: Ամբողջական նվաճումը տևել է ավելի քան մեկ դար (ավարտվել է 902 թվականին, առանձին բյուզանդական ամրոցները պահպանվել են մինչև 965 թվականը)[14]:

Իսլամական տիրապետության ողջ ընթացքում երբեմն բռնկվել են բյուզանդա-սիցիլիական ապստամբություններ՝ հիմնականում արևելքում, որի ընթացքում սիցիլիացիներին նույնիսկ հաջողվել է վերականգնել իրենց հողերի մի մասը։ Սիցիլիա են ներմուծվել այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են նարինջը, կիտրոնը, պիստակը և շաքարեղեգը[15]: Քրիստոնյաներին թույլատրվել է կրոնի ազատություն, սակայն դրա համար նրանք ենթարկվել են ջիզիայի (մահմեդական կառավարիչների կողմից գանձվող հարկ): Աստիճանաբար Սիցիլիական էմիրությունը սկսել է պառակտվել տոհմական թշնամությունների արդյունքում[16]։

11-րդ դարում հարավային Իտալիայի զորքերը դիմել են նորման վարձկաններին, որոնք եղել են վիկինգների քրիստոնյա ժառանգները։ Նորմանները՝ Ռոժեր I-ի գլխավորությամբ, մահմեդականներից հետ է գրավել Սիցիլիան[17]: Ապուլիան և Կալաբրիան գրավելուց հետո 700 ասպետներով գրավել է Մեսինան։ 1068 թվականին Ռոբերտ Գվիսկարը և նրա մարդիկ հաղթել են մահմեդականներին Միզիլմերիում: Պատերազմի առանցքային պահը եղել է 1091 թվականին Պալերմոյի պաշարումը, որից հետո ողջ Սիցիլիան անցել է նորմանների ձեռքը[18]։

Վերջերս շատ պատմաբաններ սկսել են պնդել, որ մահմեդական Սիցիլիայի նորմանական նվաճումը (10601091) եղել է խաչակրաց արշավանքների սկիզբը[19][20]:

Բարձր միջնադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանդական շրջան (1091–1194 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խճանկարի դետալ, որտեղ երևում է, որ Ռոժեր II-ը ստանում է թագը Քրիստոսի ձեռքից, Մարտորանա, Պալերմո:

Պալերմոն մնացել է նորմանների մայրաքաղաքը։ Ռոժերի որդին՝ Ռոժեր II-ը, 1130 թվականին ամրապնդել է կղզու դիրքերը՝ միացնելով Մալթան և հարավային Իտալիան իր թագավորությանը[21][22]: Այս ժամանակահատվածում Սիցիլիայի թագավորությունը եղել է բարգավաճ և հզոր՝ դառնալով ամբողջ Եվրոպայի ամենաազդեցիկ պետություններից մեկը, այն նույնիսկ ավելի հարուստ է եղել քան Անգլիան[23]:

Նորմանյան արքաները հիմնականում հենվել են տեղի բնակիչների աջակցության վրա՝ նրանց նշանակելով պետական և վարչական կարևոր պաշտոններում։ Սկզբում կառավարության բոլոր գործերը շարունակվել են վարել հունարենով: Նորմաներենը եղել է թագավորական արքունիքի լեզուն: Հիմնականում հյուսիսային Իտալիայից և Կամպանիայից մշտապես ժամանող ներգաղթյալների շնորհիվ կղզու լեզուն աստիճանաբար ռոմանիզացվել է: Եկեղեցին, որն ամբողջությամբ անցել է լատիներենին, ընկել է հռոմեական կաթոլիկի ազդեցության տակ (բյուզանդացիների օրոք այն ենթակա է եղել արևելյան քրիստոնեականին)[24]։

Ամենաէական փոփոխությունները, որ նորմանները բերել են Սիցիլիա, եղել են կրոնի, լեզվի և բնակչության ոլորտներում։ Ռոժեր I-ի ժամանակներից սկսվել է ներգաղթյալների հսկայական հոսք Հյուսիսային Իտալիայից և Կամպանիայից: Մեծ մասամբ նրանք լանգոբարդներ են եղել, ովքեր խոսել են լատիներեն և հետևել են Արևմտյան եկեղեցուն: Ժամանակի ընթացքում Սիցիլիան դարձել է լիովին կաթոլիկ, իսկ լատիներենը դարձել է խոսակցական լեզու։

1166-1189 թվականներին թագավորել է Ռոժեր II-ի թոռը՝ Վիլյամ II Բարին։ Նրա ամենամեծ ժառանգությունը եղել է Մոնրեալի տաճարի կառուցումն, որը, թերևս, սիցիլիա-նորմանական ճարտարապետության լավագույն պահպանված օրինակն է: 1177 թվականին ամուսնացել է Հենրի II-ի դստեր և Ռիչարդ Առյուծասիրտի քրոջ՝ Անգլիայի Ժոանայի հետ։

Վիլյամը ժառանգներ չի ունեցել և 1189 թվականին նրա մահից հետո Գոթվիլների դինաստիան ընդհատվել է։ Մի քանի տարի առաջ Ռոժեր II-ի դուստրը՝ Կոնստանցիա (Վիլյամի մորաքույրը), ամուսնացել է Հենրի VI Հոհենշտաուֆենի հետ, ինչը իրավամբ նշանակել է թագի փոխանցումը նրան։ Սա հակասել է տեղի բարոնների շահերին, և նրանք որպպես թագավոր ընտրել են Տանկրեդին՝ Ռոժեր II-ի անօրինական թոռանը։

Հոհենշտաուֆենի թագավորություն (1194–1266 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի VI Հոհենշտաուֆենը և Կոնստանցիա:

1194 թվականին Տանկրեդի մահից հետո Հենրի VI-ը և Կոնստանցիան ժամանել են Իտալիա և հավակնեցին թագը։ Հենրին, մեծ բանակի գլխավորությամբ, գնացել է Պալերմո, բայց ճանապարհին ոչ մի դիմադրության չի հանդիպել, ինչը նշանակել է Գոթվիլների դինաստիայի իրական վերջը։ Նրան փոխարինել է հարավգերմանական (շվաբական) Հոհենշտաուֆեն դինաստիան։ Հենրի VI-ը թագադրվել է Պալերմոյում և կոչվել Սիցիլիայի թագավոր, ունեցել է մի որդի (որին երբեմն անվանում են նաև Ֆրիդրիխ I Սիցիլիացի)։

Ֆրիդրիխը, ինչպես իր պապը՝ Ռոժեր II-ը, սեր է ունեցել գիտությանբ և գրականությամ հանդեպ: Բացել է Եվրոպայի առաջին համալսարաններից մեկը Նեապոլում), գրել է գիրք բազեների մասին (De arte venandi cum avibus, որը եղել է առաջին տեղեկատու գիրքը՝ հիմնված ավելի շատ գիտական դիտարկումների, քան միջնադարյան դիցաբանության վրա)։ Նախաձեռնել է լայնածավալ բարեփոխում, որը պաշտոնապես տարանջատել է եկեղեցին և պետությունը: Ֆրիդրիխը հավասարապես արդար է վերաբերվել հասարակության բոլոր խավերին և հանդիսացել է սիցիլիական բանաստեղծների դպրոցի հովանավորը, նրա օրոք առաջին անգամ գրական ստեղծագործության մեջ սկսվել է գործածվե լատիներենի իտալական ձևը՝ ստեղծելով առաջին չափանիշը, որով ողջ թերակղզին կարեղ էր խոսել և գրել։

Ֆրիդրիխ II-ի կողմից իրականացված բազմաթիվ ռեպրեսիաները պայմանավորված եմ եղել պապերին հաճոյանալու ցանկությամբ, որոնք չեն կարողացել հաշտվել այն փաստի հետ, որ իսլամը մեծ ազդեցություն ունի հենց քրիստոնեական աշխարհի սրտում[25]: Արդյունքում սա վերածվել է սիցիլիական մահմեդականների[26] ապստամբության, որը, սակայն, միայն ուժեղացրել է բռնաճնշումները[27]։ Մահմեդական հարցը լուրջ է եղել Հենրիխ VI-ի և նրա որդու՝ Ֆրեդերիկ II-ի օրոք։ Ապստամբությունը մարել է, բայց պապական ուղղակի ճնշման ներքո Ֆրիդրիխը ստիպված է եղել աքսորել բոլոր մահմեդականներին խորը Իտալիա՝ Լուչերա[26]։ 1224 թվականին վտարել է Սիցիլիայում մնացած վերջին մուսուլմաններին[28]։

Ֆրիդրիխին հաջորդել է նրա ավագ որդին՝ Կոնրադ IV-ը։ Այնուհետև, նրա մահից հետո, իշխանությունը փաստացիորեն յուրացվել է (տեղական բարոնների աջակցությամբ) բաստարդ Ֆրիդրիխ Մանֆրեդի կողմից: Սիցիլիայի բոլոր շվաբական թագավորների եզակի առանձնահատկությունը, որը, հավանաբար, ժառանգություն է ստացել նրանց սիցիլիա-նորմանդական նախնիներից, նրանց ցանկությունն է եղել ստեղծել Սարացի զինվորների անձնական պահակախումբ: Այս պրակտիկան, ի թիվս այլ բաների, եղել է պապականության և Հոհենշտաուֆենների միջև ծագած անտագոնիզմի հիմնական պատճառներից մեկը։ Ֆրիդրիխի թագավորության ողջ ընթացքում պապականության և թագավորության միջև առճակատումը գնալով սրվել է՝ դառնալով գելֆների և գիբելիների միջև ավելի լայն պայքարի մաս: Այս դիմակայությունը դարձել է Հոհենշտաուֆենների տան, իսկ հետո անձամբ Մանֆրեդի ընտանեկան գործը։ 1266 թվականին Բենևենտոյի ճակատամարտում նրա մահով դինաստիան մարել է։

Ուշ միջնադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժուացիներ և սիցիլիական երեկույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սիցիլիական երեկույթ» (1846 թվական), նկարիչ Ֆրանչեսկո Հայես

1266 թվականին Կառլ I-ը՝ Անժուի դուքսը, եկեղեցու աջակցությամբ զորքերը առաջնորդել էէդեպի Սիցիլիայի թագավորություն։ Բենևենտոյի ճակատամարտի արդյունքից հետո, թագավորության հյուսիսային սահմանի մոտ, Մանֆրեդը սպանվել է, և Կառլը թագը ստացել է Հռոմի պապ Կլիմենտ IV-ի ձեռքից:

Ֆրանսիացի պաշտոնյաների գերակայությունը և հարկերի ավելացումը 1282 թվականին հրահրել են ապստամբություն (Սիցիլիական երեկույթ), որին հաջողությամբ աջակցել է Արագոնի թագավոր Պեդրո III-ը, որը ընդունել է Սիցիլիայի թագը կղզու բարոնների ձեռքից: Նախկինում Պեդրո III-ն ամուսնացած է եղել Մանֆրեդի դստեր՝ Կոնստանցիայի հետ, և այդ պատճառով սիցիլիական բարոնները նրան կանչել են թագավորություն։ Այս հաղթանակը թագավորությունը բաժանել է երկու մասի, քանի որ Կառլը շարունակել է կառավարել մայրցամաքը (նաև կոչվում է Սիցիլիայի թագավորություն)։

Սիցիլիական Վեսպերի պատերազմի բռնկումը ավարտվել է 1302 թվականին Կալթաբելոյի պայմանագրով, որը տևել է 90 տարի։ Համաձայն այս պայմանագրի՝ Սիցիլիայի հնագույն թագավորությունը բաժանվել է կղզու և թերակղզու մասերի, և կղզու մասը հայտնի է դարձել որպես Սիցիլիայի թագավորություն։ Հենց այս բաժանումն է եղել, որ ի վերջո 500 տարի անց հանգեցրել է Երկու Սիցիլիաների թագավորության ստեղծմանը:

Արագոնյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոո III-ի որդին՝ Ֆեդերիգո II-ը (նաև կոչվում է Ֆեդերիգո III), կառավարել է 1298-1337 թվականներին։ Ամբողջ 14-րդ դարում Սիցիլիան անկախ թագավորություն է եղել, որը ղեկավարել են Արագոնյան թագավորի ազգականները, որոնք դե յուրե համարվել են սիցիլիական թագավորներ։ Սիցիլիական խորհրդարանը, որն արդեն մեկ դար գոյություն է ունեցել, շարունակել է իր գործունեությունը՝ օժտված լայն լիազորություններով ու պարտականություններով։

Այս շրջանում սիցիլիացիների մոտ ձևավորվել է ազգային ինքնության զգացում, այսինքն՝ դադարեցրել են իրենց բաժանումը հույների, արաբների և լատինների։ Կատալոներենը եղել է իշխող դատարանի լեզուն, իսկ սիցիլիանը՝ խորհրդարանի և հասարակ բնակչության լեզուն։ Իրերի այս վիճակը շարունակվել է մինչև 1409 թվականը, երբ ավարտվել է Արագոնական դինաստիայի սիցիլիական տոհմը, և Սիցիլիան դարձել է Արագոնի թագի մի մասը:

1434 թվականին կղզում (Կատանիա) բացվել է առաջին համալսարանը։

Իսպանական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուոմո Կատանիայում: Ճարտարապետ՝ Ջովաննի Բատիստա Վակարինի:

Այն բանից հետո, երբ 1479 թվականին Կաստիլիան և Արագոնը դաշինք են կնքել, Սիցիլիան փոխարքայության և կառավարիչների միջոցով անմիջապես անցել է Իսպանիայի հսկողության տակ։ Հետագա դարերում իշխանությունը կղզում սկսել է կենտրոնանալ տեղական բարոնների փոքր խմբի ձեռքում։

Գտնվելով զգալի հեռավորության վրա՝ իսպանացի կառավարիչները չեն կարողացել արդյունավետ հաղորդակցություն պահպանել Մադրիդի թագավորական արքունիքի հետ։ Դա գրեթե անհնարին է դարձրել թագի բոլոր պահանջների կատարումը և սիցիլիացիների նկրտումները բավարարելը, ինչը իրավիճակը նմանեցրել է Լատինական Ամերիկայի իսպանական գաղութների գործերի վիճակին։ Փոխարքայները փորձել են ապահովել տարածքային վերահսկողությունը և վասալների հավատարմությունը՝ թագավորի անունից պաշտոններ և կրթաթոշակներ բաժանելու միջոցով ազդեցության ընդլայնման միջոցով: Միապետությունն իր իշխանությունն իրականացրել է նաև թագավորական խորհրդատուների և անկախ կազմակերպությունների գործակալների օգնությամբ, ինչպիսիք են ինկվիզիցիան և այցելուները (տեսուչները): Այս տարածաշրջանում թագավորական ազդեցության ոլորտները երբեք հստակորեն չեն սահմանվել, ինչի արդյունքում տարբեր քաղաքական կազմակերպություններ մրցել են իշխանության համար փոխարքայական համակարգում, հաճախ Սիցիլիան դարձրել են ամբողջովին անկառավարելի[29]:

16-րդ դարը եղել է ոսկե դար սիցիլիական ցորենի արտահանման համար։ Գնաճը, բնակչության արագ աճը և համաշխարհային շուկան հանգեցրել են խոշոր տնտեսական և սոցիալական փոփոխությունների: 18-րդ դարում սիցիլիական մետաքսի արտահանումը գերազանցել է ցորենի արտահանումը։ 1590-1650 թվականներին Սիցիլիայում ակտիվորեն իրականացվել է ներքին գաղութացում և ծնվել են ֆեոդալական արիստոկրատիայի նոր բնակավայրեր, որոնք ուղեկցվել են մեծ քաղաքներից բնակիչների վերաբնակեցմամբ դեպի գյուղեր[30]։

Տեղական բարոնները դա դարձրել են իրենց օգտին՝ սկսելով կառուցել նոր կալվածքներ (հիմնականում ցորեն աճեցնելու համար) և նոր գյուղեր, որոնք բնակեցված են եղել հողազուրկ բանվորներով։ Կալվածքների կառուցումը հիմք է հանդիսացել սոցիալական և քաղաքական առումներով բազմաթիվ ընտանիքների վերելքի համար։ Սկզբում քաղաքաբնակներն ակտիվորեն մասնակցել են այս գործընթացին՝ այն դիտելով որպես գերբնակեցման պատճառով առաջացած աղքատությունից դուրս գալու միջոց։ Սակայն, միևնույն ժամանակ, դա հանգեցրել է գյուղական վայրերում նրանց վարչական լիազորությունների նվազմանը[31]։

Սիցիլիան լրջորեն տուժել է «Սև մահվան» բռնկումից, որը սկսվել է 1656 թվականին, որին հաջորդել է 1693 թվականին սիցիլիական երկրաշարժը կղզու արևելյան մասում: Սիցիլիայի վրա հաճախ հարձակվել են Հյուսիսային Աֆրիկայի բարբարոս ծովահենները: Հետագա վերականգնումը հանգեցրել է յուրահատուկ ճարտարապետական ոճի, որը հայտնի է որպես սիցիլիական բարոկկո: Սավոյայի տան (1713-1720 թվականներ) և այնուհետև Հաբսբուրգների պալատի գահակալությունները հնարավոր են դարձրել 1734 թվականի դաշինքը Բուրբոնների կողմից կառավարվող Նեապոլի թագավորության հետ, որը ղեկավարել է Դոն Կառլոս Բուրբոնացին (հետագայում՝ Կառլ III Իսպանացի):

Բուրբոնների ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիցիլիական բարոկկո. Կատանիայի վանական եկեղեցի, որը նախագծել է Ստեֆանո Իտարը մոտ 1768 թվականի:ն

Բուրբոնների պաշտոնական նստավայրը գտնվել է Նեապոլում, բացառությամբ 1806-1815 թվականների Նապոլեոնյան պատերազմների կարճ ժամանակաշրջանի, երբ թագավորական ընտանիքը աքսորվել է Պալերմո։ Սիցիլիական բարոնները ողջունել են բրիտանական միջամտությունը, որն իր հետ բերել է նոր սահմանադրություն, որը մշակվել է հատուկ Սիցիլիայի համար՝ հիմնված Վեստմինստերյան համակարգի վրա: Բրիտանացիները ձգտել են ապահովել Սիցիլիայի թագավորությունը՝ Ֆրանսիայի դեմ ծովային գործողություններ իրականացնելու համար հարմար միջերկրածովյան բազա ունենալու համար։ 1806-1815 թվականներին բրիտանացիները մի քանի ռազմական արշավախմբեր են ուղարկել այնտեղ, ինչպես նաև հզոր ամրություններ են կառուցել Մեսինայի շուրջը[32]։

Նեապոլի և Սիցիլիայի թագավորությունները պաշտոնապես միավորվել են 1816 թվականին Ֆերդինանդ I-ի կողմից և անվանվել Երկու Սիցիլիաների թագավորություն[33] : Ֆերդինանդ II-ը, որը 1830 թվականին բարձրացել է երկու Սիցիլիաների գահին, ոգևորությամբ ընդունվել է Սիցիլիացիների կողմից:

Նեապոլի թագավորական արքունիքը կարծել է, որ Սիցիլիայի խնդիրների համար մեղավոր է միայն վարչակազմը, և որ անհրաժեշտ է միայն ստիպել գործող հաստատություններին պատշաճ գործել: Նեապոլիտանական նախարարները շահագրգռված չեն եղել լուրջ բարեփոխումներով: Ֆերդինանդի սխալները հիասթափել են ժողովրդին և 1837 թվականին հանգեցրել են ապստամբության, հիմնականում այն պատճառով, որ նա ջանք չի գործադրել սիցիլիական միջին դասի աջակցությունը ստանալու համար, ինչը կարող էր օգնել նրան տեղի բարոնների դեմ պայքարում։

Բուրբոնների տիրապետության նկատմամբ եռացող դժգոհությունը և անկախության հույսերը 1820 և 1848 թվականների հեղափոխությունների հիմնական շարժիչ ուժերն էին, որոնք առաջացել են Բուրբոնների՝ սահմանադրական կառավարություն նշանակելու մերժումից: Սիցիլիական հեղափոխությունը հանգեցրել է Բուրբոններից անկախության տասնվեցամսյա շրջանի, մինչև նրանց զինված ուժերը 1849 թվականի մայիսի 15-ին վերականգնել են իշխանությունը կղզում: Մեսինա քաղաքը ողջ 19-րդ դարում ունեցել է անկախության կողմնակիցներ, և այնտեղ հայտնված Ռիսորջիմենտոյի քաղաքային առաջնորդները եղել են բոլորովին այլ ծագմամբ՝ արհեստավորներ, բանվորներ, ուսանողներ, հոգևորականներ, մասոններ և նույնիսկ բրիտանացի, իռլանդացի և այլ վերաբնակիչներ[34]:

1847-48 թվականների խռովությունները, հանդիպելով Մեսինայում լայն աջակցության, ցույց են տվել կազմակերպված կառույց ստեղծելու և պայքարի մեջ ամբողջ Սիցիլիան ներգրավելու անհրաժեշտությունը։ Ապստամբներին հաջողվել է որոշ ժամանակ գրավել քաղաքը, սակայն, չնայած կատաղի դիմադրությանը, Բուրբոնների բանակը հաղթել և ճնշել է ապստամբությունը։ Դա հանգեցրել է հետագա ճնշումների և Սիցիլիայից դուրս մեսինա-սիցիլիական հեղափոխական սփյուռքի ստեղծմանը, ինչպես նաև հետադիմական կառավարության հաստատմանը։ Մեսինայի և Պալերմոյի ռմբակոծության համար Ֆերդինանդ II-ը ստացել է «Ռումբի արքա» մականունը[35]:

Այժմեական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի միավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քվարտո արշավախմբի սկիզբը։

Սիցիլիան միավորվել է Սարդինիայի Թագավորության հետ 1860 թվականին Ջուզեպպե Գարիբալդիի արշավախմբի արդյունքում, որը կոչվել է Հազարավոր արշավախումբ, անեքսիան հաստատվել է համաժողովրդական հանրաքվեով։ Սարդինիայի թագավորությունը հայտնի է դարձել որպես Իտալիայի թագավորություն 1861 թվականին՝ որպես իտալական ազգային ազատագրական շարժման՝ Ռիսորջիմենտոյի մի մաս։

Այնուամենայնիվ, տեղի բարոնները ամբողջ կղզում սիստեմատիկ կերպով սաբոտաժի են ենթարկել ազգային կառավարության բոլոր ջանքերը՝ փորձելով արդիականացնել ավանդական տնտեսությունը և քաղաքական համակարգը: Օրինակ, նրանք տապալել են նոր քաղաքային խորհուրդները, նոր ոստիկանական ուժերը և ազատական դատական համակարգ ստեղծելու նախագծերը: Բացի այդ, կրկնվող ապստամբությունները բացահայտել են գյուղացիների դժգոհության աստիճանը[36]:

1866 թվականին Պալերմոն ապստամբել է Իտալիայի դեմ։ Քաղաքը ռմբակոծվել է իտալական նավատորմի կողմից, որը ուղարկվել է սեպտեմբերի 22-ին Ռաֆայել Կադորնայի հրամանատարությամբ: Իտալացի զինվորները հապճեպ մահապատժի է ենթարկեցլ ապստամբներին և տիրացել կղզուն։

Պարտիզանական պատերազմի բռնկումը (1861-1871 թվականներ) պատել է ողջ հարավային Իտալիան և Սիցիլիան՝ ստիպելով իտալական կառավարությանը ծայրահեղ դաժան միջոցներ ձեռնարկել։ Անկարգությունները բռնկվել են ինքնաբուխ, և կառավարությունը դրանք համարել է «կողոպուտ»։ Ռազմական դրության պայմաններում մի քանի տարի շարունակ Սիցիլիան (և հարավային Իտալիան) ենթարկվել է իտալական բանակի դաժան հաշվեհարդարի, հազարավոր մահապատժներ են իրականցվել, տասնյակ հազարավորները գերևարվել, շատ գյուղեր այրվել և բնակիչները վտարվել:

Հատկապես սիցիլիական տնտեսությունը պատրաստ չի եղել միավորման, հյուսիսային արդյունաբերության հետ մրցավազքը անհնարին է դարձրել արդյունաբերականացումը հարավում: Ժողովրուրդը տառապել է նոր հարկերից և հատկապես Նոր Թագավորության ծանր զինվորական ծառայությունից։ Սա հանգեցրել է արտագաղթի աննախադեպ ալիքի։

Սիցիլիացի տղամարդկանց դեմ լինելը կանանց վճարովի աշխատանք թույլ տալու համար նշանակում է, որ կանայք սովորաբար եղել են տնային տնտեսուհիներ: Չնայած այս սահմանափակումներին, կանայք կարևոր դեր են խաղացել իրենց ընտանիքների ապահովման գործում, նրանք ընտրել են կանայք իրենց որդիների համար և օգնել ամուսիններին աշխատել դաշտում[37]:

19-րդ դարի վերջին իտալական պետության կողմից իր օրենքները պարտադրելու և ծայրամասային շրջաններում բռնության նկատմամբ մենաշնորհ հռչակելու ձախողման պատճառով Կոզա Նոստրան դարձել է սոցիալական կառուցվածքի էական մաս: Ֆեոդալական համակարգի անկումը թույլ է տվել ի հայտ գալ գյուղացի ձեռնարկատերերի մի նոր դասի, որոնք օգուտ են քաղել բարոնական, եկեղեցական և համայնքային հողերի վաճառքից և ունեցել են մեծ հաճախորդներ։ Կառավարությունը ստիպվածէ եղել փոխզիջման գնալ այս «բուրժուական մաֆիոզների» հետ, ովքեր ուժ են կիրառել իրենց համար ձեռնտու օրենքներ առաջ քաշելու համար՝ շահարկելով ավանդական ֆեոդալական լեզուն և հանդես գալով որպես հասարակության և պետության միջև միջնորդ[38]:

Սիցիլիական գործողության քարտեզ (1943 թվականի հուլիսի 10):

20-րդ դարի սկիզբ և ֆաշիստական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության անտեսումը 19-րդ դարի վերջում ի վերջո հանգեցրել է հանցավոր կազմակերպությունների ցանցի ստեղծմանը, որը հավաքականորեն կոչվել է «Կոզա Նոստրա» կամ մաֆիա: Սիցիլիական մաֆիան ֆաշիստական ռեժիմի ժամանակ պայքարել է Մուսոլինիի կառավարության դեմ, որը կղզի է ուղարկել պրեֆեկտ Չեզարե Մորիին։ Աստիճանաբար մաֆիան կարողացել է իր ազդեցությունը տարածել ամբողջ կղզում (և շատերն արտագաղթել են այլ երկրներ, մասնավորապես ԱՄՆ): Երբ 1920-ականներին Մուսոլինին եկել է իշխանության, սկսել է պայքարել կազմակերպված հանցավորության դեմ: 1943 թվականի հուլիսին Սիցիլիան ընկել է դաշնակիցների բանակի ձեռքը կարճատև պայքարի ընթացքում։

Սիցիլիան դարձել է հյուսիսային Իտալիայի հետագա առաջխաղացման համար դաշնակիցների բազա, ինչպես նաև մեկ այլ լայնածավալ դեսանտային գործողության՝ Նորմանդիայի օպերացիայի ուսումնադաշտը[39]: Կոզա Նոստրան արագ վերականգնվել է ֆաշիստական ռեժիմի դեմ պայքարից՝ այն ժամանակ երբ դաշնակիցները ազատ են արձակել մաֆիայի ղեկավարներին[40]։

Կոզա Նոստրան շարունակում է մնալ գաղտնի հանցավոր կազմակերպություն՝ բարդ հիերարխիկ կառուցվածքով, որն օգտագործում է բռնությունը որպես հիմնական գործիք: Նրանք մահապատժի են ենթարկում կանոնները խախտած իր անդամներին, ինչպես նաև կողմնակի անձանց, ովքեր սպառնում են նրան կամ հրաժարվում են համագործակցել նրա հետ: 1984 թվականին Իտալիայի կառավարությունը սկսել է հակամաֆիոզային արշավ՝ այդ կազմակերպությունը վերացնելու և նրա առաջնորդներին ձերբակալելու համար[41]։

Հետպատերազմյան ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական աժիոտաժից հետո Սիցիլիան դարձել է ինքնավար մարզ 1946 թվականին՝ Իտալիայի նոր սահմանադրության համաձայն՝ իր խորհրդարանով և ընտրված նախագահով։

Լատիֆունդիան (խոշոր ֆեոդալական գյուղատնտեսական կալվածքներ) վերացվել է հողային ռեֆորմով և վերածվել փոքր ֆերմաների[42]:

Սիցիլիան ցնցել է աշխարհը 1992 թվականին, երբ երկու հակամաֆիայի մագիստրատների՝ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությունը խարխլել է Իտալիայի քաղաքական կյանքը:

21-րդ դարում Սիցիլիան և շրջակա կղզիները դարձել են տարանցիկ կետ ապօրինի ներգաղթյալների և մաքսանենգների համար ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sicily» (անգլերեն). KeyItaly.com. 2007-11-20. Արխիվացված է օրիգինալից 2017-04-13-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  2. Цицерон. О государстве. III, 43
  3. «Sicilia's Urbs of Syracusa» (անգլերեն). AncientWorlds.net. 2007-11-20. Արխիվացված է օրիգինալից 2007-10-21-ին.
  4. Salvatore Piccolo, Ancient Stones: The Prehistoric Dolmens of Sicily, op. cit., p. 31.
  5. «Enceladus: Giant of Mt. Etna in Sicily» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Theoi.
  6. 6,0 6,1 Privitera, Joseph Sicily: An Illustrated History. — ISBN 978-0-7818-0909-2
  7. «Theodoric». Encyclopædia Britannica. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2008-11-18-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  8. Hearder, Harry Italy: A Short History. — Cambridge University Press. — ISBN 978-0-521-33719-9 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-07-20-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  9. 9,0 9,1 «Gothic War: Byzantine Count Belisarius Retakes Rome». Historynet.com. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2007-11-02-ին.
  10. Denis Mack Smith, (1968) A History of Sicily: Medieval Sicily 800—1713, Chatto & Windus, London, ISBN 0-7011-1347-2
  11. 11,0 11,1 «Syracuse, Sicily». TravelMapofSicily.com. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2008-06-06-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  12. Оксфордский словарь Византии / Kazhdan, Alexander. — Издательство Оксфордского университета, 1991. — С. 1891—1892. — ISBN 978-0-19-504652-6
  13. «Brief history of Sicily» (PDF). Archaeology.Stanford.edu. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-06-09-ին.
  14. 14,0 14,1 «Brief history of Sicily» (PDF). Archaeology.Stanford.edu. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-06-09-ին.
  15. Privitera, Joseph Sicily: An Illustrated History. — ISBN 978-0-7818-0909-2
  16. «Brief history of Sicily» (PDF). Archaeology.Stanford.edu. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-06-09-ին.
  17. «Brief history of Sicily» (PDF). Archaeology.Stanford.edu. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007-06-09-ին.
  18. «Chronological - Historical Table Of Sicily». In Italy Magazine. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2016-07-27-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  19. Powell (2007)
  20. Paul E. Chevedden, " The Islamic View and the Christian View of the Crusades: A New Synthesis, " History, April 2008, Vol. 93 Issue 310, pp 181—200
  21. «Chronological - Historical Table Of Sicily». In Italy Magazine. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2016-07-27-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  22. «Classical and Medieval Malta (60-1530)». AboutMalta.com. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2016-10-27-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  23. John Julius Norwich The Normans in Sicily: The Normans in the South 1016-1130 and the Kingdom in the Sun 1130-1194. — Penguin Global. — ISBN 978-0-14-015212-8
  24. «Sicilian Peoples: The Normans». BestofSicily.com. 2007-10-07. Արխիվացված է օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2015-07-25-ին.
  25. N.Daniel: The Arabs; op cit; p.154.
  26. 26,0 26,1 A.Lowe: The Barrier and the bridge, op cit;p.92.
  27. Aubé, Pierre Roger Ii De Sicile - Un Normand En Méditerranée. — Payot, 2001.
  28. Julie Taylor. Muslims in Medieval Italy: The Colony at Lucera Archive copy Wayback Machine-ի միջոցով:. Lanham, Md.: Lexington Books. 2003.
  29. Fernando Ciaramitaro, "Virrey, Gobierno Virreinal y Absolutismo: El Caso de la Nueva España y del Reino de Sicilia, " [«Viceroy, government, and absolutism: the case of New Spain and the Sicilian kingdom»] Studia Historica: Historia Moderna, 2008, Vol. 30, pp 235—271
  30. Francesco Benigno, «Vecchio e Nuovo Nella Sicilia del Seicento: Il Ruolo Della Colonizzazione Feudale», [Old and new in 17th-century Sicily: the role of feudal colonization] Studi Storici (1986), Vol. 27 Issue 1, pp 93-107
  31. Francesco Benigno, «Vecchio e Nuovo Nella Sicilia del Seicento: Il Ruolo Della Colonizzazione Feudale», [Old and new in 17th-century Sicily: the role of feudal colonization] Studi Storici (1986), Vol. 27 Issue 1, pp 93-107
  32. W. H. Clements, «The Defences of Sicily, 1806—1815,» Journal of the Society for Army Historical Research, Autumn 2009, Vol. 87 Issue 351, pp 256—272
  33. The term had already come into use in the 18th century
  34. Correnti, (2002)
  35. Correnti, (2002)
  36. L. J. Riall, «Liberal policy and the control of public order in western Sicily 1860—1862,» Historical Journal, June 1992, Vol. 35 Issue 2, pp 345-68
  37. Bernard Cook, "Sicilian Women Peasants in the Nineteenth Century, " Consortium on Revolutionary Europe 1750—1850: Selected Papers, 1997, pp 627—638
  38. Dickie (2004)
  39. Atkinson (2008)
  40. It is a false myth that the Allies cooperated with the Mafia during the war. Salvatore Lupo, "The Allies and the Mafia, " Journal of Modern Italian Studies, March 1997, Vol. 2 Issue 1, pp 21-33
  41. Dickie (2004)
  42. John Paul Russo, "The Sicilian Latifundia, " Italian Americana, March 1999, Vol. 17 Issue 1, pp 40-57

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Норвич Дж. История Сицилии = A history of Sicily. — М.: АСТ, 2018. — 384 с. — (Историческая библиотека). — ISBN 978-5170994441
  • Atkinson, Rick. The Day of Battle: The War in Sicily and Italy, 1943—1944 (2007)
  • Blok Anton. The Mafia of a Sicilian Village 1860—1960: A Study of Violent Peasant Entrepreneurs (1988)
  • Correnti, Santi. A Short History of Sicily, (2002) Les Éditions Musae, ISBN 2-922621-00-6
  • Dickie, John. Cosa Nostra: A History of the Sicilian Mafia (2004), synthesis of Italian scholarship
  • Epstein, S. R. "Cities, Regions and the Late Medieval Crisis: Sicily and Tuscany Compared, " Past & Present, Feb 1991, Issue 130, pp 3–50, advanced social history
  • Epstein, Stephan R. Island for Itself: Economic Development and Social Change in Late Medieval Sicily (1992). ISBN 978-0521385183 pp, covers 1300 to 1699
  • Finley, M. I. and Dennis Mack Smith. History of Sicily (3 Vols. 1961)
    • Finley, M. I., Denis Mack Smith and Christopher Duggan, A History of Sicily (abridged one-volume version 1987)
  • Gabaccia, Donna R. «Migration and Peasant Militance: Western Sicily, 1880—1910,» Social Science History, Spring 1984, Vol. 8 Issue 1, pp 67-80 in JSTOR
  • Gabaccia, Donna. Militants & Migrants: Rural Sicilians Become American Workers (1988) 239p; covers 1860 to 20th century
  • Matthew, Donald. The Norman Kingdom of Sicily, ISBN 0-521-26911-3
  • Piccolo, Salvatore. Ancient Stones: The Prehistoric Dolmens of Sicily, (2013). Abingdon: Brazen Head Publishing, ISBN 978-0-9565106-2-4.
  • Powell, James M. The Crusades, the Kingdom of Sicily, and the Mediterranean (Burlington, VT: Ashgate Publishing Company. (2007). 300pp. ISBN 978-0-7546-5917-4
  • Ramm, Agatha. "The Risorgimento in Sicily: Recent Literature, " English Historical Review (1972) 87#345 pp. 795—811 in JSTOR
  • Reeder, Linda. Widows in White: Migration and the Transformation of Rural Italian Women, Sicily, 1880—1920. (2003), 322pp ISBN 0-8020-8525-3
  • Riall, Lucy. Sicily and the Unification of Italy: Liberal Policy & Local Power, 1859—1866 (1998), 252pp
  • Schneider, Jane. Culture and Political Economy in Western Sicily (1976)
  • Schneider, Jane C. and Peter Schneider. Festival of the Poor: Fertility Decline and the Ideology of Class (1996)
  • Smith, Denis Mack. Medieval Sicily, 800—1713 (1968)
  • Williams, Isobel. Allies and Italians under Occupation: Sicily and Southern Italy, 1943-45 (Palgrave Macmillan, 2013). xiv + 308 pp. online review
  • Santagati, Luigi. Storia dei Bizantini di Sicilia, Edizioni Lussografica 2012, ISBN 978-88-8243-201-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]