Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մարտ 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Մարտ ամսվա հոդվածները
Մարտի 1
Պաբլո Ալբորան
Պաբլո Ալբորան

Պաբլո Ալբորան, իսպանացի երգիչ և երաժիշտ: Առաջադրվել է 14 Լատինական Գրեմմիի։ Թողարկել է 3 ստուդիական ալբոմ, 2 կենդանի կատարմամբ ալբոմ, 6 սինգլ, 6 տեսահոլովակ և բազում զուգերգեր։ Ալբոմները թողարկվում են EMI Music լեյբլի կողմից: Առաջին բեմելը եղել է 2010 թվականին՝ «Solamente tú» («Միայն դու») սինգլով, որը նրա դեբյուտային ալբոմի՝ «Pablo Alborán»-ի առաջին սինգլն էր։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի փետրվարին՝ դառնալով 1998 թվականից հետո առաջին ալբոմն Իսպանիայում, որ վաճառքի թվով գրավեց առաջին հորիզոնականն առաջին իսկ շաբաթվա ընթացքում:

Իր առաջին ալբոմից հետո թողարկեց «En acústico» ալբոմը, որը երգչի առաջին ձայնագրված, կենդանի կատարմամբ համերգն էր։ Ալբոմն Իսպանիայում կրկին առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Մի քանի շաբաթ անց ալբոմը թողարկվեց նաև Պորտուգալիայում՝ շաբաթներ շարունակ պահպանելով առաջին հորիզոնականը։ Սինգլներից առանձնացվում են երկուսը՝ «Solamente tú» («Միայն դու») և «Perdóname» («Ների՛ր ինձ»)՝ Կարմինիոյի հետ համատեղ կատարմամբ։ Սինգլները վաճառքի թվով առաջատար էին թե՛ Իսպանիայում, թե՛ Պորտուգալիայում:

Ըստ Parlophone ընկերության՝ Պաբլո Ալբորանն ամբողջ աշխարհում իր առաջին 3 ալբոմներից վաճառել է ավելի քան մեկ միլիոն օրինակ և 2,5 տարվա ընթացքում եղել է Պորտուգալիայի ու Իսպանիայի (2011, 2012) ամենաշատ ալբոմ վաճառած երգիչը։ Ունեցել է 30 պլատինե...Ավելին

Մարտի 2
Ադամանդե վզնոց՝ վերականգնված ցիրկոնիումով և Մարի Անտուանետ թագուհու դիմանկարը
Ադամանդե վզնոց՝ վերականգնված ցիրկոնիումով և Մարի Անտուանետ թագուհու դիմանկարը

Թագուհու վզնոց, 1785-1786 թվականներին խարդախության մասին աղմկահարույց և սկանդալային քրեական գործ, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի համար իբրև թե նախատեսված վզնոցին տիրանալու նպատակով, որը տեղի է ունեցել նախքան Ֆրանսիական հեղափոխությունը։ Այս գործի ոչ բոլոր մանրամասներն են բացահայտված։ 

Լյուդովիկոս XV -ի մահից հետո ֆրանսիացի Բեմեր և Բասանժ ոսկերիչների ձեռքում մնացել էր 2 միլիոն լիվր հսկայական արժողությամբ հրաշալի ադամանդե վզնոցը, որը պատրաստված էր թագավորի ֆավորիտուհու՝ Դյուբարիի համար։ Թագավորի մահից հետո ֆավորիտուհին զրկվեց իր հարստություններից, իսկ նման թանկարժեք զարդի համար նոր գնորդ գտնելը հեշտ չէր։ 1781 թվականին ոսկերիչները փորձեցին համոզել նոր թագուհի Մարի Անտուանետին ձեռք բերել վզնոցը, բայց թագուհին, ֆինանսների սղությունը նկատի ունենալով, չհամարձկվեց նման խոշոր գումար պահանջել Լյուդովիկոս XVI-ից։

Որոշ ժամանակ անց պալատական տիկիններից մեկը՝ խաբեբա և բախտախնդիր Ժաննա Լամոտ Վալուան, որն իրեն համարում էր թագուհու մտերիմներից (չնայած ՝ Մարի Անտուանետը 1793 թվականին իր մահապատժից առաջ հայտարարել է, որ կյանքում երբևէ նրա հետ ծանոթ չի եղել), ոսկերիչների խնդրանքով համաձայնել էր համոզել Մարի Անտուանետին։ Մի քանի օր անց Լամոտը ոսկերիչներին հայտնում է...Ավելին

Մարտի 3

Վահան Արծրունի (Ծնած՝ 5 Դեկտեմբեր, 1965-ին, Երեւան, (Հայաստան)): Երգահան, երգիչ: Թատերագէտ, թատերագիր՝ Անուշ Ասլիբեկեանի ամուսինը:

Վահան Արծրունի յառաջադէմ հայ ստեղծագործող է, որ հաւատարիմ մնալով հայ երաժշտութեան աւանդոյթներուն, համադրելով ազգային, ակադեմական եւ ժամանակակից երաժշտութեան արտայայտչամիջոցները, իր արուեստով կը հաստատէ ուրոյն մշակութային արժէքաւոր համակարգ մը: Կը ստեղծագործէ երաժշտութեան բազմաթիւ ոլորտներու մէջ (քամերային երաժշտութենէն մինչեւ ռոք, ելեկտրոնայինէն` սիմֆոնիք եւ երգչախմբային երաժշտութիւն), հանդէս կու գայ տարբեր համերգային ծրագիրներով Հայաստանի եւ արտասահմանի մէջ, շարժապատկերի, ինչպէս նաեւ թատրոնի եւ ժամանակակից արուեստի ցուցադրութիւններու համար երաժշտութիւն կը յօրինէ:

Վահան Արծրունիի ձայնա- եւ տեսասկաւառակները կը հրատարակուին եւ կը վերահրատարակուին ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Աւստրալիոյ եւ Ռուսաստանի մէջ: Ան աշխոյժ համերգային գործունէութիւն կը ծաւալէ Հայաստանի, Ռուսաստանի, Միջին Արեւելքի, Եւրոպայի եւ Ամն-ի մէջ:

Վահան Արծրունի յայտնի է նաեւ շարժապատկերի, ոգեշնչող շարժանկարի, թատրոնի եւ արդի արուեստի... Ավելին

Մարտի 4
Դուեյն Դե Ռոզարիո
Դուեյն Դե Ռոզարիո

Դուեյն Դե Ռոզարիո, կանադացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան: 1998 թվականից 2015 թվականը հանդես է եկել Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականում և համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Դե Ռոզարիոն չորս անգամ ճանաչվել է Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2015 թվականի մայիսի 10-ին Ռոզարիոն հայտարարել է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:

Դե Ռոզարիոն գայանական ներգաղթյալների ընտանիքից է, ովքեր տեղափոխվել են Կանադա 1970-ական թվականներին: Երեք տարեկան հասակում Դե Ռոզարիոն սկսում է խաղալ իր հայրենի քաղաքի ակումբներից մեկի՝ «Սկարբորո Բլիզարդի» մանկական կազմում: 1985 թվականին ծնողները Դուեյնին և նրա երկու եղբայրներին տալիս են Սուրբ Մարիա Գորետիի տարեկան ճամբարը: Հենց ֆուտբոլիստի խոսքերով՝ ճամբարին մասնակցելը շատ մեծ ազդեցություն է ունենում իր վրա. նա սովորում է թիմային աշխատանք, ինչը շատ անհրաժեշտ է դառնում իր համար ինչպես պրոֆեսիոնալ կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում, իսկ ճամբարային դաստիարակության մեթոդները Դե Ռոզարիոն օգտագործում է ֆուտբոլային ակադեմիայի սանների հետ աշխատանքի ժամանակ:

1994 թվականին Դե Ռոզարիոն, հետևելով իր մեծ եղբոր օրինակին, որը բուսակեր էր դարձել... Ավելին

Մարտի 5

Լասկո քարանձավ, Ֆրանսիայում գտնվող ուշքարեդարյան կարևորագույն հուշարձան` բացառիկ այնտեղ պահպանված ժայռապատկերների քանակի, որակի և պահպանվածության առումով: Երբեմն Լասկոն անվանում են «նախնական գեղանկարչության Սիքստինյան կապելլա»: Այնտեղ գտնվող նկարված ու փորագրված պատկերների ստեղծման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ. դրանք ի հայտ են եկել մ. թ. ա. 18-15-րդ հազարամյակներում: Երկար ժամանակ դրանք վերագրվում էին մադլենյան մշակույթին, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ամենայն հավանականությամբ վերաբերում են ավելի վաղ շրջանի սոլյուտրեյան մշակույթին:

Քարանձավը գտնվում է Ֆրանսիայի պատմական Պերիգոր (ֆր.՝ Périgord) շրջանի Մոնտինյակ համայնքում (Դորդոն դեպարտամենտ)` Պերիգյո քաղաքից մոտ 40 կմ հարավ-արևելք: Այն գտնվում է Վեզեր գետի ձախ ափին` կրաքարե բլրի վրա: Ի տարբերություն այդ շրջանում գտնվող շատ այլ քարանձավների` Լասկոն համեմատաբար չոր քարանձավ է. անջրաթափանց մարմարի շերտը խոչընդոտել է ջրի ներծծմանը և կալցիտային գոյացությունների առաջացմանը:

Քարանձավը պատահաբար բացահայտվել է 1940 թվականի սեպտեմբերի 12-ին չորս դեռահասների կողմից: Նրանք հանդիպել են մի նեղ բացվածքի, որ առաջացել էր կայծակնահար սոճու ընկնելուց հետո: Մարսել Ռավիդան, Ժակ Մարսելը, Ժորժ Անյելը և Սիմոն Կոենկան այդ բացվածքի մասին տեղեկությունը հայտնել են իրենց ուսուցչին:

Նախնադարի պատմության մասնագետ Անրի Բրեյլը, որ գերմանական օկուպացման ժամանակ թաքնվել էր... Ավելին

Մարտի 6
Առաջին տպավորության էֆեկտ, մարդու մասին առաջին հանդիպման առաջին րոպեներին ձևավորված կարծիքի ազդեցություն, որն ազդում է այդ մարդու հետագա անհատական գնահատմանի և հետագա գործունեության վրա: Պայմանավորված է միջանձնային հարաբերությունների անտրոպոլոգիական, զգայա-էսթետիկական, սոցիալական ազդեցություններով: Այս ֆենոմենը թույլ է տալիս արագ և ընդհանրական տպավորություն ստանալ մարդու մասին և այդ տպավորությունը կիրառել հետագա շփումները կառուցելու համար: Առաջին տպավորությունը կարող է ձևավորվել միտումնավոր կամ ակամայից: Այդ տպավորության գործոններ կարող են լինել մարդու արտաքին տեսքը, վարքը: Սակայն առաջին տպավորությունը կախված է նաև ընկալողի անձնային հատկանիշներից և այդ պատճառով կարող է լինել ընդհանրական կամ կոնկրետ, համապարփակ կամ մակերեսային, պոզիտիվ կամ նեգատիվ և այլն: Առաջին տպավորության էֆեկտը դասվում է դիտարկման մեթոդի կիրառման որոշ տեսակի սխալների թվին:

1993 թվականին առաջին տպավորության ֆենոմենը պարզելու համար ամերիկացի հոգեբաններ Նալինի Ամբադիի (անգլ.՝ Nalini Ambady) և Ռոբերտ Ռոզենթալի (անգլ.՝ Robert Rosental) հոդվածում նկարագրվել է գիտափորձ, որը կապված էր սոցիալական ինտուիցիայի հետ: Ի սկզբանե Ամբադին ուզում էր... Ավելին

Մարտի 7
Ֆիլմի տարբերանշանը
Ֆիլմի տարբերանշանը

Անհավանական Սարդ-մարդը 2, 2014 թվականի՝ սուպերհերոսի մասին ամերիկյան ֆիլմ, որը պատմում է Marvel ComicsՍարդ-մարդը կերպարի մասին: Նկարահանվել է ռեժիսոր Մարկ Ուեբի և թողարկվել Columbia Pictures-ի կողմից։ Այն Սարդ-մարդու հինգերորդ կենդանի ներկայացումն է ֆիլմում, որը ստեղծվել է Columbia Pictures-ի և Marvel Entertainment-ի կողմից։ Հանդիսանում է «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմի սիկվելը և «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմաշարի վերջին կինոնկարը։ Սցենարը գրել է Ջեյմս Վանդերբիլթին, իսկ Ալեքս Կուրտզմանն և Ռոբերտո Օրչին վերաշարադրել են այն։ Գլխավոր դերերում են Էնդրյու Գարֆիլդը Փիթեր Փարքերի / Սարդ-մարդու դերում, Էմմա Սթոունը՝ Գվեն Սթեյսիի, Դեյն ԴեՀանը՝ Կանաչ Գոբլինի / Հարի Օզբորնի, Քեմփբել Սքոթը և Էմբեթ Դևիդտզը՝ Փիթերի ծնողների՝ Ռիչարդ և Մերի Փարքերների, իսկ Սալլի Ֆիլդը հորաքույր Մեյի դերերում։ Դերասանական կազմում նորեկներ են չարագործների դերեր կատարող Փոլ Ջիամատին Ռնգեղջյուրի / Ալեքսեյ Սիտցևիչի և Ջեյմի Ֆոքսը Էլեկտրոյի / Մաքս Դիլոնի դերերում։

«Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմի զարգացումն սկսեց «Անհավանական Սարդ-մարդու» հաջողությունից հետո։ ԴեՀան, Ջիամատին, Ջոնսը և Քուփերը դերասանական կազմին միացան 2012 թվականի դեկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Նկարահանումները տեղի ունեցան Նյու Յորքում 2013 թվականի փետրվարից հունիս։ Ֆիլմը թողարկվեց 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով 2014 թվականի մայիսի 2-ին Միացյալ Նահանգներում՝ երկու համաշխարհային պրեմիերաներով, որոնք տեղի ունեցան... Ավելին

Մարտի 8
Զիտկալա-Շա
Զիտկալա-Շա

Զիտկալա-Շա, ամերիկյան հնդկացի գրող Յանկտոն-սիու ցեղից, հյուսիսամերիկյան հնդկացիական բանահյուսության նմուշների առաջին հավաքողներից մեկը։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «Ամերիկացի հնդկացիների զրույցներ» և «Հին հնդկացիական լեգենդներ»։ Հնդկացիների քրիստոնեացման ժամանակ տպագրել է «Ինչու եմ ես հեթանոս» (Why I Am a Pagan) էսսեն, կոմպոզիտոր Ու․ Հանսոնի հետ համատեղ գրել է «Արևի պար» օպերան՝ համանուն ծիսակատարության հիման վրա։

Զիտկալա-Շան հայտնի է դարձել որպես մուլտիկուլտուրալիզմի և մի ժամանակ գերիշխող մշակութային ձուլման քաղաքականության ֆոնի վրա ամերիկյան հնդկացիների քաղաքացիական ազատության պաշտպան։ Զիտկալա-Շայի ինքնակենսագրությունն ամերիկյան հնդկացիների առաջին ինքնակենսագրություններից մեկն է, որի վրա չեն ազդել թարգմանիչներն ու խմբագիրները։ Նրա մայրենի լեզուն սիու լեզվի բարբառներից մեկն է՝ դակոտան, բայց ժամանակակիցներից մեկն ընդգծել է նրա՝ «անգլերենին գերազանց տիրապետելը»:

Զիտկալա-Շան ծնվել է Հարավային Դակոտայի Յանկտոն արգելաբնակավայրում Լիթլ Բիգհորնի ճակատամարտի տարում... Ավելին

Մարտի 9
ԽՍՀՄ ատոմային նախագիծ, ԽՍՀՄ ատոմային ծրագրի ռազմական մաս, հիմնարար հետազոտություն, ատոմային ծրագրերի մշակում և դրանց գործնական իրականացում ԽՍՀՄ-ում, որի նպատակն էր միջուկային էներգիան օգտագործել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար:

Մինչև ատոմային նախագիծը, 1930-1941 թթ. ատոմի միջուկի վերաբերյալ արդեն կատարվել էին ռադիոքիմիական հիմնարար հետազոտություններ: Այդ ընթացքում «ԽՍՀՄ ԳԱ միջուկային ֆիզիկայի վերաբերյալ համամիութենական համաժողովներում» ներկայացվում էին ոչ միայն ատոմային ֆիզիկայի, այլև երկրաքիմիայի, ֆիզիկական քիմիայի, անօրգանական քիմիայի և այլ բնագավառներում կատարված խորհրդային և այլ երկրների հետազոտությունները, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների հետազոտողներ: 1920-ական թվականներից ԽՍՀՄ-ում միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար էին համարվում Լենինգրադի ՌԳԱ Վ. Գ. Խլոպինի անվան ռադիումային ինստիտուտը և Ա. Ֆ. Իոֆեի անվան Ֆիզտեխը, Խարկովի Ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտը (ԽՖՏԻ), Մոսկվայի Ն. Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը:

Ատոմի միջուկի բնագավառում հեղինակություն էր վայելում Վ. Գ Խլոպինը: Նշանակալից ներդրում են ունեցել նաև Ռադիումային ինստիտուտից Գ. Ա. Գամովը, Ի. Վ. Կուրչատովը և Լ. Վ. Միսովսկին... Ավելին

Մարտի 10

Արամ Հայկազ (22 Մարտ 1900, Շապին Գարահիսար - 10 Մարտ 1986, Նիւ Եորք), ամերիկահայ արձակագիր։

Բուն անունով Արամ Չեքեմեան։ Ծնած է Շապին Գարահիսար։ Մայրը՝ Իւղաբեր, ու քոյրերը 1915-ին օսմանցի թուրքերու կողմէ հայերու դէմ հալածանքին զոհերէն դարձան, բռնի կերպով իրենց տունէն քալեցին սուրիական անապատին մէջ: Սովահար եւ ընչազուրկ` անոնք հասան գիւղ մը, ուր այլ հայերու հանդիպեցան, որոնք իսլամութիւնը ընդունելէ ետք կ՛աշխատէին թուրքերու տուներուն մէջ: Ընդառաջելով իր մօր խնդրանքներուն` փոքրիկն Հայկազ եւս հաւատափոխ դարձաւ: Յաջորդող չորս տարիներուն ան ապրեցաւ քրտական ցեղախումբերուն մօտ` արածելով ոչխարները, հաւաքելով բերքը, կերակրելով հաւերը: Քիւրտ ընտանիքներուն անմիջական հարեւանութեամբ ապրելով` ան սորվեցաւ անոնց սովորութիւնները, գաղտնիքները եւ խորամանկութեամբ` խոցելի կէտերը: Չորս տարի ետք ան յաջողեցաւ դուրս գալ Փոքր Ասիայէն:1919-ին կը փախչի Պոլիս, իսկ մէկ տարի ետք վերջնականապէս կը հաստատուի Նիւ Եորք։

21 տարեկանին ան Ամերիկա գաղթեց եւ սկսաւ գրելու եւ հրապարակելու իր յուշերը ջարդերուն... Ավելին

Մարտի 11
Մարի Լաֆարժ
Մարի Լաֆարժ

Մարի Լաֆարժ, Ֆրանսիայում աղմուկ հանած դատական գործընթացի առանցքային կերպար, 1840 թվականին մեղադրվել և դատապարտվել է ամուսնուն մկնդեղով թունավորման համար։ Նրա դատական գործընթացն առաջինն էր, որ լուսաբանվել է օրաթերթերում։ Մարի Լաֆարժը նաև առաջինն էր համաշխարհային դատական պրակտիկայում, որ դատապարտվել է անմիջապես փորձագիտական տվյալների հիման վրա՝ դատական թունագիտության մեթոդների արդյունքում։

Մարի Կապելը հրետանային սպայի դուստր էր, հետագայում պնդում էր, որ իր տատիկը ազնվական ծագում ուներ՝ սկզբնավորումը բխեցնելով Կառլոս Մեծի սերնդից։ Մարիի հայրը զոհվում է որսի ժամանակ, երբ նա դեռևս 12 տարեկան էր։ Մոր մահից հետո 18-ամյա Մարի Կապելը մնում էր մորաքրոջ՝ Ֆրանսիական բանկի տնօրենի կնոջ մոտ։ Խնամակալները հոգ էին տանում նրա մասին՝ տեղավորելով նրան ազնվական օրիորդների ուսումնարանում, սակայն Մարին ցանկություն ուներ հավասար լինել ազնվական արիստոկրատների դուստրերին, սակայն նրա օժիտն աննշան էր և չէր բավարարում նրա պատվասիրությունը։ Մինչև 23 տարեկանը նա այդպես էլ չամուսնացավ, որից հետո ազգականների դիմեցին ամուսնական միջնորդի։ Միակ թեկնածուն 29-ամյա Շառլ Լաֆարժն (Charles Pouch-Lafarge) էր՝ Վիժուայի հաշտարար դատավորի որդին։

Շառլ Լաֆարժի հայրը 1817 թվականին գնել էր Կորեզի մոտ գտնվող Լե Գլանդեի նախկին... Ավելին

Մարտի 12
Ակտիվ գալակտիկա M87-ի պատկերը՝ ստացված «Հաբլի» հեռադիտակի օգնությամբ
Ակտիվ գալակտիկա M87-ի պատկերը՝ ստացված «Հաբլի» հեռադիտակի օգնությամբ

Սև խոռոչ, տարածաժամանակայինի բնագավառ, որի գրավիտացիոն ձգողականությունն այնքան մեծ է, որ այն թողնել չեն կարող նույնիսկ լույսի արագությամբ շարժվող օբյեկտները, այդ թվում հենց լույսի քվանտը: Այս շրջանի սահմանը կոչվում է իրադարձությունների հորզոն, իսկ նրա բնութագրական չափերը՝ գրավիտացիոն շառավիղ: Գնդաձև համաչափ սև խոռոչի պարզագույն դեպքում այդ սահմանը հավասար է Շվարցշիլդի շառավղին: Տեսականորեն տարածաժամանակային այսպիսի շրջանների գոյության հնարավորությունը հետևում է Այնշթայնի հավասարումների մի քանի ճշգրիտ լուծումներից, որոնցից առաջինը 1915 թվականին ստացել է Կառլ Շվարցշիլդը: Տերմինի ճշգրիտ հայտնագործողը հայտնի չէ, բայց բուն անվանումը մասսայականցվել է Ջոն Արչիբալդ Ուիլլերի կողմից և առաջին անգամ հրապարակորեն օգտագործվել է նրա «Մեր տիեզերքը՝ հայտնին և անհայտը» (անգլ.՝ Our Universe: the Known and Unknown) հանրահայտ դասախոսության ժամանակ 1967 թվականի դեկտեմբերի 29-ին: Ավելի վաղ այսպիսի աստղագիտական օբյեկտներին անվանում էին «կոլապսացված աստղեր կամ կոլապսարներ» (անգլ.՝ collapsed stars)-ից, ինչպես նաև «սառած աստղեր»:

Սև խոռոչների գոյության փաստը սերտորեն կապված է գրավիտացիայի տեսության իրական լինելու հետ, որից հետևում է նրանց գոյությունը: Ժամանակակից ֆիզիկայում, ամենից լավ փորձնականորեն... Ավելին

Մարտի 13
Ջիմ Բաքստերի արձանը
Ջիմ Բաքստերի արձանը

Ջիմ Բաքստեր, շոտլանդացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել ձախ կիսապաշտպանի դիրքում: Ծնվել, սովորել և իր սպորտային կարիերան սկսել է Ֆայֆում: Կարիերայի գագաթնակետին ֆուտբոլիստը հասել է 1960-ական թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեյնջերսի» կազմում: Այդ շրջանում Ջիմն ակումբի հետ 10 տիտղոս է վաստակում (1960-1965 թվականներ):

Երկրպագուները Բաքստերին տվել են «Slim Jim» (Նիհար Ջիմ) մականունը ֆուտբոլիստի մարմնակազմության համար: Սակայն վնասվածքին հաջորդող վերականգնման շրջանում Ջիմը հակվում է դեպի ալկոհոլը և 1964 թվականի դեկտեմբերին լքում է ակումբը: 1965 թվականի տրանսֆերային պատուհանի շրջանակներում Ջիմը պայմանագիր է կնքում անգլիական «Սանդերլենդի» հետ: Երկուսուկես տարվա ընթացքում նա նոր թիմի կազմում մասնակցում 98 խաղի և դառնում 12 գոլի հեղինակ: Այնտեղ նա հայտնի է դառնում շնորհիվ իր սովորության. Ջիմը խաղի նախորդ երեկոյան հարբում էր, իսկ հաջորդ օրը հրաշալի խաղ էր ցուցադրում: 1967 թվականի վերջում «Սանդերլենդը» Ջիմին վաճառում է «Նոթինգհեմ Ֆորեստին», որն էլ իր հերթին սիմվոլիկ գումարի դիմաց 1969 թվականին ֆուտբոլիստին վաճառում է «Ռեյնջերսին»: Մեկ մրցաշրջան «Ռեյնջերսի» կազմում անցկանցելուց հետո Բաքստերը 1970 թվականին, 31 տարեկան հասակում հեռանում է ֆուտբոլից:

1961 թվականից մինչև 1967 թվականը Ջիմը եղել է Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը և ցուցադրել է համեմատաբար կանոնավոր արդյունքներ: Բաքստերն Անգլիայում պարտվել է ընդամենը... Ավելին

Մարտի 14
Թբիլիսիի հայոց վանք
Թբիլիսիի հայոց վանք

Թբիլիսիի հայոց վանք, հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տաիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին։ Հիմնադրվել է 14-րդ դարում։ Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը։ 1914 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին։

Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից։

Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով։ Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր։ Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթավյանը։ Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք։ Նմանեցվել է Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին։

Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների... Ավելին

Մարտի 15

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։

Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։

Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է... Ավելին

Մարտի 16

Շատո Սեն Կլու, Փարիզի կենտրոնից մոտավորապես 10 կմ արևմուտք՝ Օ-դը-Սեն գավառում տեղակայված թագավորական պալատ, որից հիանալի տեսարան է բացվում Սենայի և Փարիզի վրա։ Գտնվում է Սեն Կլու քաղաքի տարածքում։ Սեն Կլու պալատը կապված է եղել Ֆրանսիայի պատմության բազաթիվ իրադարձությունների հետ։ Կառուցվել է մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակներում (1658-1784) Օռլեանի տան դքսերի կողմից, որոնց պատկանել է Սեն Կլու դաստակերտը։ Կլասիցիզմի ոճով կառուցված ֆրանսիական ճարտարապետության ադամանդ, որը կառուցվել էր Լյուդովիկոս XIV-ի եղբոր՝ Օռլեանի դքսի պատվերով, հետագայում Լյուդովիկոս XVI -ը ձեռք է բերել և նվիրել է Մարի Անտուանետին: Այստեղ հանդպումներ են կազմակերպել Նապոլեոն I և Նապոլեոն III կայսրերը։ Պալատը չի հասել մեր օրերը, սակայն պալատական զբոսայգին 17-րդ դարի վիճակում գրեթե անփոփոխ պահպանվել է և Ֆրանսիայի խոշորագույն զբոսայգիներից մեկն է։ Այն պուրակային ճարտարապետության բարձրագույն վարպետության հիանալի նմուշ է:

VI դարում Քլոդովալդ (ֆր.՝ Chlodovald, մոտ 520-560 սեպտեմբերի 7) Մերովինգների տոհմից Քլոդոմիր թագավորի թոռն այդ վայրերում հիմնել է վանական համալիր։ Մահից հետո նրա գերեզմանը դարձել է քրիստոնյաների ուխտատեղի, իսկ նա ինքը սուրբ է հռչակվել։

Վանական համալիրի մոտ առաջացել է համանուն Սեն Կլու քաղաքը։ 1346 թվականին Հարյուրամյա պատերազմի ընթացքում այն այրվել է անգլիացիների կողմից... Ավելին

Մարտի 17
Քրիստափոր Միքայէլեան
Քրիստափոր Միքայէլեան

Քրիստափոր Միքայէլեան, հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն,Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան երիցագոյնն ու կեդրոնական դէմքը, որ մեր ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ անկրկնելի բարձունք մը նուաճած է իբրեւ հայու յեղափոխական կամքին ու յանդգնութեան, այլեւ մարտունակ ուժին եւ կազմակերպական տաղանդին մարդակերտ դարբինը:

Քրիստափոր Միքայէլեան ծնած է 18 Հոկտեմբեր, 1859-ին, Նախիջեւանի Գողթն գաւառի վերին Ագուլիս գիւղը։ 4 տարեկանին կը կորսնցնէ մայրը, իսկ 10 տարեկանին` հայրը: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին ծխական դպրոցը։ 1876-ին, ընդունուած է Թիֆլիսի ուսուցչական հիմնարկը, որու ընթացքը աւարտած է 1880-ին։ 1880-1884-ին ուսուցչական պաշտօն վարած է ծննդավայրին Վերին Ագուլիսի մէջ: Ուսուցչական այդ տարիները Քրիստափորի մէջ կ'արմատաւորեն յեղափոխական ու ընկերվարական... Ավելին

Մարտի 18

Ջեք Ճնճղուկ, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի գլխավոր կերպարը, որ ստեղծել են սցենարիստներ Թեդ Էլիոթը և Թերի Ռոսիոն և մարմնավորել է Ջոնի Դեփը։ Վերջինս նախ նկարահանվել է 2003 թվականի «Կարիբյան ծովի ծովահենները։ Սև մարգարտի անեծքը» ֆիլմում, ապա շարունակություններում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» (2006), «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» (2007), «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» (2011) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017

Ըստ կերպարը ստեղծողների նախնական մտահղացման՝ նավապետ Ջեք Ճնճղուկը պետք է լիներ երկրորդական դեր, սակայն դառնում է գլխավոր կերպար։ Իր կերպարի առանձնահատկությունները հնարել է Ջոնի Դեփը՝ հիմնվելով «The Rolling Stones» խմբի... Ավելին

Մարտի 19

Ալեքսեյ Բերեզուցկի, ռուս ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «ԲԿՄԱ»պաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005): Ռուսաստանի առաջնության վեցակի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի յոթակի և սուպերգավաթի վեցակի դափնեկիր: ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության 2004-05 մրցաշրջանի չեմպիոն: Հանդիսանում է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր: Բերեզուցկին 7 անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում (այդ թվում երեք անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը):

Բերեզուցկին «Տորպեդո-ԶԻԼ» ֆուտբոլային դպրոցի սաներից է: Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան այդ ակումբում 2000 թվականի վերջին, իսկ 2001 թվականի ամառվանից սկսած մի քանի ամիս Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» կազմում հանդես գալուց հետո տեղափոխվել է ԲԿՄԱ, որի կազմում հանդես է գալիս առ այսօր:

2003 թվականից սկսած` Բերեզուցկին հրավիրվում է... Ավելին

Մարտի 20
Բելլա Ախմադուլինա
Բելլա Ախմադուլինա

Բելլա Ախմադուլինա, ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս խոշորագույն քնարերգուներից մեկը։ Ռուս գրողների միության, Ռուսական ՊԵՆ-կենտրոնի գործկոմի, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի ընկերության անդամ։ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, ՌԴ և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։

Բելլա Ախմադուլինան ծնվել է 1937 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ ազգությամբ թաթար Ախատ Վալեևիչ Ախմադուլինը (1902-1979), եղել է կոմերիտական և կուսակցական աշխատող, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ գվարդիայի մայոր, 31-րդ հակաօդային հրետանային առանձին դիվիզիայի քաղաքական հարցերով նախագահի տեղակալ, հետագայում՝ ԽՍՀՄ պետական մաքսային կոմիտեի պատասխանատու աշխատող (աշխատակազմի ղեկավար, փոխնախագահ)։ Մայրը՝ Նադեժդա Մակարովնա Լազարևան, որպես թարգմանչուհի աշխատել է պետանվտանգության մարմիններում, հեղափոխական Ալեքսանդր Ստոպանիի մոր զարմուհին էր։

Բելլան բանաստեղծություններ սկսել է գրել դեռ դպրոցական տարիքից, իր ոճը, ըստ գրականագետ Դմիտրի Բիկովի, «գտել է 15 տարեկանում»։ Նրա բանաստեղծական ձիրքն առաջինը նկատել է... Ավելին

Մարտի 21
Եղբայր 2 (ռուս.՝ Брат 2), ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի՝ 2000 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերը կատարում է Սերգեյ Բոդրով կրտսերը։

Միջազգային վարձույթում ներկայացվել է անգլերեն վերնագրերով՝ «The Brother 2» (միջազգային անգլերեն վերնագիր), «Brother II» (Ավստրալիայում) և «On the Way Home» («Տան ճանապարհին», Կանադայում

Դանիլային և իր ընկերներին հրավիրում են մասնակցելու Իվան Դեմիդովի հեռուստանախագծին, որը նվիրված է չեչենական պատերազմի հերոսներին և ցուցադրվում է «ТВ-6» ալիքով։ Օստանկինոյի հեռուստակենտրոնի միջանցքում Դանիլան հանդիպում է Իրինա Սալտիկովային, սակայն չի ճանաչում նրան։ Նախագծից հետո Դանիլան հանգստանում է շոգեբաղնիքում իր ընկերների հետ, որտեղ նրանցից մեկը՝ Կոնստանտին Գրոմովը (Ալեքսանդր Դյաչենկո), ով որպես հսկիչ աշխատում է Նիկոլաևյան բանկում, հայտնում է նրանց մի խնդրի մասին, որը առաջացել է իր երկվորյակ եղբոր՝ Դմիտրիի մոտ, ով հոկեյիստ է Հոկեյի ազգային լիգայում. ամերիկացի բիզնեսմեն Մենիսը (Հարի Հյուսթոն) անշահախնդիր պայմանագրի շնորհիվ վերցնում է նրա աշխատած ամբողջ գումարը։ Մենինգը ֆինանսական հետքրքրություններ ունի Ռուսաստանում, որոնց պատճառով նա այդ ժամանակ եկել է... Ավելին

Մարտի 22
Գովազդ, մարքեթինգային հաղորդակցության ուղղվածություն, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով:

Համարվում է, որ գովազդը մարդկային հասարակության մեջ ի հայտ է եկել առևտրի հետ միաժամանակ: Նախապատմական ժամանակաշրջաններում դրա գոյությունը հաստատվում է, օրինակ` եգիպտական պապիրուսների վրա ստրուկների վաճառքի մասին հայտարարություններով: Այդ ժամանակներում գովազդը ներկայացվում էր գրավոր կամ բանավոր հայտարարությունների տեսքով, որոնցում գովաբանվում էին որոշակի ապրանքներ կամ ծառայություններ: Բանավոր գովազդը տարածվել է գնորդներին կանչող տարբեր մարդկանց կողմից, իսկ գրավոր գովազդը` պապիրուսների, մոմե տախտակների, քարերի և շինությունների վրայի գրությունների միջոցով:

Գովազդը մեծ տարածում ստացավ զանգվածային հաղորդակցության դարաշրջանում: Դրանում մեծ դեր ունեցավ տպագրության զարգացումը: Գովազդային գործի նախաձեռնողներից են ֆրանսիացի բժիշկ և լրագրող Թեոֆրաստ Ռենոդոն, ով առաջինն սկսեց մամուլում հրատարակել մասնավոր հայտարարություններ, և անգլիացի Ուիլյամ Թեյլորը, ում «Tayler & Newton» ընկերությունը հանդես էր գալիս որպես միջնորդ... Ավելին

Մարտի 23
Ֆոքսի էֆեկտ, սոցիալական հոգեբանության փորձարարական գիտափորձ, հոգեբանական ազդեցության արդյունք, որը ցույց է տվել, որ բանախոսի վաստակը, արտահայտչականությունը և տպավորիչ խոսքը կարող է ավելի կարևոր լինել, քան նրա մատուցած ինֆորմացիան և ամբողջովին քողարկել դասախոսության անարդյունավետ, անբովանդակ լինելը: Այն վարկածը, որ եթե հետազոտողը չափազանց դրական տպավորություն է թողնում հետազոտության մասնակիցների վրա, ապա դա կարող է առաջացնել չափազանց մեծ լավատեսություն, վստահություն, ոչ քննադատական վերաբերմունք, հաստատվել է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական քոլեջում անցկացված գիտափորձով, որը հրապարակվել է 1973 թվականին:

Հաստատվել է, որ բանախոսելու տաղանդը կարող է քողարկել ոչ միայն դասախոսության ցածր որակը, արհեստականությունը և անբովանդակ լինելը, այլ նաև, ուսանողներին կարող է թվալ, որ ինչ-որ բան են սովորել: Որոշ կրթական համակարգերում ուսանողները գնահատում են դասախոսներին և դասախոսության որակը: Ֆոքսի էֆեկտի հիպոթեզի հաստատումը կարևոր նշանակություն ունի այդ գնահատականները զգալիորեն... Ավելին

Մարտի 24
Բարսեղ Կանաչեան, տաղանդաշատ խմբավար, յօրինող եւ երաժշտական-հասարակական գործիչ։

Բարսեղ Կանաչեան ծնած է 1885-ին, Ռոտոսթօ։ Կօշկակարի մը զաւակ է։ Երեք տարեկանին կը մեկնի Պոլիս եւ կը յաճախէ Կէտիկ Փաշայի Ազգային Վարժարանը: 90-ական դէպքերուն կը գաղթէ Պուլկարիա եւ կը շարունակէ ազգային ուսումը։ Վառնայի մէջ կը յաճախէ հայկական վարժարան, որուն զուգահեռ կը հետեւի ջութակի դասընթացքներու, աշակերտելով Մեծիկեանի եւ պարսկահայ ջութակահար՝ Նաթան բէկ Ամիրխանեան: Վառնայի մէջ կ՚աշխատի վաճառականի մը քով իբրեւ գրագիր։ 1905-ին ընտանեօք կը փոխադրուի Պուքրէշ, ուր ան ջութակի դասերը կը շարունակէ ռումանացի ջութակահար՝ Ժորժ Պույուք մօտ:Նկատելով կանաչեանի ունակութիւնները, Պույուք անոր կը սորվեցնէ դաշնակ նուագել:Կ՚երգէ եկեղեցիներուն մէջ եւ ջութակ կը նուագէ նուագախումբերու հետ, մաս կազմելով նաեւ տեղւոյն սիմֆոնիք նուագախումբին: Քաղաքական պատճառներով դարձեալ կը գտնուի Վառնա, ուր կը հրաւիրուի Պենլեանի օփերային թատերախումբի նուագախումբը ղեկավարելու: Սահմանադրութեան հռչակումէն ետք,1908-ին կու գայ Պոլիս եւ հոն կը կազմէ ու կը վարէ հայկական առաջին նուագախումբը՝ «Քնար»ը, ապա «Մասիս»ը: Կը դասաւանդէ ազգային վարժարաններէն ներս: 1910-ին ոգեւորուած Կոմիտասի առաջին համերգէն... Ավելին

Մարտի 25
Գառնու ամրոցի մուտքը
Գառնու ամրոցի մուտքը

Գառնու ամրոց, հնավայր Հայաստանի տարածքում։ Տեղակայված է Կոտայքի մարզի համանուն գյուղի տարածքում՝ Երևանից 28 կմ արևելք։ Ամրոցը զբաղեցնում է 3,5 հա տարածություն. նրա տարածքում են գտնվում Գառնու հեթանոսական տաճարը, արքունական բաղնիքը, 7-րդ դարում կառուցված Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։

Ամրոցը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում՝ ծովի մակերևույթից շուրջ 1400 մ բարձրության վրա։ Հանդիսանում է հայկական ճարտարապետության անտիկ ժամանակաշրջանի ամրաշինության կառույց։ Նրա շուրջ տարածվում է Ազատ գետի 100 մետր խորություն ունեցող կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միակ բնության հուշարձանը Հայաստանում։

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան... Ավելին

Մարտի 26
Մոդ Բրիտանացի
Մոդ Բրիտանացի

Մոդ Բրիտանացի, Մեծ Բրիտանիայի Վինձորի արքայատոհմի շառավիղ, թագավոր Էդուարդ VII-ի և արքայադուստր Ալեքսանդրա Դանիացու կրտսեր դուստրը, Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ի կինը, Ուլաֆ V-ի մայրը, Նիկոլայ II-ի զարմուհին։ Ուելսի արքայադուստր Մոդը 1380 թվականից ի վեր եղել է Նորվեգիայի` որպես ինքնիշխան պետության առաջին թագուհին (1905-1938), որը միաժամանակ նաև Շվեդիայի և Դանիայի թագուհին չէր հանդիսանում։

Մոդ Շառլոտա Մարիա Վիկտորիան ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 26-ին Անգլիայի թագավորական ընտանիքում, Մալբորորո հաուս առանձնատանը (Լոնդոն, Փոլ-մոլ)։ Նրա ծնողներն էին Ուելսի արքայազն ու արքայադուստրը՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ը և թագուհի Ալեքսանդրան։ Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր և երրորդ դուստրը Ալբերտից, Ջորջից, Ֆայֆի դքսուհի Լուիզայից և Վիկտորիայից հետո։ Մոդից հետո ծնված նրա կրտսեր եղբայր Ալեքսանդր Ջոնը մահացել է ծնվելու հաջորդ օրը` 1871 թվականի ապրիլի 7-ին: Մոդը հոր կողմից Վիկտորիա թագուհու և կոնսորտ արքայազն Ալբերտի թոռնուհին է, մոր կողմից` Դանիայի թագավոր... Ավելին

Մարտի 27
Եկատերինա Զղուլաձե
Եկատերինա Զղուլաձե

Եկատերինա Զղուլաձե, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական, պետական գործիչ: Ծնվել է 1978 թվականին Թբիլիսիում:

Մանկությունը անցկացրել է Մթածմինդայում, սովորել է Չիտաձե փողոցի վրա գտնվող թբիլիսյան համար 47 դպրոցում:

1992 թվականին Freedom Support Act ծրագրի կողմից ստացել է կրթաթոշակ և մեկ տարի սովորել Օկլահոմա նահանգի ամերիկյան դպրոցում: Ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո միջազգային կազմակերպություններում աշխատել է որպես թարգմանիչ:

2004-2005 թվականներին աշխատել է ամերիկյան կառավարական Millenium Challenge Corporation գործակալության վրացական բաժանմունքում՝ «Հազարամյակի մարտահրավերներ - Վրաստան» կազմակերպությունում:

2005 թվականին 27 տարեկանում նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, իսկ հետո դարձել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ. այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականը: Աշխատելով փոխնախարարի պաշտոնում՝ Զղուլաձեն բազմիցս... Ավելին

Մարտի 28
Սերգեյ Իգնաշևիչ
Սերգեյ Իգնաշևիչ

Սերգեյ Իգնաշևիչ, ռուս ֆուտբոլիստ, մոսկովյան ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2005), Ռուսաստանի վեցակի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի յոթակի դափնեկիր, Ռուսաստանի սուպերգավաթի յոթակի դափնեկիր, ՈՒԵՖԱ գավաթի դափնեկիր և 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սերգեյն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցուցակում ռեկորդային՝ 15 անգամ (14 անգամ առաջին հորիզոնականում և մեկ անգամ՝ երրորդ):

Իգնաշևիչը մոսկովյան «Տորպեդո» ֆուտբոլային դպրոցի սաներից է: Իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Ռուսաստանի բարձրագույն մակարդակում հանդես եկող «Կռիլյա Սովետով» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1999 թվականից 2000 թվականը: Դրանից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է մոսկովյան «Լոկոմոտիվ», որի կազմում էլ մասնակցելով 3 մրցաշրջանի կարիերայում առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն: 2004 թվականին Սերգեյը պայմանագիր է կնքում ԲԿՄԱ-ի հետ, որի կազմում հանդես է... Ավելին

Մարտի 29

Չէին սպասում, ռուս նկարիչ Իլյա Ռեպինի (1844-1930) նկարը՝ ստեղծված 1884-1888 թվականներին։ Այն կազմում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մասը (ինվ․ 740)։ Նկարի չափսերը՝ 160․5 × 167.5 սմ։

Ռեպինը նկարի հիմնական տարբերակի վրա աշխատանքն սկսել է 1884 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Մարտիշկինոյի ամառանոցում։ Նույն թվականին նկարը ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 12-րդ ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունեցել Պետերբուրգում, որից հետո այդ կտավն ներառվել է ցուցադրության կազմում և շրջել Ռուսաստանի այլ քաղաքներում։

1885 թվականին նկարի հեղինակից գնել է Պավել Տրետյակովը։ Սակայն, ավելի ուշ Իլյա Ռեպինը շարունակել է աշխատել նկարի վրա․ 1885, 1887 և 1888 թվականներին նա նկարը ենթարկել է փոփոխությունների, որոնք հիմնականում վերաբերում էին ներս մտնող տղամարդու դեմքին։

Նկարում պատկերված պահը ներկայացնում է աքսորված նարոդովոլեց-հեղափոխականի վերադարձի առթիվ ընտանիքի անդամների առաջին... Ավելին

Մարտի 30
Մոխրոտիկի ամրոցը — Դիսնեյ Ուորլդի պաշտոնական խորհրդանիշը «Կախարդական Թագավորություն» այգում
Մոխրոտիկի ամրոցը — Դիսնեյ Ուորլդի պաշտոնական խորհրդանիշը «Կախարդական Թագավորություն» այգում

Դիսնեյ Ուորլդ, ամենամեծ տարածքն և ամենաշատ այցելուներեն ունեցող զվարճանքի կենտրոնը աշխարհում. մակերեսը կազմում է 100 կմ²: Նրա կազմում կա չորս թեմատիկ այգի, երկու ջրային զբոսայգի, 24 թեմատիկ հյուրանոց, բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Այն պատկանում է The Walt Disney Company ընկերության Walt Disney Parks and Resorts ստորաբաժանմանը: Գտնվում է ԱՄՆՖլորիդա նահանգի Օռլանդո քաղաքից հարավ-արևմուտք: Այգին բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին. այդ ժամանակա այն կազմված էր «Կախարդական թագավորություն» թեմատիկ այգուց: 1982 թվականի հոկտեմբերի 1-ին բացվել է Epcot, 1989 թվականի մայիսի 1-ին՝ Դիսնեյի հոլիվուդյան ստուդիա և 1988 թվականի ապրիլի 22-ին՝ Դիսնեյի կենդանիների թագավորությունը:

Դիսնեյ Ուորլդ կառույցի շնորհիվ Օռլանդո գյուղը դարձել է բարգավաճող զբոսաշրջային... Ավելին

Մարտի 31

Վեներա կամ Արուսեակ (մոլորակ), Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Պտոյտի պարբերութիւնը 224,7 երկրային օր։ Մոլորակը իր լատիներէն, անունը ստացած է Վեներա աստուածուհիին անունով, սիրոյ աստուածուհին Հռովմէական դիցաբանութեան մէջ:

Վեներան Երկիր երկնակամարին վրայ երեւցող մարմիններէն պայծառութեամբ երրորդն է Արեւէն եւ Լուսինէն ետք, անոր տեսանելի աստղային մեծութիւնը կը հասնի −4,6 բաւարար պայծառ, որպէսզի ստուերներ ստեղծէ։ Քանի որ Վեներան աւելի մօտ կը գտնուի Արեւին, քան Երկիրը, անիկա երկնակամարէն երբեք չի հեռանար Արեւէն աւելի քան 47,8(երկրի մակերեւոյթէն դիտողին համար)։ Իր առաւելագոյն լուսատուութիւնը կը հասնի արեւածագէն անմիջապէս առաջ կամ որոշ ժամանակ արեւամուտէն ետք, ուրկէ կը ծագին Առաւօտեան եւ Երեկոյեան աստղ անուանումները։

Վեներան կը դասակարգուի որպէս Երկրային խումբի մոլորակ, եւ երբեմն զայն կ'անուանեն «Երկրի քոյր», քանի որ երկու մոլորակները իրարու նման են չափերով, ձգողութեան ուժով եւ կազմութեամբ։ Սակայն պայմանները այս երկու մոլորակներուն վրայ չափազանց... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր