Գելոնը սկզբում ծառայել է բռնակալՋելացի Հիպոկրատի օրոք՝ որպես հեծելազորիհրամանատար, որի մահից հետո մ.թ.ա.[3] 491 թվականից կառավարել է Ջելան (իր ծննդավայրը), սկզբում՝ որպես Հիպոկրատի որդիների խնամակալ, ապա՝ ինքնուրույն։ Սիրակուզա է վերադարձրել վտարված համորներին, և նրանց օգնությամբ մ.թ.ա. 485 թվականին այնտեղ բռնապետություն է ստեղծել։ Նա գրեթե վերակառուցել է ամբողջ քաղաքը, որն ավերվել էր մ.թ.ա. 480 թվականին Հիմերայի ճակատամարտի ժամանակ կարթագենցիների կողմից, որոնք Քսերքսեսի դրդմամբ ներխուժել էին Սիցիլիա, որպեսզի վրեժ լուծեն աթենացիներից։ Գելոնը իր տիրապետությունը տարածել է գրեթե ամբողջ Սիցիլիայի վրա և ժողովրդի ցանկությամբ ստացել է թագավորական տիտղոս։ Նա գրավել է Կամարինը և այնտեղ բռնակալ նշանակել Գլավկոսին։ Նրան հաջորդել է եղբայրը՝ Հիերոնը, մ.թ.ա. 478 թվականին։