Սիցիլիական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսական սիցիլիական աղցան

Սիցիլիական խոհանոց, Սիցիլիայի ազգային խոհանոցը, որը բոլոր մշակույթների ամբողջություն է։ Կղզում տարածվել է երկու հազար տարիների ընթացքում։ Չնայած նրան, որ այն համարվում է միայն իտալական խոհանոցի տարատեսակ, շարունակում է զգալի ազդեցություն ունենալ իսպանական, հունական և արաբական խոհարարական ավանդույթների վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիական խոհանոցում օգտագործվում են արաբական բազմապիսի հումքեր՝ ծիրան, ցիտրուսային մրգեր, բրինձ, քրքում, չամիչ, մշկընկույզ, մեխակ, քաղցր պղպեղ, մայրի ծառի ընկույզ և դարչին[1]։ Նորմանների և Գոգենշտաուֆենի ազդեցությունը հիշեցնում է բնակչության մեծ սերը մսային ճաշատեսակների հանդեպ, ինչպիսիք են բրուսչիալոնիները[2]։ Իսպանացիները Նոր Աշխարհից կղզի բերեցին շատ էկզոտիկ սննդամթերքներ, այդ թվում` կակաո, եգիպտացորեն, հնդուհավ, լոլիկ և այլ բանջարեղեն[1]։ Կատանիայում, կղզու արևելյան ափին, հունական գաղութատերերի կողմից նախապես բնակեցված տարածքներում բավականին շատ օգտագործում են լոբի, ձիթապտուղ, թարմ բանջարեղեն և ձկնային կերակուրներ։ Այնտեղ բանջարեղեններից հատկապես տարածված են սմբուկը, պղպեղը և լոլիկը։ Բնակչության կողմից ծովամթերքի առավել նախընտրելի տեսակներն են թյուննոսը, բրամը, պերկեսը, թրաձուկը և կաղամարը։ Հյուսիսային Աֆրիկայի ազդեցությունը ազդել է Տրապանիի արևմտյան նահանգում, որտեղ նրանք հաճախ պատրաստում են կուսկուս։

Ազգային ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիան հանդիսանում է պանրի բազմաթիվ տեսակների հայրենիքը, որոնցից ամենահայտնիները սիցիլիական պեկորինոն և կաչոկավալոն է։

Առավել հայտնի ուտեստներից են արանչինը (բրնձե գնդկներ՝ միջուկով), Պաստա ալլա Նորման (պատրաստվում է բացառապես Կատանիայում), կապոնատան, պանի կա մեուզան և կուսկուս ալ պեսչեն։ Ինչպես ամբողջ Իտալիայում, այնպես էլ Սիցիլիայում, պատրաստում են պիցցա, որն անվանում են սիցիլիական։

Քաղցրավենիքների շարքում հատկապես հայտնի են ֆրուտա մարտորանան, պինոլատան, բուչելատոն, կանոլին, գրանիտան, պինիոլին, պինոլատան և կասատան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Piras, 423.
  2. «Bruscialoni recipe». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիցիլիական խոհանոց» հոդվածին։