Ռոժեր II (Սիցիլիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոժեր II
ֆր.՝ Roger II de Hauteville
Roger II. Sicilsky.jpg
Դրոշ
(1-ին) Սիցիլիայի թագավոր
1130 թվականի սեպտեմբերի 27 - 1154 թվականի փետրվարի 26
Նախորդող կոմսության փոխարինում
Հաջորդող Վիլյամ I Չար
Դրոշ
(3-րդ) Սիցիլիայի կոմս
1105 - 1130 թվականի սեպտեմբերի 27
Նախորդող Սիմոն
Հաջորդող փոխարինվել է թագավորության
 
Քաղաքացիություն՝ Սիցիլիայի կոմսություն և Bandiera del Regno di Sicilia 4.svg Սիցիլիայի թագավորություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Նորմաններ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1095
Ծննդավայր Սիցիլիա
Վախճանի օր փետրվարի 26, 1154 (58 տարեկանում)
Վախճանի վայր Պալերմո
Թաղված Պալերմոյի գերեզմանատուն
Դինաստիա Օտվիլներ
Հայր Ռոժեր I
Մայր Ադելաիդա Սավոնացի
Ամուսին Էլվիրա Կաստիլացի
Սիբիլ Բուրգունդացի
Բեատրիսա դը Ռետել
Զավակներ Ռոժեր III
Տանկրեդ
Ալֆոնսո
Վիլյամ I Չար
Կոնստացիա
Սիմոն Տարանտացի

Ռոժեր II դ'Օտվիլ (ֆր.՝ Roger II de Hauteville, իտալ.՝ Ruggero II di Sicilia, սից.՝ Ruggeru II di Sicilia, դեկտեմբերի 22, 1095, Միլետո, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա - փետրվարի 26, 1154, Պալերմո, Սիցիլիայի թագավորություն), Սիցիլիայի թագավորության հիմնադիր և առաջին արքա (1130 թվականից), Սիցիլիայի կոմս (1105 թվականից), Ապուլիայի դուքս (1127 թվականից)։ Սերում է Օտվիլների տոհմից։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեր II-ը Սիցիլիայի կոմս Ռոժեր I-ի (1031 -1101) և նրա երրորդ կին Ադելաիդա դել Վաստոյի (մահացել է 1118 թվականին) երկրորդ որդին էր։ Նա Սիցիլիայի կոմսությունը ժառանգել է 1105 թվականին՝ 10 տարեկան հասակում, մեծ եղբոր՝ Սիմոնի մահից հետո։ Ռոժերի մանկության տարիներին (1105-1112) երկիրը ղեկավարում էր նրա մայրը։ Նա 1112 թվականին կոմսության նստավայրը Միլետոից տեղափոխում է Պալերմո՝ Կալաբրիա: Ռոժեր II-ի կյանքի այս շրջանի մասին ժամանակագրության բացակայության պատճառով քիչ բան է հայտնի[1]:

Սիցիլիական թագավորության հիմնադրում ու հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիական թագավորության հիմնում (1121—1130)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Իտալիան 1112 թվականին

Ռոժեր II-ը Սիցիլիայի միանձնյա կառավարությունը ժառանգեց 1112 թվականին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Սիցիլիան այնքան հզորացավ, որ Ռոժերը հնարավորություն ստացավ մասնակցելու Իտալիայի տարածքում ձևավորված պետությունների կյանքին։ Իր ազգական Վիլյամ II-ի կառավարությունը Ապուլիայում (1112-1127) նշանավորվեց մեծ խռովություններով։ Ռոժերի ռազմական միջամտությունը Ապուլիա, ինչպես նաև Վիլյամ II-ին տրված էական ֆինանսական աջակցությունը, դադարեցրեց կոմսության անկումը։ Դրա փոխարեն Վիլյամը երեք պայմանագրի միջոցով, որոնք Ռոժերի հետ հաջորդաբար կնքվեցին 1122 թվականի ընթացքում, Ռոժերին տվեց Պալերմոյի և Մեսինայի իր բաժինը (այս երկու քաղաքները նախկինում գտնվել են Ռոժեր I-ի և Ռոբերտ Գվիսկարի համատեղ ղեկավարության տակ), նրան սկզբից որպես գրավ, իսկ հետո ամբողջությամբ տվեց Կալաբրիայի իր մասը նաև։ 1125 թվականին Ռոժերը հերթական ֆինանսական աջակցության դիմաց ճանաչվեց անզավակ Վիլյամի ժառանգ[2]:

Վիլյամ Ապուլիացու մահից հետո 1127 թվականի հուլիսի 25-ին Ռոժեր II-ը հայտարարեց նրա ժառանգության համար իր պահանջները։ Վիլյամը 1125-1127 թվականների ընթացքում հասցրել էր նման խոստում անել իր հորեղբոր տղային՝ Բոհեմունդ II Անտիոքցուն և Հոնորիոս II պապին։ Եթե Բոհեմունդ II-ը 1127 թվականին գտնվեր Անտիոքի իշխանությունում և վտանգ չներկայացներ, ապա Հոնորիոս II պապը, որը միաժամանակ հանդիսանում էր Ապուլիայի դքսության սյուզերեն, փորձելու էր կանխել Ռոժեր II-ի մուտքը Վիլյամ II-ի ժառանգություն։ Պապին հաջողվեց իր կողմը գրավել Ապուլիայի մի քանի բարոնների[3][4]:

Վիլյամի մահվան լուրն ստանալուց անմիջապես հետո Ռոժերն իր նավատորմի գլուխն անցած՝ ուղևորվեց դեպի Ապուլիայի մայրաքաղաք Սալեռնոյի պարիսպները։ Սալեռնոն ի սկզբանե հրաժարվեց ճանաչել Ռոժերին, և Ռոժերը ստիպված էր քաղաքի համաձայնությունը գնել մի շարք կարևոր փոխզիջումներով։ Այնուհետև, Ռոժերը գնեց իր փեսայի՝Ռայնուլֆ Ալիֆանեցու հավատարմությունը, ինչը թույլ տվեց նրան ընդարձակել իր կալվածքները հարևան Արիանոյի կոմսի հաշվին։ Նույն ձևով վարվելով մյուս խոշոր քաղաքների և բարոնների հետ՝ Ռոժեր II-ը հասավ իրեն դուքս ճանաչելուն և 1127-1128 թվականների ձմռան սկզբին վերադարձավ Սիցիլիա[5][6]:

Ռոժեր II` Պյոտր Էբոլեցու պոեմի նկարազարդում

Օգտվելով Ռոժերի հեռանալուց՝ Հոնորիոս II Պապը կազմավորեց նոր դքսից դժգոհող իշխանների միություն, որի մեջ մտան Տրոյա քաղաքը, Ռայնուլֆ Ալիֆանեցին, Ռոբերտ II Կապուացին և մի շարք խոշոր ֆեոդալներ, իսկ հետո Ռոժերին բաժանեց Եկեղեցուց։ 1128 թվականի մայիսին Ռոժեր II-ը ստիպված եղավ կրկին իրեն ենթարկեցնել Հարավային Իտալիան։ Նա հանգրվանեց Կալաբրիայի իր ժառանգական հողերում և կայծակնային արագությամբ այդտեղից անցավ Ապուլիա։ 1128 թվականի հուլիսին Ռոժերի և պապի զորքերը հանդիպեցին Բրադանոյի մոտ, Ռոժերը նախընտրեց խուսափել կռվից, և հակառակորդները երկու ամիս մնացին իրար դիմաց գտնվող ճամբարներում։ Այս ընթացքում Հռոմի Պապի դաշնակիցներ վիճեցին, իսկ նրա վարձկանները հրաժարվեցին շարունակել պատերազմը։ Հոնորիոս II-ը առաջարկեց սկսել բանակցություններ և 1128 թվականի օգոստոսի 22-ին Բենեվենտոյում պապը Ռոժեր II-ին ճանաչեց Ապուլիայի դուքս։ Ռոժեր II-ը պապին վասալական երդում տվեց, հաստատեց Բենեվենտոյի պատկանելիությունը պապին և ճանաչեց Կապուայի անկախությունը[7][8]:

1129 թվականին Ռոժեր II-ը հաջողությամբ հնազանդեցրեց մնացած ապստամբ բարոններին, հաստատեց Տրոյայի անցումը Ռայնուլֆ Ալֆիանեցուն, իսկ վերջինս կրկին ենթարկվում էր Ռոժերի II-ին։ Այդ նույն թվականին Ռոբերտ II Կապուացին ինքնակամ իրեն ճանաչեց որպես Ռոժերի վասալ։ 1129 թվականի սեպտեմբերին Ռոժեր II-ը Մելֆիում Ապուլիայի բարձրաստիճան կաթոլիկների ու բարոնների մեծ ժողով գումարեց, որտեղ նրանք դքսին և նրա որդիներին հավատարմության երդում տվեցին։ Ռոժերի կարևոր հաջողություններից մեկը դարձավ «դքսական խաղաղության» հայտարարությունը՝ ներիշխանական պատերազմների արգելումը[9][10]:

1130 թվականի փետրվարի 14-ին Հռոմում սկսվեց հերթական պառակտումը. պապական գահի համար միանգամից ընտրվեցին Ինոկենտիոս II-ը և Անակլետ II-ը։ Ինոկենտիոս II-ը շուտով ստիպված եղավ փախչել Հռոմից, սակայն Եվրոպական միապետերից շատերը, Բեռնար դը Կլերվոյի ազդեցության տակ պապ ճանաչեցին հենց նրան։ Թեկուզ և Անակլետ II-ը վերահսկում էր Հռոմը, նա հայտնվեց մեկուսացման մեջ։ Ռոժեր II-ը օգտվելով իրավիճակից, Անակլետին իրեն թագադրելու դիմաց առաջարկեց իր աջակցությունը։ 1127 թվականի սեպտեմբերի 27-ին Անակլետ II-ը իր կոչով Ռոժեր II-ին և նրա սերունդներին թագավորական իշխանություն տվեց Սիցիլիայի, Ապուլայի և Կալաբրիայի, ինքնիշխանություն՝ Կապուայի, «հարգանք»` Նեապոլի նկատմամբ, բայց նույնիսկ որպես թագավորություն, այն շարունակում էր մնալ պապական գահի վասալը: Սալեռնոյում հարավիտալական բարոնների մեծ ժողովին Ռոժեր II-ը նրանցից հավանություն ստացավ իր գործողությունների համար: 1130 թվականի դեկտեմբերի 25-ին Պալերմոյի մայր տաճարում Անակլետ II-ի պատվիրակ կարդինալ Կոսման Ռոժեր II-ին սիցիլիական գահին թագավոր օծեց:

Երկպառակչական պատերազմ Հարավային Իտալիայում (1131-1134)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսը թագադրում է Ռոժեր II-ին: Խճանկար Մարտորանայում, Պալերմո

Ռոժերի թագադրումը և Սիցիլիայի թագավորության ստեղծումը ներքին և արտաքին թշնամիների դժգոհություն առաջացրեց: Նորմանական բարոնները և հարավիտալական ազատ քաղաքները չէին ցանկանում հզոր սյուզերեն ունենալ: Երկու հռոմեական կայսրեր`գերմանացի Լոթար II-ը և բյուզանդացի Հովհաննես II Կոմնենոսը Հարավային Իտալիան իրենց կայսրության մի մասն էին համարում: Եվրոպական միապետերը, աջակցելով Ինոկենտիոս II պապին, չէին ճանաչում պապի հակառակորդ Անակլետ II-ից թագ ստացած նոր թագավորին:

1131 թվականին Թանկրեդ դը Կոնվերսանոն և իշխան Գրիմոալդը Բարիում խռովություն բարձրացրեցին թագավորի դեմ և գրավեցին Բրինդիզին: Ռայնուլֆ Ալիֆանեցու եղբայր Ռիկարդոն` Ավելինոյի կոմսը, հայտարարեց իր անկախության մասին[11]: 1132 թվականի մարտին Ռոժեր II-ը կրկին Սիցիլիայից ժամանեց Իտալիայի թերակղզի և երկու ամսվա ընթացքում ճնշեց խռովությունները։ Ավելինոն միացվեց թագավորական դոմենին, Բարիում տեղակայվեց արքայական կայազոր։ Գրիմոալդը և նրա ընտանիքը գերի ընկան և ուղարկվեցին Սիցիլիա, իսկ Տանկրեդ դը Կոնվերսանոյին, պայմանով, որ անհապաղ կհեռանա Պաղեստին, ազատ թողեցին[12]: Խռովության ժամանակ երկիմաստ դիրքորաշման համար Ռոբերտ II Կապուացուն և Ռայնուլֆ Ալիֆանեցուն թագավորն ուղարկեց Հռոմ՝ հակապապ Անակլետին աջակցելու համար[13]:

1132 թվականի մայիսին Ռոժեր II-ը կրկին հանդիպեց խռովության։ Թագավորի քույրը՝ Մաթիլդան, Ռայնուլֆ Ալիֆանեցու կինը, ամուսնուց փախավ Սիցիլիա, եղբորից պաշտպանություն խնդրելով ամուսնու դաժանությունների դեմ։ Ռայնուլֆ Ալիֆանեցին ինքնակամ թողեց Հռոմը և վերադարձավ իր կալվածքները, պահանջելով թագավորից վերադարձնել կնոջը։ Ռայնուլֆին աջակցում էր Ռոբերտ Կապուացին, ով նույնպես վերադարձել էր Կապուա[14]: Ռոժեր II-ը շարժվեց դեպի խռովարարները, սակայն, իմանալով խռովարարների կողմն անցած Բենեվենտո քաղաքի մասին, գիշերվա քողի տակ՝ լեռներով նահանջեց դեպի Նոչերա` նշանակությամբ Կապուայի իշխանության երկրորդ քաղաքը: 1132 թվականի հուլիսի 24-ին խռովարարները գլխովին ջախջախեցին Ռոժեր II-ին, ինքը թագավորը ընդամենը չորս զինվորներների ուղեկցությամբ փախավ կռվի դաշտից[15]: Թագավորական բանակի պարտության և Ռոժերի Սիցիլիա փախուստի լուրը, դարձան ազդանշան Ապուլիայում համընդհանուր շարժման համար: Տարեվերջին Ռոժեր II-ը գործնականում կորցրեց Ապենինյան թերակղզու բոլոր կալվածքները[16][17]:

Մինչդեռ Գերմանիայի արքա Լոթար II-ը նախաձեռնեց վաղուց հետաձգված արշավը դեպի Իտալիա` հռոմեական կայսրի կողմից թագադրվելու համար։ 1133 թվականի ապրիլի 30-ին Լոթար կայսրը և Ինոկենտիոս պապը մտան Հռոմ, պապի հակառակորդ Անակլետի ձեռքերում մնաց միայն Տիբրի աջ ափը՝ Սուրբ Պետրոս մայր տաճարով և Սուրբ Հրեշտակի ամրոցով: Անակլետ II-ին Հռոմից վռնդելու Լոթար II-ի փորձը ապարդյուն էր և չունենալով հնարավորություն մտնել Սուրբ Պետրոսի Տաճար, նա թագադրվեց 1133 թվականի հունիսի 4-ին Սան-Ջովանին-Լատերանո եկեղեցում իր հովանավորյալի՝ Ինոկենտիոս II-ի կողմից, որից հետո վերադարձավ Գերմանիա։ Նրա հետևից Պիզա էր փախչում Ինոկենտիոս II-ը։ Հարավիտալական խռովարարները գերմանական արքայի միջամտությունը ակնկալելով, հուսալքվեցին[18]:

1133 թվականի գարնանը կայսրի և պապի Հռոմից հեռանալու լուրը լսելով, Ռոժեր II-ը՝ հիմնականում սիցիլական մուսուլմաններից բաղկացած նոր զորքով, կրկին հանգրվանեց Իտալական թերակղզում։ Այս անգամ Ռոժեր II-ը գործում էր անխնա դաժանությամբ, ոչնչացնելով ապստամբ քաղաքները, մահապատժի ենթարկելով խռովարար բարոններին[19]: Հաջորդ տարի, արդեն չհանդիպելով ոչ մի խոչընդոտի, նա թերակղզում ամբողջությամբ վերականգնեց վերահսկողությունը իր կալվածքներում։ Ռոբերտ Կապուացին փախավ Պիզա, նրա կալվածքները առգրավված էին Ռոժերի կողմից, իսկ Ռայնուլֆ Ալիֆանցին և Նեապոլի դուքս Սերջիո VII-ը, ի ողորմածություն թագավորի, երդվեցին նրան հավատարմության մեջ և ներվեցին[20][21]: Բենեվենտոն կրկին անցավ Անակլետ II-ի վերահսկողության տակ, որին ենթարկվում էր ողջ Պապական մարզը[22]: Որպեսզի թերակղզում ստորադասներին ցույց տա իր իշխանության անձեռմխելիությունը, Ռոժեր II-ը 1134 թվականին իր երեք տղաներին դարձրեց իշխաններ. Ռոժեր III-ին Ապուլիայում, Թանկրեդին` Բարիում, Ալֆոնսոյին` Կապուայում[23][24]:

Լոթար II-ի ներխուժում և նոր երկպառակչական պատերազմ (1135-1137)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեր II-ի հիվանդությունը և նրա մահվան մասին խոսակցությունները 1135 թվականի սկզբին նորից հանդիսացան բարոնների գործողությունները։ Ռոբերտ Կապուացին Պիզայի նավատորմի հետ 1135 թվականի ապրիլին ժամանեց Նեապոլ, որտեղի դուքս Սերգեյ VII-ը անցավ Ռոբերտի կողմ։ Խռովարարներին միացավ Ռայնուլֆ Ալիֆանեցին։ Միասին նրանք փորձեցին վերցնել Կապուան, բայց, հասնելով անհաջողության, Սերգեյ VII-ը և Ռոբերտ II-ը նահանջեցին Նեապոլ[25]: Ռայնուլֆը մտադիր էր Ավերսան պաշտպանել Ռոժեր II-ից, բայց ստիպված էր նահանջել Նեապոլ։ Ռոժեր II-ը այրեց Ավերսան, իսկ հետո ցամաքից և ծովից պաշարեց Նեապոլը։ Ապստամբները օգնություն խնդրեցին Ինոկենտիոս II-ից և Լոթար II-ից[26]:

1136 թվականի օգոստոսին Լոթար II-ը, Գերմանիայում հասնելով անխախտ իշխանության, մասնակցեց իտալական երկրորդ արշավանքին։ 1137 թվականի փետրվարին Լոթար II-ը ժամանեց Բոլոնյա, որտեղ նրա բանակը բաժանվեց։ Ինքը կայսրը պապի հետ միասին շարունակեց Ադրիատիկ ծովի ափի երկայնքով արշավանքը, իսկ իր փեսա Հենրիխ Հպարտը Տոսկանայով և Պապական մարզով պետք է գնար Նեապոլ, որից հետո Բարիում պետք է միանար Լոթար II-ին[27]: Լոթար II-ի առաջխաղացումը շեշտակի էր։ Հենրիխ Հպարտին չհաջողվեց ազատել Հռոմը, իսկ Բենեվենտոն և Մոնտե-Կասսինոն նրան անցան միայն զիջումների գնով։ Ռոբերտ Կապուացին կայսերական զորքերի օգնությամբ իրեն վերադարձրեց Կապուան և պիզացիների հետ միասին պաշարեց Սալերնոն։ 1137 թվականի մայիսին Լոթար II-ի և Հենրիխ Հպարտի զորքրեը Բարիում միացան։ Դեպի Կալաբրիա և Սցիլիա հեռավոր արշավանքը թվում էր անհնարին, քանի որ գերմանացի վասսալները պահանջում էին վերադառնալ տուն։ 1137 թվականի օգոստոսին Ինոկենտիոս II-ը և Լոթար II-ը միասին բարձրացրեցին Ռայնուլֆ Ալիֆանցու կոչումը՝ Ապուլիայի դուքս, որից հետո լքեցին Հարավային Իտալիան[28]:

Սիցիլիական թագավորության վերականգնում և ճանաչում (1137-1139)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիական թագավորությունը Ռոժեր II-ի օրոք

Լոթարի ներխուժելու ողջ ընթացքում Ռոժեր II-ը գտնվում էր Սիցիլիայում, թշնամիներին ընձեռնելով մայրցամաքային իր տարածքները կործանելու հնարավորություն։ Պատերազմի մեջ մտնելով կայսեր հետ, ավելի շուտ կհանգեցներ Ռոժերի պարտության և նրա պետության անկման։ Ռոժեր II-ի չմիջամտելու քաղաքականությունը, Լոթարին միջամտության թույլ տալով ճանաչել ինքն իրեն, ամբողջովին իրեն արդարացնում էր։ Գերմանական բանակի հեռանալը Ալպերից այն կողմ, Ռոժերի II-ին հնարավորություն է արդեն ընձեռնում 1137 թվականի հոկտեմբերի սկզբներին, առանց հատուկ ջանքերի վերադարձնել իր հսկողությունը Կամպանիայի վրա։ Կապուան գրավել և թալանել էին, Ռոբերտ Կապուացի իշխանը նորից փախել էր։ Նեապոլի դուքս Սերգեյ VII-ը կրկին թագավորին հավատարմության մեջ երդվեց, իսկ նրա մահից հետո Ռինյանոյի (որտեղ նա մարտնչել էր թագավորի համար) և տեղի դինաստիայի հատման մոտ, Նեապոլը դարձավ թագավորական դոմենի մի մասը[29]:

Ռոժերի միակ հակառակորդը Հարավային Իտալիայի բարոնների շրջանում մնում էր նրա նենգ փեսան՝ Ռայնուլֆ Ալիֆանսկին։ 1137 թվականի հոկտեմբերի 30-ին Ռինյանոյի մոտ Ռոժեր II-ը ջախջախվեց Ռայնուլֆի կողմից, բայց այդ պարտությունը ոչ մի քաղաքական հետևանք չուներ[30]: Լոթար II-ի (դեկտեմբերի 3, 1137) և Անակլետ II-ի (հունվարի 25, 1138) մահերը Ռոժեր II-ին հնարավորություն ընձեռնեցին առանց արժանապատվությունը կորցնելու ճանաչել Ինոկենտիոս II պապին և դրանով իսկ վերջ դնել գահակալ Սուրբ Պետրոսի հետ ունեցած ութամյա հակամարտությանը։ Սակայն ինքը Ինոկենտիոսը, շատ վճռորոշ էր տրամադրված և Լաթերանի երկրորդ ժողողին Ռոժերին ու նրա որդիներին բաժանեց Եկեղեցուց։ 1139 թվականի ապրիլի 30-ին Ռայնուլֆ Ալիֆանսկու հանկարծակի մահը Ռոժեր II-ին դարձրեց Հարավային Իտալիայի պարոն, նրա իշխանությունը ճանաչվեց ամենուր, բացառությամբ Տրոյայի և Բարիի[31]:

Այժմ Ինոկենտիանոս II պապը ստիպված էր միայնակ պայքարել Ռոժեր II-ի հետ։ 1139 թվականի հուլիսի 22-ին Գալուչչոյի մոտ պայքարում պապի զորքերը ջախջախվեցին, իսկ ինքը Ինոկենտիոս II-ը գերի ընկավ։ 1139 թվականի հուլիսի 25-ին Ինոկենտիոս II-ը հանդիսավորությամբ Ռոժեր II-ին պաշտոնապես ճանաչեց Սիցիլիայի թագավոր, նրա ավագ որդուն՝ Ռոժերին, Ապուլիայի դուքս, երրորդին՝ Ալֆոնսոյին, Կապուայի իշխան։ Փոխարենը Ռոժեր II-ը ճանաչեց պապական գահի սյուզերենը Սիցիլական թագավորության վրա[32]:

Պապի հետ հաշտությունից հետո Ռոժերի ձեռքերը ազատվեցին վերջին ապսամբներին պատժելու համար։ Տրոյան հայտարարեց իր զինադադարի մասին, բայց այժմ արդեն Ռոժեր II-ը հրաժարվեց ընդունել հանձնումը, քանի դեռ Ռայնուլֆ Ալիֆանեցու մարմինը թաղված էր քաղաքում։ Տրոյայի բնակիչները ստիպված էին ենթարկվել թագավորին. Ռայնուլֆի աճյունը հանեցին նկուղից, սավանի մեջ փաթաթած անցացրեցին քաղաքի փողոցներով և նետեցին ջրանցքը։ Հետագայում Ռոժեր II-ը իր որդու՝ Ռոժերի խնդրանքով, թուլ տվեց հուղարկավորել Ռայնուլֆին։ Հաշտությունից երկար հրաժարված Բարիի բնակիչներին Ռոժեր II-ը դեռևս շնորհում էր հանձնման պատվավոր պայմաններ, իսկ հետո փոխեց որոշումը։ Բարիի իշխանը և նրա մերձավոր համախոհները, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ կուրացվեցին և նետվեցին զնդան[33]:

Այսպիսով, 1122-1139 թվականների ընթացքում Ռոժեր II-ին հաջողվեց իրագործել մի շարք կարևոր խնդիրներ։ Հարավային Իտալիայի բոլոր նորմանական հողերը միավորվել էին որպես մեկ թագավորություն, Կապուայի, Նեապոլի և Բարիի կիսանկախ իշխանությունները վերացվեցին, քաղաքներից շատերը կորցրեցին իրենց ինքնակառավարումը (Սալերնո, Ամալֆի, Տրոյա)։ Սիցիլական թագավորությունը դիմակայեց Սրբազան Հռոմեական կայսրության հետ պատերազմում և ճանաչվեց պապի կողմից։ Ռոժեր II-ը պատերազմներից և խռովություններից դուրս եկավ որպես Եվրոպայի գերհզոր տիրակալներից մեկը։

Սիցիլիայի պետական կառուցվածքը Ռոժեր II-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտվիլների տոհմի զինանշանը

Նորաստեղծ Սիցիլական թագավորությունը կենտրոնացման ոլորտում զգալի չափով որոշակիացրեց իրեն ժամանակակից միապետությունը և ուժեղ թագավորական իշխանության ձևավորումը։ Կարևոր նշանակությունը թագավորությունում պատկանում էր Ռոժեր II-ի ժառանգական իշխանությանը։ Շարունակելով իր հոր՝ Ռոժեր I-ի քաղաքականությունը, Ռոժեր II-ը բացառիկ հանդուրժող միապետ էր։ Կաթոլիկները, ուղղափառները և մուսուլմանները օգտվում էին նույն իրավունքներից։ Ռոժեր II-ը հավասարապես էր հովանավորում լատինական և հունական վանքերին։ Վերջիններս փաստացի ենթարկվում էին լատինական նվիրապետությանը, բայց պահպանում էին լեզուն և ծեսերը։ մուսուլմանները քրիստոնյաների հետ հավասար իրավունքով զբաղեցնում էին պետական կառավարական դիրքեր և հանդիսանում էին սիցիլական բանակի միջուկը[34]:

Արքայական վարչակազմի ղեկավարը՝ էմիրների էմիրը, տիտղոսով հունական համայնքի ներկայացուցիչն էր։ Նա և թագավորի մերձավոր խորհրդականները կազմում էին արքունիքը, գործադիր մարմինների գործառույթներ և աշխարհիկ դատական իշխանություն իրականացնողները։ Ընտրախավին էին ենթարկվում լորդերի տան երկու հողատարածքներ՝ «դիվաններ», որոնք հիմնականում կազմված մուսուլմաններից և իրականացնում էին առևտրական հարկերի հավաքումն ու ֆեոդալական տուրքերը։ Եվս մեկ կառավարման մարմին՝ «գրասենյակը», կազմված էր հույն քաղաքացիներից։ Մարզերի կառավարումը գտնվում էր գրասենյակի ձեռքում, որին ենթարկվում էին տեղի իշխանավորները։ Դրա հետ մեկտեղ՝ տեղական մարմինները նշանակվում էին նույն այն կրոնական համայնքից, որն այդ շրջանում տիրապետողն էր, և ղեկավարում էին համապատասխան այդ համայնքի ավանդույթներով։ Կաշառակերության և մահապատժի դեմ պայքարի նպատակով, նույնիսկ ամենացածր խավի պաշտոնյաներին թույլ էր տրվում դիմել և' արքունիքին, և' ընտրախավին։ Քրեական դատավարույթն իրականանում էր շրջիկ դատավորների կողմից՝ արդարադատություն boni homines-ի ներկայությամբ՝ երդվյալ ատենակալներ` ընտրված տեղի բնակիչներից, ինչպես քրիստոնյա, այնպես էլ մուսուլման[35]:

Ռոժեր II-ը մուսուլմանների և հույների համար նույնպես պահպանում էր ագրարային ավանդական հարաբերությունները, որի արդյունքում Սիցիլական թագավորության համար բազմազան հողերի պահպանումը և ֆեոդալականացման գործընթացը դարձան բնութագրող. բյուզանդականության ազդեցության տակ նորմանական շատ ասպետներ հողեր ստացան ոչ թե զինվորական ծառայության պայմանով, այլ ժառանգական կալվածքների իրավունքով, իսկ ֆեոդալական կալվածքները ճորտ գյուղացիների աշխատանքով հաճախ չէին մշակվում, այլ վարձույթով տրվում էին ազատ, հիմնականում հույն բնակչությանը: Ավելին, թագավորը դասական ֆեոդալիզմի վասալ` ավատական հիերարխիային խոչընդոտող քաղաքականություն էր վարում։ Ասպետին ցանկացած հողի հանձնումը, ինչպես նաև դրա օտարումը, պահանջում էր թագավորի պատժամիջոցները։ Ասպետի հավատարմությունը սենյորային թույլ էր տրվում միայն այն դեպքում, եթե այն չի հակասում թագավորի հավատարմությանը։ Ռոժեր II-ը այսպիսով միջամտում էր մասնավոր իրավահարաբերություններին և փաստացի արգելում էր սուբինֆեոդալացումը: Արդյունքում, սիցիլական ասպետության մեծ մասը թագավորից անմիջական կախվածության մեջ էր հայտնվում, որը ամրապնդում էր կենտրոնական իշխանությունը և խոշոր բարոններին զրկում էր սեփական բանակ ստեղծելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, Ռոժեր II-ի հողերի ակտիվ բախշումն իր զորականներին և կողմնակիցներին, Սիցիլական թագավորությունում հանգեցրեց ասպետների դասի զգալի տարածման։ Սիցիլական ասպետությունը, մեծամասամբ իրենց սակավ հողերով, դարձավ թագավորական։

Ռոժեր II-ի մեկ այլ կարևոր մտահոգությունը դարձավ շինարարությունը և ռազմական նավատորմին զգալիորեն աջակցելը, որը թյուլ տվեց արքային 1139 թվականից հետո ակտիվորեն միջամտել հարևան միջերկրածովյան երկրների գործերին։ Ի տարբերություն Սիցիլիայի, թագավորության մայրցամաքային հատվածների ներքին կառույցները, հատկապես Կամպանիայինը և Ապուլիայինը, բարդ էին։ Երկար տարիների անիշխանությունից հետո Ռոժեր II-ը ջանում էր այդ շրջանների վրա տարածել իր ներքին քաղաքականության կարևոր դրույթները։

Թագավորական օրենսդրության գագաթնակետը դարձան Արիանական արտագնա ժողովները, հաստատված Ռոժեր II-ի կողմից 1140 թվականի հուլիսին, Արիանոյում, իր վասալների մեծ ժողովի ժամանակ։ Արիանոյի նիստերից պահպանված երկու կրկնօրինակներ հայտնաբերվել են 19-րդ դարի կեսերին Վատիկանի և Մոնտե-Կասսինոյի արխիվներում։ Արիանոյի արտագնա նիստերը հայտարարել էին օրենքների վավերականությունը այդ պահին առկա թագավորության ենթակա բոլոր ժողովուրդներին։ Տեղական օրենքները կորցնում էին իրենց ուժն այն դեպքում, եթե անտեսում էին թագավորական հրամաններին[36]: Արիանական արտագնա նիստերը պնդում էին, որ միայն թագավորը, որպես Աստվածային իշխանության կրող, իրավունք ունի ստեղծել, չեղարկել և քննարկել օրենքները[37]: Միաժամանակ նաև սրբապղծություն[38] և պետության դավաճանություն[39] էր համարվում օրենքներն անտեսելն ու դրանց ընդդիմանալը։ Դավաճանության տակ հասկացվում էր ոչ միայն հանցագործությունները և դավադրությունները թագավորական անձի, այլ նաև դավադրությունը ընտրախավի ցանկացած անդամի նկատմամբ[40], վախկոտությունը պատերազմում, ամբոխի զինումը, թագավորական բանակին և նրա դաշնակիցներին չաջակցելը[39]: Արևմտյան Եվրոպայում օրենքների և ոչ մի շարք պետական դավաճանությունը այսպես լայնատարած չի մեկնաբանել։ Մասամբ Արիանական նիստերը աբսոլյուտիզմի դարաշրջանի հիացմունքն էին[41]:

Ռոժերի II-ի դուկատներից. դիմերեսին` Քրիստոս Ամենափրկիչ, դարձերեսին` ինքը թագավորը մեծ որդի Ռոժեր Ապուլիացու հետ

Արիանոյի ժողովից անմիջապես հետո Ռոժեր II-ը հայտարարեց իր երկրի համար միակ դրամի միջոցի՝ դուկատի ներմուծման մասին։ Հաջորդ տարիներին Ռոժեր II-ը ֆիեֆով վերաբախշեց մայրցամաքի մեծ մասը։ Այսուհետ բարոնները տիրապետում էին իրենց ֆիեֆին ոչ թե նվաճման իրավունքով, այլ ընդամենը թագավորի նվիրատված վկայագրին համապատասխան և միայն նրա հրապարակումից անմիջապես հետո[42]:

Ռոժեր II-ը դաստիարակված լինելով Սիցիլիայում հույների և մուսուլմանների շրջապատում, Արևելքի համար միապետի Աստվածային իշխանության ավանդական հայեցակարգ սահմանեց։ Պաշտոնական փաստաթղթերում, մետաղադրամների վրա և պատկերներում Ռոժեր II-ը անվանափոխվում էր Ռեքս, որը Սիցիլիայում լատիներենից թարգմանված հասկացվում էր որպես բյուզանդական կայսերական բասիլևսի տիտղոս։ Ռոժեր II-ը, ինչպես և նրա հայրը՝ Ռոժեր I-ը, Սիցիլիայում հանդիսանում էր որպես պապական պատվիրակ և օգտագործում էր այդ կարգավիճակը միանձնյա կառավարման սկզբունքով նոր վանքեր և թեմեր հիմնելու համար։ Նրա մետաղադրամների դիմերեսին, ի տարբերություն իր նախորդների, հատվում էր ոչ թե Պետրոս Առաքյալը, որն ընդգծում էր կախվածությունը պապից, այլ ինքը Քրիստոսը։ Մարտորանայի հայտնի խճանկարում պատկերված է Քրիստոսի ձեռքից թագ ստացող Ռոժերը[43]:

Ռոժեր II-ի արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեր II-ը և խաչակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեր II-ն ակնհայտորեն հավակնում էր Առաջին խաչակրաց արշավանքների արդյունքում ձևավորված պետությունների վերահսկողությանը։ Ռոժերի մայրը՝ Ադելաիդա Սավոնացին 1112 թվականին ամուսնացել է Բալդուին I Երուսաղեմցու հետ։ Ամուսնական պայմանագրով Բալդուին I-ը, որը մինչ այդ տղաներ չուներ, Ռոժերին ճանաչում է Երուսաղեմի թագավորության ժառանգորդ, այն դեպքում եթե նա Ադելաիդայից երեխաներ չունենա։ Ադելաիդայի և Բալդուինի ամուսնությունը չեղարկվեց 1117 թվականին, քանի որ Բալդուինը ամուսնացել էր, չլուծարելով նախորդ ամուսնությունը։ Ադելաիդան Սիցիլիա վերադարձավ խայտառակ եղած, օժիտը նրան չվերադարձրին, իսկ Բալդուին I-ի մահից հետո Երուսաղեմի բարոններն իրենց ուրիշ արքա ընտրեցին։ Արքայական այս հակամարտությունը պարզորոշ բացատրում է Ռոժերի պահպանողական վերաբերմունքը Երուսաղեմյան արքայատոհմին և սառը վերաբերմուքը Խաչակրաց երկրորդ արշավանքին:

Այլապես իրավիճակը կապված էր Անտիոքի դքսության հետ։ Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը Ռոբերտ Գվիսկարի թոռն էր գալիս և հանդիսանում էր Ռոժերի մոտ բարեկամը։ Այդ պատճառով 1130 թվականին Բոհեմունդ II-ի մահվանից հետո, որն իրենից հետո թողնել էր փոքրիկ աղջնակ Կոնստանցիային, Ռոժերն սկսեց հավակնել Անտիոքի գահին։ Նա 1135 թվականին փորձում է գերի վերցնել Իտալիայից Արևմուտք գնացող Ռայմունդ դը Պուատիեին, Կոսնստանսի փեսացուին, իսկ 1138 թվականին բռնեց Հռոմ ուղևորված Անտիոքի լատինացի պատրիարքին[44]:

Անտիոքի նկատմամբ հավակնությունը ավելի շատ փչացրեցին հարաբերությունները Բյուզանդիայի հետ, կայսրերը, որոնք համարվում էին այդ դքսության ավատաիշխանները[45]: Այդ պատճառով Խաչակրաց երկրորդ արշավանքի ղեկավարներ Լյուդովիկ VII-ը և Կոնրադ III-ը հրաժարվեցին օգտվել սիցիլական նավատորմի ծառայություններից՝ իրենց զորքերը Արևմուտք տեղափոխելու համար, որը հետագայում դարձավ արշավախմբի ձախողման պատճառներից մեկը։ Այնուամենայնիվ, Ռոժեր II-ը Լյուդովիկոսին ուղղված իր նամակում ոչ միայն օգնություն էր առաջարկում ֆրանսիացիներին Լևանտ տեղափոխելու հարցում, նույնիսկ խոսեց խաչակիրներին միանալու իր մտադրության մասին[46]: Երկրորդ խաչակարց արշավանքի ձախողումը հանգեցրեց Սիցիլայի թագավորությանը երկու նոր թշնամական կայսրությունների միավորմանը։ Կոնրադ III-ը երկար ժամանակ ապրելով Կոստանդնուպոլսում, դաշինք կնքեց Մանուիլ I Կոմնենոսի-ի հետ, ուղղված Հարավային Իտալիան միասնական գրավելուն[47]:

Փոխհարաբերությունները Բյուզանդիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիայի և Բյուզանդիայի փոխհարաբերություններն ի սկզբանե լարված էին։ Ապուլիան և Կալաբրիան, որոնք 11-րդ դարում գրավվել էին նորմանների կողմից և 1128 թվականին Ռոժեր II-ի տիրապետության մի մասն էին կազմում, մինչ այդ բյուզանդական գաղութներ էին հունական բնակչության զգալի հատվածով։ Բյուզանդական կայսրեր Հովհաննես II Կոմնենոսը և նրա որդի Մանուիլ I-ը չէին դադարում պլաններ կազմել Հարավային Իտալիան վերանվաճելու համար։ Այս պլանների հետ կապված, Բյուզանդիան, մոռանալով նախկին տարաձայնությունները, բազմիցս դաշինքներ էր կնքում Արևմտյան կայսրության հետ։

1147 թվականին, երբ Կոնրադ III-ը ներգրավված էր խաչակրաց արշավանքում, իսկ Մանուիլ I-ը մեծ դժվարությունների էր հանդիպում Բալկանիայով խաչակիրների անցման հետ կապված, Ռոժեր II-ը նախազգուշական հարված հասցրեց։ Սիցիլական նավատորմը Ջորջ Անտիոքցու գլխավորությամբ գրավեց Կորնթոսը (Կերկիրան), ոչնչացրեց Աթենքը, Թեբեն և Կորնթոսը: Խաչակիրներից ազատվելով, Մանուել I-ը դաշինք կնքեց Վենետիկի հետ և ստանալով նրա նավատորմի աջակցությունը, պատրաստ էր 1148 թվականի ապրիլին հարված հասցնել Սիցիլական թագավորությանը։ Հարձակումը կումանների կայսրության վրա, անսպասելի փոթորկումներն ու դոժի մահը հանգեցրեցին ռազմական գործողությունների կանխարգելմանը։ Արդյունքում բյուզանդական և վենետիկյան նավատորմերը միացան Ադրիատիկում և միայն 1148 թվականի աշնանը սկսեցին սիցիլիացիների կողմից գրավված Կորֆայի պաշարումը։ Բյուզանդացիների ցամաքային արշավը հետաձգվեց հաջորդ տարի։ Բյուզանդացիներին և վենետիկցիներին միայն 1149 թվականի օգոստոսին հաջողվեց վերցնել Կորֆան, իսկ Սերբիայում Հունգարիայի կողմից աջակցված շարժումը՝ սկսված բյուզանդական տիրապետության դեմ, բյուզանդական բանակին շեղեց Իտալիա արշավելուց։ Նույն 1149 թվականի ամռանը Ջորջ Անտիոքցու սիցիլական նավատորմը ավազակային ասպատակություն կատարեցին Դարդանելից մինչև Կոստանդնուպոլսի պարիսպները[48]:

1152 թվականի սկզբներին Սիցիլական թագավորության շուրջ արտաքին քաղաքական իրավիճակը կրկին սրվեց։ Մանուել I-ը և Կոնարդ III-ը, հաղթահարելով իրենց ներքին դժվարությունները, պատրաստ էին միաժամանակ հարձակվել Հարավային Իտալիայի վրա, Հռոմի պապ Եվգենի III-ը առանց երկմտելու նրանց կողմն անցավ։ Վենետիկը նույնպես միացավ երկու կայսրերի դաշինքին։ Սակայն Կոնարդ III-ի հանկարծակի մահը, նրան հաջորդած Հռոմի Սրբազան կայսրության համար պայքարը, Գերմանիային դուրս թողեցին խաղից։ Բյուզանդիայի և Սիցիլիայի պատերազմը կասեցվեց, որպեսզի վերսկսեն արդեն Ռոժեր II-ի որդի Վիլյամ I-ի թագավորությունում[49]:

Այսպիսով, Ռոժեր II-ին հաջողվեց պահպանել իր թագավորությունը, որին սպառնում էր Արևմտյան և Արևելյան կայսրությունների դաշինքը։ Սիցիլիան այդ պատերազմից դուրս եկավ որպես միջերկրածովյան առավել ուժեղ տերություն։

Հյուսիսային Աֆրիկայի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ խաչակրաց արշավանքի և Բյուզանդական պատերազմի հետ միաժամանակ Սիցիլական թագավորությունը գրավեց մի շարք հյուսիսաֆրիկյան ափամերձ մի շարք քաղաքներ. Տրիպոլի (1146), Գաբես (1147), Մահդիա (1148), Սուս (1148), Սֆաքս (1148)։ Այս քաղաքների գրավումը սիցիլյան նավատորմին ապահովեց կենտրոնական Միջերկրածովյան իշխանության, իսկ երկրին բերեց զգալի հարստություն, քանի որ այդ քաղաքներում ձևավորվել էին առևտրական երթուղիներ դեպի Աֆրիկայի ներքին հատվածներ[50]:

Ռոժեր II-ը գիտության և արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեր II-ի կողմից կառուցված Պալատական կաթողիկոսական մատուռի ներսը

Դաստիարակված Պալերմոյի տիեզերաքաղաքական մթնոլորտում, մանկությունից շրջապատված հույներով և արաբներով, Ռոժեր II-ը էապես տարբերվում էր իր ժամանակակի միջնադարյան արքաներից։ Նա գերազանց խոսում էր արաբերեն և հունարեն, որոնք այդ ժամանակ համարվում էին մշակույթի հարազատ լեզուները։ 1140-ական թվականներին Ռոժեր II-ը արաբական աշխարհից և Եվրոպայից Պալերմո էր հրավիրում շատ փիլիսոփաների, մաթեմատիկոսների, աշխարհագրագետների, բժիշկների, որոնց շրջապատում նա անցկացնում էր իր ազատ ժամանակը պետական գործերից։ Նրանցից առավել հայտնի էր արքայի մտերիմ ընկեր Ալ-Իդրիսին, ով միապետի հրամանով ղեկավարում էր աշխարհագրական տեղեկությունների համակարգման հանձնաժողովը։ Այս հանձնաժողովի գործունեության արդյունքը եղավ «Զվարճալիքներ մարդու համար, ով տենչում է աշխարհի տարբեր երկրների ամբողջական իմացությանը» ամբողջական վերնագրով գիրքը, որն ավելի հայտնի է «Ռոժերի գիրքը» անվանումով, մինչկոլումբյան դարաշրջանի առավել ճշգրիտ և նշանակալից աշխարհագրական աշխատանք։ Ռոժեր II-ի գիտակների մեկ այլ, իրականում չպահպանված, աշխարհագրական հուշարձան կառուցված է եղել պլանիսֆերային արծաթից, որն իրենից ներկայացնում էր այն ժամանակների հայտնի երկրների ու ծովերի նկարագիր[51]:

Ալ-Իդրիսին Ռոժեր II-ի մասին վկայում է, որ «նրա գիտելիքները մաթեմատիկական և քաղաքական ասպարեզում անչափելի լայնածավալ են եղել: Նրա իմացությունը այլ գիտություններում ևս անսահման են եղել, որոնք նա ուսումնասիրում էր այդչափ խորը և իմաստուն կերպով, առավել մանրամասնորեն»: Նրան են պատկանում անհավանական բացահայտումներ ու հրաշալի հայտնագործություններ, ինչպիսիք մինչ այդ ոչ մի միապետ չի գործել։ Ռոժերի օրոք Սիցիլիան դարձավ այն գլխավոր գիտական կենտրոններից մեկը, որտեղ Հարավային Եվրոպան կարող էր նորից իր համար հունական և արաբական գիտական մտքերի ձեռքբերումներ բացել[51]:

Քրիստոս Ամենափրկիչ` Չոֆալուի տաճարի ապսիդի հայտնի խճանկարը

Ռոժեր II-ը զգալի հետք է թողել նաև արվեստում։ Նրա միջոցներով և նրա անմիջական մասնակցությամբ կառուցված խոշարգույն ճարտարապետական կառույցներից են Չոֆալուի տաճարը, Սան Ջովանի դելի Էրեմիտի վանքը և Պալերմոյի Պալատական կաթողիկոսական մատուռը, որոնք ներկայացնում են ռոմանական ճարտարապետության, հունական խճանակարչության և արաբական կիրակառական արվեստի եզակի համադրում։ Իր ժամանակաշրջանում ծովակալ Ջորջ Անտիոքեցու ներքո Պալերմոյում կառուցվել է Մարտորանան (սկզբնապես սբ. Մարիա Ծովակալ). հունական եկեղեցի, որի խճանակարների շարքում գտնվում է Ռոժեր II-ի ամենահայտնի պատկերը՝ իր թագադրումը Քրիստոսի կողմից։

Ռոժեր II-ի վերջին տարիներ: Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոժեր II-ի սարկոֆագը Պալերմոյի մայր տաճարում

Ռոժեր II-ի կյանքի վերջին տարիների մասին ժամանակագրության բացակայության պատճառով բավարար տվյալներ չկան։ Հայտնի է, որ 1151 թվականի Զատկի ժամանակ Ռոժեր II-ը ամուսնացրել է այդ ժամանակ իր միակ ողջ որդուն՝ Վիլյամին, որը, ըստ երևույթին, Ռոժեր II-ի կյանքի վերջին տարիներին երկրի կառավարման մեջ մեծ դեր է խաղացել[52]:

Ռոժեր II-ը ամուսնացել է երեք անգամ.

Առաջինը ամուսնացել է Ալֆոնսո Կաստիլացու դուստր Էլվիրա Կաստիլացու հետ, նրանք ունեցել են նվազագույնը հինգ որդի.

  1. Ռոժեր (1121-1148), Ապուլիայի դուքս, մայրցամաքում հոր կուսակալ և նրա ենթադրյալ հաջորդ։ Չունենալով օրինական որդիներ, նա թողեց ապօրինի որդի Տանկրեդ դի Լեչչեին (1135-1194), հետագայում Սիցիլիայի արքա (1190 թվականից)։
  2. Թանկրեդ (մահացել է 1139-1143 թվականների միջև), Բարիի դուքս
  3. Ալֆոնսո (մահացել է 1144 թվականին) Կապուայի և Նեապոլի դուքս
  4. Վիլյամ Չար (1126-1166), Սիցիլիայի արքա (1154 թվականից)
  5. Հենրիխ, մահացել է մանուկ հասակում։

1149 թվականին Ռոժեր II-ը ամուսնացավ երկրորդ անգամ, Բուգունդիայի դուքս Սիբիլ Բուրգունդացու հետ, բայց այն տևեց շատ կարճ՝ հաջորդ տարի ծննդաբերության ժամանակ նա մահացավ։ 1151 թվականին նրա երրորդ կինը դարձավ Երուսաղեմի թագավոր Բալդուին II-ի եղբոր ծոռնուհի Բեատրիսա դը Ռետելը: Բեատրիսան արդեն ամուսնու մահից հետո ունեցավ աղջիկ՝ Կոնստացիային, 1186 թվականից Հենրիխ VI կայսեր կին, որը 1189 թվականից դարձավ Սիցիլիայի թագավորության ժառանգորդուհին՝ Հոտվիլների արական սերնդի օրինական ժառանգորդ չլինելու պատճառով։

Ռոժեր II-ը մահացել է 1154 թվականի փետրվարի 26-ին Պալերմոյում և թաղվել է իր մայրաքաղաքի մայր տաճարում, գեղեցիկ պորֆիրային սարկոֆագում։ Հետագայում նրա կողքին թաղվել են աղջիկը՝ Կոնստացիան, փեսան՝ Հենրիխ VI-ը և թոռը՝ կայսր Ֆրիդրիխ II-ը (նա նաև Սիցիլիայի արքա Ֆեդերիկո I-ն է)։

Roger2 Sibyla.jpg
Roger2 beatrixzRethelu.jpg
Beatrix Konstancie Roger2.jpg
Ռոժեր II-ը հանդիպում է Սիբիլ Բուրգունդացու հետ (Պյոտր Էբոլացի) Ռոժեր II-ը հանդիպում է Բեատրիսա Ռետելացու հետ (Պյոտր Էբոլացի) Բեատրիս Ռետելացին նորածին դստեր հետ Ռոժեր II-ի շիրիմի առաջ (Պյոտր Էբոլացի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոն Նորվիչ, Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 303-305, էջեր 303-305 — 303-305 էջ։
  2. Ջոն Նորվիչ, Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 326-330, էջեր 326-330 — 326-330 էջ։
  3. Ջոն Նորվիչ, Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 330-331, էջեր 330-331 — 330-331 էջ։
  4. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 1 — 8-10, էջեր 8-10 — 8-10 էջ։
  5. Ջոն Նորվիչ, Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 332-335, էջեր 332-335 — 332-335 էջ։
  6. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 1 — 5-7, էջեր 5-7 — 5-7 էջ։
  7. Ջոն Նորվիչ, Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 335-339, էջեր 335-339 — 335-339 էջ։
  8. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 1 — 12-15, էջեր 12-15 — 12-15 էջ։
  9. Ջոն Նորվիչ, Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 340-347, էջեր 340-347 — 340-347 էջ։
  10. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 1 — 16-21, էջեր 16-21 — 16-21 էջ։
  11. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 1 — 5-7, էջեր 5-7 — 5-7 էջ։:13, 19
  12. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 20-21, էջեր 20-21 — 20-21 էջ։
  13. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում: 1130-1194, Մոսկվա, «Центрполиграф», 2005, էջ 21-23 — 399 էջ, ISBN 5-9524-1752-3։
  14. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 14-16, 22, էջեր 14-16, 22 — 14-16, 22 էջ։
  15. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 24-32, էջեր 24-32 — 24-32 էջ։
  16. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 23-29, էջեր 23-29 — 23-29 էջ։
  17. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 33-36, էջեր 33-36 — 33-36 էջ։
  18. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 29-32, էջեր 29-32 — 29-32 էջ։
  19. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 37-53, էջեր 37-53 — 37-53 էջ։
  20. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 54-63, էջեր 54-63 — 54-63 էջ։
  21. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 2 — 67, էջեր 67 — 67 էջ։
  22. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 33-38, էջեր 33-38 — 33-38 էջ։
  23. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 45, էջեր 45 — 45 էջ։
  24. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily, հ. 3։: 28
  25. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily 1-13, էջեր 1-13 — 1-13 էջ։
  26. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 40-46, էջեր 40-46 — 40-46 էջ։
  27. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 46-47, էջեր 46-47 — 46-47 էջ։
  28. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 48-61, էջեր 48-61 — 48-61 էջ։
  29. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 63-64, էջեր 63-64 — 63-64 էջ։
  30. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 64, էջեր 64 — 64 էջ։
  31. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 69-71, էջեր 69-71 — 69-71 էջ։
  32. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 72-74, էջեր 72-74 — 72-74 էջ։
  33. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 75-76, էջեր 75-76 — 75-76 էջ։
  34. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 92-95, էջեր 92-95 — 92-95 էջ։
  35. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 101-102, էջեր 101-102 — 101-102 էջ։
  36. The Assizes of King Roger։:1
  37. The Assizes of King Roger նախաբան, էջեր նախաբան — նախաբան էջ։
  38. The Assizes of King Roger 17, էջեր 17 — 17 էջ։
  39. 39,0 39,1 The Assizes of King Roger 18, էջեր 18 — 18 էջ։
  40. The Assizes of King Roger 25, էջեր 25 — 25 էջ։
  41. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 84-86, էջեր 84-86 — 84-86 էջ։
  42. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 87-88, էջեր 87-88 — 87-88 էջ։
  43. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 99, էջեր 99 — 99 էջ։
  44. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 114-115, էջեր 114-115 — 114-115 էջ։
  45. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 115, էջեր 115 — 115 էջ։
  46. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 126-127, էջեր 126-127 — 126-127 էջ։
  47. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 138-140, էջեր 138-140 — 138-140 էջ։
  48. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 132-134, էջեր 132-134 — 132-134 էջ։
  49. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 147-153, էջեր 147-153 — 147-153 էջ։
  50. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 156-158, էջեր 156-158 — 156-158 էջ։
  51. 51,0 51,1 Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 102-105, էջեր 102-105 — 102-105 էջ։
  52. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում, 1130-1194 — 159, էջեր 159 — 159 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոն Նորվիչ: Նորմանները Սիցիլիայում: Նորմանական երկրորդ նվաճումներ 1016—1130 թթ. — Մ, 2005: ISBN 5-9524-1751-5
  2. Ջոն Նորվիչ, Սիցիլիական թագավորության ծաղկումն ու անկումը: Նորմանները Սիցիլիայում 1130-1194, Մոսկվա, «Центрполиграф», 2005, էջ 7-167 — 399 էջ, ISBN 5-9524-1752-3։
  3. Ա. Ա. Վասիլև, Բյուզանդական կայսրության պատմություն, հ. 2, Սանկտ Պետերբուրգ, «Алетейя», 2000 — 593 էջ, ISBN 5-89329-200-6։
  4. Ռիշար Ժան, Լատինո-Երուսաղեմական թագավորություն։
  5. Իտալիայի պատմություն — Մ., 1970:
  6. Alexander of Telese, The Deeds Done by King Roger of Sicily։
  7. The Assizes of King Roger։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եվրոպայի հայտնի տոհմերի ծագումնաբանություն
  2. Կայք, նվիրված նորմանների ժառանգությանը, այդ թվում և Սիցիլիային
Նախորդող
Փոխարինում թագավորության
Սիցիլիայի թագավոր
1130—1154
Հաջորդող
Վիլյամ I Չար
Նախորդող
Սիմոն
Սիցիլիայի կոմս
1105—1154
Նախորդող
Սերգեյ VII
Նեապոլի դուքս
1137—1154
Նախորդող
Վիլյամ II
Ապուլիայի և Կալաբրիայի դուքս
1127—1134
Հաջորդող
Ռոժեր III