Վիքիպեդիա:Օրվա հոդված/Նոյեմբեր 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Նոյեմբեր ամսվա հոդվածները
Նոյեմբերի 1
Նատալյա Զախարինա
Նատալյա Զախարինա

Նատալյա Ալեքսանդրովնա Զախարինա (ռուս.՝ Наталья Александровна Захарьина), ամուսնական ազգանունը՝ Գերցեն (ռուս.՝ Герцен , ), Ալեքսանդր Իվանովիչ Գերցենի զարմուհին և կինը (1838 թվականից), նրա երեխաների մայրը։ Գերցենի հուշագրական «Եղելություն և խոհեր» ստեղծագործության կենտրոնական կերպարներից մեկն է։ Թողել է բավականին հարուստ էպիստոլար ժառանգություն, օրագրեր և ինքնակենսագրության պլան։

Նատալյա Ալեքսանդրովնան եղել է Սրբազան սինոդի օբեր-պրոկուրոր (նախահեղափոխական Ռուսաստանում սինոդի կամ սենատի բարձրագույն պաշտոնյա) Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի ապօրինի դուստրը։ Չափաբերական մատյանում պահպանվել է հետևյալ գրությունը. «1817 թվականի հոկտեմբերի 22-ին գեներալ Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի տանը եկվոր օտարերկրացի Քսենյան ունեցել է... Ավելին

Նոյեմբերի 2
Թելքյին լազերի տիպիկ կառուցվածք
Թելքյին լազերի տիպիկ կառուցվածք

Թելքային լազեր՝ լազեր, ակտիվ միջավայր և, հնարավոր է, որի համար ռեզոնատոր են հանդիսանում օպտիկական թելքի էլեմենտները: Ամբողջովին թելքային իրացման ժամանակ այսպիսի լազերը կոչվում է ամբողջական թելքային, լազերի կոնստրուկցիաների մեջ թելքային և այլ էլեմենտների կոմբինացված օգտագործման ժամանակ այն կոչվում է թելքային-դիսկրետ կամ հիբրիդային: Թելքային լազերները կիրառվում են արդյունաբերության մեջ մետաղների կտրման և արտադրանքի պիտակավորման, մետաղների միկրոմշակման և եռակցման, թելքային-օպտիկական կապի գծերի մեջ: Օպտիկական ճառագայթման բարձր որակը, ոչ մեծ չափերը և թելքային գծում վերականգնման հնարավորությունը հանդիսանում է նրանց հիմնական առավելությունը: Կախված իրենց կիրառման առանձնահատկություններից՝ թելքային լազերների կոնստրուկցիաների լայն տեսականի գոյություն ունի: Նրանց պատրաստման համար օգտագործվում են ինչպես Ֆաբրի-Պեռո տիպի ռեզոնատորներ, այնպես էլ օղակային ռեզոնատորներ: Հատուկ մեթոդիկաներով կարելի է միաբևեռային, գերկարճ իմպուլսներով և այլ լազերներ պատրաստել: Բոլոր թելքային լազերներում կիրառվում են հատուկ տիպի օպտիկական թելքեր, որոնցում... Ավելին

Նոյեմբերի 3
Ֆրանց Քաֆքա
Ֆրանց Քաֆքա

Ֆրանց Քաֆքա, (3 Յուլիս, 1883, Չեխական հանրապետութիւն - 3 Յունիս, 1924, ԱւստրիաՓրակա ծնած հրեական ծագումով Գերմանախօս հեղինակ։ Քաֆքա կը նկատուի Ի. դարու Անգլերէն Գրականութեան մեծագոյն դէմքերէն մէկը։ Անոր գործերը, իրապաշտութեան եւ երեւակայական ոճեր կը պարունակեն, եւ կը մարմնաւորեն ու կը վերլուծեն օտարացումի, գոյացական վիշտի, մեղքի եւ անհեթեթութեան նիւթեր։ Ֆրանց Քաֆքայի հիմնական ստեղծագործութիւններն են վէպերը՝ Դատավարութիւն, Դղեակ, Կերպարանափոխութիւն եւ այլն եւ բազմաթիւ պատմուածքները։ Քաֆքայի ստեղծագործութիւններուն մեծամասնութիւնը տպագրուած են իր մահէն ետք։ Քաֆքայի գործերէն, որոնք հրատարակուած են իր կեանքի ընթացքին՝ Contemplation, A Country Doctor եւ Die Verwandlung-ն են։ Անոնք լոյս կը տեսնէին գրական թերթիկներու մէջ, սակայն շատ քիչ ուշադրութեան կ'արժանանային։ Քաֆքայի անաւարտ գործերը, ինչպէս վէպերը՝ Der Process, Das Schloss եւ Amerika իր հրամանով վերացուած էին։ Սակայն անոր բարեկամը՝ Մաքս Պրոտ զանոնք կը հրատարակէ... Ավելին

Նոյեմբերի 4

Նոյեմբերի 5
Վաղ կենսառեակտոր, 1957, պահպանվում է Լոնդոնի գիտության թանգարանում

Մանրէները տարբեր դերեր ունեն մարդկային մշակույթի բազմաթիվ կիրառական բնագավառներում, որոշներն արտահայտվում են գրականության, երաժշտության, կինոյի և նկարչության մեջ։

Կիրառական տեսանկյունից, մանրէներն օգտագործվել են կենսաբանական զենքի պատրաստումից մինչև սննդի ֆերմենտային մշակման համար․ խմորասնկերի միջոցով քաղաքակրթության զարգացման ամենասկզբից, ինչպես օրինակ՝ Հին Եգիպտոսում, մարդիկ պատրաստել են հաց, գարեջուր և գինի։ Բակտերիաները և վիրուսները կարող են լինել ախտածիններ՝ պատճառ դառնալով մարդու, մշակաբույսերի և ընտանի կենդանիների բազմաթիվ հիվանդությունների։ Խմորումը (ֆերմենտացիան) քիմիական նյութերի կարևոր աղբյուր է, քանի որ քիմիական արտադրության մեջ դրա միջոցով ստեղծվում են ֆերմենտների և կենսաբանական այլ ակտիվ նյութերի՝ հորմոնների և ինհիբիտորների սինթեզման ճանապարհներ։ Խմորումը կիրառվում է նաև վառելիքի որոշ տեսակների՝ էթանոլի և մեթանի արտադրության մեջ․ վառելիքի որոշ տեսակներ կարող են արտադրվել նաև ջրիմուռների կողմից։ Անաէրոբ միկրօրգանիզմները կարևոր են... Ավելին

Նոյեմբերի 6

Նոյեմբերի 7
Դեբյուտանտների մուտքը բացման արարողությանը, 2014թ.

Վիեննական պարահանդես (գերմ.՝ Wiener Opernball), ավանդական միջոցառում, որը կազմակերպվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում պարահանդեսային ժամանակաշրջանում: Վեննական պարահանդեսները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մինչև 2012 թվականը ներառված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, սակայն հետագայում, կապված պարահանդեսին ֆաշիստական տարրերի կիրառման հետ, հեռացվել է ցուցակից: 1935 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի, ամենամեծ վիեննական պարահանդեսը կազմակերպվում է... Ավելին

Նոյեմբերի 8

Նոյեմբերի 9

Նոյեմբերի 10
E. coli բակտերիա
E. coli բակտերիա

Կենսաբանություն (հուն․՝ βιολογία; հին հունարեն՝ βίος՝ կյանք և λόγος (լոգոս)՝ գիտություն), բիոլոգիա, բնական գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, նրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, ֆունկցիան, զարգացումը և էվոլյուցիան։ Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են, բայց կան նրանց միավորող մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանուր են բոլոր կենսաբանական գիտությունների համար։ Կենսաբանությունը համարում է, որ կյանքի պարզագույն միավորը բջիջն է, գեները ժառանգականության պարզագույն միավորներն են, իսկ էվոլյուցիան՝ նոր տեսակների առաջացմանը նպաստող երևույթն է։ Նաև ընդունված է, որ բոլոր կենդանի օրգանիզմները գոյատևում են էներգիայի սպառման և ձևափոխման արդյունքում՝ կարգավորելով ներքին միջավայրը։

Ժամանակակից կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ... Ավելին

Նոյեմբերի 11

Նոյեմբերի 12
Հրաչ Եդուարդ Տասնապետեան (28 Յուլիս 1928, Հալէպ - 16 Մարտ 2001, Պէյրութ), հայ կրթական մշակ, մտաւորական, հրապարակախօս եւ ազգային-քաղաքական գործիչ։

Տասնապետեան յաճախած է ծննդավայր Հալէպի Ազգային Հայկազեան մանկապարտէզը, ապա նախակր­թա­րա­նը։ Տա­րի մը Մխի­թար­եան վար­ժա­րան յա­ճա­խե­լէ ետք, ան­ցած է Հա­լէ­պի Ֆրան­սա­կան Լի­սէն, որու փա­կու­մէն ետք՝ երկ­րոր­դա­կան ուս­ման վեր­ջին եր­կու տա­րի­նե­րը՝ 1945-էն սկսեալ, ամ­բող­ջա­ցու­ցած է Պէյ­րու­թի Ֆրան­սա­կան Լի­սէ­ին մէջ։ Տա­րի մը հե­տե­ւած է Պէյրու­թի Ու­սո­ղու­թեան եւ Բնա­գի­տու­թեան Ուսմանց ու Հետազօտութիւններու Կեդ­րո­նի դա­սըն­թացք­նե­րուն, ապա 1947-ին մեկ­նած է Լի­ոն (Ֆրանսա)։ Ստա­նա­լէ ետք բնա­գի­տու­թեան տիտ­ղո­սը, եր­կու տա­րի աշա­կեր­տած է Ճար­տա­րար­ուես­տա­կան Քիմ­ի­ա­գի­տու­թեան Բարձ­րա­գոյն դպրո­ցին, ուր­կէ վկայ­ուած է իբ­րեւ քիմ­ի­ա­գէտ-ճար­տա­րա­գէտ։​ Թեկ­նա­ծու դառ­նա­լով տոք­թո­րա­կան աւար­տա­ճա­ռի, տա­րի մը փոր­ձա­գի­տա­կան աշ­խա­տան­քի ըն­դուն­ուած է... Ավելին

Նոյեմբերի 13

Նոյեմբերի 14
Նյու Յորք
Նյու Յորք

Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը։ 2016 թվականի տվյալներով՝ 784 կմ² տարածքի վրա բնակվում է 8,537,673 մարդ, ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է։ Համաշխարհային հզոր այս քաղաքը մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է և նկարագրվում է որպես աշխարհի... Ավելին

Նոյեմբերի 15

Նոյեմբերի 16
Վայոլեթ Կոնստանս Ջեսոփ
Վայոլեթ Կոնստանս Ջեսոփ

Վայոլեթ Ջեսոփ (անգլ.՝ Violet Constance Jessop), ուղևորափոխադրող «White Star Line» ընկերության օվկիանոսյան լայներների (խոշոր օկիանոսյան նավ) ուղեկցորդուհի։ Վայոլեթ Ջեսոփն աշխատել է «Օլիմպիկ» դասի բոլոր լայներներում և ականատես է եղել դրանց աղետներին։ Վայոլեթ Ջեսոփը եղել է «Օլիմպիկի» տախտակամածին, երբ նա զարկվում էր «Հոուք» կրեյսերին, «Տիտանիկում», որը խփեց այսբերգին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա որպես գթության քույր ծառայել է «Բրիտանիկ» հիվանդանոցային նավում, որը խորտակվեց ականի պայթյունից։ «Օլիմպիկ» դասի բոլոր լայներներում կործանիչ պահերին լինելը Վայոլեթ Ջեսոփի կյանքի պատմությունը հանրաճանաչ դարձրեց... Ավելին

Նոյեմբերի 17

Նոյեմբերի 18
Զինանշան
Զինանշան

Լիբանան (արաբերէն՝ لبنان), պաշտօնապէս կը կոչուի Լիբանանի Հանրապետութիւն (արաբերէն՝ الجمهورية اللبنانية), պետութիւն է Միջերկրական ծովու արեւելեան ափին։ Տարածութիւնը 10.452 քմ2 է, բնակչութիւնը բաղկացած է քրիստոնեաներէ, մահմետականներէ եւ փոքրամասնութիւններէ: Ըստ «CAS»-ի հարցախոյզին, 1997-ին բնակչութեան թիւը կը հաշուէր 4 միլիոն, որու 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ Պաշտօնական լեզուն արաբերէնն է, տարածուած են նաեւ ֆրանսերէնն ու անգլերէնը։

Գլխաւոր քաղաքներն են՝ Պէյրութը (մայրաքաղաք), Թրիփոլին, Պաթրունը, Ճըպէյլը, Ճիւնին, Տամուրը, Սայտան, Սուրը, Զահլէն եւ Պաալպէքը։ Բնակչութեան շուրջ 32 տոկոսը կ'ապրի Պէյրութի եւ անոր շրջակայքի մէջ։ Դրամական միաւորը... Ավելին

Նոյեմբերի 19

Նոյեմբերի 20

Եվրոպայի խորհրդանիշներ, եվրոպական հաստատությունների կողմից ընդունված պաշտոնական խորհրդանիշներ, որոնք բնութագրում են Եվրոպայի միասնականության և ամբողջության գաղափարները: Պատմության ընթացքում ստեղծվել են Եվրոպայի մի շարք խորհրդանիշներ: Կախված խորհրդանիշից, այն կարող է օգտագործվել ոչ միայն Եվրամիության, այլև ամբողջ Եվրոպայի համար: Ամենահայտնի խորհրդանիշները ստեղծվել են Եվրոպայի Խորհրդի կողմից՝ 1950-1960-ական թվականներին և չնայած այն հանգամանքին, որ այդ խորհրդանիշները պետք է խորհրդանշեին ողջ Եվրոպան, այդուհանդերձ հասարակության մեծ մասը դրանք ասոցացնում է միայն Եվրամիության հետ: Ի հավելումն համաեվրոպական ինքնության, ԵՄ-ն, իր ընդարձակման գործընթացի ժամանակ... Ավելին

Նոյեմբերի 21

Նոյեմբերի 22

Նոյեմբերի 23
Ռեյնհարդ գործողություն, հրեաների արտաքսումը դեպի Տրեբլինկա մահվան ճամբար

Հոլոքոստը Լեհաստանում, Լեհաստանի հրեաների պլանավորված կերպով հետապնդումներն ու զանգվածային սպանությունները Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հոլոքոստի զոհ են դարձել նաև օկուպացված Լեհաստանի ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներից նաև գնչուները, ինչպես նաև պարտիզաններ, ԽՍՀՄ ռազմագերիներ և այլն:

Լեհաստանի տարածքում ձևավորվեցին հրեական գետտոներ և կառուցվեցին մեծագույն մահվան ճամբարներ, որոնք նախատեսնված էին մարդկանց զանգվածային ոչնչացման համար: Լեհաստանի մահվան ճամբարներին սպանեցին նաև Առանցքի երկրների և այլ երկրների հրեաներին՝ Հրեական հարցի վերջնական լուծման նպատակով:

Լեհաստանում մինչպատերազմական շրջանում ապրող 3.3 միլիոն հրեաներից պատերազմի ընթացքում սպանվեցին... Ավելին

Նոյեմբերի 24

«Սուրբ Իոհաննա» (անգլ.՝ Saint Joan. A Chronicle Play in 6 Scenes and an Epilogue, թարգմանվել է նաև «Սուրբ Ժաննա»), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը։ Գրվել է 1923 թվականին, բեմադրվել նույն թվականի դեկտեմբերին։ Պիեսի գլխավոր հերուսուհին Ժաննա դ'Արկն է։ Պիեսի գործողությունները կատարվում են 15-րդ դարում՝ Հարյուրամյա պատերազմի ընթացքում, երբ Ժաննա դ'Արկի հայտնվելը և նրա համարձակ գործողությունները պատերազմի ընթացքը փոխեցին հօգուտ Ֆրանսիայի։ Պիեսի գլխավոր թեման հեղինակի խորհրդածություններն են՝ պատմության և մարդկության առաջընթացի մեջ վառ անհատականությունների ունեցած դերի մասին։ Քննադատները Ժաննա դ'Արկին համարում են Շոուի դրամատուրգիայի լավագույն և ամենավառ կերպարը, որը միավորում է «վեհությունն ու պարզությունը, կատակերգականն ու ողբերգականը, հոգեկան ինքնուրույնությունն ու անձնավորության տարերային ուժը»։

Պիեսն աղմկալի հաջողություն է ունեցել. Լոնդոնում միայն առաջին տարվա ընթացքում եղել է ... Ավելին

Նոյեմբերի 25
Ֆինլանտայի Ռուքա լեռնադահուկային առողջավայրը

Զբօսաշրջութիւնը Ֆինլանտայի Մէջ (ֆին.՝ Matkailu Suomessa), Ֆինլանտայի Հանրապետութեան տնտեսութեան գլխաւոր եկամուտներէն մէկն է։

Ֆինլանտա կը գտնուի Հիւսիսային Եւրոպայի Սքանտինաւեան թերակղզիի արեւելքը։ Տեղակայուած է Պալթեան վահանի սահմաններուն մէջ։

Ֆինլանտայի զբօսաշրջութեան պատմութեան բարձրակէտը կը համարուի 1996 թուականը, երբ այս երկիրը կը դառնայ Շենկենեան համաձայնութեան անդամ (Նախորդ տարի Ֆինլանտա միացած էր Եւրոպական Միութեան)։ 2011-ին Ֆինլանտա այցելած են 7,3 միլիոն զբօսաշրջիկներ, ինչ որ 17 %-ով կը գերազանցէր 2010-ի ցուցանիշները։ 2013-ի տուեալներով զբօսաշրջիկներու համար Ռուսաստանի Դաշնութեան մէջ Ֆինլանտա այցելելու համար տրուած է աւելի քան 1,5 միլիոն վիզա։ 2014-էն սկսեալ Ֆինլանտա կը սկսի հետաքրքրել ասիական երկիրներու զբօսաշրջիկները, մասնաւորապէս Ճափոնէն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետութենէն եւ Հարաւային Քորեայէն:

Որպէս զբօսաշրջային երկիր՝ Ֆինլանտա ունի իր բնորոշումները... Ավելին

Նոյեմբերի 26
Ռուսական կայսրության զինանշանը
Ռուսական կայսրության զինանշանը

Ռուսական կայսրություն (ռուս. նախահեղ.՝ Россійская Имперія, ռուս.՝ Российская империя), կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։

Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և... Ավելին

Նոյեմբերի 27
«Կոմեդիա դել'արտեի թատերախումբը Թաուն Սքուերում»

Կոմեդիա դել'արտե (իտալ.՝ Commedia dell'arte), դիմակների կատակերգություն, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի ակունքները վաղ միջնադարի առաջավոր ասիական և դասական միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են։ Տարբեր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես «la commedia a soggetto» (սցենարային թատրոն), «la commedia all 'improvviso» (իմպրովիզացիայի թատրոն) կամ «la commedia degli zanni» (կոմեդիա ձաննի

Թատրոնը գոյատևել է 16-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի վերջը՝ զգալի ազդեցություն թողնելով արևմտաեվրոպական դրամատիկական թատրոնի հետագա զարգացման վրա։ Դիմակներով կատակերգություններ խաղացող թատերախմբերը առաջին պրոֆեսիոնալ թատերախմբերն էին Եվրոպայում, որտեղ դրվեցին դերասանական վարպետության հիմքերը (կոմեդիա դել'արտե կամ արհեստական թատրոն եզրը մատնանշում է թատերական խաղում դերասանների կատարելիությունը) և որտեղ առաջին անգամ ի հայտ եկան ռեժիսորական տարրեր (այս գործառույթը կատարում էր թատերախմբի առաջատար դերասանը, որը կոչվում էր կապոկոմիկո)։

19-րդ դարում կոմեդիա դել'արտեն սպառում է իրեն, սակայն շարունակվում է մնջախաղում և մելոդրամայում։ 20-րդ դարում կատակերգությունը Մեյերխոլդի և Վախթանգովի, ինչպես նաև ֆրանսիացի Ժակ Կոպոյի և Ժան Լուի Բառոյի սինթետիկ թատրոնի համար մոդել էր, որը վերածնում էր... Ավելին

Նոյեմբերի 28

Նոյեմբերի 29
Մելանժ սուրճ
Մելանժ սուրճ

Վիեննական սրճարան (գերմ.՝ Wiener Kaffeehaus), հանրային սննդի բնորոշ վայր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որը մինչ այժմ մեծ դերակատարում ունի ավստրիական մայրաքաղաքի մշակույթում և ավանդույթներում: Ավստրիական կայսրության ժամանակաշրջանի գրող Պետեր Ալտենբերգը վիեննական սրճարանները նկարագրել է որպես «ոչ տանը, բայց և ոչ դրսում»:

2011 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Վիեննայի սրճային ավանդույթները ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Վիեննայի բնակիչները սկսել են սուրճ ըմպել 1660-ական թվականներից, սակայն Վիեննայի առաջին սրճարանները բացվել են 1680-ական թվականներին: Կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Վիեննայի առաջին սրճարանները բացվել են... Ավելին

Նոյեմբերի 30
Ռիելը 1885 թվականին
Ռիելը 1885 թվականին

Լուի Ռիել (ֆր.՝ Louis Riel, հոկտեմբերի 22, 1844, Ռեդ Ռիվեր գաղութ - նոյեմբերի 16, 1885, Ռեջայնա, Կանադա), կանադացի կարևորագույն քաղաքական գործիչներից մեկը, Մինիտոբա նահանգի հիմնադիրներից, կանադացի մետիսների ամենաճանաչված առաջնորդներից, ով պայքարի է ելել Հյուսիսարևմտյան տարածքների անգլալեզու գաղութարարների դեմ: Մետիսների ապստամբությունների շարքի գլխավոր կազմակերպիչ, որն ավարտվել է նրա մահապատժով:

Լուի Ռիելը ծնվել է 1844 թվականին Սեն-Բոնիֆաս քաղաքում` մետիսների ընտանիքում: Նրա հայրը` Լուի Ռիել Ավագը (1817-1864), սերում էր Հյուսիսարևմտյան հնաբնակներից, որսորդ էր և ֆրանկո-մետիսների ոչ ֆորմալ առաջնորդ: Նրա կինը՝ Լուի Կրտսերի մայրը՝ Ժյուլի Լաժիմոդերը (Julie Lagimodière, 1822-1906), նույնպես ծնունդով տեղացի էր, Հյուսիս–արևմուտք եկած առաջին սպիտակամորթ կնոջ աղջիկը: Երբ Լուի կրտսերը դեռևս ծծկեր երեխա էր, նրա հայրը ղեկավարում էր մորթեղենի ազատ առևտրի համար պայքարի շարժումը՝ ուղղված... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր