Մժեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մժեժի պատկերով դրամ

Մժեժ (հունարեն Μιζίζιος) (ծննդյան թիվը անհայտ— մոտ 668), 7-րդ դարի հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։ 668 թվականին Կոստաս 2-րդին սպանած դավադիրները Մժեժին Սիցիլիայում հռչակել են Բյուզանդիայի կայսր։ Ըստ մի վարկածի, դավադրության կազմակերպիչը և կայսրին սպանողը եղել է Մժեժը։ Կոստաս 2-րդի որդի Կոստանդինը (ապագա Կոստանդին 4-րդ) մեծ նավատորմով եկել է Սիցիլիա, ձերբակալել Մժեժին ու մյուս դավադիրներին և մահապատժի ենթարկել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 520 CC BY-SA icon 80x15.png