Իմպրովիզացիայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմպրովիզացիայի թատրոն՝ թատրոնի տեսակ, որի ներկայացումները ստեղծվում են իմպրովիզացիայի (ստեղծաբանության)[1] մեթոդով։ Իմպրովիզացիան թատրոնում որոշակի դրամատուրգիական տեքստով չպայմանավորված, փորձերի ժամանակ չնախապատրաստված դերասանի խաղն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրովիզացիան ծիսակատարություններում, ժողովրդական դերասանների արվեստում գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից։ Իմպրովիզացիայի թատրոնները ժողովրդական միջավայրում հայտնի էին դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Ամենավաղ կիրառությանը հանդիպում ենք մ.թ.ա. 391 թվականի Ատելլանի ֆարսում։ Ի տարբերություն դրամատիկական բեմադրությունների, որոնք ունեին մշակված սցենար և ցուցադրվում էին դրա համար նախատեսված հատուկ վայրերում, փողոցային ելույթները ներկայացվում էին առանց դերասանի նախնական պատրաստության և ունեին հիմնականում կատակերգական ուղղվածություն։ Նմանատիպ թատրոնի օրինակ կարող է հանդիսանալ միմոսը, որը հարյուր տարի անց միայն ստացավ գրական մարմնավորում։ Միջնադարի իմպրովիզացիայի թատրոնը, փոխառել էր անտիկ թատրոնի ավանդույթները, բնորոշ էր բոլոր ժողովուրդների դերասաններին (միմոսներ, հիստրիոններ, ժոնգլյորներ, սկոմորոխներ), սակայն ամենավառ արտացոլվել է մասնավորապես իտալական Կոմեդիա դելլարտեում՝ դիմակների թատրոնում. 16-ից 18-րդ դարերում դերասանները իմպրովիզ էին անում Իտալիայի փողոցներում։ Սպառելով ինքն իրեն 19-րդ դարում, այս ժանրը վերածնունդ ապրեց մոդեrնիզմի շրջանում։

Իմպրովիզացիայի թատրոնին, որպես սինթեթիկ թատրոնի բաղկացուցիչ, անդրադարձել են Վսևոլոդ Մեյերխոլդը և Եվգենի Վախթանգովը[2], իմպրովիզացիայի արվեստը զարգացրել են Ժակ Կոպոն և Ժան-Լուի Բարոն։ Իմպրովիզացիայի արվեստը ժամանակակից թատերական մանկավարժության հիմնական տարրերից է։ 1890-ական թվականներին թատերական տեսաբաններ և ռեժիսորներ, դերասանական տեսության երկու հիմնական հոսքերի հիմնադիրներ՝ ռուս Կոնստանտին Ստանիսլավսկին և ֆրանսիացի Ժակ Կոպոն մեծապես օգտագործում էին իմպրովիզը դերասանական վարժությունների և փորձերի ժամանակ։ Նրանք դա համարում էին դերի յուրացման գերագույն աստիճանը հետևյալ տրամաբանությամբ. դերի կատարյալ յուրացումը դերասանին տալիս է ներքին ազատություն, որով և պայմանավորված է ստեղծաբանելու, տեղնուտեղը, «ոտքի վրա» խաղ հորինելու հնարավորությունը։ Իմպրովիզացիան դրսևորումն է արտիստական ճշմարիտ տաղանդի, ուստի և հատուկ է բոլոր ժամանակների մեծ դերասաններին։ Ստեղծաբան խաղի արտահայտություն է նաև, երբ դերասանը դերակատարման ընթացքում ինքնաբերաբար հորինում է տեքստ ու երբեմն այնքան հաջող, որ հեղինակն օրինականացնում է։ Այդպիսի օրինակներ հայ թատրոնում տվել են Միհրդատ Ամերիկյանը Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության մեջ Զամբախովի դերում, Թադևոս Սարյանը՝ Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» կատակերգության մեջ Բալաբեկի դերում[1]։

Ժամանակակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատակերգական իմպրովիզի ներկայիս «կանոններից» շատերը Միացյալ Նահանգներում առաջին անգամ ձևակերպվեցին Չիկագոյում 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին, սկզբում The Compass Players թատերախմբում, որի ռեժիսորն էր Պոլ Սիլսը։ Մայք Նիկոլսը, Թեդ Ֆլիկերը և Դել Քլոուզն այս առումով նրա գործընկերներն էին։ Երբ «Երկրորդ քաղաքը» բացեց իր դռները 1959 թվականի դեկտեմբերի 16-ին, ռեժիսոր Պոլ Սիլսը և նրա մայրը՝ Վիոլա Սպոլինը, սկսեցին նոր իմպրովիզատորներ պատրաստել մի շարք դասերի և վարժությունների միջոցով, որոնք դարձան ժամանակակից իմպրովիզացիոն վարժությունների հիմնաքարը։ 1960-ականների կեսերին Վիոլա Սպոլինիի դասերը հանձնվեցին նրա աշակերտին՝ Ջոն Ֆորսբերգին, ով հետագայում Սպոլինի մեթոդները վերածեց մեկ տարվա դասընթացի, որն ի վերջո դարձավ The Players Workshop-ը՝ իմպրովիզացիայի առաջին պաշտոնական դպրոցը Միացյալ Նահանգներում։

Կառուցվածք և գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրովիզացիոն թատրոնը հաճախ թույլ է տալիս ինտերակտիվ հարաբերություններ, շփում հանդիսատեսի հետ։ Իմպրովիզ խմբերը հաճախ հանդիսատեսից ստանում են առաջարկություններ՝ որպես ոգեշնչման աղբյուր, հանդիսատեսին ներգրավելու միջոց և որպես միջոց՝ ապացուցելու, որ ներկայացումը նախապես սցենարագրված չէ։ Այդ մեղադրանքը երբեմն ուղղված է այն դերասաններին, որոնց կատարումները կարող են այնքան մանրամասն թվալ, որ դիտողները կարող են կասկածել, որ տեսարանները պլանավորված են։ Այստեղ կարևոր է նաև խաղընկերների ուշադրությունը և ներդաշնակ համագործակցությունը։ Ավելացված յուրաքանչյուր նոր տեղեկություն, առաջարկ, օգնում է իմպրովիզատորներին կատարելագործել իրենց կերպարները և առաջ մղել տեսարանի գործողությունները[3]։

Իմպրովիզացիայի թատրոնի պատմական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հախվերդյան Լևոն (1986)։ Թատերագիտական Բառարան։ Երևան: Հայաստան։ էջ 180 
  2. Ахмади А. Традиции комедии дель арте в русской литературе (1750–1938) / Редактор Серебренникова Н. В.. — Directmedia, 2014. — 151 с. — ISBN 9785917631783
  3. Zinoman Jason (2014-02-20)։ «Get the Laughs, but Follow the Rules» (en-US)։ Վերցված է 2021-08-26 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 303 CC BY-SA icon 80x15.png