Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հուլիս 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հուլիս ամսվա հոդվածները
Հուլիսի 1
Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Արցախը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Արցախի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA) անդամ է: Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը:

Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է... Ավելին

Հուլիսի 2
Վայոց ձորի միջբարբառ (հին հայերեն), հայ բարբառների արևելյան խմբակցության «ում» ճյուղին պատկանող բարբառ, որն օգտագործում են Հայաստանի Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Արենի, Արփի (բնակչությունը 1963 թվականին տեղափոխվել է Գնիշիկից), Գնիշիկ, Գնդեվազ, Խաչիկ, Կեչուտ, Ռինդ, Չիվա (բնակչության գերակշռող մասը տեղափոխվել է Խաչիկ, Աղավնաձոր և Գնիշիկ գյուղերից), Հորս (բնակչությունը 1918-20 թվականներին տեղափոխվել է Նախիջևանի Օծոփ գյուղից), Նոր Ազնաբերդ (բնակչությունը 1988 թ. տեղափոխվել է Նախիջևանի Ազնաբերդ (Ըզնաբերդ) գյուղից), մասամբ՝ Հերհեր, Զեդեա, Եղեգիս, Արարատի մարզի Եղեգնավան (Շիդլու) գյուղերի և Ջերմուկ քաղաքի բնակիչները: Լեզվական առավել սերտ առնչություն ներկայացնող ընդհանուր խոսվածքից որոշ չափով առանձնանում է Օծոփ-Հորսի խոսվածքը:

Լեզվաբան Արարատ Ղարիբյանը Վայոց ձորի խոսվածքը համարել է Արարատյան բարբառի խոսվածք, մինչդեռ Հրաչյա Աճառյանն... Ավելին

Հուլիսի 3
Այսօրվա համար դեռևս հոդված ընտրված չէ։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Հուլիսի 4
«Սարդ-մարդ: Տունդարձ» (անգլ.՝ Spider-Man: Homecoming), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, հիմնված Marvel Comics-ի կողմից համանուն կոմիքսի վրա, որը արտադրվել է Columbia Pictures և Marvel Studios-ի կողմից, իսկ որպես բաշխիչ հանդիսացել է Sony Pictures Releasing-ը: Համարվում է այդ անձի մասին թողարկված ֆիլմերի և Marvel կինոմատոգրաֆիայի տիեզերքի տասնվեցերորդ կինոնկարի երկրորդ վերագործումը: Ռեժիսորի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Ուոթսը, իսկ սցենարի հեղինակներն են Ջոնաթան Մ. Գոլդշտեյնը, Ջոն Ֆրենսիս Դեյլին, Քրիստոֆեր Ֆորդը, Քրիս ՄակԿեննան, Էրիկ Սոմմերսը և նույն ինքը` Ուոթսը: Գլխավոր դերերը մարմնավորել են Թոմ Հոլլանդը, Մայքլ Կիտոնը, Զենդայան, Դոնալդ Գլովերը, Ջեյքոբ Բատալոն, Լաուրա Հերրիերը, Թոնի Ռևոլորին, Թայն Դեյլին, Բուկեմ Վուդբայնը, Մարիսա Տոմեյը և Ռոբերտ Դաունի-կրտսերը: Այս ֆիլմում, Փիթեր Պարկերը փորձում է հավասակշռել իր ուժերը և դառնալ իրական Սարդ-մարդ դեռ իր դպրոցական կյանքում:

«Սարդ-մարդ. Վերադարձ տուն» ֆիլմը էկրաններ կբարձրանա... Ավելին

Հուլիսի 5
Հակամարտության հիմնական տարածքները ցույց տվող քարտեզ
Հակամարտության հիմնական տարածքները ցույց տվող քարտեզ

Խաղաղօվկիանոսյան պատերազմ, (անգլ.՝ The Pacific War), անվանվում է նաև Ասիախաղաղօվկիանոսյան պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական թատերաբեմ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևելյան Ասիայում։ Այն լայն աշխարահագրական ընդգրկմամբ պատերազմ էր, որում ընդգրված էին Խաղաղօվկիանոսյան կղզիները, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը։ Երկրորդ Չին-ճապոնական պատերազմը սկսվել է 1937 թվականի հուլիսի 7-ին, իսկ արդեն 1931 թվականի սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Մանջուրիա ներխուժումով սկսվել էին տեղային բնույթի ռազմական գործողություններ։ Այնուամենայնիվ ընդունված է, որ Խաղաղօվկիանոսյան պատերազմը սկսվել է 1941 թվականի դեկտմեբերի 7/8-ին, երբ կայսերական Ճապոնիայի զորքերը ներխուժեցին Թաիլանդ, Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Մալայա, Սինգապուր, Հոնգ Կոնգ, Գուամ, Ֆիլիպիններ, ինչպես նաև հարձակվեցին ԱՄՆ-ի՝ Հավայան կղզիներում տեղակայված Փերլ Հարբոր ռազմաբազայի վրա։ Խաղաղօվկիանոսյան պատերազմը մղում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Դաշնակից տերություններն ընդդեմ Ճապոնիայի, որը որոշ աջակցություն էր ստանում... Ավելին

Հուլիսի 6
Արենդալի տեղական փոստային ծառայության կողմից թողարկված փոստային նամականիշ(1885 թվական)
Արենդալի տեղական փոստային ծառայության կողմից թողարկված փոստային նամականիշ(1885 թվական)

Նորվեգիայի տեղական փոստեր,  տեղական քաղաքային փոստային ծառայություններ, որոնք գոյություն են ունեցել Նորվեգիայի մի շարք քաղաքներում՝ սկսած 1865-ից 1913 թվականները: Այդ ծառայություններում իրականացվել է նաև փոստային նամականիշների թողարկում:

Արենդալի տեղական փոստը հիմնադրվել է Գուդբրանդ Քլաուս Ուելմբերիգի (Gudbrand Claus Ulleberg) կողմից 1885 թվականի նոյեմբերի 9-ին: Առաջին նամականիշների վրա նշված էր «Arendals-Bypost» («Արենդալի տեղական փոստ») գրությունը: Դրանք տպագրված էին վիմագրության եղանակով և ունեին երկու գույներ ու հենց փոստի բացման օրն են թողարկվել: Կրկնվող թողարկումը տեղի է ունեցել 1888 թվականին:

1886 թվականի հունվարի 1-ին Արենդալում թողարկվել են տեղական լրագրային նամականիշներ, որոնց վրա գրված էր... Ավելին

Հուլիսի 7
Քարէն Եփփէ
Քարէն Եփփէ

Քարէն Եփփէ (դանիերէն՝ Karen Jeppe, 1 Յուլիս 1876 - 7 Յուլիս 1935), դանիացի Միսիոնար եւ ընկերային աշխատող:

Օրիորդ Քարէն Եփփէ եզակի անուն մըն է 1895-ի Համիտեան ջարդերէն սկսող օրերուն եւ այնուհետեւ գաղութներու մէջ մեր ժողովուրդի վերականգնումի ճիգին իրենց նպաստը բերած օտար մարդասէրներու եւ նուիրեալներու հոյլին մաս կազմողներէն մին է։

Ծնած է 1876-ին, Դանիոյ Լիւմպէրկ քաղաքը, պետական ուսուցիչի ընտանիքի մէջ։ Երեք քոյրերու անդրանիկը։ Ծննդավայրին դպրոցը աւարտելէ ետք հօր առաջարկով գացած է Քոփենհակն՝ բժշկութիւն ուսանելու համար։

Համիտեան կոտորածներու տարիներն էին ու մամուլը լուրեր կը հաղորդէր ջարդերու մասին։ Հայ որբեր պատսպարող եւրոպացի եւ ամերիկացի միսիոնարները մամուլի միջոցով կրցած էին... Ավելին

Հուլիսի 8
Հին Կիևի հատակագիծը
Հին Կիևի հատակագիծը

Կիևի պատմություն, Ուկրաինայի մայրաքաղաքը, նրա խոշորագույն քաղաքը, տարիքը՝ ամենաքիչը 1200 տարեկան: Ըստ տարեգրի, Կիևը հիմնել են երեք եղբայրներ Կիյը, Շեկը և Խորիվը և նրանց քույր Լիբեդը և կոչել են ի պատիվ Կիյի՝ ավագ եղբոր: Ավանդությունը վկայում է նաև, որ Դնեպրի բլրաշատ ափերին մեծ քաղաքի ի հայտ գալը կանխատեսել էր Անդրեաս առաքյալը:

Քաղաքի հիմնադրման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Ըստ որոշ ենթադրությունների, սլավոնական առաջին բնակիչները ժամանակակից քաղաքի տարածքում ապրել են դեռևս 6-րդ դարում: 882 թվականին Կիևը դարձել է Հին ռուսական պետության (Կիևյան Ռուսիա) մայրաքաղաքը և 10-12-րդ դարերում հասել է իր ծաղկմանը: Մոնղոլների՝ Ռուսիա ներխուժման արդյունքում ավերվել և անկում է ապրել: Հետագա դարերում Կիևը եղել է վարչական միավորի կենտրոն Լիտվական Մեծ իշխանության, Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսական պետության կազմում, որը վերածվել է... Ավելին

Հուլիսի 9
Թիմի տարբերանշանը
Թիմի տարբերանշանը

Բորուսիա Դորտմունդը կամ Դորտմունդի Բորուսիան գերմանական ֆուտբոլային ակումբ է։ Ամբողջական անվանումն է Բալշpiel Ֆերայն Բորուսիա 1909 Դորտմունդ, մականունը՝ գերմ.՝ Die Borussen, գերմ.՝ Die Schwarzgelben։

Հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերի 19-ին, Կայզերական Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Մարզիչը հոլանդացի մասնագետ Պետեր Բոսն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Թիմի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վացկեն։ Թիմի կարգախոսն է Echte Liebe-ն (Իրական սեր)։ Մարզադաշտն է Սիգնալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։

2011 թվականի ապրիլի 30-ին Դորտմունդի Բորուսիան տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց Նյուրենբերգին և հռչակվեց 2010-11 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթող։ Դա Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին նվաճած տիտղոսն էր։ Վերջինիս գլխավորությամբ 2011-12 մրցաշրջանում թիմը ավելի լավ արդյունք գրանցեց՝ պաշտպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշրջանում թիմը վաստակեց... Ավելին

Հուլիսի 10
Հակամարտության քարտեզը
Հակամարտության քարտեզը

Հակամարտություն Վազիրիստանում՝ զինված դիմադրություն Վազիրիստանի աֆղանական կլանների և Պակիստանի կենտրոնական կառավարության միջև: Հակամարտությունը կարելի է դասակարգել, ինչպես քաղաքացիական հակամարտություն, այնպես էլ գլոբալ պատերազմ ահաբեկչության դեմ: Պատերազմի պատճառներից մեկը դարձավ Աֆղանստանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները և Թալիբանի ու Ալ-Քաիդայի առաջնորդների դուրս մղումը Պակիստանի տարածքից:

2001 թվականի հունվարի 11՝ Պակիստանցի իսլամիտները ստեղծեցին «Աֆղանստանի պաշտպանության խորհուրդը», որի գլխավոր նպատակն էր՝ ցույց տալ թալիբներին... Ավելին

Հուլիսի 11

1972 թվականի շախմատի աշխարհի առաջնություն տեղի է ունեցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդ Բոբբի Ֆիշերի և գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիի միջև։ Այն անվանվել է դարի առաջնություն: Ֆիշերն աշխարհում Ամերիկայում ծնված առաջին ամերիկացին էր, որը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն և երկրորդ ամերիկացին ընդհանուր առմամբ (Վիլհելմ Ստեյնիցը՝ աշխարհի առաջին չեմպիոնը, ԱՄՆ քաղաքացիություն ընդունել է 1888 թվականին)։ Ֆիշերի հաղթանակը նաև կարճ ժամանակով վերջ դրեց աշխարհի առաջնությունում ԽՍՀՄ 24 տարվա տիրապետությանը։

Առաջին խաղը սկսվել է 1972 թվականի հուլիսի 11-ին։ Վերջին խաղը սկսվել է օգոստոսի 31-ին, սակայն 40-րդ քայլից հետո հետաձգվել է։ Հաջորդ օրը Սպասկին առանց խաղը շարունակելու... Ավելին

Հուլիսի 12
Ջրհեղեղից հետո
Ջրհեղեղից հետո

«Ջրհեղեղից հետո» (անգլ.՝ After the Deluge), այլ անվանումները՝ «Քառասունմեկերորդ օրը» (անգլ.՝ The Forty-First Day) և «Արևը» (անգլ.՝ The Sun), անգլիացի նկարիչ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի նկարը՝ նկարված 1891 թվականին:

Նկարում պատկերված է ջրհեղեղի մասին առասպելի սյուժեից մի տեսարան, որտեղ 40 օր անընդհատ տեղացող անձրևից հետո Նոյը բացում է տապանի պատուհանը և տեսնում, որ այն վերջապես այն ավարտվել է: Կտավը նկարված է ծովանկարչության ոճով՝ առավելապես վառ գույներով, տեսարանում գերիշխում է այն, թե ինչպես է ամպերի միջով ծակում անցնում արևի լույսը: Նույն սյուժեն Ութսոնի կողմից օգտագործվել է 1878 թվականին «Հունական պոեզիայի հանճարը» աշխատանքում, որը, սակայն, տարբերվում է ջրհեղեղի այլ փուլի ներկայացմամբ: Միևնույն ժամանակ «Ջրհեղեղից հետո» նկարում նկարիչն ակնհայտորեն ցանկացել է արտահայտել աշխարհի մոնոթեիստական տեսլականը՝ միտումնավոր խուսափելով արարման ժամանակ Աստծուն ուղղակիորեն պատկերելուց: Իր գեղարվեստական կարիերայի նույն ժամանակաընթացքում Ուոթսը՝ սիմվոլիզմի ապագա ներկայացուցիչը, նկարել է ջրհեղեղի և հասարակությունն անարժան մարդկանցից մաքրելու թեմաներով բազմաթիվ կտավներ՝ ենթադրելով, որ... Ավելին

Հուլիսի 13
Չիլիի Հանրապետության զինանշանը
Չիլիի Հանրապետության զինանշանը

Չիլիի պատմությունը սկսվում է տարածաշրջանի բնակեցման ժամանակներից՝ մոտ 13000 տարի առաջ: 16-րդ դարում սկսվում է ներկայիս Չիլիի տարածքի նվաճումն ու տիրապետումը իսպանական կոնկիստադորների կողմից, 19-րդ դարում Չիլիական ժողովուրդը գաղութարար իշխանությունից անկախություն նվաճեց: Չիլիի հետագա զարգացումը, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, սկզբնապես պայմանավորված է եղել բորակի, մի փոքր ավելի ուշ՝ պղնձի արդյունահանմամբ: Օգտակար հանածոների մեծաքանակ առկայությունը հանգեցրել է Չիլիի տնտեսության նշանակալի աճին, բայց և՝ հարևան պետություններից կախյալությանը, նույնիսկ նրանց հետ պատերազմելուն: 1970 թվականին Չիլիում իշխանության եկավ սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեն, ով սկսեց երկրի արմատական սոցիալ-տնտեսական վերակառուցումը: 1973 թվականի սեպտեմբերի 11-ին գեներալ Աուգուստո Պինոչետի հեղաշրջումը երկրում սկիզբ դրեց 17-ամյա բռնապետության և տնտեսության մեջ արմատական շուկայական բարեփոխման: 1988 թվականից Չիլին բռնում է... Ավելին

Հուլիսի 14
Նիքի Մինաժ
Նիքի Մինաժ

Օնիքա Թանեա Մարաժ (Կաղապար:Լեզու en), ծանօթ՝ Նիքի Մինաժ անունով (Կաղապար:Լեզու en), ծնած 8 Դեկտեմբեր 1982, Փորթ օֆ Սփէյն), ամերիկացի «ռեփըր», երաժշտահան, դերասանուհի, երգչուհի, հեղինակ, հեղինակ-կատարող, արուեստագիտուհի, երաժշտուհի, գործարար եւ նորաձեւութեան տիպար:

Ծնած է 8 Դեկտեմբեր 1982-ին, Թրինիտատ եւ Թոպէյկոյի մէջ։ Ան ունի հնդկական, չինական եւ ափրիկեան արմատներ։ Յաճախած է «Elizabeth Blackwell Middle School 210» դպրոցը, ուր սորված է սրինգ նուագել։ Դպրոցը աւարտելէ ետք, ընդունուած է «Fiorello H. LaGuardia» երաժշտական դպրոցը: Մարաժ մականունը հնդկական է, իսկ Օնիքա անունը՝ ափրիկեան։ Նիքի Սենթ Ճէյմս քաղաքին մէջ ապրած է մեծ մօրը հետ մինչեւ հինգ տարեկան, որովհետեւ մինչ այդ իր ծնողները... Ավելին

Հուլիսի 15
Համաշխարհային ժառանգության օբյեկտ Քեմբելթաունում
Համաշխարհային ժառանգության օբյեկտ Քեմբելթաունում

Քեմբելթաուն (գաել.՝ Ceann Loch Chille Chiarain կամ Ceann Locha), քաղաք և նախկին թագավորական ինքնավար ավան Շոտլանդիայի Արգայլ և Բյուտի մարզում՝ Կինթայր թերակղզու Քեմբելթաուն ծովախորշում: Ի սկզբանե հայտնի է եղել, որպես «Կինլոխկիլկեռան», վերանվանվել է 17-րդ դարում և կոչվել Քեմբելի քաղաք (անգլ.՝ Campbell's Town)՝ ի պատիվ Արգայլի IX կոմս Արչիբալդ Քեմբելի, որին շնորհվել էր այս տարածքը 1667 թվականին: Քաղաքը շատ արագ դարձավ նավաշինության և շոտլանդական վիսկիի կարևորագույն կենտրոն և ծանրաբեռնված ձկնորսական նավահանգիստ:

Քեմբելթաունը Շոտլանդիայի վիսկիի արտադրության հինգ կարևորագույն շրջաններից մեկն է, որը մյուս շրջաններից տարբերվում է ածիկի հիմքով վիսկիի պատրաստման տեխնոլոգիայով: Քեմբելթաունը մի ժամանակ ուներ թորման երեսուն արտադրամաս և հռչակվել էր... Ավելին

Հուլիսի 16
Սերխիո Ռամոս
Սերխիո Ռամոս

Սերխիո Ռամոս (իսպ.՝ Sergio Ramos, մարտի 30, 1986, Կամաս), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում Սևիլյայի կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է Ռեալ Մադրիդի ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես է գալիս որպես... Ավելին

Հուլիսի 17
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան

Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան(ց) (1843, Թիֆլիս - օգոստոսի 25 1909, Փարիզ), հայազգի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ։

Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի: Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում: Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում: Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան: 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգի բերելու առաջադրանքով:

1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է... Ավելին

Հուլիսի 18
Փրոդյուսիջ (անգլ.՝ Produsage), ավստրալացի գիտնական Ակսել Բրանսի առաջ քաշած եզրույթը, որը հանրայնացրել է իր «Blogs, Wikipedia, Second Life and Beyond: From Production to Produsage» գրքում։ Փրոդյուսիջ բառն անգլերեն production (ստեղծել) և usage (օգտագործել) բառերի միաձուլումն է։ Փրոդյուսիջն օգտագործողների կողմից բովանդակության ստեղծման տեսակն է բազմազան առցանց միջավայրերում, բաց կոդով ծրագրային ապահովման մեջ և բլոգոլորտում։ Այս հասկացությունը ջնջում է պասիվ սպառման և ակտիվ ստեղծման միջև սահմանազատումը։ Ստեղծողների և սպառողների կամ բովանդակությունն օգտագործողների տարբերակումը գնալով թուլանում է, քանի որ օգտագործողները կամա թե ակամա նաև ստեղծողների դեր են կատարում։ Փրոդյուսեր (անգլ.՝ produser) եզրը վերաբերում է այն անձին, որը ներգրավված է փրոդյուսիջի գործընթացում։ Այս հասկացությունը նման և փոխկապակցված է... Ավելին
Հուլիսի 19
R.E.M.
R.E.M.

R.E.M. [ար-ի-էմ], ամերիկյան ռոք-խումբ: Ձևավորվել է 1980 թվականին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատենս քաղաքում: Խմբի անդամներն են Մայքլ Ստայպը (վոկալ), Փիթեր Բակը (կիթառ), Մայքլ Միլզը (բաս-կիթառ) և Բիլ Բերին (հարվածային գործիք՝ թմբկահար): R.E.M-ը ալտերնատիվ ռոքի ամենակարևոր և հեղինակավոր խմբերից մեկն է: Խումբը գրեթե անմիջապես գրավեց կիթառ սիրող, արպեջիո ոճը նախընտրող մարդկանց ուշադրությունը՝ ձեռք բերելով մեծ լսարան: 1981 թվականին R.E.M-ը թողարկեց իր առաջին սինգլը՝ «Radio Free Europe»: 1983 թվականին հաջորդեց նրանց առաջին ալբոմի՝ Murmur թողարկումը: Հաջորդող մի քանի տարիների ընթացքում ձևավորվեց խմբի տեղծագործական հեղինակությունը որպես անդերգրաունդ կոլեկտիվ, որը առավել հայտնի էր ուսանողական ռադիոկայաններում: 1987 թվականը խմբի համար բեկումնային էր. նրանք թողարկեցին իրենց երկրորդ սինգլը՝ «The One I Love», ինչի շնորհիվ... Ավելին

Հուլիսի 20
խմբագրել կոդը]
խմբագրել կոդը]

Ջոն Սիդնեյ Մաքքեյն III (անգլ.՝ John Sidney McCain III, օգոստոսի 29, 1936, Կոլոն, Կոլոն նահանգ, Պանամա), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, 1987 թվականին Արիզոնա նահանգից ընտրված սենատոր: 2008 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին եղել է հանրապետականների թեկնածուն, բայց պարտվել է դեմոկրատ Բարաք Օբամային:

Մաքքեյնի հայրը և պապը եղել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալներ: Ջոնը Մաքքեյնը գնաց նրանց հետքերով և 1958 թվականին ավարտեց ԱՄՆ ռազմածովային ակադեմիան՝ դառնալով տախտակամածային ավիացիայի օդաչու: Վիետնամի պատերազմի վետերան է: 1967 թվականին Հանոյի մոտակայքում վիրավորվել է խորհրդային հրթիռից, հինգ տարի անց է կացրել վիետնամական գերության մեջ և 1973 թվականին, ըստ Փարիզի համաձայնագրի, ազատ է արձակվել:

1981 թվականին Մաքքեյնը զինվորական ծառայությունից հետո անցնում է թոշակի, իսկ 1982 թվականին Հանրապետական կուսակցության շարքերում ընտրվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1986 թվականին Արիզոնա նահանգից ընտրվում է սենատոր և այդ պաշտոնում վերընտրվում... Ավելին

Հուլիսի 21
Վարդավառ Հայաստանի մէջ
Վարդավառ Հայաստանի մէջ

Վարդավառը Յիսուսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնն է, որ ընդհանրապէս Յուլիս ամսուան ընթացքին կը կատարուի։

Մեր եկեղեցւոյ հինգ մեծ տօներէն մէկն է։ Հիմնուած է Յիսուս Քրիստոսի կեանքի ընթացքին պատահած դէպքի մը վրայ, երբ իր երեք աշակերտները՝ Պետրոսը, Յակոբոսը եւ Յովհաննէսը առնելով, Թափօր լեռ բարձրացաւ, ու անոնց դիմաց պայծառակերպեցաւ։ Իր դէմքը արեգակի նման փայլեցաւ, եւ զգեստները... Ավելին

Հուլիսի 22
Նեապոլի պիցցա՝ Pizza Margherita
Նեապոլի պիցցա՝ Pizza Margherita

Իտալական խոհանոց (իտալ.՝ Cucina italiana), Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ի շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին: Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները:

Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նոր Աշխարհը: Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:

Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ազգությունների մշակութային ազդեցությունը, ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար: Իտալական խոհանոցն աշխարհի... Ավելին

Հուլիսի 23
Դալմայի այգիներ
Դալմայի այգիներ

Դալմայի այգիներ, այգիներ Երևանի Կենտրոն, Աջափնյակ , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև պարփակված հատվածում։ Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգին է։

«Դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք բացատրություններ։

Ըստ Խորենացու, Աբեղյանի, Ղանալանյանի և Խալաթյանցի՝ դեոլմեն պարսկերեն բառ է և նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած։

Ըստ Երվանդ Շահազիզի՝ «դեոլմեններն» այն հին գետափոր ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող... Ավելին

Հուլիսի 24
Կոնստանտին Ուշինսկի
Կոնստանտին Ուշինսկի

Կոնստանտին Դմիտրևիչ Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19, մարտի 3, 1823 Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1870 հունվարի 3, 1871, Օդեսա, Ուկրաինա), ռուս դեմոկրատ-մանկավարժ, գիտական մանկավարժության հիմնադիր Ռուսաստանում, «ռուս ուսուցիչների ուսուցիչ»։

Ուշինսկու գործունեությունն ընթացել է ճորտատիրական հասարակարգի ճգնաժամի, հասարակական-դեմոկրատական շարժման վերելքի և նրանում հեղափոխական-դեմոկրատական ուղղության ձևավորման շրջանում։ Նրա մանկավարժական համակարգի առանցքը կրթության և ուսուցման դեմոկրատացումն էր, որով նա ռուսական մանկավարժությունը բարձրացրեց համաշխարհային նվաճումների մակարդակին։

Ուշինսկու գիտամանկավարժական հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» (1868-1869) աշխատությունը, որը համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից է։

Ուշինսկին մանկավարժության տեսության անկյունաքարը դարձրեց դաստիարակության ժողովրդայնության գաղափարը («Ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակության մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած... Ավելին

Հուլիսի 25
Սյուզան Բոյլ
Սյուզան Բոյլ

Սյուզան Մագդալեն Բոյլ (անգլ.՝ Susan Magdalane Boyle, ապրիլի 1, 1961, Բլեքբեռն, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի երգչուհի, որը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2009 թվականի ապրիլի 11-ին՝ մասնակցելով «Բրիտանիան ունի տաղանդ» (Britain's Got Talent) հեռուստաշուին և կատարելով «I Dreamed a Dream» երգը «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables) մյուզիքլից: Առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream»-ը, թողարկվեց 2009 թվականին և դարձավ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը՝ գերազանցելով նախկին «ռեկորդը», որը սահմանել էր երգչուհի Լեոնա Լյուիսը՝ «Spirit» ալբոմով: Բոյլի ալբոմը վեց շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և դարձավ ԱՄՆ-ում 2009 թվականի երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմը: Հռչակ ձեռք բերած հենց առաջին տարում՝ թողարկելով... Ավելին

Հուլիսի 26
Սյուզան Բոյլ
Սյուզան Բոյլ

Սյուզան Մագդալեն Բոյլ (անգլ.՝ Susan Magdalane Boyle, ապրիլի 1, 1961, Բլեքբեռն, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի երգչուհի, որը միջազգային ճանաչում ձեռք բերեց 2009 թվականի ապրիլի 11-ին՝ մասնակցելով «Բրիտանիան ունի տաղանդ» (Britain's Got Talent) հեռուստաշուին և կատարելով «I Dreamed a Dream» երգը «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables) մյուզիքլից: Առաջին ալբոմը՝ «I Dreamed a Dream»-ը, թողարկվեց 2009 թվականին և դարձավ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմը՝ գերազանցելով նախկին «ռեկորդը», որը սահմանել էր երգչուհի Լեոնա Լյուիսը՝ «Spirit» ալբոմով: Բոյլի ալբոմը վեց շաբաթ շարունակ զբաղեցրեց «Billboard 200» հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և դարձավ ԱՄՆ-ում 2009 թվականի երկրորդ ամենաշատ վաճառված ալբոմը: Հռչակ ձեռք բերած հենց առաջին տարում՝ թողարկելով... Ավելին

Հուլիսի 27
Հրանտ Դինքի սպանության վայրում տեղադրված հուշաքար
Հրանտ Դինքի սպանության վայրում տեղադրված հուշաքար

Հրանտ Դինքի սպանություն (թուրքերեն՝ Hrant Dink suikastı), թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Հրանտ Դինքը եղել է «Ակօս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, ով Թուրքիայում բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության եղելության փաստի վերաբերյալ: Հրանտ Դինքը մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար: Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը խորապես քննադատել են նաև... Ավելին

Հուլիսի 28
Քանոն
Քանոն

Հայ երաժշտական մշակոյթը ԺԹ. դարուն Հայ երաժշտութեան զարգացման նոր դարաշրջան, երբ սկիզբ կը դրուի ժողովրդային ստեղծագործութեան հաւաքման եւ ուսումնասիրութեան, կը հիմնադրուին ազգային յօրինողական դպրոցը եւ երաժշտագիտութիւնը, օփերային եւ սենեկային կատարողական արուեստները:Այդ շրջանին կ'իրագործուի անցումը միաձայնային երաժշտական արուեստէն դէպի բազմաձայնայինը, երաժշտական ասպարէզը կը սկսին գրաւել Եւրոպայի եւ Ռուսիոյ երաժշտանոցներուն մէջ կրթութիւն ստացած ստեղծագործողներն ու կատարողները:

1828-ին Հայաստանի Արեւելեան Նահանգները կը կցուին Ռուսիոյ, իսկ Արեւմտեան Հայաստան կը մնայ Թուրքիոյ Իշխանութեան տակ: Արեւելահայերը հնարաւորութիւն կ'ունենան մօտէն առնչուելու ռուս յառաջադէմ գրականութեան ու արուեստին հետ եւ Ռուսիոյ միջոցով ծանօթանալու... Ավելին

Հուլիսի 29
Դիրկ Կույտ
Դիրկ Կույտ

Դիրկ Կույտ (հոլ.՝ Dirk Kuijt, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɪrk ˈkœyt] ( ), հուլիսի 22, 1980, Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Կարիերան սկսել է հարձակվողի դիրքում, սակայն հանդես է եկել նաև որպես վինգեր և հարձակողական կիսապաշտպան:

Կույտը պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1998 թվականին Ուտրեխտում: Ուտրեխտի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան և վերջին մրցաշրջանում ակումբի հետ հաղթել է Նիդերլանդների գավաթը և հաղթել 2003 թվականի Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկը: Դրանից հետո նա 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ֆեյենորդ: Նա դարձավ թիմի ավագը և 3 տարի անընդմեջ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու, 2004-2005 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու և... Ավելին

Հուլիսի 30
Առաջին ամերիկյան հրատարակության կազմը
Առաջին ամերիկյան հրատարակության կազմը

«Պիգմալիոն» (անգլ.՝ Pygmalion: A Romance in Five Acts), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը՝ գրված 1912 թվականին: Պիեսի յուրօրինակությունը, սրամտությունը և ժողովրդական ոգին, արտացոլելով խորը և սուր սոցիալական խնդիրներ, լայն ճանաչում են ապահովել դրա համար: «Պիգմալիոնը» մեծ հաջողություն ունի նաև մեր օրերում:

Պիեսում պատմվում է լոնդոնցի հնչյունաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսի մասին, ով գրազ էր եկել ընկերոջ՝ գնդապետ Փիքերինգի հետ: Ըստ գրազի պայմանի՝ Հիգինսը պետք է վեց ամսվա ընթացքում հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին սովորեցներ բարձրաշխարհիկ հանրության մեջ ընդունված խոսելաձև և նրան կարողանար ներկայացնել որպես դքսուհի: Պիեսի անվանումը քանդակագործ Պիգմալիոնի մասին անտիկ առասպելի հեգնական ակնարկն է: Պիգմալիոնն այնպիսի կատարյալ արձան էր ստեղծել, որ սիրահարվել էր դրան:

1938 թվականի էկրանավորման համար Շոուն ավելացրել է մի քանի նոր հատվածներ, որոնք այժմ սովորաբար ներառվում են պիեսի անգլերեն տեքստում:

1956 թվականին ամերիկացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Լոուն պիեսի մոտիվներով գրել է «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որը... Ավելին

Հուլիսի 31
«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ» հուշադրամ
«Աբխազիայի ժողովրդի հայրենական պատերազմում հաղթանակի 15-ամյակ» հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Աբխազիայի Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 2008 թվականից։ Դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, ունեն հավաքորդական և ներդրումային նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (արույրապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 25 և 50 աբխազական ափսար անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 և 100 ափսար, արույրապատ պողպատից՝ 1 ափսար։ Մետաղադրամները հատվել են UNC, proof-like և antiproof որակներով:

Աբխազիայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին մետաղադրամներն են... Ավելին


2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր