Աննա Մնացականյան
Աննա Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1975 (45 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Աննա Մնացականյան (նոյեմբերի 20, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Մնացականյանը ծնվել է Երևանում։ 1990-1993 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական բաժնում: 1993 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Գոհար Գասպարյանի դասարան, որն ավարտել է 1999 թվականին: Այնուհետև՝ 1999-2000 թվականներին, ուսումը շարունակել է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում[2]:
2001-2002 թվականներին վարպետության դասեր է ստացել օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանից: ՀՀ պետական ակադեմիական կապելլայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդես է եկել որպես մենակատար՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ[2]:
1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]:
Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Ավստրիայում և Ռուսաստանում[2]:
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Ջուզեպպե Վերդի | Աիդա | Աիդա |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Վիոլետտա |
Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր | Լեոնորա |
Վինչենցո Բելլինի | Նորմա | Նորմա |
Ջակոմո Պուչինի | Տոսկա | Տոսկա |
Պիետրո Մասկանի | Գեղջկական ասպետություն | Սանտուցցա |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Կախարդական սրինգ | առաջին, երկրորդ տիկին |
Ավետ Տերտերյան | Երկրաշարժ | Աղջիկ |
Պյոտր Չայկովսկի | Պիկովայա դամա | Լիզա |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վոկալիստների միջազգաին մրցույթի դափնեկիր (1999, Լիբանան)
- «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե մրցանակ և «Օպերային երգեցողություն» անվանակարգի դափնեկիր (2007, Կորեա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Աննա Մնացականյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-11-20
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Աննա Մնացականյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-04