Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մովսեսգյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Surb Astvatsatsin church in Movses-3.jpg
Եկեղեցին հարավից
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀՀ, Տավուշի մարզ, Մովսեսգյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց
Օծման թվական2011 թ. օգոստոսի 7
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակգերազանց
ԱռաջնորդԱրամ քահանա Միրզոյան
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԹովմաս Պապյան
ՀիմնադիրՎազգեն Վանեսյան
Ճարտարապետական ոճՀայկական մոդեռն
Կառուցման սկիզբ2005
Կառուցման ավարտ2011
Կոորդինատներ: 40°54′23.000000100392″ հս․ լ. 45°29′29.000000100395″ ավ. ե. / 40.90638888891677283° հս․. լ. 45.49138888891677368° ավ. ե. / 40.90638888891677283; 45.49138888891677368

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Եկեղեցին պատկանում է ՀԱԵ Գուգարաց թեմին։

Ի տարբերություն հին Սուրբ Գևորգ եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչվում է «նոր եկեղեցի»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես գյուղի նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել են հին եկեղեցու տեղում։ Հին եկեղեցին քանդել են 1937 թվականին և դրանից մնացել է միայն արևելյան պատը և հյուսիսային կողմում կառուցված մկրտության ավազանը։ 2005 թվականին մոսկվաբնակ մովսեսցի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ սկսվեց նոր եկեղեցու կառուցումը քանդածի տեղում։

Օծման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Սուրբ Գևորգ եկեղեցու արևելյան պատը և հյուսիսային կողմում մկրտության ավազանը

2011 թվականի օգոստոսի 7-ին անց է կացել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, «Բերդ» պարային համույթը և Կոմիտասի անվան լարային քառյակը և օպերային հայտնի երգչուհի Աննա Մնացականյանը[1]։

Եկեղեցու օծման օրը, օգոստոսի 7-ին, կատարվել է նաև եկեղեցու հիմնադիր Վազգեն Վանեսյանի և նրա ընտանիքի մկրտությունը նոր եկեղեցում։ Իսկ հաջորդ օրը, օգոստոսի 8-ին, կատարվել է տեղաբնակների զանգվածային մկրտություն և պսակադրության արարողություններ[1]։ Նաև բազմաթիվ սիրահար զույգեր հատուկ հետաձգել են հարսանիքի օրը, որպեսզի պսակադրվեն նոր եկեղեցում[1]։

Տարածաշրջանի հոգևոր հովիվ Արամ քահանա Միրզոյանը ասում է նոր եկեղեցու կառուցման կապակցությամբ՝

Aquote1.png Ամենահուսադրողն այն է, որ եկեղեցի այցելողների հոսքը չի դադարում։ Եվ որ գովեստի է արժանի, մարդիկ գալիս են իրենց ընտանիքներով։[2] Aquote2.png


Իսկ 2010 թվականի օգոստոսին «Կարոտ» փառատոնի շրջանակներում Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (որը արդեն համարյա պատրաստ էր, բայց պաշտոնապես բացված չէր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնելու արարողության ժամանակ ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին արձակվում[1]։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր եկեղեցու շինարարության ժամանակ օգտագործվել են ավերված հին եկեղեցու քարերը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]