Սեքստոս Պոմպեոս
Արտաքին տեսք
| Սեքստոս Պոմպեոս լատիներեն՝ Sextus Pompeius Magnus | |
|---|---|
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 68[1] |
| Ծննդավայր | Հին Հռոմ |
| Մահացել է | մ. թ. ա. 35[2] |
| Մահվան վայր | Միլեթ |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
| Ամուսին | Scribonia? |
| Ծնողներ | հայր՝ Գնեոս Պոմպեոս[2][3], մայր՝ Mucia Tertia?[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | կոնսուլ և moneyer? |
| Երեխաներ | Pompeia Magna? |
Սեքստոս Պոմպեոս (մ․ թ․ ա․ մոտ 75-35), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Գնեոս Պոմպեոսի երկրորդ որդին։ Հոր մահից (48) հետո Աֆրիկայում (48-46) և Իսպանիայում (46-44) պատերազմել է Հուլիոս Կեսարի դեմ, որի մահից (44) հետո ծերակույտը նրան նշանակել է նավատորմի հրամանատար։ Զավթելով Սիցիլիան, Սարդինիան և Կորսիկան՝ Սեքստոս Պոմպեոսը ապաստան է տվել փախստական ստրուկներին և ծովից շրջափակել Իտալիան։ 43 թվականին 2-րդ եռապետությունը Սեքստոս Պոմպեոսին հայտարարել է օրենքից դուրս, սակայն 39 թվականին հարկադրված պայմանագիր է կնքել նրա հետ և նշանակել ծովային ուժերի հրամանատար։ Բայց հակամարտություն ները չեն վերացել։ 36 թվականին Սեքստոս Պոմպեոսը Սիցիլիայի մոտ երկու ծովամարտում պարտվել է Օկտավիանոսի զորավար Մարկոս Ագրիպպային, փախել Փոքր Ասիա, որտեղ սպանվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118595652 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Помпей (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1915. — Т. 18. — С. 576.
- 1 2 Н. О. Помпей (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIVа. — С. 512.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքստոս Պոմպեոս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 375)։ |