Արաբական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեզե (Պետրա)

Արաբական խոհանոց, Արաբական թերակղզու և Միջին Արևելքի երկրների ավանդական խոհանոց: Նրա ազդեցությունը զգացվում է նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրների վրա:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալյաֆել

Չնայած Մերձավոր Արևելքի երկրների ազգային խոհանոցների տարբերություններին՝ դրանք շատ են կապված արաբական խոհանոցի հետ: Հիմնականում ուտեստները պարունակում են ոսպ և լոբի, որոնցից շատ հաճախ պատրաստվում է մածուկ և օգտագործում տարբեր ձևերով:

Արաբական հայտնի ուտեստներ.

  • Բայզար - լոբով հայտնի ապուր, տարածված է Մաղրիբում
  • Ֆալաֆել - մանրացված լոբուց կամ սիսեռից պատրաստված մանր գնդիկներ:

Գառան միսը քաբաբի՝ տեսքով կամ խաշած, արաբական խոհանոցում ամենատարածված մսատեսակն է: Գառան մարմնի բոլոր մասերը օգտագործվում են՝ ներառյալ փորոտիքը, գլուխը և սմբակները: «Հուզի» ուտեստի համար մի ամբողջ գառ են լցոնում հավով, ձվով և բրնձով: Համեմում են շաֆրանով և սոխով:

Հավի հետ մեկտեղ Եգիպտոսում և Հյուսիսային Աֆրիկայում ուտում են աղավնի: Մուսուլմանների շրջանում խոզի միսն արգելված է ուտել, նույնիսկ այդ շրջանի քրիստոնյաները այն շատ հազվադեպ են ուտում: Առափնյա շրջաններում սննդի մեջ կարևոր դեր է խաղում ձուկը:

Մսային կերակրատեսակներին հաճախ ավելացնում են կիտրոն, յոգուրտ, քացախ, հնդկասալոր, նռան հյութ, և այս ամենը ուտեստներին թթու համ է տալիս:

Բանջարեղենի մեծամասնությունը խաշում են մսով: Միայն բանջարեղենային ուտեստներ պատրաստելիս բանջարեղենը հաճախ լցոնում են բրնձով: Քացախում թրջված բանջարեղենը կարևոր դեր է խաղում: Հաճախ են օգտագործում թարմ կամ չոր մրգեր՝ որպես մսի հավելում:

Ցորենը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր հացահատիկը, բայց որոշ երկրներում կարևոր դեր է խաղում նաև բրինձը: Կուս-կուսը լայն տարածում ունի Հյուսիսային Աֆրիկայից մինչև Սիրիա ընկած տարածքում: Արաբական մնացած երկրներում օգտագործում են բլղուր:

Արաբական հացի վրա (փիթա) նրանք հաճախ խաշած միս են դնում և փաթաթում:

Աղանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական հանրաճանաչ քաղցրավենիքը մուհալաբիան է, որ պատրաստվում է բրնձից: Շատ համեղ են նաև արմավից պատրաստված բլիթները: Փախլավան թուրքական խոհանոցի ուտեստ է: Շատ ուտեստներ քաղցրացնում են արմավից պատրաստված օշարակով կամ մեղրով:

Սուրճը տարածաշրջանի ամենատարածված ըմպելիքն է: Այն պատրաստելու և խմելու գործընթացը բարդ ծես է, որը սովորաբար կապված է հյուրերի ընդունելության հետ: Սկզբում սուրճի հատիկները բովում են՝ դրանք խառնելով մետաղական գդալով, այնուհետև մանրացնում` որոշակի ռիթմի պարտադիր պահպանումով: Սուրճը եփվում է պղնձե կամ փողային անոթներում (ջազվա): Պատրաստի ըմպելիքը մատուցվում է փոքր բաժակներով: Հյուրերին երեք անգամ սուրճ են սպասարկում, որից հետո էթիկան պահանջում է շնորհակալություն հայտնել տիրոջը և մերժել: Սուրճը խմում են առանց շաքարի, բայց համեմունքներով` մեխակ, հիլ, որոշ երկրներում` զաֆրան և մշկընկույզ:

Երկրորդ տեղում սև և շատ քաղցր թեյն է:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալան Դեվիդսոն. «Օքսֆորդի ուղեկից սնունդը», 2-րդ հր. Օքսֆորդ 2006, «Արաբական խոհանոց», «Արաբական սնունդ» և «Բեդուին սնունդ» հոդվածները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]