Սուրբ Ագաթա
Սուրբ Ագաթա | |
---|---|
![]() | |
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | սեպտեմբերի 8, 235 |
Ծննդավայր | San Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Վախճան | փետրվարի 5, 261[1][2] (25 տարեկան) |
Վախճան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Վախճան պատճառ | կտտանք |
Թաղման վայր | Կատանիայի մայր տաճար |
Եկեղեցի | ուղղափառություն և քրիստոնեություն |
Սրբացված կարգ | hieromartyr? |
Հիշատակության օր | Փետրվարի 5[3] |
Աշխատանք | virgin |
Երկիր | Հին Հռոմ |
Սուրբ Ագաթա [4] (սեպտեմբերի 8, 235, San Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա - փետրվարի 5, 261[1][2], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), 3-րդ դարի քրիստոնյա նահատակ, վաղ քրիստոնեական շրջանի առավել հայտնի և պաշտամունքային սրբերից մեկը։ Նահատակվել է Կատանիայում՝ Սիցիլիայում, Դեցիոս կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքների շրջանում։
Պատմական տեղեկություն և ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագաթայի անունը հիշատակվում է հռոմեական մեսսայի և ամբրոսյան ծիսակատարությունների կանոնում[5], ինչը վկայում է սրբի պաշտամունքի վաղեմության մասին։ Սուրբ Ագաթայի անունը հիշատակվում է Հիերոնիմոսի մարտիրոսագրության մեջ (լատ.՝ Martyrologium Hieronymianum, V դարակես)։ Սուրբ Ագաթային ձոնվել է հինավուրց հիմն, որը վերագրվել է Դամասիոս պապին։ Վկայություններ կան այն մասին, որ Պապ Սիմմախը ի պատիվ սուրբ Ագաթայի վանք է կառուցել Հռոմի մոտակայքում, այդ մասին հիշատակվում է Պապ Գրիգոր Մեծի նամակներում։
VI դարում ստեղծվել է սուրբ Ագաթայի վարքը, որը, սակայն, չի պահպանվել։ Այդ վարքը հիմք է ծառայել ավելի ուշ ստեղծված երեք այլ վարքերի համար, որոնք սյուժետային հենքում ընդհանրություններ ունեն, սակայն տարբերվում են մանրամասներով։
Վարքագրություններին համաձայն, Ագաթան ծնվել է սիցիլիական հարուստ ընտանիքում։ Նա մերժել է քաղաքի ոստիկանապետի ոտնձգությունները, ինչից հետո նա աղջկան ենթարկել է հետապնդումների՝ կիրառելով Դեցիոս կայսեր հակաքրիստոնեական օրենքները։ Նախ Ագաթային ուղարկել են հասարակաց տուն, հետո բանտ են նետել, որտեղ կտրել են նրա կրծքերը։ Տանջելուց հետո սուրբ Ագաթային այրել են խարույկի վրա։
Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբը[6]։ Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում փետրվարի 5-ին նշվում է Ագաթայի անվան հիշատակի օրը։ Կաթոլիկ եկեղեցիներում այդ օրը օրհնում են հացը, աղը և ջուրը, որոնք, ըստ հավատալիքի, տունը պահպանում են հրդեհից։ Բացի այդ, հավատում են, որ այդ օրն օրհնված հացն օժտված է էկզորսիզմով (մարդու միջից դևերին հեռացնելը)։
Կատանիայի Մայր տաճարն օծվել է ի պատիվ սուրբ Ագաթայի։
Մալթայում և Մդինայի մերձակայքում՝ Ռաբաթում գտնվող կատակոմբները կոչվում են սուրբ Ագաթայի անունով, քանի որ, ըստ տեղական ավանդույթի, երբ հետապնդել են սուրբ Ագաթային, նա երկար ժամանակ թաքնվել է Մալթայում։
Արմավենու ճյուղը և բոցավառվող ջահը համարվում են սուրբ Ագաթայի պատկերագիտական խորհրդանիշները։ Սուրբ Ագաթայի կերպարը հաճախ հանդիպում է Վերածննդի և Բարոկկոյի շրջանին պատկանող արվեստի գործերում։
Սուրբ Ագաթայի շքանշանը Սան Մարինոյի պետական պարգևն է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Католическая энциклопедия(անգլ.)
- Католическая энциклопедия. Издательство францисканцев. — М., 2002.
- Житие св. Агафии в изложении свт. Димитрия Ростовского Archived 2014-11-09 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Agatha_of_Sicily
- ↑ 2,0 2,1 2,2 Агафия (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 133.
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 24.
- ↑ Latinized form of Greek Ἀγαθή (Agathe), derived from Greek ἀγαθός, agathos, "good" (Behind the Name: the etymology and history of first names); Jacobus de Voragine, taking etymology in the Classical tradition, as a text for a creative excursus, made of Agatha one symbolic origin in ἅγιος agios, "sacred" and Θεός Theos, "God", and another in a-geos", "without Earth", virginally untainted by earthly desires ("Agatha", III.15 Archived 2014-11-03 at the Wayback Machine.).
- ↑ Attwater Donald, John, Catherine Rachel (1993)։ The Penguin Dictionary of Saints (3rd ed.)։ New York: Penguin Books։ ISBN 0-14-051312-4
- ↑ D'Arrigo 1985, p. 15; the present rebuilding of the ancient foundation is by Giovanni Battista Vaccarini (1767).
|