Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունիս 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունիս ամսվա հոդվածները
Հունիսի 1
Վերոնիկ Սանսոն (ապրիլի 24, 1949, Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի երգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, պրոդյուսեր, դերասանուհի: Փաստաբան և քաղաքական գործիչ Ռենե Սանսոնի դուստրը և Քրիստոֆեր Սթիլզի մայրը:

Վերոնիկը ծնվել է փաստաբան և քաղաքական գործիչ Ռենե Սանսոնի և Քոլեթ Սանսոնի (ի ծնե՝ Լյուկա)՝ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Ֆրանսիայում Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների ընտանիքում, որոնք ամուսնացել են 1945 թվականին Ֆրանսիայի ազատագրումից հետո: Իրենց երկու դուստրերին՝ Վիոլենին (ծնված 1947 թվականի մայիսի 15-ին) և Վերոնիկին նրանք տվել են V տառով սկսվող անուններ՝ ի պատիվ հաղթանակի խորհրդանիշի: Ծնողները մելոմաններ էին, այդ իսկ պատճառով հայրը շատ վաղ է սկսել երեխաներին դաշնամուր նվագել սովորեցնել, իսկ մայրը ցույց է տվել կիթառի առաջին ակորդները: Այդ ամենին հաջորդել են մասնավոր դասերը, սակայն Վերոնիկը չէր սիրում կարգապահություն և սոլֆեջիո, այդ պատճառով նա պարապմունքները շարունակել է ինքնուրույն: Բացի երաժշտությունից՝ աղջիկները ակտիվորեն սովորում էին օտար լեզուներ, մասնավորապես, Վերոնիկը... Ավելին

Հունիսի 2
Վազգէն Շուշանեան (9 Փետրուար, 1902 - 2 Յունիս 1941), ֆրանսահայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Ծնած է Արեւելեան Թրակիոյ Ռոտոսթօ՝ Եւրոպական Թուրքիոյ երբեմնի հայահոծ քաղաքին մէջ։ 1915-ի Եղեռնին կը կորսնցնէ ընտանիքի բոլոր անդամները ու կը մնայ որբ։ Կ'ապաստանի Հալէպ, իսկ 1919-ին, զինադադարէն ետք, կ'անցնի Պոլիս եւ կը յաճախէ Արմաշի երկրագործական վարժարանը։ 1920-ին, երբ վարժարանը կը փոխադրուի Հայաստան, ինք եւս կը մեկնի հայրենիք։ Երեւան ու շրջանները որոշ ժամանակ ապրելէ ետք, դէպքերու վերիվայրումին հետ կ'անցնի Թիֆլիս, Պաթում ու աւելի հեռու։

Հանրապետութեան անկումէն ետք կը վերադառնայ Պոլիս, ուրկէ նոյն տարին իսկ կ'անցնի Ֆրանսա, իբրեւ հասարակ բանուոր աշխատելու համար Ռընոյի եւ ապա Մոնրուժի գործարաններուն մէջ։

1922-ին, վերջնականօրէն կը ձգէ Պոլիսը՝ փոխադրուելով Ֆրանսա։ Կ'աւարտէ Մարսիլիոյ երկրագործական վարժարանը (1926, երկրագործական բարձրագոյն վարժարան), ապա... Ավելին

Հունիսի 3
Նոր Զելանդիան տիեզերքից
Նոր Զելանդիան տիեզերքից

Նոր Զելանդիայի պատմությունը ըստ տարբեր աղբյուրների՝ սկսվել է մոտ յոթ հարյուր տարի առաջ: Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը առաջին եվրոպացին էր, ով եղավ Նոր Զելանդիայի տարածքում: Նավապետ Ջեյմս Կուկը, ով 1769 թվականի հոկտեմբերին հասավ հեռավոր երկրի սահմաններին, առաջին եվրոպացին էր, որ կարողացավ անցնել ամբողջ Նոր Զելանդիայով և անցկացնել այն քարտեզի վրա:

18-րդ դարի վերջերից սկսած` պարբերաբար այստեղ են այցելել բազմաթիվ հետախույզներ, միսիոներներ, ծովագնացներ, արկածախնդիրներ և առևտրականներ: 1840 թվականին Բրիտանիայի և մաորիների միջև կնքվեց Վայթանգիի պայմանագիրը, որի համաձայն մաորիները նույն իրավունքներն էին ստանում ինչ որ ունեին բրիտանացիները: Մնացած դարերում Նոր Զելանդիան գաղութանում է: Եվրոպական տնտեսական և իրավական համակարգերի արմատավորումը բերեց տեղի բնակչության (մաորիներ) աստիճանաբար աղքատացմանը, որի հետևանքով... Ավելին

Հունիսի 4
Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլո (հոկտեմբերի 16, 1936, Յաբլոչնոե - փետրվարի 14, 1994, Նովոչերկասկ), խորհրդային սերիական մարդասպան, պեդոֆիլ, նեկրոսադիստ, նեկրոֆիլ և մարդակեր: Մականուններն են «Կատաղած գազան», «Կարմիր պարտիզան», «Ռոստովյան փորաթափ», «Կարմիր փորաթափ», «Մարդասպան անտառաշերտից», «Քաղաքացի իքս», «Սատանա», «Սովետական Ջեկ փորաթափ»:

Առկա փաստերի համաձայն, 1978- 1990 թվականներին իրագործել է 53 ապացուցված սպանություններ՝ 7-16 տարեկան 21 պատանիների, 9-17 տարեկան 14 աղջիկների, 17-ից բարձր 18 աղջիկների և կանանց: Հանցագործը խոստովանել է, որ կատարել է 56 սպանություններ, իսկ օպերատիվ տվյալների համաձայն, Չիկատիլոյի գործողությունների զոհ է դարձել... Ավելին

Հունիսի 5
Գավաթը
Գավաթը

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008, ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ 2008 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ որոշվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2007-2008-ի հաղթողը: Հանդիպեցին անգլիական Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին, ինչը առաջին անգլիական եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Սա միայն երրորդ անգամն էր, որ եզրափակչում հանդիպում են նույն երկիրը ներկայացնող ակումբներ, նախորդ անգամները եղել էին 2000 և 2003 թվականներին: Առաջին անգամ Եվրոպական գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ Ռուսաստանում, հետևաբար այն ամենաարևելյան եզրափակիչն էր մրցաշարի պատմության մեջ: Այդ տարին համընկավ Մյունխենի օդային աղետի 50 ամյակի հետ: Այն Մանչեսթեր Յունայթեդի երրորդ եզրափակիչն էր 1968 և 1999 թվականներից հետո, մինչդեռ Չելիսիի համար` առաջինը:

Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով՝ 6-5 հաշվով, նախքան այդ հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել էին միևնույն՝ 1-1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն 26-րդ րոպեին Վես Բրաունի փոխանցումից հետո, բայց Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը խաղակեսի ավարտից քիչ առաջ: Երկրորդ խաղակեսը և լրացուցիչ ժամանակները անցան առանց լուրջ միջադեպի մինչև... Ավելին

Հունիսի 6

Հունիսի 7
«Shape of you» (հայերեն՝ Քո կազմվածքը), բրիտանացի երգիչ և երգահան Էդ Շիրանի սինգլը՝ թողարկված 2017 թվականի հունվարի 6-ին իր երրորդ ստուդիական ալբոմում (2017):

Դենսհոլ և փոփ ժանրի երգը գրել են Էդ Շիրանը և Սթիվ Մաքը, իսկ լրացումներ են արել Ջոնի Մաքդեյդը, Քենդի Բարուսը, Թամեկա Քոթլը և Քևին Բրինգսը:

Երգը 30 տարբեր երկրների չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ներառյալ «US Billboard Hot 100»-ը, Ավստրալիան և Կանադան: Այն 14 ոչ հաջորդական շաբաթ շարունակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը UK Singles չարթում, 12 ոչ հաջորդական շաբաթ՝ Billboard Hot 100-ում և 16 ոչ հաջորդական շաբաթ՝ Canadian Hot 100 չարթում, որտեղ էլ... Ավելին

Հունիսի 8
Ռոյ Ջոնս կրտսեր
Ռոյ Ջոնս կրտսեր

Ռոյ Ջոնս-Կրտսեր (անգլ.՝ Roy Jones Jr., ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 1988 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Կիսածանր քաշի աշխարհի բացարձակ չեմպիոն։ IBF վարկածով միջին կարգային աշխարհի չեմպիոն (1993-1994), IBF վարկածով երկրորդ միջին կարգային չեմպիոն (1994-1996), WBC վարկածով կիսածանր (1997, 1997-2002 և 2003-2004, WBA վարկածով՝ 1998-2002, IBF վարկածով՝ 1999-2002)։ 1990-ական թվականներին Ամերիկայի լրագրողների ասոցացիան անվանել է Ջոնսին «Տասնամյակի բռնցքամարտիկ»։ Վարկանիշով գլխավորել է pound for pound ամսագիրը 1996, 1999 և 2003 թվականներին։ Բռնցքամարտի պատմության մեջ առաջին բռնցքամարտիկը, ով դարձել է չեմպիոն միջին քաշային կարգում, իսկ հետո 2-րդ միջին քաշայինում։

Բացի բռնցքամարտից, Ռոյ Ջոնսը հայտնի է իր երաժշտական և դերասանական կարիերայով։ 2001 թվականին նա ձայնագրել է իր առաջին ռեփ ալբոմը, իսկ 2003 թվականին նկարահանվել է «Մատրիցա: Վերալիցքավորում» ֆիլմում կապիտան Բալլարդայի դերում։ Նա նաև նկարահանվել է «Ունիվերսալ զինվորը» ֆիլմում, որը թողարկվել է 2012 թվականին։

Ունի Ռուսաստանի և... Ավելին

Հունիսի 9
Քեսապի Սբ. Աստուածածին եկեղեցին
Քեսապի Սբ. Աստուածածին եկեղեցին

Քեսապ (արաբերէն՝ كسب), հայկական աւան (գիւղաքաղաք), Սուրիոյ Լաթաքիա քաղաքէն, 59 ք.մ. հիւսիս, Կասիոս լեռան լանջին։ Քեսապ շրջանը Լաթաքիա գաւառի 7 շրջաններէն մէկն է, շրջանի կեդրոնն է՝ Քեսապ աւանը։ Քեսապ շրջանին մաս կը կազմեն նաեւ 12 հայկական գիւղեր։

Քեսապ շրջանը կը գտնուի Սուրիոյ հիւսիս-արեւմուտքը թրքական սահմանին մօտիկ, միջին հաշուով ծովէն 800 մեթր բարձրութեան վրայ, սակայն ծովը հեռու չէ քանի որ Գարատուրան գիւղի ծովեզերքը Քեսապ աւանէն 7 Քմ արեւմուտք է։ Շրջանը օժտուած է անտառներով եւ լեռներով ինչպէս՝ Տիւնակ 828 մեթր, Տափա 983 մեթր, Չալմա եւ Սելտրան 1.129 մեթր, Կասիոս 1.709 մեթր բարձրութեամբ։ Կլիման բարեխառն ըլլալով շրջանի բնակչութիւնը, որ ձմռան հազիւ 2.500 հոգիի թիւը կը հասնի, ամռան ամիսներուն կը բարձրանայ մինչեւ 50.000 կամ 60.000 անձի Լաթաքիայէն, Հալէպէն, Պէյրութէն, Դամասկոսէն եկող հայ թէ... Ավելին

Հունիսի 10
Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)
Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)

Իզաբելլա I (իսպ.՝ Isabel I, Ysabel, գալ.՝ Sabela I, ), Կաստիլիայի թագուհի։ Նա և նրա ամուսին Ֆերդինանդ II-ը կայունություն բերեցին իրենց թագավորություններին և հիմք հանդիսացան Իսպանիայի ստեղծման համար։ Նրանց ամուսնությունը նաև հիմք եղավ Իսպանիայի քաղաքական միավորման համար իրենց թոռ Կառլոս V կայսրի օրոք։ Գահի իրավունքի համար երկար պայքարից հետո նա վերաձևավորեց կառավարման համակարգը, հանցագործության մակարդակը մոտեցրեց վերջին տարիների նվազագույն շեմին, զգալիորեն նվազեցրեց պետական պարտքը, որը թողել էր իր եղբայրը։ Նրա բարեփոխումները և այն ինչ արեց իր ամուսնու հետ, բերեցին նրա հեղինակության բարձրացմանը ոչ միայն միացյալ թագավորություններում, այլ նրա տարածքից դուրս։ Իզաբելլան և Ֆերդինանդը հայտնի են նաև Ռեկոնկիստան ավարտին հասցնելով, հրամայելով արտաքսել կամ մահապատժի ենթարկել մուսուլմաններին և հրեաներին։ Բացի այդ նրանք ֆինանսավորեցին Քրիստափոր Կոլումբոսի՝ 1492 թվականի ճանապարհորդությունը, որի շնորհիվ նա հայտնաբերեց Նոր Աշխարհը և Իսպանիան դարձրեց ժամանակաշրջանի ամենահզոր տերությունը, որը դարեր շարունակ տիրեց աշխարհի մեծ մասին։ Իզաբելլային շնորհվեց... Ավելին

Հունիսի 11
The Cure, բրիտանական ռոք խումբ, որ ձևավորվել է Անգլիայի Քրոուլի բնակավայրում (անգլ.՝ Crawley) 1976 թվականին: Գոյության ընթացքում խմբի կազմը մեկ անգամ չէ, որ փոփոխության է ենթարկվել, նրա միակ անփոփոխ մասնակիցը մնում է մենակատար, վոկալիստ, կիթառահար և երգերի հեղինակ Ռոբերտ Սմիթը:

Խումբը ձևավորվել է 1970-ական թվականների վերջում՝ պոստփանկի և նոր ալիքի բումի շրջանում, որ Մեծ Բրիտանիայում եկել էին փոխարինելու փանք ռոքին: Խմբի առաջին սինգլը կոչվում էր «Killing an Arab», իսկ առաջին ձայնասկավառակը՝ Three Imaginary Boys (1979): 1980-ական թվականներին The Cure խումբը ձայնագրեց նիհիլիստական, խավար և ողբերգությամբ լի աշխատանքներ: Pornography (1982) ձայնասկավառակի թողարկումից հետո խմբի գոյությունը դրվեց հարցականի տակ, և Սմիթը որոշեց փոխել նրա ոճը: Սկսած «Let’s Go to Bed» (1982) սինգլից՝ The Cure-ը սկսեց ավելի հաճախ ձայնագրել թեթև, փոփ երաժշտությանն ուղղվածություն ունեցող երգեր: 1980-ական թվականների վերջին հաջող ձայնասկավառակների շարքի շնորհիվ՝ The Cure-ի ճանաչվածությունը աճում էր, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ «Lovesong», «Just Like Heaven» և «Friday I’m in Love» երգերը հայտնվեցին Billboard Hot 100-ում: 1990-ական թվականների սկզբին The Cure խումբը դարձավ ամենահայտնի խմբերից մեկը ալտերնատիվ ռոքի ժանրում: 2004 թվականի տվյալներով... Ավելին

Հունիսի 12
Ֆրիտյոֆ Նանսեն
Ֆրիտյոֆ Նանսեն

Ֆրիտյոֆ Նանսեն (նորվ.՝ Fridtjof Nansen, հոկտեմբերի 10, 1861, Քրիստիանիա - մայիսի 13, 1930, Լիսակեր), նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է Քրիստիանայում 1861 թվականին փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղել է չմշկորդ, զբաղվել է լողով, դահուկավազքով և նկարչությամբ։ Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ 1888 թվականին նա գլխավորել այն թիմը, ով առաջին անգամ ամբողջությամբ հատել է Գրենլանդիան։ Նանսենը հասնում է միջազգային ճանաչման, երբ հասնում է ռեկորդային հյուսիսային լայնության՝ 86°14′, Հյուսիսային բևեռում արշավի ժամանակ (1893-1896)։

Նանսենը ուսումնասիրել կենդանաբանություն Քրիստիանայի համալսարանում, ավելի ուշ աշխատել է Բերգենի թանգարանում, որտեղ հետազոտել է ջրային օրգանիզմների կենտրոնական նյարդային համակարգը։ Այդ հետազոտություններից հետո նա արժանացել է... Ավելին

Հունիսի 13

Հունիսի 14
Անտոն Մակարենկո
Անտոն Մակարենկո

Անտոն Սեմյոնովիչ Մակարենկո (ռուս.՝ Антон Семёнович Макаренко, հունվարի 13, 1888, Բելոպոլիե - ապրիլի 1, 1939, Գոլիցինո) ուկրաինացի մանկավարժ և գրող։

Մակարենկոն խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների վերադաստիարակության մանկավարժական պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել։ 1920-1930-ական թվականներին ղեկավարել է անչափահաս իրավախախտների Մ. Գորկու անվան աշխատանքային գաղութը և Ֆ. Ձերժինսկու անվան մանկական աշխատանքային կոմունան։

Մակարենկոն կարևորել է կոլեկտիվի դերը անձի դաստիարակության և ձևավորման գործում։ Նա սահմանել է «կոլեկտիվի շարժման օրենքը»: Մանկական կոլեկտիվի զարգացումը, ըստ Մակարենկոյի, պետք է անընդհատ լինի: Կոլեկտիվի առջև միշտ պետք է... Ավելին

Հունիսի 15
ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի եզրափակիչ 2013 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի 2012-13 մրցաշրջանի եզրափակիչ խաղը 42-րդը՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթի պատմության մեջ, և 4-րդ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի պատմության մեջ։ Այս ֆուտբոլային խաղը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 15-ին, Ամստերդամի Ամստերդամ Արենա մարզադաշտում։

Խաղում հանդիպեցին պորտուգալական «Բենֆիկան» ու անգլիական «Չելսին»։ Հաղթող դարձավ «Չելսին», որը վերջին րոպեներին խորամանկությամբ հաղթանակի նժարը իր կողմը թեքեց սերբ պաշտպանի Բրանիսլավ Իվանովիչի շնորհիվ։ «Չելսին» որպես Եվրոպա լիգայի 2012/2013 մրցաշրջանի հաղթող կխաղա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայի 2012/13 մրցաշրջանի հաղթողի հետ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի եզրափակչում։ Այս հաղթանակից հետո «Չելսին» չորրորդ ակումբն է Յուվենտուսից, Այաքսից և Բավարիայից հետո, որը հաղթել է ՈՒԵՖԱ-ի բոլոր երեք գլխավոր ակումբային մրցաշարերում՝ հաղթելով նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-ը, 1971, 1998 թվականների ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը և... Ավելին

Հունիսի 16
Արշակ Չօպանեան
Արշակ Չօպանեան

Արշակ Չօպանեան (15 Յուլիս 1872, Պոլիս - 8 Յունիս 1954, Փարիզ), հայ գրող, քննադատ, բանասէր, լրագրող եւ հասարակական գործիչ։

Ծնած է Պոլիս, Ակնցի ծնողներէ։ Յաճախած է Կեդրոնական վարժարանը, ուր ուսուցիչ ունեցած է գրագէտներ (ինչպէս՝ Եղիա Տէմիրճիպաշեանը

Դեռ պատանի կը մօտենայ «Արեւելք» օրաթերթի շրջանակին եւ լոյս կ՛ընծայէ թարգմանութիւններ՝ ֆրանսացի իրապաշտ գրագէտներէ։

Պահ մը ուսուցչութեամբ եւ հրապարակագրութեամբ զբաղելէ ետք, շուտով (1893) կը մեկնի Փարիզ, ուր... Ավելին

Հունիսի 17
Pollice verso (նկար)
Pollice verso (նկար)

«Pollice verso» (լատին․՝ Մատները ներքև), ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ նկարված 1872 թվականին:

Ժան Լեոն Ժերոմը վարպետության նշանակալի մակարդակի է հասել ակադեմիզմի ժանրում և դարձել ռուս արիստոկրատիայի սիրելին, սակայն որոշել է վերանայել իր ստեղծագործությունները և իր կտավները նկարելիս դրսևորել է ավելի հիմնավոր ու պատմական մոտեցում: Որոշելով փորձարկել 19-րդ դարում պուրիտանական արվեստում սյուժեի ընտրության թույլատրելի սահմանները՝ որպես ապագա նկարի թեմա՝ ընտրել է գլադիատորական մենամարտը: Ժերոմը կտավը նկարել է ըստ իրական բովանդակության, մասնավորապես՝ մրցասպարեզի գծագրերի և գլադիատորների իսկական զենք ու զրահի հիման վրա: Նկարի աշխատանքներն ավարտվել են 1872 թվականին: Նրանում պատկերված է, թե ինչպես է հռոմեական Կոլիզեումում հաղթողը տրորում պարտվողին՝ սպասելով ամբոխի վճռին՝ «pollice verso» ժեստին: Իրենց ոչ հատուկ արյունարբության հետ միաժամանակ Վեստայի տաճարի սպիտակ զգեստներով ծառայողներն արդեն... Ավելին

Հունիսի 18
Սայմոն Քաուել
Սայմոն Քաուել

Սայմոն Ֆիլիպ Քաուել (անգլ.՝ Simon Phillip Cowell, ), բրիտանացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, բարեգործ, հեռուստա և կինոարտադրությունների գործիչ, «Syco» ստուդիայի հիմնադիր և ղեկավար: «Syco» ստուդիան զբաղվում է նոր երաժիշտ-կատարողներ գտնելով և ձայնագրելով: Քաուելը բրիտանական շոուբիզնեսի կարևորագույն դեմքերից է և մի շարք հեղինակավոր հեռուստաշոուների՝ «American Idol», «Pop Idol», «The X Factor UK» և «Britain’s Got Talent» հեղինակ և ժյուրիի անդամ: 2004 թվականին «Թայմ» ամսագիրը Քաուելին ընդգրկեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: 2010 թվականին բրիտանական «New Statesman» ամսագիրը «2010 թվականի 50 ամենանշանավոր մարդկանց» ցանկում Քաուելին հատկացրեց 41-րդ հորիզոնականը: «Sunday Times» պարբերականի գնահատմամբ 2015 թվականին Քաուելի կարողությունը կազմել է 325 միլիոն ֆունտ ստերլինգ: Որպես ժյուրիի անդամ՝ Քաուելը հայտնի է սուր և քննադատական վերաբերմունքով մասնակիցների և նրանց տաղանդի նկատմամբ՝ այդ թվում նաև նրանց հասցեին հաճախ հնչեցրած ոչ պատշաճ կատակներով: Քաուելը նաև հայտնի է որպես «Together for Short Lives» բարեգործական ծրագրի հովանավոր, որի նպատակը... Ավելին

Հունիսի 19
Խորհրդային առաջին ոսկե չերվոնեցի դարձերեսը
Խորհրդային առաջին ոսկե չերվոնեցի դարձերեսը

«Սերմնացան» ոսկե մետաղադրամը (ռուս.՝ Сеятель) կամ ոսկե չերվոնեցը (ռուս.՝ золотой червонец) թողարկվել է ՌԽՖՍՀ Պետական բանկի կողմից 1923 թվականին։ 1975-1982 թվականներին ԽՍՀՄ Պետական բանկի կողմից թողարկած «նովոդել» մետաղադրամները պահպանեցին 1923 թվականի նմուշի ոսկե դրամի դիզայնը՝ տարբերվելով միայն թողարկման տարեթվի գրառումով։ Դրանք հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի գործող ներդրումային հուշադրամներ՝ 10 ռուբլի անվանական արժեքով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ ՌԽՖՍՀ զինանշանի տարբերակը (հասկերից պսակով շրջապատված՝ մուրճի և մանգաղի պատկերով վահան՝ արևի ճառագայթների ֆոնի վրա), նրանից ցած՝ պետության անվանումը՝ ռուս.՝ «Р.С.Ф.С.Р.», եզրով՝ հայտնի նշանաբանի գրառումը՝ ռուս.՝ «Пролетарии всех стран, соединяйтесь!», եզերվում է կետերից շրջագծով։

Դարձերեսը՝ արտում աշխատող սերմնացան գյուղացու պատկերը՝ գութանի, արևածագի և գործարանների ֆոնի վրա, վերևում՝ անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН ЧЕРВОНЕЦ», ներքում ձախից... Ավելին

Հունիսի 20
Սիրիական ապստամբության պլակատներից
Սիրիական ապստամբության պլակատներից

Քաղաքացիական ցույցերը Սիրիայում` սոցիալական հակամարտության Արաբական գարնան նախնական փուլը Սիրիայի Արաբական Հանրապետությունում (2011 թվականի հունվար - հուլիս):

Սիրիայում առաջին խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ որպես Արաբական գարնան շարժում: Ցուցարարները դեմ արտահայտվեցին կաշառակերությանը և Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից կատարվող մարդու իրավունքների խախտմանը:

Չնայած կառավարության փորձերին ճնշել ցույցերը՝ շուտով հայտնի դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից: Այդ ժամանակ ցուցարարների դեմ դուրս եկան կառավարական զորքերը: Ցուցարարները և ԶԼՄ-ները սիրիական կառավարությանը մեղադրում էին վարձկանների օգտագործման մեջ, ովքեր ծեծում և գնդակահարում էին ցույցի մասնակիցներին: Թեև սիրիական կառավարությունը ժխտում էր նրանց գոյությունը, ավելի ուշ այն հաստատեց ՄԱԿ-ը:

Կառավարության բռնի գործողությունները հանգեցրեցին բանակից մասշտաբային դասալքությունների և նոր ընդդիմադիր ջոկատների առաջացմանը, հակամարտությունը քաղաքացիական անհնազանդությունից վերաճեց... Ավելին

Հունիսի 21
Պարուրաձև սանդուղք, Վատիկանի թանգարան
Պարուրաձև սանդուղք, Վատիկանի թանգարան

Սանդուղք, գործառական և կառուցվածքային տարր, որն ապահովում է ուղղահայաց կապեր: Սանդուղքը բաղկացած է մի շարք աստիճաններից: Սովորաբար այս հասկացությունը կիրառվում է շինությունների այն տարրերը բնորոշելու համար, որոնք հանդիսանում են կրող կոնստրուկցիաներ: Հասկացությունն օգտագործվում է նաև ծառայողական մեքենաների (օրինակ՝ հրշեջ մեքենայի), ինքնաթիռների և ուղղաթիռների, պարանասանդուղքների, շարժասանդուղքների բարձրացնող տարրերի բնորոշման համար:

Առաջին սանդուղքներն ի հայտ են եկել առաջին բնակավայրերի հետ մեկտեղ: Նախնադարյան մարդիկ, ընդօրինակելով կենդանիների փորձը, սար էին բարձրանում, այսպես կոչված, «այծի ճանապարհով», որը հիշեցնում է... Ավելին

Հունիսի 22
Զբոսաշրջիկները «Արգելված քաղաքում», Պեկին
Զբոսաշրջիկները «Արգելված քաղաքում», Պեկին

Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո: Չինաստանը առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում: Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»:

Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն է: Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2010 թվականին կազմել է 55.98 միլիոն մարդ, իսկ արդեն 2015 թվականին 98.8 միլիոն: Արտարժույթային եկամուտը կազմել է 45.8 միլիարդ ամերիկյան դոլլար: 2010 թվականի տվյալներով եղել է չորրորդ աշխարհում: Ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.61 միլիարդ, ընդհանուր եկամուտը՝ 777.1 միլիարդ յուան:

Ըստ ՀԶԿ-ի՝ 2020 թվականին, Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ լինելու է... Ավելին

Հունիսի 23

Հունիսի 24
Ռուբեն Դարիո (իսպ.՝ Rubén Darío, իսկական անունը` Ֆելիքս Ռուբեն Գարսիա Սարմшենտո իսպ.՝ Félix Rubén García Sarmiento, 1867 թվականի հունվարի 18, Մետապա, համաշխարհային ճանաչում ունեցող առաջին լատինոամերիկյան բանաստեղծը, իսպանալեզու գրականության մեջ մոդեռնիզմի վառ արտահայտված ներկայացուցիչներից մեկը:

Ռուբեն Դարիոն ծնվել է 1867 թվականի հունվարի 18-ին նիկարագուական Մետապա քաղաքում (ներկայումս գրողի պատվին վերանվանվել է Սյուդադ Դարիո), նա առևտրական Մանուել Գարսիայի և Ռոսի Սարմшենտոյի ընտանիքի առաջին երեխան էր: Նրա ծնողները մորաքրոջ երեխաներ էին, այդ պատճառով էլ նրանք կարողացել են ամուսնանալ միայն 1866 թվականի ապրիլի 26-ին Լեոն քաղաքում, եկեղեցու հետ հարս ու փեսայի մերձավոր ազգակցական կապի խնդիրը կարգավորելուց հետո: Այդ ամուսնությունը երջանիկներից չէր, Ռուբենի հայրը տառապում էր ալկոհոլիզմով և հաճախակի այցելում էր... Ավելին

Հունիսի 25
Ճոն Տոլմայեան
Ճոն Տոլմայեան

Ճոն Տոլմայեան (Կաղապար:Լեզու en, ծնած` 15 Յուլիս, 1973, Պէյրութ, Լիբանան), Լիբանան ծնած ամերիկահայ թմբկահար, նուագած է հանրայայտ «System of a Down» խումբին մէջ, իսկ 2003 թվականին, այլ հայազգի երաժիշտ ` «System of a Down» խումբի նախկին կիթառահար՝ Տարօն Մալաքեանի հետ հիմնած է «Scars on Broadway» խումբը։

Տոլմայեան ծնած է 15 Յուլիս, 1973-ին, Լիբանանի մայրաքաղաք՝ Պէյրութի մէջ։ Լիբանանի մէջ տեղի ունեցող քաղաքացիական պատերազմին պատճառով, Տոլմայեաններու ընտանիքը կը տեղափոխուի Թորոնթօ, այնուհետեւ Լոս Անճելըս, երբ Ճոն հինգ տարեկան էր:

Տոլմայեան 2 տարեկան հասակէն սկսած է հետաքրքրուիլ հարուածային գործիքներով ։ Առաջին անգամ լիարժէք հարուածային գործիք նուագած է... Ավելին

Հունիսի 26
Ֆինլանդիայի Ռուկա լեռնադահուկային առողջավայրը
Ֆինլանդիայի Ռուկա լեռնադահուկային առողջավայրը

Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Matkailu Suomessa), Ֆինլանդիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։

Ֆինլանդիա պետությունը գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևելքում։ Տեղակայված է Բալթյան վահանի սահմաններում, իսկ տարածքում գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։

Ֆինլանդիայի զբոսաշրջության պատմության բարձրակետը համարվում է 1996 թվականը, երբ այս երկիրը դարձավ Շենգենյան համաձայնության անդամ (նախորդ տարի Ֆինլանդիան միացել էր ... Ավելին

Հունիսի 27
Սերեսը տեսանելի գույներով
Սերեսը տեսանելի գույներով

Սերես (1 Ceres) կամ Ցերերա, գաճաճ մոլորակ Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում։ Սերեսը Երկրին ամենամոտ գաճաճ մոլորակն է, նրա հեռավորությունը Երկրից կազմում է 263 մլն կմ։

Սերեսը հայտնաբերել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին 1801 հունվարի 1-ին, Պալերմոյի աստղադիտարանում։ Որոշ ժամանակ Սերեսը դիտարկվում էր որպես լիարժեք Արեգակնային համակարգի մոլորակ։ 1802 թվականին նրան դասակարգեցին որպես աստերոիդ, և մոլորակ հասկացության վերջին ճշտումների արդյունքում Միջազգային աստղագիտական միության կողմից 2006 թվականի օգոստոսի 24-ին XXVI Գլխավոր վեհաժողովի նիստում այն դասակարգվեց գաճաճ մոլորակների դասին։ Այն անվանվել է հին հռոմեական պտղաբերության աստվածուհու... Ավելին

Հունիսի 28
Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի, (ուկրաիներեն՝ Василь Олександрович Сухомлинський, սեպտեմբերի 28, 1918, Վասիլևկա, Ուկրաինա - սեպտեմբերի 2, 1970, Պավլիշ, ՈւԽՍՀ), խորհրդային ականավոր նորարար մանկավարժ և գրող, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1968), մանկավարժական գիտությունների թեկնածու (1955), ՈւԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968

Սուխոմլինսկին ստեղծել է մարդասիրական սկզբունքների վրա հիմնված մանկավարժական յուրօրինակ համակարգ, որի կենտրոնում երեխան է, և դաստիարակության ու ուսուցման գործընթացները նպատակաուղղված են նրա անձի զարգացմանը։

Սոխումլինսկին գրել է 400-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 44 գիրք, դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Զրույց դպրոցի երիտասարդ դիրեկտորի հետ», «Երեխաների աշխատանքային դաստիարակությունը գյուղական դպրոցում», «Դպրոցականների մեջ կոլեկտիվիզմի դաստիարակումը», «Դպրոցականի հոգևոր աշխարհը», «Միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը», «Աշխատանքը և բարոյական դաստիարակությունը», «Երիտասարդ սերնդի բարոյական իդեալը», «Հավատացե՛ք մարդուն», «Խոհեր մարդու մասին», «Դպրոցի դիրեկտորը՝ ուսումնադաստիարակչական աշխատանքի ղեկավար», «Մարդն անկրկնելի է», «Դեպի երեխայի սիրտը տանող ճամփան», «Երիտասարդ սերնդի մեջ աշխատանքի նկատմամբ բարոյական ազդակների դաստիարակումը»... Ավելին

Հունիսի 29

Հունիսի 30
Համբարձում Պոյաճեան
Համբարձում Պոյաճեան

Համբարձում Պոյաճեան (Մեծն Մուրատ), (1867, Հաճըն, - 30 Յուլիս 1915, Կեսարիա), հայ յեղափոխական գործիչ, Օսմանեան Խորհրդարանի երեսփոխան։ Եղբայրն է յեղափոխական գործիչ՝ Ժիրայրի։

Ուսումը ստացած է տեղւոյն Միացեալ Վարժարանին մէջ։ Պոլիս մեկնելով, կը յաճախէ Իտատի վարժարանը, որու շրջանը աւարտելէ ետք կը մտնէ Պոլսոյ Բժշկական Համալսարանը, զոր չ՚աւարտեր։

Դեռ ուսանող, 1888-ին կ՚ըլլայ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կազմակերպիչներէն մին։ 15 Յուլիս 1890 -ին, Պոլսոյ մէջ կը կազմակերպէ Գում Գափուի ցոյցը, որմէ ետք, կը հալածուի համիտեան վարչակարգին կողմէ: Հայորդիին գլխուն համար կը խոստանան 2000 ոսկի պարգեւ։Խուսափելով ձերբակալութենէն՝ ան կը փախչի Հունաստան,Աթենք իսկ 1892-ին ծածուկ կը հասնի... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր