Կրթությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ կրթական համակարգից)
Jump to navigation Jump to search

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։

Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։

Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։

Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։

Պարտադիր դպրոցական ուսուցման բացերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Պարտադիր դպրոցական ուսուցմանը չմասնակցող երեխաների քանակը ըստ մարզերի

2017-2018 ուսումնական տարում Հայաստանում դպրոց չի հաճախել դպրոցական տարիքի 274 երեխա[1]:

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական բուհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային և միջկառավարական բուհեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտադպրոցական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Media Ampop (2018-11-08)։ «Պարտադիր ուսուցման բացերը | Ampop.am»։ Ampop.am (hy-HY)։ Վերցված է 2018-11-09