Jump to content

Ժակ Կոպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոպո (այլ կիրառումներ)
Ժակ Կոպո
ֆր.՝ Jacques Copeau
Ծնվել էփետրվարի 4, 1879(1879-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էհոկտեմբերի 20, 1949(1949-10-20)[4][2][5][…] (70 տարեկան)
Մահվան վայրԲոն[4]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, դրամատուրգ, կինոռեժիսոր, գրող, թատրոնի դերասան, թարգմանիչ, դերասան և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0178575

Ժակ Կոպո (ֆր.՝ Jacques Copeau, փետրվարի 4, 1879(1879-02-04)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 20, 1949(1949-10-20)[4][2][5][…], Բոն[4]), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ, ժամանակակից ֆրանսիական ռեժիսուրայի հիմնադիրներից։

1913 թվականին կազմակերպել է «Վիյո Կոլոմբիե» թատրոնը (Փարիզ), որը ղեկավարել է մինչև 1924 թվականը։ 1917-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում, 1936-1940 թվականներին «Կոմեդի ֆրանսեզ»-ում։

Բեմադրել է Մոլիերի «Ագահ» (1913), Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1914), ինչպես և ժամանակակից դրամատուրգների (Վիլդրակի «Միշել Օկլեր») պիեսները։ Դերերից են՝ Սկապեն (Մոլիերի «Սկապենի արարքները»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու)։ «Վաղորդյան մառախուղ» (1897), «Հարազատ տուն» (1924) և այլ պիեսների հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Копо Жак // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Կոպո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 598