Դատավարություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Դատավարություն
Der Process
Kafka Der Prozess 1925.jpg
Հեղինակ Ֆրանց Կաֆկա
Տեսակ գիրք և անավարտ վեպ
Ժանր փիլիսոփայական վեպ, հակաուտոպիական վեպ, աբսուրդ գրականություն և վեպ
Բնօրինակ լեզու գերմաներեն
Ստեղծման տարեթիվ 1914
Երկիր Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա և Flag of Austria.svg Ավստրիա
Հրատարակման վայր Բեռլին
Հրատարակիչ Verlag Die Schmiede
Հրատարակման տարեթիվ 1925
Թարգմանիչ հայերեն Սամվել Մկրտչյան
Հրատարակում հայերեն 1991 թ. փետրվարի 19
Պարգև(ներ) Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի
Վիքիքաղվածք Դատավարություն
Kafka - Der Prozeß (1925) Վիքիպահեստում

«Դատավարություն» (գերմ.՝ Der Prozess), Ֆրանց Կաֆկայի վեպը, որը հրապարակվել է հեղինակի մահից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի ստեղծման ամբողջ ընթացքն (1914 թվականի ամռանից մինչև 1915 թվականի) ուղեկցվել է հեղինակի կյանքի կարևոր իրադարձություներով։ 1914 թվականին Կաֆկան բաժանվում է Ֆելիցիա Բաուերից։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Սկսած աշնանից Կաֆկան առաջին անգամ իր ծնողներից առանձին սենյակում է մնում։

«Դատավարությունը» Ֆրանց Կաֆկայի ունիկալ գիրքն է, որում փաստացի, ստեղծեց նրա անունը համաշխարհային պոստմոդեռնիստական թատրոնում ու կինեմատոգրաֆիայում 20-րդ դարի երկրորդ կեսին, ավելի ճիշտ, նրա անունը մտցրեց պոստմոդեռնիստական աբսուրդիզմ։

Հետաքրքիր է, որ Կաֆկան ոչ մի հետգրություն չի գրել, որի շնորհիվ հնարավոր կլիներ հասկանալ վեպի հանգուցալուծումը։ Գլուխները համարակալված չէին ու պահպանվել էին տարբեր ծրարներով։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Կ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆը բանկի հավատարմատար է։ Ամուսնացած չէ։ Հայրը ողջ չէ։

Ֆրոյլյայն Բյուրստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆը վարձով սենյակ էր վերցրել։ Բյուրստները նրա հարևանուհին էր։

Փաստաբան Հուլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուզեֆի հեռու հին ծանոթը։ Անկողնային հիվանդ է։ Ծանոթներ ունի դատական համակարգի ոչ այնքան ազդեցիկ շրջաններում։

Լենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանի խնամակալուհին։ Յուզեֆի սիրուհին։

Վաճառական Բլոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրյալ, ով Յուզեֆին պատմում է իր դատավարության մասին, որը շարունակվում էր արդեն ավելի քան հինգ տարի։

Տիտորելլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ, ով նկարում էր դատավորներին։ Նա խորհուրդներով օգնում էր Յուզեֆին։

Բանտային հոգևորական[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուզեֆին պատմում է «Օրենքի առաջ» առակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան, իր երեսնամյակի օրը, Յոզեֆ Կ.-ին ձերբակալում են ինչ-որ հիմնարկության երկու աշխատակիցներ, բայց չեն հայտնում ձերբակալման պատճառը։ Բայց Յոզեֆը շարունակում է ապրել իր կյանքն այնպես, ինչպես նախկինում էր, քանի որ նրանք չէին վախենում Յոզեֆի փախուստից։ Նրան դատարան են հրավիրում, տուն ու աշխատավայր են այցելում, հետևում են: Այդ ամբողջ ընթացքում նա փորձում է ճշտել մեղադրանքի պատճառը, բայց այդպես էլ չի հասնում իր նպատակին իրեն շրջապատող բյուրոկրատիայից։

Տեսարաններից մեկում բանտային հոգևորականը, որին Յոզեֆ Կ.-ն հանդիպում է հավաքի ժամանակ, նրան պատմում է «Օրենքի դարպասների մոտ» առակը, որը խորհրդանշում էր Յոզեֆի` կազմակերպությունից ճշմարտությունը կորզելու փորձերը։

Հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակի լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունը, որը տպագրվել է Կաֆկայի ընկերոջ՝ Մաքս Բրոդի կողմից։ Նա տեսակավորել է գլուխները հիշելով հեղինակի հետ իր խոսակցությունը։

Էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դատավարություն» — Օրսոն Ուելսի 1962 թվականի ֆիլմը։ Յոզեֆ Կ.-ի դերը խաղացել է Էնթոնի Պերկինսը։
  • Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» — Դեյվիդ Թոմասի 1988 թվականի «Ժամանակակից աշխարհ։ Հարյուր մեծ հեղինակներ» վավերագրական մինի-սերիալի էպիզոդ։ Յոզեֆ Կ.-ի դերը խաղացել է Թիմ Ռոթը[1]։
  • «Կաֆկա» — Սթիվեն Սոդերբերգի 1991 թվականի ֆիլմը։ Ֆրանց Կաֆկայի դերակատարը Ջերեմի Այրոնս էր։
  • «Դատավարություն» — Դեյվիդ Ջոնսի 1993 թվականի ֆիլմը։ Յոզեֆ Կ.-ի դերը խաղացել է Կայլ Մաքլահլենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են