Աթենացիների սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերված աթենացիների սահմանադրությունը, որը ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Աթենացիների սահմանադրություն, համ պարզապես Աթենական սահմանադրույթուն (հին հունարեն՝ Ἀθηναίων πολιτεία), դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից Արիստոտելի աշխատությունը, որը համարվում է հին հունական իրավական մտքի գլուխգործոցներից մեկը։

Նախկինում կարգավորել է Աթենք քաղաք-պետության քաղաքացիների և բնակչության տարբեր դասերի միջև հարաբերությունները։ Արիստոտելի իրավունքներով բովանդակված պապիրուսը հայտնաբերվել է 1879 թվականին Եգիպտոսից։ Ներկայումս պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենական սահմանադրությունը հինաշխարհյան իրավական մտքի ինքնատիպ նմուշներից է, որը նկարագրում է Հին Հունաստանի առաջավոր պոլիսներից Աթենական քաղաք-պետության քաղաքական համակարգը։ Որոշ անտիկ պատմիչներ, ինչպես և Դիոգենես Լայերտացին, պնդում են, որ Արիստոտելն իր աշակերտներին հանձնարարել է պատրաստել հունական 158 քաղաք-պետությունների օրենսդրություններ, որի ընթացքում էլ ձևավորվել է դրանք թագն ու պսակը՝ Աթենացիների սահմանադրությունը։

Այն բաղկացած է երկու բաղադրյալ բաժիններից․ առաջին բաժինը, որը ներառում է 1-ից 41-րդ գլուխները, վերաբերվում է սահմանադրական հարաբերությունների և սահմանադրության տարբեր ձևերին՝ սկսած մ․թ․ա․ 403 թվականի Ալկմեոնիդների օրենսդրությունից։ Երկրորդ մասը նվիրված է քաղաք-պետության ենթահամակարգերին՝ քաղաքացիության ինստիտուտին, մագիստրատեսներին և դատական իշխանությանը։

Կազմման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելն իր աշխատության 54-րդ գլխում նշում է, որ հին հունական դիցարանի կրակի ու դարբնության աստված Հեփեստոսին նվիրված փառատոնի անցկացման տարում, որն ինքնին համապատասխանում է մ․թ․ա․ 329 թվականին[1]։ 62-րդ գլխում Արիստոտելը գրել է, որ «աթենացիները բանագնացներ ուղարկեցին Սամոս», մինչդեռ մ․թ․ա․ 322 թվականին արդեն կղզին աթենական վերահսկողությունից դուրս էր[2]։

Նմանօրինակ նրբություններ հաշվի առնելով գիտնականները եզրակացնում են, որ Աթենքի սահմանադրությունը գրվել է ոչ վաղ, քան մ․թ․ա․ 328 թվականը և ոչ ավելի ուշ, քան մ․թ․ա․ 322 թվականը։ Ավելին, այն փաստը, որ Արիստոտելը որպես ռազմածովային նավատորմի բաղադրիչներ կվինկվիրեմաների փոխարեն հիշատակում է տրիրեմաներն ու կվադրիրեմաները, ինքնին նշանակում է, որ գրավոր հուշարձանը կազմվել է ոչ ավելի ուշ, քան մ․թ․ա․ 325 թվականը՝ երբ կվինկվիրեմաներն առաջին անգամ հիշատակվում են Աթենական ծովային միության ծովային ուժերում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արիստոտել (1935). «Աթենացիների սահմանադրություն». Translated by Ռեքհեմ. Քեմբրիջ: Հարվարդի համալսարանական հրատարակչություն. էջ 149.
  2. Արիստոտել (1935). «Աթենացիների սահմանադրություն». Translated by Ռեքհեմ. Քեմբրիջ, ՄԹ: Հարվարդի համալսարանական հրատարակչություն. էջեր 169, 171.
  3. Արիստոտել (1935). «Աթենացիների սահմանադրություն». Translated by Ռեքհեմ. Քեմբիջ, Միացյալ Թագավորություն: Հարվարդի համալսարանական հրատարակչություն. էջեր 4–5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենացիների սահմանադրություն» հոդվածին։