Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մովսեսգյուղից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսեսգյուղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Մոսեսգեղ
Մովսես, համայնապատկեր.jpg
Մովսես, համայնապատկեր
Կոորդինատներ: 40°54′23″ հս․ լ. 45°29′29″ ավ. ե. / 40.90639° հս․. լ. 45.49139° ավ. ե. / 40.90639; 45.49139
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԱրարատ Ավալյան
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2 046[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄովսեսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (267-96)
Պաշտոնական կայքmovses.am
##Մովսեսգյուղ (Տավուշի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Մոսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 63 կմ հյուսիս-արևմուտք, Մոսեսագետի ցածրադիր ափին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ բոլորը փախչում և թաքնվում են, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսեսը, որից և գյուղ կոչվում է Մովսես։ Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմնադրվել է Մովսես անունով անձնավորության կողմից, ով կառուցել է առաջին տունը՝ այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի միջնակարգ դպրոցը

Տարածաշրջանի նախկին խորհրդային վարչական կենտրոն Բերդից գտնվում է 15 կիլոմետր հեռավորության վրա, հյուսիսարևելյան հատվածում, Խնձորուտի լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև, Մոսեսգետ գետի ցածրադիր ափին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով։

Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հարավարևելյան բարձրության վրա, Ղարաբաղից եկած վերաբնակիչների կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ. մարդահամարի տվյալներով մշտական բնակչությունը կազմում է՝ 2212 (կանայք՝1174, տղամարդիկ՝ 1038)։ Նույն տվյալների համաձայն առկա բնակչությունը կազմում է 1978 մարդ։

Մովսեսգյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1897 1920 1939 1959 1970 1979 1989 2004
Բնակիչ 220 684 1139 1431 2118 2474 2904 2741 2547 2175

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում է Սբ. Գևորգ եկեղեցին (XIV-XVII դարեր), Հին Մոսես գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852 թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մոսեսգեղում ավարտվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տավուշ», Լավրենտի Միրզոյան, Երևան 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]