Ֆերոնիա (դիցաբանություն)
Ֆերոնիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Etruscan deity?, Sabine deity?, հռոմեական դիցարանի աստվածություն և բնության աստվածություն |
Սեռ | իգական |
Զավակներ | Erulus? |
![]() |
Ֆերոնիա (լատին․՝ Feronia), հին հռոմեական դիցաբանության պտղաբերության, առողջության, լիության ու վայրի բնության աստվածուհի։ Որպես ստրուկներին ազատություն, իսկ հասարակության ստորին խավին՝ քաղաքացիական իրավունքներ պարգևող աստվածուհի՝ առանձնակի հարգանք է ունեցել պլեբեյների և ազատ արձակված ստրուկների շրջանում։ Նրա տոնը՝ Ֆերոնիեն, նշվել է նոյեմբերի 13-ին «Պլեբեյան խաղերի» ընթացքում, Ֆորտունա Պրիմիգենիայի հետ․ երկուսն էլ Պալեստրինայի աստվածուհիներ էին[1][2]։
Նշենք, որ փետրվարի 21-ին նշվող նույնահունչ Ֆերալիան Յուպիտերի, այլ ոչ թե Ֆերոնիայի տոնն է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերոնիայի անունը բխում է լատիներեն fĕrus բառին համապատասխանող սաբիներեն ածականից, որի ձայնավորը երկար է՝ Fērōnǐa։ fer արմատը համանման բառեր ունի հնդեվրոպական յուրաքանչյուր լեզվով (օրինակ՝ հունարեն θήρ, θήριον) և հանդիսանում է Վեդաների աստված Ռուդրայի անվան արմատը։ Լատիներեն fĕrus նշանակում է «չմշակված, անմշակ», «դաշտի, անտառի», «մշակման չենթարկված»։
Ֆերոնիան հռոմեական և իտալական աստվածուհիներից է, որի անունն առաջացել է -ona կամ -onia վերջածանցի օգնությամբ։
Առասպելներ և գործառնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջ են քաշվել Ֆերոնիայի պաշտամունքի բազմաթիվ վարկածներ, և պարզ չէ, արդյոք նա միայն մեկ աստվածուհի էր, կամ ունեցել է միայն մեկ գործառույթ հին ժամանակներում։ Որոշ լատինացիներ հավատում էին, որ Ֆերոնիան բերքի աստվածուհի է, և նրան պատվում էին բերքահավաքի առաջին պտուղներով[3], որպեսզի հաջորդ տարի նույնպես լավ բերք լինի։
Աստվածուհին մարգարեական հատկություններ է ունեցել սաբինացիների շրջանում, նաև հանդիսացել ճանապարհորդների, կրակի,[փա՞ստ] և ջրի աստվածուհին։
Ազատ արձակված ստրուկներ և Լիբերտաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական մշակութային ու պետական գործիչ Մարկոս Տերենտիոս Վառոն Ֆերոնիային նույնացրել է ազատության աստվածուհի Լիբերտասի հետ[4]։ Ըստ Սերվիուսի, Ֆերոնիան ազատ արձակված ստրուկների ոգի-աստվածուհի էր[4]։ Տերաչինայի սրբավայրում տեղադրված էր մի քար, որի վրա գրված է. «Թող արժանի ստրուկները նստեն, որպեսզի նրանք կարողանան ազատ կանգնել»։ Տիտոս Լիվիոսը նշում է[5], որ մ․թ․ա 217 թվականին կանայք գումար էին հավաքում որպես Ֆերոնիային նվեր[6]։ Որոշ աղբյուրներ նշում են, որ ստրուկները ազատ են արձակվել Տերաչինայի մոտ գտնվող նրա տաճարում[7]։
Սաբին ցեղի աստվածուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն աստվածուհիներից էր, որոնց սաբինացի դրամահատները պատկերել են իրենց հատած դրամների վրա[8]։ Ներմուծվել է հռոմեական կրոնական ավանդույթների մեջ մ․թ․ա 3-րդ դարի սկզբին Մանի Կուրիյ Դենտատուսի՝ Սաբինիան նվաճելուց հետո[9]։
Վայրի բնության աստվածուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերաչինայի իր սրբավայրի մասին երկու պատմություն ընդգծում է Ֆերոնիայի կերպարը որպես վայրի բնության աստվածուհի. Սերվյուսը գրում է, որ երբ կրակը ոչնչացրել է նրա անտառները, և տեղացիները ցանկանում էին արձաններն այլ վայր տեղափոխել, հրդեհված անտառը հանկարծ կանաչել է[10]։
Ըստ Պլինիի՝ Տերաչինայի և Ֆերոնիայի սրբավայրի միջև պատերազմի ժամանակ աշտարակներ կառուցելու բոլոր փորձերը անհաջող են ընթացել, քանի որ բոլորն առանց բացառության ոչնչացվել են կայծակից[11]։ Այսպիսով, աստվածուհին հրաժարվել է հարակից քաղաքի հետ ցանկացած կապ ունենալուց։
Դեր Էնեական պոեմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Վերգիլիոսի, Ֆերոինա գրուվ քաղաքի զորքերը կռվում էին Թուրնոսի կողմից՝ Էնեասի դեմ[12]։ Արկադական թագավոր Էվանդերը հիշում է, թե ինչպես իր պատանեկության տարիներին սպանել է Ֆերոնիայի որդի Էրուլուսին, որը Հերիոնի նման ուներ եռակի մարմին և եռակի հոգի, և ինքը ստիպված է եղել նրան սպանել երեք անգամ[13]։ Վերգիլիոսը նույնացնում է Էրուլուսին Պալեստրինայի թագավորի հետ, բայց գրականության մեջ նա այլ կերպ հայտնի չէ[14]։
Դյումեզիլի մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի լեզվաբան ու դիցաբանության մասնագետ Ջորջ Դյումեզիլը[15] Ֆերոինային համարում է անապատի, վայրի բնության և բնության կենսական ուժերի աստվածուհի, որը սիրվել է, քանի որ առաջարկել է այդ ուժերը լավ գործածելու հնարավորություն ընձեռել՝ սնունդ ձեռք բերելու, առողջություն և պտղաբերություն ունենալու համար։ Նա պտուղ է տալիս և բուժում, ուստի չնայած նրան, որ երկրպագվել է որպես միայն վայրի բնության աստվածուհի, նա ստացել է բերքի առաջին պտուղները։
Դյումեզիլը նրան համեմատում է վեդական աստված Ռուդրայի հետ. նա նման է Ֆերոնիային նրանով, որ նա ներկայացնում է այն, ինչը դեռ չի փոխակերպվել քաղաքակրթության կողմից․ նա ջունգլիների աստված է, երբեմն վտանգավոր և միաժամանակ՝ օգտակար, բուժում է խոտաբույսերով, ազատված ստրուկների և վտարանդիների պաշտպանն է։ Ֆերոինան, սակայն, ունի միայն մեկ դրական կամ օգտակար գործառույթ՝ վայրի բնության ուժերը մարդկանց ծառայությանը հանձնելը։
Պաշտամունք և պաշտամունքային վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերոնիայի մասին վիմագրությունները հիմնականում հայտնաբերվել են կենտրոնական Իտալիայում[16]։ Ֆերոնայի սրբավայրերը բոլորը գտնվում էին վայրի բնությունում՝ մարդկային բնակավայրերից հեռու։ Այնուամենայնիվ Վառոն Ֆերոնիային ընդգրկել է Հռոմեական դիցարանի աստվածների ցանկում[17], ով զոհասեղաններ է ունեցել Հռոմում։
Ակվիլեայի և Տերաչինայի մոտակայքում գտնվող Ֆերոնիայի պաշտամունքայի վայրերը աղբյուրների մոտ էին, որոնք օգտագործվում էին ծեսերի ժամանակ[18]։ Հին հռոմեացի բանաստեղծ Հորացիոսը խոսել է Ֆերոնիայի ջրի մասին (լիմֆա), որում «մենք լվանում ենք մեր դեմքն ու ձեռքերը»[19]։
Կապենա, Էթրուրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապենայում նրա սրբավայրը մի տեղ էր, որտեղ բոլորին թույլատրվում էր գալ երկրպագության և առևտրի, և գալիս էին տարբեր ցեղեր՝ սաբիններ, լատիններ, էտրուսկաններ և այլ ժողովուրդներ։ Պուրակը բոլորին տրամադրել է չեզոք տարածք, որում խաղաղությունը չպետք է խաթարվեր[20]։
Ֆերոնիայի տաճարը գտնվել է Մոնթե Սորակտա լեռան ստորոտին, Կապենայի մոտակայքում[21]։ «Ֆերոնիայի պուրակ»-ում (Ֆիանո Ռոմանո)[22] նրա պատվին ամենամյա փառատոններ են անցկացվել, որոնք առևտրական տոնավաճառի բնույթ են ունեցել[23]։ Հարավ-արևմտյան Էտրուրիայի Կապենա քաղաքի տարածքում գտնվող այս վայրի ոսկին ու արծաթը թալանվել է Հաննիբալի նահանջող զորքերի կողմից մ․թ․ա 211 թվականին, երբ վերջինս սրբավայր է այցելել[24]․ lհետագայում այն դարձել է Օկտավիանոս Օգոստոսի գաղութը։ Որպես իր գաղութ այն հիշատակվում է մեկ վիմագրության մեջ, որը կրկնօրինակվել է Ֆարֆայի աբբայության ձեռագրերում[25], որպես colonia Iulia Felix Lucoferonensis գաղութ[26]։
Անքսուր, Տերաչինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ այլ կարևոր սրբավայր գտնվել է Անքսուրի մոտակայքում, Տերաչինայում, գտնվող մի անտառում, որտեղ Սերվիուսը արձանագրմամբ գործել է «Յուպիտերի տղայի» կամ «Յունո Կույսի» պաշտամունքը, որին նա անվանում է Ֆերոնիա[27]։ Համաձայն մեկ այլ ավանդույթի՝ նոր ազատված ստրուկները կարող էին գնալ Տերաչինայի գերեզմանատուն և իրենց սափրված գլուխների վրա դնել յուրատեսակ գլխարկ, որը խորհրդանշում էր նրանց ազատությունը։

Մարսի դաշտում գտնված նրա տաճարը հավանաբար տեղակայված էր պուրակում, ինչպես ասված է տեղանքում հայտնաբերված մի գրության վրա[28]։ Այն հիմնադրվել է նախքան մ.թ.ա. 217 թվականը։ Հնարավոր է, որ նվիրված լիներ Կուրթիուս Դենտուսի՝ Սաբինների նկատմամբ տարած հաղթանակին։ Նրա շինարարական գործերից էին Անյենեն և տաճարի մոտ գտնվող բազմաթիվ ցայտաղբյուրներ[29]։
Ավանդույթի շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի բանահյուս Չարլզ Գոդֆրի Լելանդը հաղորդել է 19-րդ դարի Տոսկանայում «կախարդ» Ֆերոնիայի ավանդույթների մասին[30]։
Անվանակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]72 Ֆերոնիա աստղակերպը կոչվել է աստվածուհու անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ William Warde Fowler. (1908). The Roman Festivals of the Period of the Republic, pp. 252–254. London.
- ↑ Peter F. Dorcey. (1992). The Cult of Silvanus: A study in Roman folk religion, p. 7. Brill.
- ↑ Livy xxvi.11.8.
- ↑ 4,0 4,1 Maurus Servius Honoratus|Servius, in his note to Aeneid 8.564, says that Varro called the goddess Liberty Feronia or Fidonia.
- ↑ Livy, 22.1.18.
- ↑ Dorcey, The Cult of Silvanus, p. 109.
- ↑ Encyclopædia Britannica 1966, volume 9
- ↑ Gary D. Farney, Ethnic Identity and Aristocratic competition in Republican Rome (Cambridge University Press, 2007), p. 82.
- ↑ Farney, Ethnic Identity, p. 286, citing Coarelli.
- ↑ Servius Ad Aeneidem VII 800 as cited by Dumézil 1977 p. 362.
- ↑ Pliny Natural History II 146 as cited by Dumézil 1977 p. 362.
- ↑ Vergil, Aeneid 7.800.
- ↑ Aeneid 8.564, and Servius's note to the passage.
- ↑ Lee Fratantuono, Madness Unchained: A Reading of Virgil's Aeneid (Lexington Books, 2007), pp. 242 and 248.
- ↑ Georges Dumézil La religione romana arcaica. Con un'appendice sulla religione degli Etruschi Edizione e traduzione a cura di Furio Jesi: Milano Rizzoli 1977 (Italian translation conducted on an expanded version of the 2nd edition of La religion romaine archaïque Paris Payot 1974) pp. 361-366.
- ↑ Dorcey, The Cult of Feronia, p. 109.
- ↑ Varro, De lingua latina 5.74 (Latin).
- ↑ Farney, Ethnic Identity, p. 286.
- ↑ Horace, Satires 1.5.24, as cited by R.B. Onians, The Origins of European Thought about the Body, the Mind, the Soul, the World, Time and Fate (Cambridge University Press, 1951), p. 480
- ↑ Dumézil 1977 p. 364 citing Dionysius of Halicarnassus Roman Antiquities III 32, 12.
- ↑ Strabo, v: Sub monte Soracte urbs est Feronia ...
- ↑ Strabo, v.2.9; Filippo Coarelli, I Santuari del Lazio in eta Repubblicana (Rome) 1987
- ↑ Karl Otfried Müller, Die Etrusker (1828) identified her as a goddess of the marketplace.
- ↑ Livy 26.11
- ↑ Codex Vaticanus Latinus 6808.
- ↑ Lily Ross Taylor, "The Site of Lucus Feroniae" The Journal of Roman Studies 10 (1920), pp. 29-36. Taylor identified the site as Nazzano
- ↑ Coarelli 1987; Servius, note to Aeneid 7.799.
- ↑ G. Gatti. (1905). Notizie degli Scavi, p. 15, cited by Dumézil (1977) p. 362.
- ↑ Stamper, John W. (2005). The Architecture of Roman Temples: The Republic to the Middle Empire, pp. 44–45. Cambridge University Press.
- ↑ Charles Godfrey Leland (1892). Etruscan Roman Remains in Popular Tradition, ch. III "Feronia".
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերոնիա (դիցաբանություն)» հոդվածին։ |
|