Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հոկտեմբեր 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հոկտեմբեր ամսվա հոդվածները
Հոկտեմբերի 1
Կատալոնիան Իսպանիայի քարտեզի վրա
Կատալոնիան Իսպանիայի քարտեզի վրա

Կատալոնիայի անկախության հանրաքվե (կատ.՝ Referèndum sobre la independència de Catalunya), անկախության հանրաքվե, որի իրականացումը պլանավորվել է Կատալոնիայի իշխանությունների կողմից (Իսպանիայի շրջան) 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։

Կատալոնիան մարզ է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում, որը ցանկանում է անկախանալ թագավորությունից։ Կատալոնացիների պայքարը՝ Իսպանիայի կազմից դուրս գալու համար, շարունակվում է մի քանի հարյուրամյակ։ Սեպտեմբերի 11-ը Կատալոնիայի ազգային օրն է։ 1714 թվականի այդ օրը Կատալոնիան կորցրել է իր անկախությունը։ Անկախության կորուստը Իսպանական ժառանգության համար պայքարի հետևանքն էր։ Մարզը ինքնավարություն է ստացել միայն 1979 թվականից հետո, երբ մահացել է բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն: Սակայն ինքնավարությունը չի գոհացրել կատալոնացիներին։ Անջատողականությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Կատալոնիայի ինքնավար մարզը, որտեղ ապրում է... Ավելին

Հոկտեմբերի 2

Հոկտեմբերի 3
Մարգարեթ Դ. Հ. Քին (անգլ.՝ Margaret D. H. Keane, ծնունդով՝ Փեգի Դորիս Հոքինս, 1927, Նեշվիլ, Թենեսի), ամերիկացի նկարչուհի, ճանաչման է հասել կանանց, երեխաների և կենդանիների յուղաներկով կամ խառնուրդային ներկերով արված դիմանկարներով, որոնց հատկորոշ գիծը չափազանց մեծ աչքերն էին։ Դրանք ժամանակին մեծ հաջողության հասան՝ շնորհիվ ավելի էժան տպագրության, ափսեների և բաժակների պատճենումների, որոնք քննադատվեցին որպես կիչ (գռեհիկ, անճաշակ արվեստ)։ Սկզբնական շրջանում՝ 20-րդ դարի 60-ական թվականներին, աշխատանքները վերագրվում էին Մարգարեթի ամուսնուն՝ Ուոլթեր Քինին։ Նրանց բաժանումից հետո 1970 թվականին Մարգարեթը հայտարարեց կեղծիքի մասին, ինչից հետո ստիպված եղավ Հավայան կղզիներում ընթացած դատի ժամանակ ապացուցել իր հեղինակային իրավունքները։ Մարգարեթ Քինի հանդեպ վերարթնացած հետաքրքրությանը հաջորդեց... Ավելին
Հոկտեմբերի 4
Իսահակ Իոսիֆովիչ Շվարց (ռուս.՝ Исаа́к Ио́сифович Шварц, մայիսի 13, 1923, Ռոմնի, ՈՒԽՍՀ - դեկտեմբերի 27, 2009, Սիվերսկի, ՌԴ), խորհրդային ռուս կոմպոզիտոր։ ՌԴ ժողովրդական արտիստ (1996), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, «Նիկա» կինոմրցանակի եռակի դափնեկիր։

Հեղինակել է երաժշտություն 35 ներկայացումների և 125 ֆիլմերի, ինչպես նաև սիմֆոնիկ ստեղծագործությունների, 2 բալետի, 2 կվարտետի, ջութակի կոնցերտի, կանտատի, ռոմանսների համար։ Հանրաճանաչություն է ձեռք բերել որպես կինոկոմպոզիտոր, ում ռոմանտիկ մելոդրամաներում հնչած մեղեդիները հանդիսատեսին հաճախ ավելի լավ էին հիշվում, քան հենց ֆիլմերը։ Շվարցին ավելի մեծ ճանաչում է բերել Սերգեյ Սոլովյովի և Վլադիմիր Մոտիլի ֆիլմերում հնչած երաժշտությունը։ Շվարցի ստեղծագործությունների գագաթնակետն էին «Անապատի սպիտակ արևը», «Կարամազով եղբայրներ», «Կայարանային հսկիչը», «Մանկությունից հարյուր օր անց», «Դյութիչ երջանկության աստղը», «Դերսու Ուզալա»... Ավելին

Հոկտեմբերի 5
Տեսախցիկով աղավնի օդալուսանկրչության համար

Օդալուսանկարչություն, տարածքի լուսանկարահանում երկրի մակերևույթից որոշակի բարձրության վրա՝ օդալուսանկարչական ապարատի օգնությամբ, որը տեղադրված է մթնոլորտով թռչող սարքի (ինքնաթիռ, ուղղաթիռ, դիրիժաբլ կամ անօդաչու թռչող սարք) վրա՝ տեղամասերում կատարվող նկարահանումների համար ուսումնասիրությունների և տվյալների ներկայացման նպատակով:

Օդալուսանկարչական ապարատով ստացված նկարները հատկապես կիրառելի են քարտեզագրության, տարածքների սահմանները որոշելիս, հողային կադաստրի, ջրային հետախուզության, հնագիտության, շրջակա միջավայրի ուսումնասիրության, ֆիլմերի և... Ավելին

Հոկտեմբերի 6
Փօրթուկալին դրօշը
Փօրթուկալին դրօշը

Փորթուկալ (Կաղապար:Լեզու pt), պետութիւն՝ Հարաւային Եւրոպային մէջ։ Փորթուկալը Եւրոպայի ամէնէն արեւմտեան երկիրն է։ Արեւմուտքէն եւ հարաւէն սահմանակից է Ատլանտեան ովկիանոսին, հիւսիսէն եւ արեւելքէն՝ Սպանիոյ։ Մայրաքաղաքը Լիզպոնն է։

Հին քարէ դարերէն, Փորթուկալի տարածքին, մարդիկ բնակութիւն հաստատած են ։ Պրոնզէ դարուն Փորթուկալի հիւսիսային շրջանին մէջ զարգացած է մետաղամշակութիւնը։ Ք․Ա․ Ա. հազարամեակի բ. կիսուն, Փորթուկալի տարածքին բնակութիւն հաստատած են կելտերը, Ք․Ա․ Դ.- Գ. դարերուն՝ լուզիտանները, որոնց հիմնական զբաղումը անասնապահութիւնը եղած է։ Ք․Ա․ Բ. դարերու սկիզբը անոնք պայքար մղած են երկիր ներխուժած հռոմէացիներուն դէմ եւ միայն Ք․Ա․ Ա. դարու վերջը Հռոմ յաջողած է կոտրել լուզիտաններու դիմադրութիւնը եւ անոնց տարածքը դարձնել Լուզիտանիա՝ Հռոմի գաւառ։ Հռոմէացիները տիրած են մինչեւ... Ավելին

Հոկտեմբերի 7
Ֆեոդոր Բոնդարչուկ
Ֆեոդոր Բոնդարչուկ

Ֆեոդոր Սերգեևիչ Բոնդարչուկ (ռուս.՝ Фёдор Серге́евич Бондарчу́к, մայիսի 9, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, կլիպմեյքեր, ռեստորանատեր։ «Լենֆիլմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Դերասանուհի Իրինա Սկոբցևայի և ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի որդին։

Նկարահանել է «Իններորդ վաշտը» ֆիլմը (2005 թվականի ամենաշահութաբեր ռուսական ֆիլմը վարձույթում, որն ստացել է 7 տարբեր կինոմրցանակներ, առաջադրվել է 8 անվանակարգերում, 2006 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Հայտնի ֆիլմերից են նաև «Բնակելի կղզին» երկմասանոց ֆիլմը (առաջին մասը 2009 թվականին դարձավ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենաշահութաբեր ֆիլմը վարձույթում) և «Ստալինգրադ» լայնածավալ ռազմական դրաման (2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում)։

«Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում... Ավելին

Հոկտեմբերի 8
Ռուսական քարոզչության կենտրոն Կրեմլը
Ռուսական քարոզչության կենտրոն Կրեմլը

Ռուսական քարոզչություն կամ կրեմլյան քարոզչություն, պուտինյան քարոզչություն, Ռուսաստանի կառավարության հայացքներին, պատկերացումներին կամ օրակարգերին համապատասխանող զանգվածային լրատվամիջոցների գործունեության արդյունքի կամ հասցեագրված հաղորդակցությունների ամբողջություն: Այդ զանգվածային լրատվամիջոցներն ընդգրկում են բազմաթիվ պետական հովանավորություն ունեցող հարթակներ և առցանց տեխնոլոգիաներ: 2008 թվականի վերջին Լև Գուդկովը, հիմնվելով Լևադա Կենտրոնի տվյալների բազայի տեղեկությանը, մատնանշել է ժամանակակից Ռուսաստանում հասարակական կարծիքի՝ որպես հասարակական-քաղաքական ինստիտուտի գոյության անհետացման և դեռ... Ավելին

Հոկտեմբերի 9

Հոկտեմբերի 10

Հոկտեմբերի 11
Կրոնական բռնությունից տուժած երեխա
Կրոնական բռնությունից տուժած երեխա

Բռնություն երեխաների նկատմամբ, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք: Կարող է արտահայտվել ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության կամ հոգատարության բացակայության ձևով: Ըստ ԱՀԿ-ի՝ երեխաների նկատմամբ բռնությունը հանդիսանում է գլոբալ խնդիր լուրջ հետևանքներով:

Երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն, մեծահասակների կողմից երեխային կանխամտածված ծեծել, խեղել, վնասվածքներ հասցնել: Ֆիզիկական բռնության նշաններ են հանդիսանում կապտուկները, այրվածքները, քերծվածքները, սպիները, վերքերը, կոտրվածքները, ինչպես նաև... Ավելին

Հոկտեմբերի 12
Մեծ թատրոն
Մեծ թատրոն

Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Государственный академический театр оперы и балета России) կամ ուղղակի Բոլշոյ թատրոն (ռուս.՝ Большо́й теа́тр), ռուսական թատրոն։ Ռուսաստանի խոշորագույն և աշխարհի ամենանշանակալի բալետի և օպերայի թատրոններից մեկը։ Թատրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում՝ Թատերական հրապարակում։

Սկզբնական շրջանում այն արքունական թատրոն էր, որը Փոքր թատրոնի հետ կազմում էր Մոսկվայի կայսերական թատրոնների խումբը։ Ժամանակ առ ժամանակ թատերախմբի կարգավիճակը փոխվել է․ մեկ անցել է գեներալ-նահանգապետի ենթակայության տակ, մեկ՝ կրկին Պետերբուրգի ղեկավարության։ Այսպես շարունակվեց մինչև... Ավելին

Հոկտեմբերի 13
Մոխրոտիկի ամրոցը — Տիզնի Ուըրլտի պաշտօնական խորհրդանիշը «Կախարդական Թագաւորութիւն» այգիին մէջ

Տիզնի Ուըրլտ (անգլ.՝ Disney World, պաշտօնական անուանում՝ «Ուոլթ Տիզնի համաշխարհային հանգիստի կեդրոն» (անգլ.՝ Walt Disney World Resort), ամենամեծ տարածքը եւ ամենաշատ այցելուներ ունեցող զուարճանքի կեդրոնն է աշխարհի վրայ, մակերեսը կը կազմէ 100 քմ²: Անոր կազմին մէջ կայ չորս բներգական այգի, երկու ջրային զբօսայգի, 24 բներգական հիւրանոց, բազմաթիւ խանութներ, սրճարաններ, ճաշարաններ եւ ժամանցի վայրեր: Անիկա կը պատկանի The Walt Disney Company ընկերութեան Walt Disney Parks and Resorts ստորաբաժանման: Կը գտնուի ԱՄՆՖլորիտա նահանգի Օրլանտօ քաղաքէն հարաւ-արեւմուտք: Այգին բացուած է 1 Հոկտեմբեր 1971-ին. այն ատեն անիկա կազմուած էր «Կախարդական Թագաւորութիւն» բներգական այգիէն: 1 Հոկտեմբեր 1982-ին բացուած է Epcot, 1 Մայիս 1989-ին՝ Տիզնիիի հոլիուտեան «սթիւտիօ» եւ 22 Ապրիլ 1988-ին՝ Տիզնիիի անասուններու թագաւորութիւնը:

Տիզնի Ուըրլտ կառոյցի շնորհիւ... Ավելին

Հոկտեմբերի 14
Աննա Ֆրանկի օրագիրը
Աննա Ֆրանկի օրագիրը

Հոլոքոստի ժխտում, նեգացիոնիզմ, որի համաձայն Հոլոքոստ չի եղել այն ձևով, ինչ ներկայացնում է ընդհանուր ճանաչում գտած պատմագրությունը: Հոլոքոստը ժխտողները իրենց դավադրության տեսությունում առաջ են քաշում փաստերը հօգուտ հրեաների թաքցնելու, մասշտաբային կեղծարարության և փաստերի խեղաթյուրման թեզեր: Հիմնականում վիճարկման առարկա են դառնում հետևյալ դրույթները.

Ժխտողները հաճախ պնդում են, որ վերոնշյալ տեղեկությունը գիտակցորեն կեղծվել է սիոնիստների կողմից Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծման նպատակով:

Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն: Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով... Ավելին

Հոկտեմբերի 15

Հոկտեմբերի 16
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության զինանշան

«Մուսուլման եղբայրներ», միջազգային կրոնաքաղաքական կազմակերպություն, որն ստեղծվել է 1928 թվականին Իսմայիլիայում` իսլամի ուսուցիչ Հասան Ալ-Բաննայի կողմից (Եգիպտոս): 1933 թվականին կազմակերպության շտաբ-կայանը տեղակայված է Կահիրեում: Հասան Ալ-Բաննանը շարժումը բնութագրեց այսպես՝ «Սաֆալյան շարժում, ուղղափառ ճանապարհ, սուֆիստական իրականություն, քաղաքական կազմակերպություն, սպորտային խումբ, գիտական և մշակութային համայնք, գյուղատնտեսական կազմակերպություն, սոցիալական գաղափար»: 1949 թվականին Հասան Ալ-Բաննայի մահից հետո, արդեն 1950-ին շարժման գաղափարակիցներից մեկը դարձավ Սայիդ Կութուբը, ում մահապատժի ենթարկեցին 1966 թվականին: Ասոցիացիան ունի իր բազմաթիվ հետևորդները աշխարհի տարբեր երկրներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ուներ գրեթե 500 հազար անդամ: Ինչպես նշում է «Ժենմին Ժիբաո» թերթը (2013), կազմակերպությունը ունի մեծ տարածում։ Այն մեծ ուժերով գործում է Թունիսում, Լիբիայում, Սիրիայում և արաբական այլ երկրներում:

Կազմակերպության կարգավիճակը միանշանակ չէ: Մի քանի երկրներում այն հանդիսանում է լեգալ, իսկ նրա հետ կապված քաղաքական կուսակցությունները տեղեր են զբաղեցնում տարբեր երկրների խորհրդարաններում (Վերածննդի կուսակցությունը Թունիսում, ազգային կոնգրեսը Սուդանում, Իսլահը Յեմենում և այլն): Միաժամանակ այն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Բահրեյնում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում։ </noinclude>

Հոկտեմբերի 17
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության զինանշան
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության զինանշան

«Մուսուլման եղբայրներ», միջազգային կրոնաքաղաքական կազմակերպություն, որն ստեղծվել է 1928 թվականին Իսմայիլիայում` իսլամի ուսուցիչ Հասան Ալ-Բաննայի կողմից (Եգիպտոս): 1933 թվականին կազմակերպության շտաբ-կայանը տեղակայված է Կահիրեում: Հասան Ալ-Բաննանը շարժումը բնութագրեց այսպես՝ «Սաֆալյան շարժում, ուղղափառ ճանապարհ, սուֆիստական իրականություն, քաղաքական կազմակերպություն, սպորտային խումբ, գիտական և մշակութային համայնք, գյուղատնտեսական կազմակերպություն, սոցիալական գաղափար»: 1949 թվականին Հասան Ալ-Բաննայի մահից հետո, արդեն 1950-ին շարժման գաղափարակիցներից մեկը դարձավ Սայիդ Կութուբը, ում մահապատժի ենթարկեցին 1966 թվականին: Ասոցիացիան ունի իր բազմաթիվ հետևորդները աշխարհի տարբեր երկրներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ուներ գրեթե 500 հազար անդամ: Ինչպես նշում է «Ժենմին Ժիբաո» թերթը (2013), կազմակերպությունը ունի մեծ տարածում։ Այն մեծ ուժերով գործում է Թունիսում, Լիբիայում, Սիրիայում և արաբական այլ երկրներում:

Կազմակերպության կարգավիճակը միանշանակ չէ: Մի քանի երկրներում այն հանդիսանում է լեգալ, իսկ նրա հետ կապված քաղաքական կուսակցությունները տեղեր են զբաղեցնում տարբեր երկրների խորհրդարաններում (Վերածննդի կուսակցությունը Թունիսում, ազգային կոնգրեսը Սուդանում, Իսլահը Եմենում և այլն): Միաժամանակ այն ահաբեկչական կազմակերպություն է համարվում... Ավելին

Հոկտեմբերի 18
Կիմչի
Կիմչի

Կիմչի (կորեերենի բարբառներով՝ կիմչի, կիմ-չի, չիմչխի, չիմչխա, չիմ-չա), կորեական խոհանոցի ուտեստ, որը իրենից ներկայացնում է կծու համեմունքներով համեմված թթու դրած (խմորված) բանջարեղեններ, առաջին հերթին չինական կաղամբ:

Ընդհանուր առմամբ այն համեմվում է կարմիր պղպեղով, սոխով (կամ սոխի հյութով), սխտորով և կոճապղպեղով կամ խաչածաղկավորների տերևներով: Հիմնականում այն լինում է չինական կաղամբ, երբեմն բրնձի հատիկներով, միայն թե հաճախ նրանց փոխարեն օգտագործում են Կոլրաբիի, ամսաբողկի և լոբայի տերևներ, նաև վարունգ, բադրիջան կամ այլ բանջարեղեններ:

Կորեայում կիմչին համարվում է հիմնական ուտեստ: Կորեացիները կարծում են, որ կիմչիի չափավոր օգտագործումը նպաստում է ... Ավելին

Հոկտեմբերի 19

Հոկտեմբերի 20

Սիլաս Մարնըր, Րեւելոյի մանրածախը, Ճորճ Էլիոդի երրորդ նորավէպը, հրատարակուած ՝ 1861-ին: Մանրածախի մը պատմութիւնն է:

Նորավէպը Ժթ. դարու պատմութիւն է: Սիլաս Մարնըր մանրածախ մըն էր Լենթըրն Եարտ գիւղին մէջ, որ կը գտնուի Անգլիոյ հիւսիսը: Ան ամբաստանուած էր, թէ գողցած էր ծեր հիւանդ մարդու մը հաւաքուած ոսկիները, երբ հոգ կը տանէր անոր: Երկու փաստեր կային, որոնք Սիլասի դէմ էին՝ պզտիկ դանակ մը եւ իր տան մէջ գտնուած դրամները: Տարաձայնութիւն մը կ'ըսէր, թէ Սիլասի մտերիմ ընկերը՝ Ուիլիըմ Տէյնն էր գողը, որ Սիլասի վրայ բերցուցած էր յանցանքը, որովհետեւ Սիլաս իր պզտիկ դանակը փոխ տուած էր Ուիլիըմի նախ քան ոճիրը: Սիլաս... Ավելին

Հոկտեմբերի 21
Hitman։ Blood Money («Վարձու մարդասպան: Արյունոտ փողեր»), մարդասպանի սիմուլյատոր, ստելս էքշն ժանրի համակարգչային խաղ։ «Hitman: Blood Money» խաղը մշակվել է դանիական IO Interactive ընկերությունում և հանդիսանում է «Hitman» սերիայի չորրորդ մասը։ Խաղը թողարկել է Eidos Interactive ընկերությունը 2006 թվականի մայիսի 26-ին PAL շրջաններում և մայիսի 30-ին՝ Հյուսիսային Ամերիկայում PC-ի, (Windows-ի), Playstation 2-ի, Xbox-ի և Xbox 360-ի համար։ Խաղի հիմնական հերոսը, ինչպես մնացած բոլոր մասերում, Գործակալ 47-ն է։

Խաղում ավելացվել են մեծ թվով նորամուծություններ, իսկ հատկապես՝ հնարավոր է գերի վերցնել ոչ խաղային հերոսներին, նրանց կրակել, պահել նրանց որպես վահան, զոհի մահը ցույց տալ որպես «դժբախտ պատահար», կարելի է արդիականացնել զենքը (օրինակ՝ ատրճանակի վրա կարելի է տեղադրել կրկնակի օպտիկական նշանոց, խլացուցիչ, լազերային նպատակացույց և այլն)։

Խաղ է վերադարձել առաջադրանքից հետո փող վերցնելու հնարավորությունը։ Այդ փողի միջոցով կարելի է արդիականացնել զենքը, գնել վկաներին և ոստիկանությանը, փոխել ինքնությունը։ Հայտնվել է ճանաչելիության վիճակագրություն. եթե հերոսը տուն է մտնում ինքնաձիգով, սպանել է բոլոր թիկնապահներին և ֆիքսվել է տեսախցիկի կողմից, այդ դեպքում... Ավելին

Հոկտեմբերի 22

Հոկտեմբերի 23
Հուշարձան Aktion T4, Թիերգարտենշտրասե 4, Բեռլին-Թիերգարտեն, Գերմանիա

«Т-4» գործողություն (գերմ.՝ Aktion Tiergartenstraße 4, «Թիերգարտենշտրասե 4 գործողություն»), գերմանական նացիոնալ-սոցիալիստների կողմից իրականացրած եվգենիկ ծրագրի պաշտոնական անվանումը, որի նպատակն էր ամլացնել, իսկ հետայդու նաև ֆիզիկական բնաջնջման ենթարկել հոգեկան ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց։ Սկզբում ոչնչացրին մինչև երեք տարեկան երեխաներին, հետո անցան բոլոր տարիքային խմբերին։

1921 թվականին եվգենիկան ուսմունք էր մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին։ Եվգենիկի խնդիրն է ակտիվ ազդել մարդու Էվոլյուցիայի վրա, կատարելագործել նրա բնույթը, նպաստել տաղանդի ժառանգմանը և... Ավելին

Հոկտեմբերի 24

Հոկտեմբերի 25
Ալ-Քաիդայի դրոշն Իրաքում
Ալ-Քաիդայի դրոշն Իրաքում

«Ալ-Քաիդա» (արաբ․՝ القاعدة‎‎, al-qāʿidah, IPA: /ælˈqɑːʕɪdɐ/, «Հիմք», «Հենակետ», «ֆունդամենտ», «սկզբունք»), ամենածայրահեղական-արմատական ահաբեկչական կազմակերպություններից մեկը, պատկանում է իսլամի վահաբիստական ուղղությանը:

Ստեղծվել է 1988 թվականին: Խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից հետո «Ալ-Քաիդան» երկար պայքար սկսեց ԱՄՆ-ի՝ երկրի, որին այդ ժամանակ անվանում էին «Արևմտյան աշխարհ», և մուսուլմանական երկրներում գտնվող նրա դաշնակիցների դեմ: Կազմակերպության նպատակն է հանդիսանում իսլամական երկրներում աշխարհիկ ռեժիմի տապալումը և «Իսլամական մեծ խալիֆաթի» ստեղծումը:

1998 թվականին Քենիայի և Տանզանիայի մայրաքաղաքներում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից հետո «Ալ-Քաիդան» համարվեց... Ավելին

Հոկտեմբերի 26

Հոկտեմբերի 27
Արաբական Տիրապետութիւն Է. դարու սկիզբները երեւան եկած նոր ուժ մը՝ Մերձաւոր Արեւելքի մէջ: Արաբիոյ մէջ, Մուհամմէտ հիմը կը դնէ նոր կրօնքի մը՝ իսլամութեան, որ շուտով կը տարածուի ամբողջ արաբական թերակղզիին մէջ: Նոր կրօնքին շնորհիւ կը ստեղծուի արաբական հզօր պետութիւն մը: Մինչ այդ առաւելաբար իրենց սահմաններուն մէջ սեղմուած արաբները դուրս կու գան՝ տարածելու համար իրենց կրօնքն ու քաղաքական տիրապետութիւնը:

Մուհամմէտի մահէն ետք իր յաջորդները, որոնց Խալիֆա տիտղոսը կը տրուի, կը ձեռնարկեն սրբազան պատերազմի՝ կրօնափոխ ընելու համար իրենց թէ՛դրացի եւ թէ... Ավելին

Հոկտեմբերի 28

Հոկտեմբերի 29
ՌՆԹ-ի մոլեկուլ
ՌՆԹ-ի մոլեկուլ

Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից (ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։

Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից... Ավելին

Հոկտեմբերի 30

Հոկտեմբերի 31
Նատալյա Զախարինա
Նատալյա Զախարինա

Նատալյա Ալեքսանդրովնա Զախարինա (ռուս.՝ Наталья Александровна Захарьина), ամուսնական ազգանունը՝ Գերցեն (ռուս.՝ Герцен , ), Ալեքսանդր Իվանովիչ Գերցենի զարմուհին և կինը (1838 թվականից), նրա երեխաների մայրը։ Գերցենի հուշագրական «Եղելություն և խոհեր» ստեղծագործության կենտրոնական կերպարներից մեկն է։ Թողել է բավականին հարուստ էպիստոլար ժառանգություն, օրագրեր և ինքնակենսագրության պլան։

Նատալյա Ալեքսանդրովնան եղել է Սրբազան սինոդի օբեր-պրոկուրոր (նախահեղափոխական Ռուսաստանում սինոդի կամ սենատի բարձրագույն պաշտոնյա) Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի ապօրինի դուստրը։ Չափաբերական մատյանում պահպանվել է հետևյալ գրությունը. «1817 թվականի հոկտեմբերի 22-ին գեներալ Ալեքսանդր Ալեքսեևիչ Յակովլևի տանը եկվոր օտարերկրացի Քսենյան ունեցել է... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր