Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսեսգյուղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Մոսեսգեղ
Մովսես, համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքԲերդ համայնք
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1748 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄովսեսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (267-96)
Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Հայաստան)
Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)##
Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)

Մոսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ գյուղի բնակչությունը փախչում և թաքնվում է, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսես Աթաբեկյանը, որից և գյուղ կոչվում է Մովսես։ Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմնադրել է Մովսես Աթաբեկյանը, ով կառուցել է առաջին տունը՝ այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսեսգյուղը գտնվում է Խնձորուտի լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև՝ Մոսեսգետ գետի ցածրադիր ափին։

Համայնքի վարչական կենտրոն Բերդ քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևելք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով։

Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հարավարևելյան բարձրության վրա, Արցախից գաղթած եկած վերաբնակիչների կողմից։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցին (XIV-XVII դարեր), Հին Մոսես գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր։

2010 թվականին Մոսեսգեղում ավարտվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Մոսեսգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1748, առկա բնակչությունը՝ 1465 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են Արցախից։

Ստորև ներկայացված Մոսեսգյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝

Տարի Բնակչություն
1831 220 մարդ [4]
1873 684 մարդ [4]
1897 1139 մարդ [4]
1926 1431 մարդ [4]
1939 2118 մարդ [4]
1959 2474 մարդ [4]
1970 2904 մարդ [4]
1979 2741 մարդ [4]
1989 2547 մարդ [4]
2001 2212 մարդ [5]
2011 1748 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852 թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տավուշ», Լավրենտի Միրզոյան, Երևան 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «ԿՈՂՊԱԾ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏԻ ՀԵՏՔԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 140. — 184 p.
  5. ՀՀ 2001 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]