Աթենական ծովային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենական ծովային միության տարածքների ընդլայնումը Էգեյան ծովի առափնյա շրջաններում

Աթենական ծովային միություն, ծովային միություն է, որը կազմավորվել է Ք.ա. 378 թվականին հույն-պարսկական պատերազմներում կրած հաղթանակից հետո և անկում ապրել Ք.ա. 338 թվականին։ Միության կազմավորման նպաստավոր նախադրյալներից մեկը հույն-պարսկական պատերազմից հետո Աթենքի հզորացումն էր։ Թերմոպիլեի ճակատամարտից հետո Հունաստանի ծովային գանձանակը տեղափոխվեց Աթենք։ Ք.ա. IV դարում Աթենական ծովային միությունը դարձավ հզոր ուժ և միավորեց հունական մի շարք մերձծովյան պոլիսների։ Թե Աթենքը և թե միության անդամ պոլիսները շահում էին այս միավորումից։ Նրանք կարող էին ազատ առևտուր կատարել միմյանց տարածքում և գաղութներում, համատեղ գործել թշնամու դեմ։

Առևտրական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիսների միավորումից հիմնականում շահում էր Աթենքը։ Նրա նավատորմը գերիշխում էր Էգեյան և Սև ծովերում։ Աթենական ապրանքները վաճառքի էին տարվում հեռավոր երկրներ։ Աթենական նավահանգիստներից Պիրևում կարելի էր հանդիպել տարբեր երկրներից եկած նավերի և առևտրականների։ Առևտրական ամուր կապեր ստեղծվեցին Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Կիպրոսի և այլ երկրների հետ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]